դիների վերաբերյալ, պաշտպանել և զար– գացրել դարվինիզմը։
ՇԻՄԿՈՒՍ Ստասիս ՍտասիՈ (1887–1943), լիտվացի կոմպոզիտոր, դիրիժոր։ 1908-ին ավարտել է Վարշավայի երաժշտ․ ինստ–ի երգեհոնի, 1914-ին՝ Պետերբուրգի կոն– սերվատորիայի կոմպոզիցիայի դասարան– ները (դասատուներ* Ա․ Կ․ Լյադով, Մ․ Օ․ Շտեյնբերգ, Ցա․ Վիտոլ)։ Կատարելա– գործվել է Լայպցիգի կոնսերվատորիա– յում (1921–22)։ 1923-ին Կլայպեդայում հիմնել է երաժշտ․ դպրոց (1924-ից4 երաժշտ․ ուսումնարան), որ մեծ դեր է խա– ղացել Լիտվայում երաժշտ* կրթություն տարածելու գործում (աշակերտներից է Ցո․ Շվյադասը)։ Շ․ մեծ ավանդ ունի ազգ․ երաժշտ․ մշակույթի զարգացման գործում, հավաքել, մշակել է ժող․ երգեր, ղեկավա– րել երգչախմբեր։ Բանահյուսական հիմ– քի վրա են ստեղծված Շ–ի երգերը։ Գրել է «Գյուղը կալվածքի մոտ» օպերան (1942), «Հրաժեշտ հայրենիքին» կանտատը (1916), «Նեման» սիմֆոնիկ պոեմը (1930)։ Շ–ի անունով է կոչվում Կլայպեդայի երաժշտ․ ուսումնարանը։
ՇԻՄՈՆՈՎԻՁ (Szymonowicz) Շիմոն (24․10․ 1559, Լվով –5․5․1629, Զամոստյե), լե– հական բանաստեղծ։ Ազգությամբ՝ հայ։ Ավարտել է Կրակովի համալսարանը, այ– նուհետև սովորել է Իտալիայում, Ֆրան– սիայում։ 1590-ին ստացել է ազնվականի, ապա՝ արքունական բանաստեղծի տիտ– ղոս։ 1593–95-ին եղել է Ռեչ Պոսպոլիտա– յի զորքերի գլխ․ հրամանատարը։ Հիմնել է «Ակադեմիա Զամոյսկա» («Akademia Zamojska») բարձրագույն դպրոցը, որին նվիրել է իր հարուստ գրադարանը (1428 գիրք)։ Գրել է լեհերեն ու լատինե– րեն։ Հեղինակ է 20 հովվերգության, որոնք ամփոփված են «Հովվերգություն» (1614) լատիներեն ժողովածուում։ Դրանցից եր– կուսը հարսանեկան երգ է («Պսակադրու– թյուն», «Հեղինեի հարսանիքը»), մյուս– ները՝ հասարակ մարդկանց մասին պատ– մող դրամատիկական («Հովիվներ», «Պըչ– րուհիներ», «Տարեդարձ» ևն), էպիկական («Ալկոն») և քնարաէպիկական («Գեղջկու– հիներ», 1614, շարք) մենախոսություններ ու երկխոսություններ։ Գրել է նաև «Ջո– զեֆ Գաստուս» (1587) ողբերգությունը, տրոյական պատերազմը նկարագրող «Պենտելեսիա» (1618, լեհ․ թրգմ․ 1778) քնարադրամատիկական ստեղծագործու– թյունը։ Ռ․ Համ բարձում յան
ՇԻՄՊԱՆձԵ (Pan), խոշոր մարդանման կապիկների սեռ։ Մարմնի բարձրությունը 150–165 սմ է, կենդանի զանգվածը՝ 45–80 կգ։ էգերը արաներից փոքր են։ Մարմինը պատված է կոպիտ, սև մազերով։ Քիթը տափ ակ է, ականջները մեծ, ատամ– ները նման են մարդու ատամներին; Ձեռքերը ոտքերից երկար են։ Բութ մատը հակադրվում է մյուսներին։ Դեմքի մաշկը բաց գույնի է, կնճռոտ։ Հայտնի է Շ–ի 2 տեսակ՝ սովորական Շ* (P․ troglody– tes) և գաճաճ Շ․ կամ բոնոբո (P․ paniscus), տարածված Հասարակածային Աֆրիկայի արևադարձային անտառներում։ Ապրում են 5–25 անհատներից բաղկացած հիե– րարխիկ խմբերով։ Ամեն գիշեր նոր բներ են կառուցում ծառերի վրա։ Սնվում են գլխավորապես բուսական կերով, երբեմն՝ մանր կենդանիներով։ Հղիությունը տևում է մոտ 225 օր։ Սեռահասուն են դառնում 6–10 տարեկանում։ Ապրում են 50–60 տարի։ Շ․ աչքի են ընկնում զարգացած հասարակական բնազդներով, հեշտու– թյամբ վարժեցվում են։ Կենսաքիմիական և գենետիկական բազմաթիվ ցուցանիշնե– րով ավելի մոտ են մարդուն, քան մյուս մարդանման կապիկները։ Օգտագործ– վում են բժշկակենսաբանական և հոգե– ֆիզիոլոգիական փորձերում։ Քանակը խիստ կրճատվել է։ Գաճաճ Շ․ գրանցված է բնության և բնական ռեսուրսների պահ– պանության Միջազգային կարմիր գրքում։
ՇԻՆԱԿԱՆ, գեղ ջ ու կ, գյուղում (շե– նում) ապրող աշխատավոր և անազատ գյուղացի միջնադարյան Հայաստանում։ Կալվածատեր–ազնվակ աններից՝ ազատ– հերից, Շ–ի կախումն ունեցել է տնտ․ բնույթ։ Բնակվելով կալվածատիրոջը պատկանող հողում՝ նա վճարել է հարկ ու տուրք, կատարել հասարակական զանա– զան աշխատանքներ, պարհակներ։ Շի– նականությունը կազմել է երկրի հիմնա– կան արտադրող աշխատուժը, պատերազմ– ների ժամանակ համալրել հետևակ զոր– քը։ Կալվածատերերի կամայականություն– ներից պաշտպանելու համար որոշակի կանոններով ու սովորույթներով սահման– վել են նրանց իրավունքներն ու պարտա– վորությունները (տես նաև Գյուղացիու– թյուն)։
ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐ, շենքերի, կառույցների, ճանապարհների կառուցման և հարդար– ման համար օգտագործվող նյութեր։ Ըստ ծագման՝ Շ․ լինում են բնական (օրինակ, քարային շինանյութեր, փայտանյութեր) և արհեստական (օրինակ, ցեմենտ, բե– տոն, աղյուս)։ Ըստ կիրառման բնագավա– ռի՝ Շ․ բաժանվում են որմնանյութերի, տանիքանյ ութերի, կապակցանյութերի, մեկուսանյութերի, երեսապատման, դըր– վագման, սանիտարատեխնիկական, ճա– նապարհաշինական և այլ նյութերի։ Ըստ քիմիական բաղադրության Շ․ ստորա– բաժանվում են երկու հիմնական դասի՝ անօրգանական (քար, ավազ, կիր, ցե– մենտ, գաջ, մետաղ, ապակի ևն) և օրգա– նական (փայտ, պլաստմասսա, բիտում, օլիֆ ևն)։ Ըստ ֆիզիկական վիճակի՝ Շ․ լինում են պինդ (հիմնականում) և հեղուկ։ Պինդ Շ․ կարող են լինել խիտ կամ ծակոտ– կեն (օրինակ, փքած պեռլիտ, գազասիլի– կատ)։ Շ–ի որակը բնորոշվում է ծ ա վա– լային կշռով (բնութագրում է ծա– կոտկենությունը , հետևաբար և ջերմա– հաղորդականությունը), գ ա զ ա ն ց ի– կ ու թ յ ա մ բ (էական նշանակություն ունի շենքի օդափոխության համար), ա ն– ջրանցիկությամբ (կարևոր է, հատկապես, հիդրոտեխնիկական կա՜ ոույցների համար), ս ա ո․ ն ա կ ա յ ու– ն ու թ յ ա մ բ (արտահայտվում է ջրա– հագեցած Շ–ի բազմակի սառեցմանն ու սաոնահալմանը դիմադրելու ունակու– թյամբ), հրակայունությ ամբ ևն։ Երեսապատման նյութերի համար կարևոր է նաև արտաքին տեսքը։ ՀՍՍՀ–ում արտադրվում են գրեթե բոլոր տեսակի Շ․։ Առանձնապես մեծ է բնական քարային Շ–ի արտադրությունը։ Բազմա– գույն հրաբխային տուֆերն օգտագործ– վում են որմնաքարի և երեսապատման սալերի ձևով հանրապետությունում և նրա սահմաններից դուրս՝ ՍՍՀՄ բազմաթիվ քաղաքներում։ Կան տուֆի արդյունահան– ման և մշակման մի շարք խոշոր ձեռնար– կություններ (այդ թվում հանրահայտ Ար– թիկտուֆ կոմբինատը)։ Բազալտային խըմ– բի ապարները կիրառվում են ոչ միայն շենքերի երեսապատման համար, այլև քաղաքաշինության մեջ՝ որպես սալաքար, մայթերի եզրաքար և սանդղաքար։ Ար– տադրվում են նաև տարբեր գույնի մար– մարի, տրավերտինի և գրանիտի շինվածք– ներ։ Կազմակերպված է բնական ծակոտ– կեն լցիչների՝ պեմզայի, հրաբխային խա– րամի և ջարդած տուֆի խոշոր արտադրու– թյուն։ Նշանավոր են «Անիպեմզա», Կարմ– րաշենի հրաբխային խարամի և Աղավ– նատան տուֆային լցիչների կոմբինատ– ները։ Արագածի պեռլիտի գործարանի արտադրանքը օգտագործվում է ոչ միայն ՍՍՀՍ–ում, այլև արտահանվում է։ ՀՍՍՀ– ում կան նաև ցեմենտի երկու խոշոր գոր– ծարան (Արարատում և Հրազդանում), գաջի գործարան (Երևանում), խեցեգոր– ծական, փայտամշակման, ապակու, ներ– կանյութերի, բետոնե և երկաթբետոնե շինվածքների բազմաթիվ գործարաններ (տես նաև Շինանյութերի արդյունաբե– րություն)։ Գրկ, Ацагорцян 3․ А․, Природные каменные материалы Армении, М․, 1967; Строительные материалы, под ред․ М․ И․ Хигеровича, М․, 1970․ 5․ Հացագործ յան
ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒ– ԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, շինա– նյութերի և ապակու արտադրության կազ– մակերպումն ու ղեկավարումն իրակա– նացնող պետական մարմին։ Կազմավոր– ման սկիզբը դրվել է 1920-ական թթ․, երբ հանրապետության ԺՏԲԽ–ին առընթեր ստեղծվեց լեռնային բաժին, որն զբաղ– վում էր նաև շինանյութերի արդ․ ձեռնար– կությունների կազմակերպմամբ։ Հետա– գայում շինանյութերի արդյունաբերու– թյունն անցել է Տեղական արդյունաբերու– թյան ժողկոմատի տնօրինությանը, որի կազմում 1937-ին կազմակերպվել է Շի– նանյութերի վարչություն։ 1939-ին վեր– ջինս վերածվել է ՀՍՍՀ ժողկոմխորհին առընթեր Շինանյութերի գլխավոր վար– չության (ժողկոմատի իրավունքներով), որի բազայի վրա 1946-ին կազմակերպվել է Շ․ ա․ մ․ ՀՍՍՀ։ 1957-ին մինիստրությու– նը վերակազմվել է վարչության, 1965-ին՝ նորից մինիստրության։ Ունի (1981) 7 վար– չություն և 7 բաժին, ղեկավարում և կազ– մակերպում է 38 ձեռնարկության և կազ– մակերպության, այդ թվում՝ 33 արդ․ ձեռ– նարկության, Քարի և սիլիկատների ԳՀԻ–ի, երկրաբանական–հետազոտական խմբի» շինարարական–նորոգման, «Հայ– շիննորոգում» և հատուկ աշխատանքների վարչությունների գործունեությունը։ Շինանյութերի արդյունաբերության վարչության պետ են եղել Ռ․ Բ․ Ազիզբեկ– յանը (1937–42), Ա․ Ն․ Դովլաթյանը (1942–45), Ա․ Ա․ Չախկալյանը (1945), Ա․ Ա․ Ատեփանյանը (1945–46), Մ․ Լ․ Հովհաննիսյանը (1957–60), Գ․ Հ․ Ջան– գիրյանը (1960), Տ․ Հ․ Շահբազյանը (1960–65), մինիստրներ՝ Ա․ Ա․ Ստեփան–