Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/499

Այս էջը սրբագրված չէ

յանը (1946–47), Ս․ Հ․ Մովսիսյանը (1947–49), Լ․ Կ․ Մրքայելյանը (1949– 1952), Ե․ Գ․ Վարդանյանը (1952–55), Մ․ Լ․ Հովհաննիսյանը (1955–57), Վ․ Ս․ Սեկոյանը (1965–73), Դ․ Հ․ Վարդանյանը (1973-79)։ 1979-ից մինիստրն է Լ․ է․Ղազարյանը։

ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, բնակարանային, արդյունաբերական, գյուղատնտեսական և շինարարու– թյան այլ տեսակների համար շինանյութերարտադրող արդյունաբերության ճյուղերի համախումբ։ Շինարարության նյութատեխնիկական բազայի կարևորագույն մասն է,ապահովում է շինարարական–մոնտաժային աշխատանքների ծավալի անընդհատ աճն ու շինարարության տեխ․ առաջընթացը։ Որպես շինանյութ հնում օգտագործել են թրծած աղյուս, կղմինդր, բրուտագործական խողովակներ, հետագայում՝ կապակցանյութեր, որոնք պահպանում են իրենց ամրությունը նաև ջրում։ XIX դ․ 1-ին քառորդում պորտլանդցեմենտի հայտնադործումը պայմանա- վորեց շինարարության մեջ բետոնի և երկաթբետոնի կիրառումը։ Շինանյութերի արտադրության հումքային բազան գործնականում անսպառ է․ ժամանակակից պայմաններում բարձր տեմպերով են աճում հանքային հումքի արդյունահանումն ու սև մետաղների գլանվածքի արտադրությունը, ոչ հանքային հումքի բազմաթիվ տեսակներից տարբեր շինանյութերի ստացումը,ոչ հանքային հումքի և արդ․ թափոնների համալիր օգտագործումը։ Շինանյութերի արտադրությանը բնորոշ է մետալուրգիայի, քիմիայի, էներգետիկայի հետ համակցման միտումը։ ՍՍՀՄ–ում Շ․ ա․ զարգանում է բարձր տեմպերով (1940–80-ին՝ 41 անգամ) և,որպես կարգ, գերազանցում շինարարական–մոնտաժային աշխատանքների աճը։ 1980-ին ճյուղում գործում էր 3905 ձեռնարկություն։ Դրանցից խոշորագույններն են Նովոռոսիյսկի և Ամվրոսիևկայի ցեմենտի կոմբինատները, ցեմենտի գործարանների Վոլսկի արտադրական միավորումը, Բալակլեայի ցեմենտի–շիֆերի կոմբինատը,Սարատովի և Բորի ապակու, երկաթբետոնե շինվածքների Չելյաբինսկի գործարանները ևն։ ՍՍՀՄ Շ․ ա․ թողարկում է ցեմենտ (1980-ին՝ 125 մլն տ), հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաներ և շինվածքներ (122,2 մլն ti3), որմնանյութեր (58,0 մլրդ հատ պայմանական աղյուս), շիֆեր (7,3 մլրդ հատ պայմանական սալիկ), լինոլեում (93,1 մլն մ2), պատուհանի ապակի (245 մլն մ2) ևն։ Մեծ զարգացում է ստանում արագ ամրացող դեկորատիվ և այլ հատուկ ցեմենտների, ասբեստացեմենտե խոշոր թերթերի, ռուբերոիդների, սանիտարաշինարարական իրերի, ապակե բլոկների, ջերմա– և ձայնամեկուսիչ նյութերի ևնի արտադրությունը։ ՍՍՀՄ–ը առաջինն է աշխարհում ցեմենտի, հավաքովի երկաթբետոնի, ասբեստացեմենտե թերթերի ու խողովակների, շինարարական աղյուսի, պատուհանի ապակու արտադրությամբ։ Ճյուղի ձեռնարկություններում իրականացվել է տեխ․ վերազինման լայն ծրագիր, կատարելագործվել և նորացվել են հիմնական արտադրական ֆոնդերը։ Դրանց շնորհիվ 1940–79-ին Շ․ ա–յան մեջ աշխատանքի արտադրողականությունն աճել է 9,5 անգամ։ Սոցիալիստական մյուս երկրներից Շ․ ա․զարգացած է Չեխոսլովակիայում (ապակու արտադրություն), ԳԴՀ–ում (ցեմենտի), Լեհաստանում (սիլիկատային բետոնե շինվածքների), Բուլղարիայում (աղյուսի)։ Կապիտալիստական երկրներից այն առավել զարգացում է ստացել ԱՄՆ–ում, ԴՖՀ–ում, Մեծ Բրիտանիայում,Ֆրանսիայում և ճապոնիայում:

    ՀՍՍՀ ընդերքը հարուստ է բազմազան շինանյութերով, որոնցից մի քանիսն ունեն միութենական նշանակություն։ Նախահեղափոխական շրջանում դրանք արդյունահանվում և օգտագործվում էին տնայնագործական եղանակով։ Կային կրաքարի մշակման մի քանի փոքր վառարաններ, աղյուսի ու կղմինդրի «գործարաններ»,քարհանքեր ու փայտամշակման արհեստանոցներ, որտեղ տիրապետում էր ձեռքի աշխատանքը։ Շ․ ա․ ձևավորվել և զարգացման բարձր մակարդակի է հասել Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո։ 1926-ին հիմնադրվել է «Անիպեմզա* (տես Անիպեմզա հոդվա–

ծում), 1928-ին՝ ՍՍՀՄ–ում քարի արդյունահանման ամենախոշոր Արթիկտուֆի կոմբինատները։ 50-ական թթ․ կեսերից մեքենայացված եղանակով կանոնավոր ձևի որմնաքար է արտադրվում Արթիկտուֆի, Լենինականի, Պեմզաշենի, Աշտարակի քարհանքային վարչությունների ձեռնարկություններում, Հոկտեմբերյանի, էջմիածնի և Մարալիկի կոմբինատներում։ 1980-ին արդյունահանվել է 13 մլն it3 տուֆաքար։ 1965–80-ին ավելի քան 40 անգամ ավելացել է երեսապատման քարե սալիկների (տուֆ, մարմար, տրավերտին, բազալտ, գրանիտ) արտադրությունը և կազ– մել մոտ 1 մլն it2։ Քարի մշակման ժամանակակից սարքավորումներ ունեցող խոշոր գործարաններ են կառուցվել Նուռնուսում, Կիրովականում, Հոկտեմբերյանում և Վեդիում։ 1928-ին հիմնադրված «Հայ–մարմար» կոմբինատի արտադրանքը մեծ պահանջարկ ունի ՍՍՀՄ–ում և արտասահմանում (արտահանվում է Անգլիա, Ֆրանսիա, Դանիա, Բելգիա և այլուր)։ Հրաբխային խարամներից, լիթոիդային պեմզայից և տուֆաքարի արդյունահանման մնացուկներից բետոնե թեթև լցանյութեր են արտադրում (տարեկան ավելի քան 6 մլն մ3) -Քարակերտի կոմբինատը, Արթիկի տուֆաբլոկների գործարանը, Քարային շինանյութերի տրեստը («Հայներուդ») և այլ ձեռնարկություններ։ «Արագածի պեռլիտ» գործարանը թողարկում է 560 հզ․ ա մանրացրած և տեսակավորված պեռլիտ, որն առաքվում է ԱՍՀՄ տարբեր քաղաքներ և արտասահման (Իտալիա, Իսպանիա, Բելգիա)։ Տեղական կարիքների համար, որպես ջերմա– և ձայնամեկուսիչ նյութ, արտադրվում է նաև 30 հզ․ մ3 փքած պեռլիտ։ Ստեղծվել է ցեմենտի խոշոր արտադրություն։ Արարատի ցեմենտի–շիֆերի կոմբինատը և Հրագդանի ցեմենտի գործարանը միասին տարեկան թողարկում են հզ–վոր տ պորտլանդցեմենտ,որի մի մասն արտահանվում է։ Կան նաև կրի,ասֆալտի, աղյուսի, կղմինդրի և գաջի գործարաններ։ Տարեկան մոտ 900 հզ․ մ2 հատակի սալիկներ, հախճասալիկներ և այլ շինվածքներ է արտադրում Երևանի կերամիկական առարկաների կոմբինատը, 400 հզ․ մ3 բազալտի խիճ՝ Մպանդարյանի (Շահումյանի շրջանում) ջարդման և տեսակավորման գործարանը։ Ապակու և ապակե շինվածքների զարգացող արտադրություն է կազմակերպվել Արզնիում,Լենինականում և Հոկտեմբերյանում։ 1955–68-ին շարք են մտել նաև Երևանի ատաղձագործական կոմբինատը, հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաների N N 1,2, 3 կոմբինատները, Լենինականի, Կիրովականի, Չարենցավանի, Արթիկի շինանյութերի, Ախթալայի, Քաջարանի և Հրազդանի երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանները, տնաշինական կոմբինատը ևն։ 1980-ին ՀՍՍՀ Շ․ ա․ թո– ղարկել է 558 պայմանական կմ ասբեստացեմենտային խողովակ, 71,8 մլն հատ շիֆեր, 1233 հզ․ մ3 հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաներ ու դետալներ ևն։ 1980-ին, 1940-ի համեմատ, ճյուղի համախառն արտադրանքի ծավալն աճել է 85,9, աշխատանքի արտադրողականությունը՝ 14 անգամ։ Հրաբխային տուֆերի, օբսիդիանների, պեմզաների, պեռլիտների արդյունահանման և դրանց օգտագործման արդյունավետ միջոցների մշակման, բարձր արտադրողական մեքենաների ստեղծման ու ներդրման հարցերով զբաղվում է Քարի ու սիլիկատների ԳՀԻ–ն։ Գրկ․ Մելքումյան Ս․, Հայկական ՍՍՀ շինանյութերի արդյունաբերության տեղաբաշխումը և զարգացումը, Ե․, 1972։ Промышленность строительных материалов СССР,1917–1967, М․, 1967; Рекитар Я․ А․, Экономика производства и применения строительных материалов, М․, 1972․

                                                     Լ․ Ղազարյան․

ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, ֆիզիկական և քիմիական տարբեր ներգործությունների դեպքում շինանյութերի ամրությունը, կառուցվածքային որակը և օգտակար այլ հատկությունները պապանելու ունակություն։ Ջերմության, խոնավության, էլեկտրական դաշտի ազդեցության, ինչպես նաև օքսիդիչների, թթուների, հիմքերի, աղերի ներգործության նկատմամբ Շ․ կ․ չափում են լաբորատոր մեթոդներով։ Սառչելու կամ ծակոտիներում սառույց առաջանալու դեպքում ջրով հագեցված քարային շինանյութերի՝ քայքայ– մանը դիմադրելու հատկությունն անվանում են ս ա ռ ն ա կ ա յ ու - ն ու թ յ ու ն։ Համեմատաբար բարձր ջերմաստիճանների ներգործությանը նյութի երկարատև դիմադրությունն անվանում են ջերմակայունություն կամ կ ր ա կ ա կ ա յ ու ն ու թ յ ու ն։ Բավա– կանաչափ բարձր ջերմաստիճանների ներգործությանը նյութի ցուցաբերած դիմադրությունը կ ր ա կ ա հ ե ս տ ու թ յ ու ն ն է, իսկ հրի ներգործության դիմադրությունը՝ հ ր ա հ ե ս տ ու թ յ ու ն ը։ Բարձր ջերմաստիճանների դեպքում մետաղները փափկում են և հալվում, բետոնները և քարերը՝ ջրազրկվում և քայքայվում։ Հատկապես ուժեղ փոփոխությունների են ենթարկվում օրգ․ ծագում ունեցող նյութերը՝ փայտանյութը,