Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/500

Այս էջը սրբագրված չէ

ասֆալտ–բեւոոնր, պլաստմասսան։ Քա– րային շինանյութերի և ջերմապլաստիկ– ների կարեոր հատկություններից է ջ ր ա– կ ա յ ու ն ու թ յ ու ն ը (գնահատվում է ամրության կորստով՝ ջրահագեցման դեպ– քում)։ Նյութերի վրա ագրեսիվ հեղուկնե– րի և խոնավ գազերի ներգործության դեպ– քում կարևոր էքիմիական կայու– ն ու թ յ ու ն ը (կոռոզիայի դեմ)։ Վերջի– նիս կարևոր տեսակներից է թ թ վ ա կ ա– յ ու ն ու թ յ ու ն ը (հատկապես ազոտա– կան, քրոմական թթուների ներգործու– թյան նկատմամբ), ալկալիակայու– ն ու թ յ ու ն ը (հատկապես կրի, սոդայի, պոտաշի, ամոնիակի լուծույթների և կծու կալիումի և նատրիումի ներգործության նկատմամբ)։

ՇԻՆԱՐԱՐ», հասարակական, քաղաքա– կան պարբերաթերթ։ ՀՕԿ–ի Ամերիկայի շրջանի կենտր․ վարչության հրատարա– կություն։ Լույս է տեսել 1927–31-ին, Նյու Չորքում։ Ծանոթացրել է ՀՕԿ–երի ստեղծ– ման շարժառիթներին, լուսաբանել դը– րանց գործունեությունը և դերը ՀՍՍՀ–ում և սփյուռքում, զետեղել Հայաստանի վե– րակառուցմանը նվիրված հոդվածներ, անդրադարձել հայրենակցական միու– թյունների ձեռնարկումներին։ Տպագրել է հայ սովետական և ամերիկահայ գրողնե– րի գեղարվեստական գործեր, հրապա– րակախոսական հոդվածներ։ 9-․ ԳոէյուԱշյան

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, շեն– քերի և կառույցների ստեղծման, ընդլայն– ման, վերակառուցման և վերականգնման ընթացքում տարվող աշխատանքներ։ Բա– ժանվում են երեք խմբի, համաշինարարա– կան, սանիտարատեխնիկական և հատուկ։ Համաշինարարական աշխա– տանքները դասակարգվում են ըսա կիրառվող (վերամշակվող) նյութերի կամ կառուցվող կոնստրուկցիաների, հողա– յին աշխատանքներ, պայթեցման աշխա– տանքներ, քարային աշխատանքներ, /?&- տոնային աշխատանքներ, երկաթբետո– նե, մետաղական, փայտե կոնստրուկցիա– ների տեղադրման, հատակի և տանիքի կառուցման աշխատանքներ, հարդար– ման, կանաչապատման, բարեկարգման աշխատանքներ։ Սանիտարատեխ– նիկական աշխատանքներն են ներքին ջրամատակարարման, կոյու– ղու, գազամատակարարման, ջեռուցման, օդաՓոխության և այլ ցանցերի ստեղծ– ման, ինչպես նաև դրանց արտաքին խո– ղովակաշարերի տեղադրման աշխատանք– ները։ Հատ ու կ աշխատանքն ե– ր ը անմիջականորեն կապված չեն կա– ռույցի կոնստրուկցիաների ստեղծման հետ, այլ տարվում են տեղադրվող սար– քավորումների հիմքեր, տեխնոլոգիական պրոցեսներն ապահովող ջրանցքներ, թու– նելներ կառուցելու, ինչպես նաև ջրամե– կուսացման, ջերմամեկուսացման, էլեկտ– րամոնտաժային աշխատանքներ կատա– րելու համար։ Ըստ կատարման հերթակա– նության՝ Շ․ ա․ բաժանվում են երկու խմբի, նախապատրաստական աշխատանքներ և հիմնա– կան աշխատանքներ։ Նախա– պատրաստական աշխատանքները նախա– տեսում են Շ․ ա–ի կազմակերպման նա– խագծում և, սովորաբար, տարվում մինչև հիմնական աշխատանքներն սկսելը։ Առանձին խումբ են կազմում օժան– դակ աշխատանքները (օրի– նակ, փոսորակների պատերի ամրակա– պում, գրունտի ամրացում ևն) և թ ա ք– նըված աշխատանքները (որոնք անհնար է ստուգել շենքերի և կառույցնե– րի շահագործման հանձնելու ժամանակ, ուստի և ձևակերպվում են շինարարու– թյան ընթացքում՝ կողմերի համապատաս– խան արձանագրությամբ); Շ․ ա–ի յուրաքանչյուր տեսակ ներառում է մի շարք առանձին փոխկապակցված պրոցեսներ։ Ըստ կատարման ձևի և բար– դության՝ շինարարական պրոցեսները լինում են համալիր–մեքենայացված, մե– քենայացված և ձեռքի։ Շինարարության ինդուստրացմանը համընթաց, Շ․ ա․ ավե– լի ու ավելի են ընդունում մոնտաժային աշխատանքների բնույթ (շենքերի մեքե– նայացված հավաքում և հարդարում՝ ար– դյունաբերական ձեռնարկություններում պատրաստված տարրերից ու դետալնե– րից)։ Շ․ ա․, որպես կանոն, կատարում է գլխավոր կապալառու շինմոնտաժային կազմակերպությունը, որը հատուկ աշխա– տանքների համար ներգրավում է առան– ձին մասնագիտացված կազմակերպու– թյուններ (ենթակապալառուներ)։ Շ․ ա–ի որակին ներկայացվող պահանջները, կա– տարման և ընդունման կարգը սահման– վում են Շինարարական նորմաներում U կանոններում։ Գրկ․ Технология строительного произ– водства, под общей ред․ Н․ Н․ Данилова, М․, 1977; Справочник по сметному делу в строительстве, 4 изд․, доя․ и перераб․, т․ 1–2, М․, 1977․ Մ․ Սահւսկյան

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿԼԻՄԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, շինարարական ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է կլիմայական գործոն– ների ազդեցությունը շենքերի և կառույց– ների վրա։ Շ․ կ․ զարգանում է մթնոլորտի ֆիզիկայի (տես Օդերևութաբանության) և ընդհանուր կւիմայադիւոության նվա– ճումների հիման վրա։

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ, շենքերի ու կառույցների կրող և պատող կոնստրուկցիաներ։ Ըստ նշանակման Շ․ կ․ ստորաբաժանվում են կրող կոն՜ Ատրակցիաների, պատող կոնստրուկցիա– ների և այնպիսի կոնստրուկցիաների (գմբեթ, թաղ, պատ ևն), որոնք համատե– ղում են կրող և պատող ֆունկցիաները։ Ըստ հաշվարկային սխեմայի, Շ․ կ․ լի– նում են գծային (հեծան, սյուն), հարթ (սալ, ֆերմա) և տարածական (թաղանթ, գմբեթ); Տարածական Շ․ կ․ թեթև են, քիչ նյութատար, սակայն դրանց պատրաս– տումն ու մոնտաժը բավականաչափ աշ– խատատար է։ Գծային և հարթ Շ․ կ․ հեշտ են պատրաստվում, քիչ աշխատատար են, բայց առավել նյութատար են։ Ըստ պատ– րաստման համար օգտագործվող շինա– նյութի հիմնական տեսակի՝ Շ․ կ․ բաժան– վում են բետոնե կոնստրուկցիաների և շինվածքների, երկաթբետոնե կոնստրուկ– ցիաների U շինվածքների, պողպատե կոն– ստրուկցիաների, քարե կոնստրուկցիանե– րի, փայտե կոնստրուկցիաների։ ժամանա– կակից շինարարությունում տարածում են ստանում ասբեստացեմենտային շինվածք– ներն ու կոնստրուկցիաները, պնևւէաաիկ շինարարական կոնստրուկցիաները, թեթե համաձուլվածքներից պատրաստած կոն– ստրուկցիաները և պչաստմասսայե կոն– ստրուկցիաները։ Այս Շ․ կ–ի հիմնական առավելություններն են փոքր զանգվածը և մեքենայացված հոսքային գծերի վրա գործարանային արտադրության հնարա– վորությունը։ Ըստ կատարած ծառայության՝ Շ․ կ․ պետք է համապատասխանեն իրենց նշա– նակմանը, լինեն հրակայուն և կոռոզիա– կայուն, անվտանգ, հարմար և շահավետ՝ շահագործման մեջ։ Զանգվածային շինա– րարության մասշտաբները և տեմպերը պահանջում են, որ Շ․ կ․ պատրաստվեն արդ․ եղանակով (գործարանային պայ– մաններում), լինեն շահավետ (ըստ ինք– նարժեքի և նյութերի ծախսման), դյուրա– տեղափոխելի և արագ մոնտաժվող։ Հա– տուկ նշանակություն ունի աշխատատարու– թյան նվազեցումը ինչպես Շ․ կ–ի պատ– րաստման, այնպես էլ դրանցից շենքերի ու կառույցների ստեղծման դեպքում։ ժա– մանակակից շինարարության կարևորա– գույն խնդիրներից է Շ․ կ–ի զանգվածի փոքրացումը՝ թեթև նյութերի լայն կի– րառման և կոնստրուկտիվ լուծումների կատարելագործման հիման վրա։ Լ, Սեղրակյան

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՁԱՅՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գիտության բնագավառ, որը ճարտարա– պետա–հատակագծային և շինարարա– ձայնագիտական մեթոդներով ուսումնա– սիրում է շինությունները, շենքերը և բնա– կավայրերի տարածքները աղմուկից պաշտպանելու հարցեր։ Շ․ ձ․ դիտվում է ինչպես կիրառական ձայնագիտության բնագավառ, այնպես էլ շինարարական ֆիզիկայի բաժին։ ճարտարապետա՜հա– տակագծային մեթոդներն են․ շենքերի և շինությունների տարածական–հատակա– գծային ռացիոնալ (աղմուկից պաշտպա– նելու իմաստով) լուծումը, պաշտպանու– թյան ենթակա օբյեկտներից աղմուկի աղբյուրների հեռացումը, միկրոշրջաննե– րի թաղամասերի, ինչպես նաև արդ․ ձեռ– նարկությունների տարածքների օպտիմալ հատակագծումը։ Շին արար ա–ձայն ագի– տական մեթոդները ներառում են աղմու– կի մակարդակի արդյունավետ իջեցումն ապահովող կոնստրուկցիաների և սար– քավորումների (տես Ձայնամեկուսացում,