Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/504

Այս էջը սրբագրված չէ

տադրող ձեռնարկությունների միջև)։ Շ․ կ–ման զարգացումը նպաստում է աշ– խատանքի արտադրողականության բարձ– րացմանը, տեխնիկայի օգտագործման բարելավմանը, արտադրության հոսքային մեթոդների ներդրմանը։

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ, տես Ֆինանսավորում։

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, նյութական արտա– դրության ճյուղ, կառուցում և վերակա– ռուցում է տարբեր նշանակության շեն– քեր ու կառույցներ։ Լայն իմաստով՝ ստեղ– ծագործական պրոցես։ Շ–յան արտադրան– քըն ավարտված և շահագործման համար նախապատրաստված արտադրական ձեռ– նարկություններ, բնակելի տներ, հասա– րակական շենքեր և այլ կառույցներ են։ Շ–յան հիմնական առանձնահատկություն– ներն են՝ շինմոնտաժային կազմակեր– պությունների արտադրանքի տերիտո– րիալ անշարժությունը և արտադրական ֆոնդերի ակտիվ մասի շարժունությունը, արտադրական ցիկլի հարաբերական եր– կարատևությունը (մի քանի ամսից մինչև մի քանի տարի), կլիմայական տարբեր պայմաններում արտադրության պրոցեսի հիմնականում բացօթյա իրականացումը։ Շ–յան զարգացումը ՍՍՀՄ–ում։ ՍՍՀՄ–ում Շ–յան կարևորագույն խնդիրը ժողտնտեսության հիմնական ֆոնդերի ընդլայնված վերարտադրության ապա– հովումն է՝ կասյիաաւ ներդրումների ար– դյունավետ օգտագործմամբ, շինարարա– կան արտադրության ինտենսիվացումը և դրա հիման վրա հասարակական արտա– դրության արդյունվետության բարձրա– ցումը։ Արտադրողական ուժերի զարգաց– ման գործում Շ–յան ժողտնտ․ նշանակու– թյունը որոշվում է ժողտնտեսության բո– լոր ճյուղերի պլանային զարգացման և վերազինման, նոր արտադրությունների ստեղծման, ձեռնարկությունների տեղա– բաշխման կատարելագործման և նոր հայտնաբերված բնական ռեսուրսներն արտադրության մեջ ներգրավելու, քա– ղաքաշինության բնագավառում երկարա– ժամկետ ծրագրի իրացման, շրջապատող միջավայրի պահպանման, վերափոխման և առողջացման, գիտության նյութական բազայի կատարելագործման, ժողովրդի նյութական և կուլտուրական մակարդակի բարձրացման համար նյութական հիմքի ստեղծման մեջ նրա առաջատար դերով։ ՍՍՀՄ–ում Շ․ իրագործում են ընդհա– նուր և մասնագիտացված շինարարական կազմակերպությունները (տես Շինարա՜ րական–մոնւոաժային կազմակերպություն– ներ ՍՍՀՄ–ում), շահագործման և հե– տախուզական հորատման, նախագծային, նախագծակոնստրոլկտորական և հետա– խուզական կազմակերպությունները։ Շ․ ընդգրկում է նաև քաղաքացիների կողմից սեփական միջոցներով կամ պետ․ վար– կով անհատական բնակելի տների կա– ռուցումը։ 1978-ին Շ–յան բաժինը երկրի համախառն հասարակական արդյունքում կազմել է 10, ազգային եկամտում՝ 10,8%, Շ–յան մեջ աշխատել է ավելի քան 11 մլն մարդ կամ նյութական արտադրության մեշ զբաղվածների 10%–ը։ Սոցիալիստական պետության գոյու– թյան առաջին տարիներին միջոցառում– ներ ձեռնարկվեցին երկրում Շ․ կազմա– կերպելու ուղղությամբ։ 1918-ի մայիսին ժողտնտեսության բարձրագույն խորհրդի կազմում ստեղծվեց Պետ․ կառույցների կոմիտե, որի պարտականություններն էին պետ․ Շ–յան պլանի մշակումն ու իրա– գործումը։ 1920-ին Սովետների VIII հա– մառուսաստանյան համագումարը հավա– նություն տվեց Վ․ Ի․ Լենինի առաջարկու– թյամբ մշակված ԳՈԷԼՌՈ–ի պլանին։ ժող– կոմխորհի 1921-ի փետր․ 21-ի դեկրետով նախատեսվում էր միասնական շինարա– րական պլանի հաստատում յուրաքան– չյուր տարվա համար։ 1921–28-ին աշխա– տանքներ ծավալվեցին Դնեպրի ՀԷԿ–ի, Ստալինգրադի տրակտորների գործա– րանի, Թուրքեստան–Սիբիրյան երկաթու– ղու (Թուրքսիբի) Շ–յան բնագավառում։ Այդ տարիներին Շ․ կատարվում էր գլխա– վորապես տնտ․ եղանակով։ Նախապատերազմյան հնգամյակների տարիներին (1929–ՀՕ) կառուցվեց և գոր– ծարկվեց 9000 նոր խոշոր պետ․ արդ․ ձեռ– նարկություն, այդ թվում՝ Մագնիտոգորս– կի և Կուզնեցկի մետալուրգիական, Վոլ– խովի, Ուրալի և Դնեպրովսկի ալյումինի կոմբինատները։ Կառուցվեցին մի շարք խոշոր մեքենաշինական, ավիացիոն, քիմ․, նավթավերամշակման գործարաններ, տասնյակ էլեկտրակայաններ, անցկաց– վեցին երկաթուղային նոր մայրուղիներ և ջրանցքներ։ Զարգացավ բնակարանային Շ․, ստեղծվեցին նոր քաղաքներ և ավան– ներ։ Ընդլայնվեց շինարարական կազմա– կերպությունների արտադրական և նյու– թատեխ․ բազան, բարձրացավ շինարարա– կան արտադրության կազմակերպման և տեխնոլոգիայի մակարդակը։ ՍՍՀՄ ժողկոմխորհի և ՀամԿ(բ)Կ Կենտ– կոմի 1936-ի փետրվարի որոշմամբ սահ– մանվեցին շինարարական գործի հետա– գա կատարելագործման և Շ–յան էժանաց– ման ուղիները, ստեղծել շինարարական խոշոր ինդուստրիա, շինարարական աշ– խատանքները կատարել մշտապես գոր– ծող կապալառու կազմակերպությունների միջոցով, որոնք ապահովված լինեն սե– փական նյութատեխ․ բազայով և մշտական շինարարական կադրերով։ 1938-ին ստեղծ– վեց ՍՍՀՄ ժողկոմխորհին առընթեր Շ–յան գործերի կոմիտե, որի ֆունկցիա– ներն էին նախագծային և շինարարական աշխատանքների կարգավորումը, արտա– դրական և նախահաշվային նորմաների սահմանումը, Շ–յան տիպայնացումը և ստանդարտացումը։ 1939-ի մայիսին կազ– մակերպվեց Շ–յան ժող․ կոմիսարիատ (Շինժողկոմ), որին հանձնարարվեց արդ․ և դրա հետ կապված բնակելի ու կուլաուր– կենցաղային Շ–յան իրագործումը։ Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին (1941–45) Շ–յան բնագավառում կուսակցության քաղաքականությունն ուղղված էր ռազմաճակատի կարիքների համար անհրաժեշտ արտադրական հզո– րությունների ստեղծմանը։ Համապատաս– խան կադրեր ու մեխանիզմներ հատկաց– վեցին ռազմ, գործարանների և դրանց հետ կոոպերացվող ձեռնարկությունների Շ–յանը։ Այդ տարիներին կառուցվեցին և գործարկվեցին 3,5 հզ․ նոր, իսկ ազատա– գրված շրջաններում վերականգնվեցին 7,5 հզ–ից ավելի արդ․ խոշոր ձեռնարկու– թյուններ։ Պատերազմի ավարտից հետո կարճ ժամկետում վերականգնվեցին արտա– դրական և ոչ արտադրական նշանակու– թյան ավերված բոլոր օբյեկտները, և ծավալվեց ժողտնտեսության հետագա զարգացմանն ու ժողովրդի բարեկեցու– թյան բարձրացմանն ուղղված նոր Շ․։ 1954-ի վերջին կայացավ Շ–յան գծով առա– ջին համամիութենական խորհրդակցու– թյունը, որն ընդունեց կարևորագույն որո– շումներ նրա էկոնոմիկայի և ինդուստրաց– ման վերաբերյալ։ Դրանք իրենց արտա– ցոլումը գտան ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1955-ի օգոստ․ 23-ի «Շինարարության հետագա ինդուս– տրացման, որակի բարելավման և արժե– քի իջեցման միջոցառումների մասին» որոշման մեջ։ Կապիտալ ներդրումների հսկայական ծավալը (1890,2 մլրդ ռ․) հնա– րավորություն տվեց 1946–79-ին գործո– ղության մեջ դնել պետ․ և կոոպերատիվ կազմակերպությունների, կոլտնտեսու– թյունների և բնակչության 1743,9 մլրդ ռ․ արժողությամբ հիմնական ֆոնդեր, կա– տարել 1162,3 մլրդ ռ․ շինմոնտաժային աշխատանքներ։ Այդ ընթացքում կառուց– վեցին և շահագործման հանձնվեցին ավե– լի քան 3000 մլն մ2 ընդհանուր (օգտակար) մակերեսով բնակելի տներ։ X հնգամյակում (1976–80) ժողտնտե– սության մեջ կապիտալ ներդրումները կազմեցին 634 մլրդ ռ․, հիմնական ֆոն– դերն ավելացան 1,4 անգամ, շարք մտան ավելի քան 1200 արդ․ խոշոր ձեռնարկու– թյուններ։ Շահագործման հանձնվեցին Սայանա–Շուշենսկոյեի, Ուստ–Իլիմի, Նուրեկի, Ինգոլրիի, Նիժնեկամսկի ՀԷԿ–երի հիդրոագրեգատները։ Ավարտ– վեց Զապորոժիեի և Ուգլեգորսկի ջերմա– յին խոշոր ՀԷԿ–երի, Կամայի ավտոմո– բիլային գործարանի Շ․, կառուցվեցին ԲԱՄ–ի՝ Ուրգալ կայարանից մինչև Ամու– րի Կոմսոմոլսկ քաղաքի հատվածը, Կրաս– նոդարի քիմ․ գործարանը, Նովոսպաս– կոյեի և Նավոիի ցեմենտի գործարան– ները։ Հնգամյակի ընթացքում կառուց– վեցին 530 մլն մ2 ընդհանուր մակերեսով բնակելի տներ։ Շահագործման հանձնը– վեց (1980) Մոսկվայի օլիմպիական հա– մալիրը։ Շ–յան նյութատեխնիկական բազան։ Շ․ ժողտնտեսության բարձր զարգացած ճյուղ է։ Նյութատեխ․ բազայի զարգացումը Շ–յան ինդուստրացման, նրա անընդհատ տեխ․ առաջընթացի, տևողու– թյան կրճատման, արժեքի իջեցման և որակի բարձրացման որոշիչ պայմանն է։ Նյութական ռեսուրսների գերակշռող մասը (90%–-ից ավելին) Շ․ ստանում է արդ․ տարբեր ձեռնարկություններից (շի– նանյութերի, մետալուրգիական, քիմ․, մե– քենաշինական, փայտամշակման ևն)։ 1979-ի վերջին շինարարական կազմա– կերպություններն ունեին մեքենաների և մեխանիզմների հզոր համակազմ՝ 160,5 հզ․ էքսկավատոր, 43,5 հզ․ սկրե– պեր, 160,8 հզ․ բուլդոզեր, 202,6 հզ․ շար– ժական ամբարձիչ։ Շ–յան մեջ հողային աշխատանքները մեքենայացված էին 98,2, շինարարական կոնստրուկցիաների մոն–