տաժումը՝ 96,6, բետոնի պատրաստումը (ներառյալ արդ․ ձեռնարկություններինը)՝ 87,7, շաղախի պատրաստումը (ներառյալ արդ․ ձեռնարկություններինը)՝ 73,8, բե– տոնային և երկաթբետոնային աշխա– տանքները՝ 92,6, սվաղմանը՝ 75,0, ներ– կարարականը՝ 77,6%–ով։ Շինանյութերը մեծ մասամբ ենթարկվում են գործարա– նային մշակման և բերվում շինհրապարակ որպես խոշոր պատրաստի տարրեր, հա– վաքովի երկաթբետոնե, փայտե, պողպա– տե կոնստրուկցիաներ, պանելներ, մոն– տաժային հանգույցներ ու նախապատ– րաստուկներ և գործարանային պատ– րաստման այլ արտադրանք։ Աճել է ինդուստրիալ արտադրության շինարարական կոնստրուկցիաների կի– րառումը։ Այսպես, հավաքովի երկաթ– բետոնե արտադրանքի արտադրությունը, 1950-ի 1,2 մլն մ3 դիմաց, 1979-ին կազ– մել է 120,8 մլն մ3։ Շ–յան ինդուստրացման պայմաններում կարեոր տնտ․ օրինաչա– փությունը շինմոնտաժային աշխատանք– ների ծավալի աճի համեմատությամբ արտադրական բազայի արագ զարգա– ցումն է։ Շինարարական կազմակեր– պությունները հագեցված են բարձրար– տադրողական հողափոր և հողափոր– տրանսպորտային մեքենաներով, ավտո– մոբիլայինի նման շասսիի վրա մոնտաժ– ված փոխագուցավոր սլաքներով շարժ– վող ամբարձիչներով (25, 40, 63 և 100 ա բեռնամբարձությամբ), ավտոմոբիլային ճանապարհների արագ Շ–յան մեքենա– ների կոմպլեկտով, մեքենայացված գոր– ծիքներով, հարդարման ու տանիքածածկ– ման մեքենաներով և փոքր մեքենայացման այլ միջոցներով։ Նախատեսված է XI հըն– գամյակում բարձրացնել Շ–յան ինդուստ– րացման մակարդակը և շինարարական կոնստրուկցիաների ու դետալների գոր– ծարանային պատրաստման աստիճանը, ընղլայնել նոր արդյունավետ կոնստրուկ– ցիաների կիրառումը։ Շ–յան մեջ աշխա– տանքի արտադրողականությունը կբարձ– րանա 15% –ով։ Տեխ․ առաջընթացը Շ–յան մեջ։ ՍՄԿԿ ծրագրում, համագումար– ների, ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիս– տըրների խորհրդի որոշումներում նախա– տեսվում է հետևողական ինդուստրաց– ման հիման վրա ապահովել շինարարա– կան ինդուստրիայի ու շինանյութերի ար– դյունաբերության արագ զարգացումը և տեխ․ կատարելագործումը։ Ինդուստրաց– ման մակարդակի բարձրացումը Շ–յան մեջ գիտատեխ․ առաջընթացի գլխ․ ուղ– ղությունն է։ Դրա շնորհիվ շինարարական արտադրությունը փոխարկվում է բարձրո– րակ հավաքովի խոշոր կոնստրուկցիա– ների և դետալների օգտագործմամբ շեն– քերի և կառույցների մոնտաժման մեքե– նայացված, հոսքային պրոցեսի։ Թեթև բե– տոնների, բարձրամուր ամրանի և պող– պատի, ասբոցեմենտի, սոսնձված փայ– տանյութի, պոլիմերային նյութերի կի– րառմամբ մշակվել են մի շարք նոր ար– դյունավետ կոնստրուկցիաներ։ Աբդ․ Շ–յան բնագավառում շենքերի և կառույց– ների տեխ․ զարգացումը հիմնված է միա– տեսակացված և ճկուն ծավալատարածա– կան ու կոնստրուկտիվ լուծումների, հիմ– նական և օժանդակ արտադրամասերի մեկուսացման, նոր տիպի՝ տաղավարա– յին շենքերի կիրառման վրա։ Գյուղատնտ․ շենքերի և կառույցների Շ–յան մեջ տեխ․ առաշընթացի հիմնական միտումներն են՝ շենքերի խոշորացումը և մեկուսացումը, գյուղատնտ․ արտադրության համալիր մեքենայացումն ու ավտոմատացումը, ար– տադրական շենքերում միկրոկլիմայի կարգավորման ապահովումը։ Կուլտուր– կենցաղային Շ–յան մեջ նախատեսված է կառուցել տարբեր նշանակության օբ– յեկտների կոոպերացման և խոշորացման վրա հիմնված հասարակական շենքեր։ Մասսայական Շ–յան համար մշակված են բնակելի տների նոր տիպեր։ Շինարարա– կան արտադրության տեխնոլոգիայի բնա– գավառում տեխ․ քաղաքականության ուղ– ղությունները որոշվում են նոր նախագծա– յին լուծումների, արդյունավետ շինանյու– թերի, գործարանային պատրաստման դետալների և կոնստրուկցիաների, նոր բարձրարտադրողական տեխնոլոգիական պրոցեսների ներդրմամբ։ Շինարարական կոնստրուկցիաների և տեխնոլոգիական սարքավորումների մոնտաժման ավանդա– կան մեթոդների կատարելագործման հեա զարգանում են նորերը՝ շենքերի կառու– ցում հարկերի և ծածկերի բարձրացման եղանակով (տես Հարկերի բարձրացման մեթոդ), կոնստրուկցիաների կոնվեյերա– յին հավաքում և բլոկային մոնտաժում։ Բարելավվում են հողային, քարային, հարդարման և այլ շինմոնտաժային աշ– խատանքների կատարման եղանակները։ Շ–յան մեջ տեխ․ առաջընթացի կարևոր ուղղություն է նաև շինարարական արտա– դրության համալիր մեքենայացման մա– կարդակի բարձրացումը, կառույցների հագեցումը նոր տիպի բարձրարտադրո– ղական մեքենաներով, մեքենայացված գործիքներով, տրանսպորտային միջոց– ներով, Շ–յան տեխնոլոգիայի, կազմա– կերպման և կառավարման կատարելա– գործումը։ Հեռանկարում Շ–յան ինդուս– տրացումը շինարարական արտադրու– թյունը կմոտեցնի արդ․ արտադրության պայմաններին, իսկ շինհրապարակները կդառնան մոնտաժման–հավաքման հրա– պարակներ։ Շ–յան նյութատեխ․ բազայի հետագա զարգացումը կապված է սովորա– կան և նոր շինանյութերի (պլաստմասսա, ալյումին ևն) կիրառմամբ երկաթբետոնե, պողպատե, ալյումինե և փայտե կոն– ստրուկցիաներ արտադրող խոշոր ձեռ– նարկությունների կատարելագործման և արդիականացման, մասնագիտացման, կոոպերացման և կոմբինացման խորաց– ման, ինչպես նաև նրա միջճյուղային կա– պերի ընդլայնման, պլանավորման կա– տարելագործման, խնայողության ռեժիմի և տնտ․ խթանման ուժեղացման հետ։ Շ–յան կառավար ու մը ՍՍՀ Մ–ու մ։ ՍՍՀՄ–ում Շ–յան կառավար– ման կառուցվածքը մշտապես կատարելա– գործվում է։ ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ 1967-ից Շ–յան կառավարման համակարգը հիմնը– վում է տերիտորիալ–ճյուղային սկզբուն– քի վրա։ Շինարարական կազմակերպու– թյուններին ղեկավարում են ընդհանուր– միութենական, միութենական–հանրապե– տական և հանրապետական շինարարա– կան մինիստրությունները, ինչպես նաև դրանց կազմում գտնվող գւյԱ․ տերիտո– րիալին արար ական վարչությունները, կոմբինատները, միավորումները և այլ կազմակերպություններ։ Արդ․ և բնակելի– քաղաքացիական Շ․ իրագործում են ՍՍՀՄ ծանր արդյունաբերության ձեռնարկու– թյունների Շ–յան մինիստրությունը, ՍՍՀՄ արդ․ Շ–յան մինիստրությունը, ՍՍՀՄ Շ–յան մինիստրությունը, որոնք մասնա– գիտացված են արդյունաբերության հա– մապատասխան ճյուղերի օբյեկտների Շ–յան գծով և իրենց գործունեությունն իրականացնում են երկրի որոշակի շրջան– ներում։ Տրանսպորտային կառույցների (երկաթուղագծեր և ավտոմոբիլային ճա– նապարհներ, կամուրջներ, թունելներ, մետրոպոլիտեններ, ծովային և գետային տրանսպորտի կառույցներ, օդանավակա– յաններ) Շ․ դրված է տրանսպորտային շի– նարարության ընդհանուր–միութենական մինիստրության վրա։ Գյուղական Շ․ հիմ– նականում իրագործում է ՄՍՀՄ գյուղա– կան Շ–յան միութենական–հանրապետա– կան մինիստրությունը։ Գա զա– և նավթա– մուղների Շ․ դրված է նավթի և գազի արդյունաբերության ձեռնարկություննե– րի Շ–յան ընդհանուր–միութենական մի– նիստրության վրա։ Տեխնոլոգիական սար– քավորումների, էլեկտրատեխ․, սանիտա– րատեխ․ սարքերի, չափիչ–վերահսկիչ սարքերի, ավտոմատացման միջոցների, շինարարական բարդ կոնստրուկցիաների և կառույցների մոնտաժման աշխատանք– ները ենթակապալային ձևով կատարում է ՍՍՀՄ մոնտաժային և հատուկ շինարա– րական աշխատանքների միութենական– հանրապետական մինիստրությունը։ ՍՍՀՄ էներգետիկայի և էլեկտրիֆիկա– ցիայի, մելիորացիայի և ջրային տնտե– սության, ածխարդյունաբերության մի– նիստրություններն իրենք են իրագործում իրենց օբյեկտների Շ․ ու շահագործումը։ Երկրի առավել խոշոր քաղաքներում Շ․ հիմնականում ղեկավարում են քաղսովետ– ների գործկոմներին ենթակա գլխ․ վար– չությունները։ Տնտհաշվարկային շինա– րարական խոշոր կազմակերպություն– միավորումների, կոմբինատների ստեղծ– մամբ կրճատվում են Շ–յան կառավարման օղակները։ Լայն տարածում են ստացել տնաշինական, գործարանաշինական և գյուղական շինարարական մասնագիտաց– ված կոմբինատները։ Կառավարման կազ– մակերպման կատարելագործման նոր հնարավորությունները կապված են տըն– տեսամաթեմատիկական մեթոդների և էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի օգտա– գործման հիման վրա Շ–յան կառավարման ավտոմատացված համակարգերի ներդըր– ման հետ։ 1950-ի մայիսին կազմակերպ– վել է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի շի– նարարական գործերի պետ, կոմիտեն (Պետշին), որը կոչված է Շ–յան մեջ կի– րառելու տեխ․ առաջընթացի արագացմանն ուղղված միասնական տեխ․ քաղաքակա– նություն և բարձրացնելու նրա արդյունա– վետությունը, բարելավելու քաղաքաշի– նության և ճարտարապետության, քաղաք– ների, ավանների և գյուղական բնակա– վայրերի հատակագծման և կառուցապատ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/505
Այս էջը սրբագրված չէ