ման գործը, մինիստրությունների հետ համատեղ մշակելու և իրագործելու առա– ջարկություններ՝ Շ–յան աշխատանքի գի– տական կազմակերպման, արժեքի իջեց– ման, տևողության կրճատման և որակի բարձրացման ուղղությամբ, զարգացնե– լու շինարարական գիտությունը, բարձ– րացնելու գիտական հետազոտությունների արդյունավետությունը և իրականացնելու նախագծման ու Շ–յան մեջ գիտության նվաճումների և առաջավոր փորձի ար– մատավորման վերահսկողությունը։ Շինարարական գիտությ ու– ն ը։ Ուսումնասիրում և ընդհանրացնում է շինարարական պրակտիկայի զանա– զան երևույթները, բացահայտում Շ–յան զարգացման օբյեկտիվ օրինաչափություն– ները, որոնց հիման վրա մշակվում են գիտատեխ․ առաջընթացի արագաց– մանը նպաստող առաջարկներ։ Շինարա– րական գիտությունն ընդգրկում է տեսա– կան դիսցիպլինների կոմպլեքս (Շինա– րարական մեխանիկա, Նյութերի դիմա– դրություն, Գրունաների մեխանիկա, Շի– նարարական ֆիզիկա), շինարարական կոնստրուկցիաների նախագծումը և պատ– րաստման տեխնոլոգիան, քաղաքների, շենքերի և կառույցների ինժեներական լուծման և սանիտարական տեխնիկայի պրոբլեմները, շինարարական արտադրու– թյան տեխնոլոգիական (կազմակերպում, մեքենայացում և ավտոմատացում), Շ–յան հիդրոտեխնիկական, տրանսպորտային և այլ պրոբլեմները, Շ–յան էկոնոմիկան։ ՍՍՀՄ–ում Շ–յան բոլոր ճյուղերի գծով ստեղծված է ԳՀԻ–ների լայն ցանց (ավելի քան 100 ինստիտուտ՝ մոտ 15 հզ․ աշխա– տակիցներով)։ Գիտական նվաճումները նախագծման և Շ–յան մեջ արագ ներդըր– ման համար ավելի բարենպաստ պայման– ներ ստեղծելու նպատակով մի շարք ԳՀԻ–ներ միավորվել են նախագծային կազմակերպությունների հետ։ Սոցիալիստական մյուս և ր– կըրներում Շ․ իրականացնում է կա– պիտալ Շ–յան մեծ ծրագիր։ 1950–79-ին կապիտալ ներդրումների ծավալը, օրի– նակ, Բուլղարիայում աճել է 19, ԳԴՀ–ում՝ 14, Լեհաստանում՝ 12, Հունգարիայում՝ 7,4, ՄԺՀ–ում՝ 65, Չեխոսլովակիայում՝ 7,7, Ռումինիայում՝ 32 անգամ։ Կապիտալ Շ–յան ինտեգրացում է կատարվում ՏՓԽ–ի անդամ–երկրների միջև (նախագծման և Շ–յան փոխադարձ տեխ․ օգնություն, տար– բեր օբյեկտների համատեղ Շ․)։ Զգալի է ՍՍՀՄ–ի օգնությունը։ Նրա աջակցությամբ սոցիալիստական երկրներում մինչե 1980-ը կառուցվել և շահագործման է հանձ– նըվել 1782 օբյեկտ։ Իրենց հերթին սո– ցիալիստական երկրները ՍՍՀՄ կապիտալ շինարարությանն օգնում են արտադրան– քի առանձին տեսակների մատակարար– մամբ։ ՏՓխ–ի անդամ–երկրները համա– տեղ կառուցել են, օրինակ, «Միր> միաց– յալ էներգահամակարգերը, «Դրուժբա» նավթամուղը, գազամուղներ և արդ․ խո– շոր համալիրներ ու օբյեկտներ։ Մի շարք երկրներում զարգանում է արդ․ խոշոր համալիրների Շ–յան բազմակողմանի հա– մագործակցությունը։ ՏՓ1ս–ի անդամ–եր– կըրները մշակել են համագործակցության հետագա խորացման ու կատարելագործ– ման և սոցիալիստական տնտ․ ինտեգրաց– ման զարգացման համալիր ծրագիր։ Այդ երկրները տնտ․ և տեխ, օգնություն են ցույց տալիս զարգացող պետություննե– րին։ էներգետիկական, մետալուրգի ա– կան, մեքենաշինական, շինանյութերի, շի– նարարական կոնստրուկցիաների արդյու– նաբերության և այլ խոշոր ձեռնարկու– թյուններ են կառուցել ու կառուցում Հընդ– կաստանում, Սիրիայում, Իրաքում և այլ երկրներում։ Սոցիալիստական երկրները Շ–յան բնագավառում համագործակցում են նաև զարգացած կապիտալիստական երկրների հետ, Փոխշահավետ պայման– ներով մասնակցում արդ․ խոշոր օբյեկտ– ների Շ–յանը։ Զարգացած կապիտալիս– տական երկրներ ու մ Շ․ տնտե– սության խոշոր ճյուղ է։ Պետ․ միջոցների հաշվին կառուցվում են ավտոմոբիլային ճանապարհներ, ռազմ, օբյեկտներ, ուս․ և հասարակական շենքեր, ջրամատակա– րարման և կոյուղու օբյեկտներ։ Ուժեղա– նում են արտադրության և կապիտալի համակենտրոնացման, մոնոպոլացման պրոցեսները Շ–յան մեջ։ Օրինակ, ԱՄՆ–ում կատարվող աշխատանքների ծա– վալի աճի պայմաններում կրճատվում է ինժեներաշինարարական խոշոր ֆիրմա– ների թիվը։ ԱՄՆ–ի խոշորագույն շինարա– րական մոնոպոլիաներից են «Ռալֆ փար– սոնս»-ը, <9եչթել»-ը ևն։ Շինարարական շատ ֆիրմաներ խոշոր մոնոպոլիաների մասնաճյուղեր են։ Այդպիսի մասնաճյու– ղեր ունեն «Փուլման», «Քայզեր ինդասթ– րիս* ընկերություններն ԱՄՆ–ում, <Կրուպպ»-ը՝ ԳՖՀ–ում, «Միցուի», «Միցու– բիսի», «Հիտաչի» ընկերություններն ու խմբերը՝ ճապոնիայում, «ՖԻԱՏ» մոնոպո– լիան՝ Իւոալիայում, «Իմփիրիըլ քեմիկըլ ինդասթրիս»-ը՝ Անգլիայում ևն։ Կապիտա– լատար օբյեկտների Շ–յան համար ստեղծ– վում են մոնոպոլիաների մասնագիտաց– ված բաժիններ և կոնսորցիումներ։ Շ–յան գարգացու մը Հայաս– տան ու մ։ Հայկական լեռնաշխարհի բնակիչները մ․ թ․ ա․ V–II հազարամյակների ընթաց– քում ստեղծել են տարբեր նշանակության կառույցներ։ Քարե և բրոնզե գործիքնե– րով մշակել ու որպես շինանյութ են օգտա– գործել քարը, կավը, փայտը, եղեգնը, ծղոտը։ Մեծ քարերը տեղափոխել և տեղա– գրել են լծակների, գլանների, փոկերի, պարանների միջոցով։ Այդ ժամանակա– շրջանում կառուցվել են փայտե և քարե միաթռիչք, ելուստավոր հեծանային (կա– ցարանների, դոլմենների, գերեզմաննե– րի, դամբարանների, գաղտնուղիների, կամուրջների), եռաթռիչք ելուստավոր (Լճաշեն) և ելուստավոր կեղծ թաղով ու գմբեթարդով (Օշական) ծածկեր, սյունա– սրահ (Լճաշեն), հացահատիկի կարա– սաձև հորեր՝ քարե ծածկով (Շենգավիթ)։ Կառուցել են ոռոգման համակարգեր՝ Արագածոտնի արհեստական լճերն ու առուները, Քասախ գետի պատվարները։ Մ․ թ․ ա․ IX–YI դդ․ կատարվել են հըս– կայածավալ շինարարական աշխատանք– ներ, կառուցվել են բնակատեղիներ, բեր– դեր, քաղաքներ (Տուշպա, Թեյշեբաինի, էրեբունի ևն), տաճարներ, պահեստներ, ոռոգման համակարգեր։ Օգտագործվել են նախորդ ժամանակաշրջանի շինանյու– թերը և երկաթե գործիքներ։ Շենքերի պատերը, պարիսպները ցածի մասերում հիմնականում քարից են, վերին մասում՝ չթրծված աղյուսից, ծածկերը՝ փայտից։ Ստեղծվել են փայտե ծածկերով սյունա– զարդ դահլիճներ, սյունասրահներ (էրե– բունի և Արգիշտիխինիլի), ճակտոնով, սյունասրահով, խոշոր քարի հատվածնե– րից պատերով սյունազարդ տաճար (Մու– սասիր), թաղով ծածկեր (Թեյշեբաինի), ժայռափոր տարբեր նշանակություն ունե– ցող դահլիճներ, սենյակներ (Վան)։ Կա– ռուցվել են բազմաթիվ ջրանցքներ (Մե– նուա–Շամիրամի ջրանցքը Վանում), ստոր– գետնյա ջրատարով ջրանցքներ (Ռուսայի ու Դալմայի ջրանցքները Երևանում), ջրամբար Արգիշտիխինիլիում։ Մ․ թ․ ա․ VI–III դդ․ կառուցվել են Արկաթիակերտ, Արշամաշաա, Երվանդաշատ քաղաքները։ Միացյալ հզոր հայկական պետության ստեղծումը մ․ թ․ ա․ II դ․ նպաստել է հին քաղաքների վերականգնմանը (Տուշպա– Վան, Արգիշտիխինիլի–Արմավիր) և նո– րերի ստեղծմանը (Արտաշատ, Տիգրանա– կերւո ևն)։ Այս ժամանակաշրջանում կա– ռուցվածքների քարերը միմյանց միացվել են ծիծեռնակապոչ քարե կամ փայտե ներդիրներով (Արմավիր)։ Հայաստանում, հավանաբար առաջին անգամ մ․ թ․ ա․ II դ․ կրաշաղախն օգտա– գործվել է Գառնիի պարիսպներում, որ– պես քարակրաբետոնե լիցք։ Դրանով են լցված նաև Գառնիի հեթանոսական տա– ճարի (մ․ թ․ I դ․) պատվանդանն ու տանիօի դատարկությունները։ Այդ կառուցվածքնե– րի քարերը շարվել են առանց շաղախի և իրար են միացվել մետաղական ո–աձև ներդիրներով ու ցցերով, որոնք քարին ամրացվել են կապարով։ Գառնիի տա– ճարի դահլիճն ու նախամուտքը ծածկված են եղել քարե թաղով։ Մուտքի դռան ու սյունասրահների բարավորները բեռնա– թաՓվել են կամարային կառուցվածքնե– րով։ Սեպաձև քարերից են հավաքված սյունասրահների արտաքին գոտիները, քիվերը և սյունասրահների ծածկերը։ Տա– ճարի քարերը, որոնք ունեն մինչև 5 տ զանգված, բարձրացրել են ճախարակնե– րով։ Հայաստանում քրիստոնեությունը պետ․ կրոն դառնալուց հետո կառուցվել են եկե– ղեցիներ։ Շարվածքում, որպես կապակ– ցող նյութ, կրաշաղախների լայն օգտա– գործումն ու կամարի սկզբունքով կառուց– վածքների (կամար, թաղ, գոց ու խաչվող թաղեր, գմբեթարդ, գմբեթ, տրոմպ, առա– գաստ) ներդրումն ու կատարելագործումը հնարավորություն են տվել IV–VII դդ․ ստեղծել բազմազան հորինվածք ունեցող կառուցվածքներ՝ միանավ և եռանավ բա– զիլիկներ [Թանահատ (V դ․), Քասաղ (IV դ․), Երերույք (V դ․)], գմբեթավոր դահլիճներ [Զովունի (V–VI դդ․), Պտղնի (VI դ․), Արուճ (YII դ․)], գմբեթավոր բա– զիլիկներ [Տեկոր (V դ․), Օձուն (VI դ․), Թալին (VII դ․)], կենտրոնագմբեթ քառա– խորան և քառամույթ [էջմիածնի Մայր տաճար (V դ․)], փոքր խաչաձև [Լմբատա– վանք (VI դ․), Կարմրավոր (VII դ․)], բազ– մախորան [Զորավար (VII դ․), Իրինդ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/506
Այս էջը սրբագրված չէ