Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/509

Այս էջը սրբագրված չէ

Տեսարան հին Շինուհայրից դեցու հատակի նիշից 3,6 մ ցածր, որի հե– տևանքով նրա կտուրը եկեղեցու համար որպես բակ է ծաոայում։ Այն ունի ուղղան– կյուն (3,78 ւ/ X 12,61 մ) հատակագիծ, եր– կու թաղակիր կամարով գլանաձև թաղով ծածկ։ Հվ․ պատին կա երեք լուսամուտ, ընդլայնական պատերում՝ մեկական դուռ։ Սեղանատան հատակագծի հիմքում դըր– ված է մոդուլային համակարգ՝ որպես մո– դուլ ընդունված է թաղակիր կամարի լայ– նությունը (0,63 /)։ Պարիսպներին կից ընդ– հանուր պատշգամբով սենյակները կա– ռուցվել են XIX դ․ վերջին, որպես ծխա– կան դպրոց։ Գյուղամիջում գտնվում են Ս․ Ստեփանոս եռանավ բազիլիկ եկեղե– ցին (XVII դ․) և «Խաչեր» կոչվող գերեզ– մանատունը, ուր կանգուն է իր ձևով եզա– կի, 3 մ բարձրությամբ կոթող–խաչքարը (1261)։ Դարավանդաձև կառուցապատված գյուղատեղում պահպանվել են ժող․ բնա– կելի ճարտ–յան արժեքավոր և հետաքըր– քիր նմուշներ ։ Մ․ Հասրաթյաև

ՇԻՆՖԵՅՆԵՐՆԵՐ, 1905-ին ստեղծված Շին ֆեյն (իռլանդ․ Sinn Fein –բառացի՝ մենք ինքներս) իռլանդ․ քաղ․ կազմակերպու– թյան անդամներ։ Սիավորում էին մանր և միջին բուրժուազիայի, ռադիկալ մտավո– րականության հայրենասիրաբար տրամա– դրված ներկայացուցիչներին։ Հանդես են եկել հանուն անգլ․ գաղութային տիրա– պետությունից Իռլանդիայի ազատագըր– ման։ Հաջողության հասնելով 1919-ին բրիտ․ պառլամենտի ընտրություններում (իռլանդացիներին պատկանող 105 տե– ղից՝ 73-ը)՝ Շ․ Դուբլինում հրավիրեցին իռլանդ․ պառլամենտ և հռչակեցին Իո– լանդիայի անկախությունը։ Բայց հետա– գայում (1921) Շ–ի աջ ղեկավարները կըն– քեցին անգլո–իռլանդ․ համաձայնողական պայմանագիր, որով իռլանդ․ ազգային– ազատագրական շարժումը պառակտվեց, և 1922–23-ին սկսվեց քաղաքացիական պատերազմ։ Պատերազմում պարտվելուց հետո, Շ–ի մի մասը, չընդունելով պայմա– նագիրը, անցավ ընդհատակ։ 1950-ական թթ․ վերստին քաղ․ ասպարեզ գալով՝ Շ․ (որ վերստեղծեցին կուսակցությունը) առաջադրեցին իռլանդիայի միավոր– ման հակաիմպերիալիստական ծրագիր։ 1970-ական թթ․ սկզբին Շ․ պառակտվեցին երկու թևի՝ «պաշտոնական» (հանդես էին գալիս քաղ․ միջոցներով Իռլանդիա– յի միավորման համար) և «ժամանակավոր» (կողմ էին զինված տեռորիստական պայ– քարին)։ 1977-ին «պաշտոնական» թևն ընդունեց Շին ֆեյն–Բանվորական կու– սակցություն անվանումը։ СհՆՖԻՆՊԼԱՆ ՍՍՀ Մ–ում, շինարարւս– կան–մոնաաժւս]ին կազմակերէկություննե– րի տարեկան արտադրատնտեսական պլան։ Մշակում են շինարարական–մոն– տաժային տրեստները, վարչությունները և դրանց հավասարեցված կազմակերպու– թյունները։ Շ․ մշակվում է երկու փուլով։ Առաջին փուլում կազմվում է պլանի հիմնական (հաստատվող) ցուցանիշների նախագիծը՝ արտադրական կարողություն– ների գործարկումը, ինչպես նաև գործող ձեռնարկությունների տեխ․ վերազինման և վերակառուցման հաշվին արտադրա– կան կարողությունների աճը, ընդհանուր և սեփական ուժերով թողարկվող ապրան– քային շինարարական արտադրանքի ծա– վալը, աշխատանքի արտադրողականու– թյան բարձրացումը, բանվորների ու ծա– ռայողների թվի լիմիտը, աշխատավարձի ընղհանուր ֆոնդը, շահույթը (որոշ կազ– մակերպությունների համար՝ շին արար ա– կան–մոնտաժային աշխատանքների ինք– նարժեքի իջեցումը), նոր տեխնիկայի ներդրման առաջադրանքները, պլանի կա– տարման համար անհրաժեշտ նյութերի, մեքենաների, մեխանիզմների և նյութա– տեխ․ այլ ռեսուրսների մատակարարման ծավալը։ Երկրորդ փուլը սկսվում է ժողտնտեսության զարգացման պետ․ պլա– նը հաստատելուց և սահմանված պլանա– յին առաջադրանքները շինարարական կազմակերպությունների կողմից ստանա– լուց հետո։ Շ․ բաղկացած է շինարարական արտադրության, արտադրության տեխ․ զարգացման և արդյունավետության բարձ– րացման, սեփական և վարձու մեքենաների աշխատանքի, աշխատանքի և աշխատա– վարձի, օժանդակ արտադրությունների աշխատանքի, նյութական ռեսուրսներով ապահովվածության, սեփական կապիտալ ներդրումների, շինարարական–մոնտա– ժային աշխատանքների շահույթի և ինք– նարժեքի, տնտ․ խթանման ֆոնդերի կազ– մավորման ու օգտագործման, ֆինանսա– կան, կազմակերպության կոլեկտիվի սո– ցիալական զարգացման պլաններից և վե– րադիր ծախսերի նախահաշվից; Շ․ քննարկվում է արտադրական խորհրդակ– ցությունում և կազմակերպության ղեկա– վարի կողմից հաստատվում ոչ ուշ, քան ժողտնտեսության զարգացման պետ, պլանի հաստատումից 1,5 ամիս անց։ Երկու շաբաթվա ընթացքում Շ․ ուղարկ– վում է կազմակերպության բոլոր կատա– րողներին։ Ա․ Տեր–ԻսրայեէյաԱ ՇԻՇ4ԱՏԱ, գյուղ ՀՍՍՀ Վարդենիսի շրջա– նում, Սևանի լեռնաշղթայի հվ․ստորոտում, շրջկենտրոնից 9 կմ հս–արմ․։ Շ–ով է անց– նում Վարդենիս–Կրասնոսելսկ խճուղին։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահա– Շիշկայա տիկի, կերային կուլտուրաների մշակու– թյամբ, ծխախոտագործությամբ և անաս– նապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, հեռախոսակայան, կինո, մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար, հիվան– դանոց, դեղատուն։ Շ–ից հս․ պահպանվել են եկեղեցի և խաչքարերով գերեզմանոց (XVI դ․)։

ՇԻՇԿԵՐՏ, գյուղ ՀՍՍՀ Ղափանի շրջա– նում, Իաւստուփ լեռան արլ․ լանջին, շրջկենտրոնից 16 կմ հվ–արմ․։ Միավոր– ված է Ծավի անասնապահական սովետա– կան տնտեսության հետ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կենցաղսպասարկման տաղավար, կինո, Շիշկերա մանկապարտեզ։ Շ–ում գործում Էtտե– ղական արդ․ մասնաճյուղ։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցի– ներ (XVII – XVIII դդ․), գյուղատեղիներ (XVII դ․), գերեզմանոց (XVII դ․)։

ՇԻՇԿԻՆ Իվան Իվանովիչ [13(25)․1․1832, Ելաբուգա, այժմ՝ Թաթար․ ԻՍՍՀ–ում – 8(20)․3․1898, Պետերբուրգ], ռուս նկարիչ, ռեալիստական բնանկարի վարպետ։ Սովորել է Մոսկվայի գեղանկարչու– թյան, քանդակագործության և ճարտ– յան ուսումնարանում (1852–56) և Պե– տերբուրգի Գեղարվեստի ակադեմիա– յում (1856–65, 1862–65-ին՝ կրթաթոշա– կառու Մյունխենում, Պրագայում, Դյուսել– դորֆում), 1865-ից՝ ակադեմիկոս, 1873-ից՝ պրոֆեսոր, 1894–95-ին՝ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի բնանկարի արվեստանոցի ղեկավար։ Շրջիկ գեղար– վեստական ցուցահանդեսների ընկերու– թյան հիմնադիր–անդամ (տես Պերեղվիժ– նիկներ)։ Սկզբնական շրջանում հետևել է XIX դ․ կեսի ռոմանտիկական բնանկարի ավանդույթներին։ 1860-ական թթ․, հաղ– թահարելով կոլորիտի և լույսի Էֆեկտնե– րի պայմանականությունը, ստեղծել է ռուս, բնության առավել հավաստի պատ– կերներ («Անտառահատում», 1867, «Տա– րեկանի արտ», 1878, «Անտառային հե– ռաստաններ», 1884), բացահայտել ռուս, լանդշաֆտի տիպական–արտահայտչա– կան և բանաստեղծական ձևերը՝ բնա– նկարի մեջ մտցնելով ժանրային–պատ– մողական տարրեր («Առավոտը սոճիների անտառում», 1899, արջերը պատկերել է Կ․ Ա․ Սավիցկին, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա, «Կաղնու պուրակ», 1887, Կիևի ռուս, արվեստի թանգարան)։ Շ․ ստեղծել է նաև գծանկար– ներ․ նրա օֆորտները նպաստել են գրա– ֆիկայի այդ ժանրի վերածնմանը Ռուսաս– տանում։ Շ–ի աշխատանքներից հինգը