Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/512

Այս էջը սրբագրված չէ

Հ․ Շիրտզ գը, «Սրեի երկիր» (1938) քնարական պոեմը, «Երգ Հայաստանի» (1940) բանաս– տեղծությունների ժողովածուն; Հայրենա– կան մեծ պատերազմի տարիներին Շ․ իր արժանի տեղն է գրավել հայրենիքի ան– մահության ու փառքի երգիչների շարքում; Պարբերական մամուլում պատերազմի թեմայով տպագրված նրա առաջին քնա– րական բանաստեղծությունները, որոնք ամփոփվել են «Բանաստեղծի ձայնը» (1942) ժողովածուի մեջ, համակված են հայրենասիրության վառ շնչով ու թշնամու նկատմամբ թունդ ատելությամբ։ 1942-ին լույս է տեսել Շ–ի «Երգերի գիրք»-ը, իսկ 1946-ին՝ «Լիրիկա» ժողովածուն, որոնք աչքի ընկնող երևույթներ են հայ քնարեր– գության պատմության մեջ։ Լինելով հուզական ուժգին տարերքի քնարերգու՝ Շ․ գեղարվեստական լայն ու խոր ընդհանրացումների է հասցնում իր նախասիրած մոտիվները։ Հայրենիքը նա ներկայացրել է իբրե գետերի ու լեռների, ճարտ․ կոթողների ու բնության, մարդկա– յին երազանքի ու պատմության ամբող– ջություն («Ո՝րն է, բաբո, մեր հայրենիք», «էքսպրոմտ», «Արձան Աբովյանին»)։ Հայ– րենիքի կերպարը գծելիս Շ․ դիմել է երկրի պատմաաշխարհագրական խորհրդանշան– ներին (Անի, Մասիս, Սեան, Հրազդան, Զվարթնոց) և պատմական անցյալի նշա– նավոր դրվագներին (Ավարայրի, Սարդա– րապատի ճակատամարտեր ևն)։ 1944-ին Շ․ գրել է «Բիբլիական» պոեմը՝ դիմելով աշխարհաստեղծման աստվածաշնչյան լեգենդին։ Դա պայմանական ձև էր, շար– ժառիթ՝ արտահայտելու մարդու հզորու– թյան և անսահման կարողությունների ժամանակակից հայացքը, որն այնքան կարևոր էր պատերազմի տարիներին։ Բանաստեղծի հայրենասիրական քնարի մեջ գլխավոր շեշտը կրում է հայ ժողո– վըրդի սոցիալիստական վերածնության մոտիվը։ Այս առումով բնորոշ են նրա «Հայ ժողովրդի երգը» (1947, «Աչքերիս մեջ գարնան օրեր․․․») բանաստեղծու– թյունը, «Հրազդան» (1947), «Մեր գյուղե– րի անունները» (1948) քնարական պոեմ– ները։ Շ–ի պոեզիայի կայուն մեծություններից է բնությունը, որի պատկերային շարքե– րով նա արձագանքում է կյանքին, արտա– հայտում իր մարդասիրական բաղձանք– ներն ու աշխարհասիրությունը։ Գարունը նրա ստեղծագործության մեջ կյանքի զար– թոնքի, ծաղկման ու ջահելության խորհըր– դանշան է («Հոգիս արթնացավ հարավի բույրից», «Գարունն արևով ժպտաց ամեն– քին», «Մանուշակներ ոտքերիս ու շուշան– ներ ձեռքերիս», «Նորից գարուն է, սա– րերը ելնեմ», «Ձյունը լալիս է, ձմեռը մեռ– ւում», «Իմ երազի մեջ, կանաչ դաշտի լքեջ», «Սիրտս ալևոր կաղնու մեջ դրի»)։ Սիրային տաղերում Շ․ դիմել է սիրո զգացմունքի բազում նրբերանգներին՝ կա– րոտ, երազանք, տրտմություն, մերժում, հաշտություն, ներում ևն։ Նրա քնարեր– գության լավագույն էջերից են մորը նվիր– ված երգերը, որոնք ամվւոփված են «Հու– շարձան մայրիկիս» (1968) ժողովածուի մեջ։ Շարունակելով ազգ․ բանաստեղծու– թյան հարուստ ավանդույթները* Շ․ մոր թեման վերաիմաստավորել է նոր ձևով՝ «մայր» հասկացությունը դնելով աշխար– հի հավերժական արժեքների շարքում, այնպես, ինչպես հայրենիքն ու բնությու– նը («Մայր իմ բարի», «Մայրս4 մշտավառ գթության կանթեղ», «Անհույս իմ տան հույս ձեռքեր», «Մորս սրտի հետ աշխարհն եմ չավւել»)։ Շ–ի գեղարվեստական վաս– տակի անբաժանելի մասն են կազմում նաև առակները, որոնք զետեղված են «Օձն Ու մեղուն» (1953), «Առակս զի՜նչ ցու– ցանե․․․» (1978) գրքերում, բազմաթիվ քառյակները («Ցոթնապատոլմ», 1977), թարգմանությունները (Մ․ Լերմոնտով՝ «Կալաշնիկովի երգը», Ն․ Բարաթաշվիլի՝ «Մերանի»)։ 1977-ին «Համամարդկային» խորագրով ժողովածուի համար Շ․ ար– ժանացել է ՀՍՍՀ պետ, մրցանակի։ Նրա բանաստեղծություններն ու պոեմները թարգմանվել են աշխարհի ավելի քան 40 լեզուներով։ Շ․ պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (2) և «Պատվո նշան» շքա– նշաններով։ Երկ․ Քնար Հայաստանի, հ․ 1–-3, Ե․, 1958– 1974։ Հատընտիր, Բեյրութ, 1971։ Հուշարձան մայրիկիս, Ե․, 1980։ Երկեր, հ․ 1, Ե․, 1981։ Գբկ․ Հովհաննես Շիրազի մասին, Ե․, 1974։ Բատիկյան Լ․, Հովհաննես Շիրազի մայրականը, է?․,1976։ ԱթաբեկյանՍ․ Ա․, Հովհաննես Շիրազի քնարերգությունը, Ե․, 1979։ Шеглов М․, Спускаясь с гор․․․, «Дружба народов», 1956, № 5․ Ս․ Աղւսբաբրսև ՇԻՐԱձ, քաղաք Իրանի հվ–արմ–ում։ Ֆարս օստանի վարչական կենտրոնն Է։ 335 հզ․ բն․ (1978)։ Կա տեքստիլ, սննդի, քիմ․, ցեմենտի արդյունաբերություն, նավթա– վերամշակություն, վարդի յուղի արտա– դրություն։ Հայտնի է գորգագործությամբ, խճանկարային և արծաթե իրերի արտա– դրությամբ։ Գյուղատնտ․ շրջանի (վարդ, խաղող, ծխախոտ, շաքարի ճակնդեղ) առևտրական կենտրոն Է։ Ունի համալսա– րան։ Որպես քաղաք հիմնադրել են արաբ– ները VII դ․։ XYIII դ․ 2-րդ կեսին եղել է Իրանի մայրաքաղաքը։ Շ–ում են ծնվել բանաստեղծներ Սաադին և Հաֆեզը։ Կան ճարտ․ հուշարձաններ, Ֆարսի թանգա– րան (իրանական կիրառական արվեստ)։ Շ–ի մոտակայքում է Սաադիի դամբարա– նը։ ՇԻՐԱձԼՈհ, գյուղ ՀՍՍՀ Արարատի շըր– ջանում, շրջկենտրոնից 5 կւ( հվ–արմ․։ Շ–ի տարածքով է անցնում Երևան–Բաքու եր– կաթուղին և Երևան–Նախիջևան ավտո– խճուղին։ Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահու– թյամբ։ Ունի 2 միջնակարգ դպրոց, մշա– կույթի տուն, գրադարան, կապի բա– ժանմունք, կինո, կենցաղսպասարկման Շիրազլու տաղավար, բուժկայան, պահածոների գործարան։ Կազմավորվել է 1924-ին, Շի– րազլու և Ջադկռան գյուղերի միավորու– մից։

ՇԻՐԱԿ, գավառ մեծ Հայքի Այրարատ նահանգում, Ախուրյան գետի միջին և ստորին ավազանում։ Արմ–ից սահմանա– կից էր Վանանդ, հվ–ից՝ Երասխաձոր, արլ–ից՝ Արագածոտն, հս–ից՝ Գուգարքի Աշոցք և Տաշիր գավառներին։ Մակերևույ– թը լեռնադաշտային Է, ջրառատ։ Երասխի վտակ Ախուրյանը (հնում՝ նաև Ախորեն), հոսելով Շ–ի կենտրոնով և այն բաժանե– լով երկու մասի (Արևմտյան Շ․ և Արևել– յան Շ․), ներառնում է բազմաթիվ վտակ– ներ (Զկնջուր, Կարուց, Շիրակավանու, Մոգվաց, Մավրիկա կամ Ծաղկոցաձորի, Տեկորա, Կարկաչ ևն), որոնց շնորհիվ ոռոգելի և արգասաբեր էր դարձնում ամ– բողջ գավառը։ Հնում Շ․ հռչակված Էր հատկապես առատ ցորենով․ ըստ ավան– դության, Շ–ի անվանադիր նախնի Շարա– յի որկրամոլությունը կարող էին բավա– րարել միայն այդ գավառի հարուստ ամ– բարները։ Ուսումնասիրողների կարծիքով Շ․ հա– մապատասխանում է Հայկ․ լեռնաշխարհի առաջին միասնական պետության՝ Արա– րատյան (Ուրարտու) թագավորության Էրիախի կոչվող ազգագավառին։ Շ․ ան– վանումն առաջացել է մ․ թ․ ա․ VIII դ․ վեր– ջին՝ գավառում հաստատված կիմերա– սկյութական «սիրակ» կամ «շիրակ» ցե– ղանունից։ Մինչև IV դ․ Շ․ մտել է արքու՝ նի կալվածների մեջ։ IV դ․ սկզբին Տըր– դաա Մեծն այն պարգևել է Արշակունի– ների ազգական Կամսարականներին, որոնց օրոք գավառն ապրել է տնտ․ ու մշակութային վերելք, հռչակվել իր ճարտ․ բազմաթիվ կոթողներով, զինվորական ու մտավորական գործիչներով։ VIII դ․ արաբ, նվաճողների բռնություններից ու հետա– պնդումներից նեղվելով, Կամսարական– ներն իրենց հայրենի կալվածները՝ Ար– շաբունիքն ու Շ․ վաճառեցին (783) հզոր Բագրատունիներին և տեղափոխվեցին Հայաստանի արմ․ հատված՝ Բյուզանդիա– յի տիրապետության ներքո։ VIII դ․ վերջին գահերեց իշխան Աշուո Բագրւսաունի Մ սակերը, նրա եղ– բայր Շապուհը և ուրիշներ Բագրատուն– յաց նախկին ոստան Կոգովիտը (Դա– րույնք կենտրոնով) թողնելով իրենց կրտսեր զարմիկներին՝ պայազատներին, տեղափոխվեցին Շ․ և Արշարունիք։ Բագ– րատունյաց օրոք (IX– XI դդ․) Շ․ նոր վե– րեա ապրեց և հասավ իր զարգացման բարձրակետին, իսկ X դ․ վերջից դարձավ հայկ․ վերահաստատված թագավորու– թյան ոստանը՝ հռչակավոր Անի մայրա– քաղաքով։ Շ–ում ծաղկեցին ու զարգացան