Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/514

Այս էջը սրբագրված չէ

հայ միջնադարյան մշակույթի ա տնտե– սության կենտրոններ Ագարակը, Աստե– ղանը, Արգինան, Արգո Աոիճը, Բագա– րանը, Բագնայրը, Բավաց ձորը, Բեոնավ– քը, Դպրեվանքը, Երերույքը, Ըշտեն, քսըծ– կոնքը, Հառիճը, Հոռոմոսը, Մավրիկը, Մարմաշենը, Մրենը, Շիրակավանը, Որմ– տանին, Տեկորը, Քավազինը Ան։ Բագրա– տունյաց թագավորության կործանումից և բյուզանդ․ (1045–64), այնուհետե սել– ջուկյան թուրքերի տիրապետության հաս– տատումից հետո Շ–ի քաղ․, տնտ․ ն մշա– կութային կյանքն անկում ապրեց; Շ–ի հետագա վերելքը կապվում է թուրք, նվա– ճողներից նրա ազատագրման (1199) U այնտեղ Զաքարյանների իշխանության (Անի կենտրոնով) հաստատման հետ; Շ–ի կարճատև վերելքն ընդհատվեց թաթար–մոնղոլների արշավանքներով (1236-ին4 Անիի գրավմամբ) և նրանց տի– րապետության հաստատմամբ (XIII–• XIV դդ․)։ XV–XYII դդ․ գավաոը բազմիցս ենթարկվեց թուրքմեն, վաչկատուն ցե– ղերի, Աեֆյան Իրանի և օսմանյան Թուր– քիայի ավերիչ արշավանքներին։ Ի վերջո այն Ախուրյան գետով բաժանվեց Իրանի և Թուրքիայի միջև։ 1804–13-ի ռոա– պարսկ․ պատերազմից հետո Արևելյան Շ․ անցավ (1813-ի Գյուլիստանի պայ մա–» նագրով) Ռուսաստանին։ 1826-ի ամռանը պարսկ․ զորքերը ներխուժեցին Արևելյան Շ․, կողոպտեցին և ավերեցին բազմաթիվ բնակավայրեր, գերեվարեցին հարյուրա– վոր ընտանիքներ։ Ռուս, զորքից նոր պար– տություն կրելով, պարսիկներն աշնանը նահանջեցին, որից հետո Արևելյան Շ․ վերստին անցավ (1828-ի Թուրքմենչայի պայմանագրով) Ռուսաստանին։ 1828-ին ռուս, զորքերը Թուրքիայից ազատագրեցին նաև Ախուրյանի աջափ– նյակը՝ Արևմտյան Շ․, սակայն հանգա– մանքների բերումով 1829-ի աշնանն այն զիջեցին թուրքերին։ 1829–30-ին Արևմըտ– յան Շ–ից, Կարսից և Կարինից գաղթած բազմաթիվ հայ ընտանիքներ հաստատ– վեցին Արևելյան Շ–ում։ Կարճ ժամանա– կամիջոցում գավառը շենացավ։ 1837-ին հնագույն Կումայրի գյուղից արմ․, Ախուր– յանի ձախափնյակոլմ հիմնադրվեց նոր բերդաքաղաք և կոչվեց Ալեքսանդրապոլ (ի պատիվ Ալեքսանդրա կայսրուհու), որը դարձավ ռուս, զորանիստ–կենտրոն։ 1849-ին կազմվեց Երևանի նահանգի Ալեք– սանդրապոլի գավառը՝ համանուն կենտ– րոնով։ 1853-ի աշնանը հայ–ռուս․ ուժերը, գեներալ Բեհբութովի հրամանատարու– թյամբ, կրկին ազատագրեցին Արևմտյան Շ․» բայց Ղրիմի պատերազմի անհաջող ելքից հետո այն 1856-ին տրվեց Թուրքիա– յին։ Արևմտյան Շ․ Թուրքիայից ազատա– գրվեց 1877–78 թթ․ ոոա–թուրք․ պատե– րազմում։ Ըստ 1873-ի մարդահամարի, միայն Արևելյան Շ, ուներ 120 գյուղ՝ շուրջ 100 հզ․ հայ բնակչությամբ։ Կարճ ժամա– նակամիջոցում Ալեքսանդրապոլը դար– ձավ Արևելյան "Հայաստանի նշանավոր քաղաք, երկաթուղային հանգույց (1899-ից), տնտ․ և մշակութային կենտրոն (1914-ին ուներ ավելի քան 50 հզ, բնա– կիչ)։ 1920-ին Արևմտյան Շ* վերստին զավթեց Թուրքիան։ Կարսի պայմանագրով (1921) Ախուրյանը ճանաչվեց սովետա– թուրք․ սահմանագիծ։ Մինչև 1930-ը Արևել– յան Շ․ մտնում էր ՀՍՍՀ Ալեքսանդրապո– լի (1924-ից՝ Լենինական) գավառի մեջ։ Գավառն ընդգրկում էր ներկայիս Ամա– սիայի, Ղուկասյանի, Ախուրյանի, Անիի, Արթիկի, Սպիտակի և Թալինի շրջանները։ Գրկ․ Ինճիճյտն Ղ․» Աշխարհագրտթիւն չորից մաս անց աշխարհի, մաս 1, Ասիտ, հ․ 1, Վնտ․, 1806։ Ն ու յ ն ի, Ստորագրութիւն Հին Հայաստանն այց, Վնա,, 1822։ Սար– գ ի ս յ ա ն Ն․, Տեղագրությունդ ի Փոքր և ի Մեծ Հարւ, Վնա․, 1864? Ալիշտն Ղ․, Շի– րակ, Վնտ․, 1681։ Ն ու յ ն ի, Այրարատ, Վնտ․, 1890։ Линч X․ Փ– Б․, Армения, т․ 1, Тифлис, 1910․ Մ․ ԿէււավէսԱան £ԻՐԱԿ, գյուղ ՀՍՍՀ Ախուրյանի շրջա– նում, շրջկենտրոնից 9 կմ հս–արլ․։ Հացա– հատիկային–ճակնդեղագործական, անաս– նապահական սովետական տնտեսու– թյունն զբաղվում է նաև բանջարաբուծու– թյամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույ– Շիրակ թի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մանկապարտեզ, բուժկայան։ հիմ– նադրվել է XVIII դ․ վերջին։

ՇԻՐԱԿ», գրական, քաղ․ և հասարակա– կան հանդես (կիսամսյա, ամենամսյա, շաբաթական)։ Լույս է տեսել 1905–07, 1909-ին, Ալեքսանդրիայում (1905–06), Կահիրեում (1906–07), Կ․ Պոլսում (1909)։ Ւ^մբագիր–տնօրեններ՝ Վ․ Թեքեյան, Մ․ Կյուրճյան, խմբագիր՝ Ա․ Արփիարյան։ Նյութեր է տպագրել համիդյան կոտո– րածների հետևանքների, հայության, նրա գրականության ու մշակույթի վիճակի, Թուրքիայի ներքին կացության, հայ–ռուս․ հարաբերությունների և այլ հարցերի մա– սին։ հիշարժան են Վ․ Թեքեյանի «Թուր– քիան կրնա՝ բարեկարգվիլ» (1909, JM» 9– 13), Ա․ Արփիարյանի Հայաստան և Ռու– սիա» (1905, N» 4), «Ռուսիո հետ» (1906, JNP 5) հոդվածները։ Գրական բաժնում տեղ են գտել արևմտահայ, արևելահայ, ռուս և եվրոպական գրողների ստեղծա– գործություններ, գրախոսական–քննադա– տական հոդվածներ, մամուլի տեսություն– ներ։ Աշխատակցել են Գ․ Զոհրապը, Ե․ Օտյանը, Դ․ Վարուժանը, Լ․ Բաշալ– յանը, Մ․ Տամատյանը, Ա, Ալպոյաճյանը, Ա․ Ղազիկյանը, Պ․ հինդլյանը և ուրիշներ։ Գ․ Գոէյոէմջյան

ՇԻՐԱԿ», քաղ–, հասարակական և գրա– կան կիսամսյա, ապա՝ շաբաթաթերթ։ «Շի~ րակ» բարեգործական միության կենտրո– նական վարչության հրատարակություն։ Լույս է տեսել 1933–36-ին, Բուենոս Այ– րեսում։ Ծանոթացրել է Մովետական Հա– յսատանի վերելքին, անդրադարձել *40Կ–ի սփյուռքի մասնաճյուղերի, բարեգործա– կան, վերաշինաց, հայրենակցական միու– թյունների գործունեությանը, հայկ* գաղ– թավայրերի առօրյային։ Աջակցել է ներ– գաղթին, պայքարել է դաշնակցության դեմ։ «Միջազգային կյանք» բաժնում լու– սաբանել է աշխարհի քաղ․ կացությունը, զգուշացրել ֆաշիզմի վերահաս վտանգից։ «Շ․»–ի գրական բաժինը ներկայացրել է սփյուռքի և հայ սովետական հեղինակ– ների ստեղծագործություններ*․

ՇԻՐԱԿ», գրականության և արվեստի պատկերազարդ ամսագիր։ Թեքեյան մշա– կութային միության հրատարակություն։ Լույս է տեսնում 1956-ից (որոշ ընդհա– տումներով), Բեյրութում։ Ներկայացնում է սփյուռքի ճանաչված գրողներին (Բ․ Նու_ րիկյան, Վահե Հայկ, Ա․ Անդրեասյան, Մ․ Խշյան, Լևոն Վարդան և ուրիշներ), հայ սովետական գրականության ներկա– յացուցիչներին (Հ․ Շիրազ, Ս․ Կապուտիկ– յան, Վ․ Դավթյան, Ս․ Ալաջաջյան և այլոք), թարգմանաբար՝ համաշխարհային դասա– կաններին։ Ամսագիրը ծավալուն տեղ է հատկացնում հայ ժողովրդի պատմությա– նը, Սովետական Հայաստանը համարում համայն հայության հայրենիք։ «Գրադա– տական» բաժինը ծանուցում է սփյուռքում և ՀՍՍՀ–ում լույս տեսնող գրքերի մասին; Հոդվածներ են նվիրվում նաև թատրոնին, կինոյին, երաժշտությանն ու կերպար– վեստին։

ՇԻՐԱԿ», երկօրյա թերթ։ ՀԿԿ Ախուրյսս նի շրջկոմի և Ժող․ դեպուտատների Ախուր– յանի շրջանային սովետի օրգան։ Լույս է տեսնում 1939-ից, Ախուրյանում (1939– 1959-ին՝ «Կոլտնտեսական»)։ Տպագրում է շրջանի կուսակցական և սովետական կազմակերպությունների գործունեությու– նը լուսաբանող հոդվածներ, ներկայաց– նում գյուղատնտեսության և արդյունաբե– րության նվաճումները, ընդհանրացնում ուսանելի փորձը, ծանոթացնում ՀՍՍՀ և մյուս հանրապետությունների առօրյային, ՍՍՀՄ խաղաղասիրական արտաքին քա– ղաքականությանը։ Տպագրում է գրական գործեր, ինչպես նաև բժշկ․, իրավաբա– նական խորհրդատվություններ, տեղեկու– թյուններ գիտության ն արվեստի նորու– թյունների վերաբերյալ, մարզական լՈԼ– րեր!

ՇԻՐԱԿԱՄՈհՏ, ավան ՀՍՍՀ Սպիտակի շրջանում, Չիչկան և Փամբակ գետերի միախառնման տեղում, շրջկենտրոնից 7 կմ հս–արմ․։ Կա երկաթուղային կայա– րան։ Շ–ով է անցնում Երևան–Թբիլիսի երկաթուղին և Կիրովական– Լենին ական ավտոխճուղին։ Անասնապահական սո– վետական տնտեսությունն զբաղվում է նան ճակնդեղագործությամբ, հացահա–