Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/516

Այս էջը սրբագրված չէ

երկարությունը մոտ 30 կմ է, լայնությու– նը՝ 20 կմ։ Բարձրությունը 1400–1800 մ է։ Կազմված է լճագետային նստվածքներից։ Զգալի տարածություններ ծածկված են տուֆային լավաներով։ Մակերևույթը արլ–ում հարթ է, Ախուրյանի ու նրա վտակ– ների հովիտներում՝ կտրտված (բնորոշ են սեղաևաձև մնացորդային բարձրու– թյունները)։ Կլիման ցամաքային է, հուն– վարի միջին ջերմաստիճանը –7°Շ–ից մինչև –9°C է (նվազագույնը՝ –35°C), հուլիսինը՝ 18–2ГС (առավելագույնը՝ 35°C), ւոարեկան տեղումները՝ 400–500 մմ (գլխավորապես գարնանը)։ Զմռանը հա– ճախակի են ջերմաստիճանային ինվեր– սիաները, գոյանում է 30–40 սմ բարձրու– թյամբ կայուն ձյունածածկույթ (90– 120 օր)։ Շ․ դ–ով հոսում է Ախուրյան գետը՝ Գյումրի, Ք առան ազու, Կարս, Կա– րախան վտակներով։ Շ․ դ–ի սահմաննե– րում Ախուրյանն ունի 4–5 դարավանդնե– րով լայն հովիտ, Մարմաշենի մոտ կան սողանքներ։ Տափաստանային լանդշաֆտ է։ Տարածված են սևահողերը և մուգ շագանակագույն հողերը։ Մշակում են հացահատիկ, շաքարի ճակնդեղ, բանջա– րեղեն։ Զարգանում է պտղաբուծությունը (խնձոր, տանձ, սալոր, բալ); Շ․ դ–ում են Շիրակի ջրանցքը, Ախուրյանի, Կառնուտի և այլ ջրամբարներ։ Շ․ դ․ հարուստ է շի– նանյութերով (տուֆ, բազալտ, պեմզա, կրաքար, կավեր)։ Շ․ դ․ հնուց փառաբանվել է որպես հա– ցահատիկի շտեմարան։ Այդ է վկայում Մովսես Ի^որենացու «Հայոց պատմու– թյուն» գրքում պահպանված առածը․ «Դու Շարայի որկոր ունես, բայց մենք Շիրակի ամբարներ չունենք»։ Հ, Գաբրիեւյան․

ՇԻՐԱԿԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, գտնվում է ՀՍՍՀ հյուսիս–արևմուտքում։ Արմ–ից արլ․ ուղ– ղությամբ ձգվում է Ախուրյանի հովտից մինչև Չիչկանի ստորին հոսանքը։ Ունի մոտ 33 կմ երկարություն։ Միջին բարձրու– թյունը 2150 մ է, առավելագույնը՝ 2556 մ (Եզնասար լեռ)։ Ծալքաբեկորավոր լեռ– նաշղթա է՝ կազմված կրաքարերից, պոր– ֆիրիտներից, անդեզիտադացիտներից, տուֆակոնգլոմերատներից ու տուֆա– բրեկչիաներից։ Տեկտոնական տեսակետից անտիկլինորիում է։ Ունի անհամաչափ կառուցվածք (հս․ լանջերը մեղմաթեք են, հվ–ը՝ զառիթափ), կտրտված էրոզիոն–դե– նուդացիոն մակերևույթ։ Զարգացած են սելավային երևույթները։ Կատարային գոտում (1900–2000 մ բարձրության վրա) կան հարթ մակերևույթներ։ Տիրապետում է տափաստանային բուսածածկույթը։

ՇԻՐԱԿԻ ՃԿՎԱԾՔ, երկրակեղևի իջած կամ ճկված միջլեռնային տեղամաս ՀՍՍՀ հյուսիս–արևմուտքում; Լցված է վերին պրոտերոզոյի–ստորին պալեոզոյի խիստ ծալքավորված մետամորֆային թերթաքա– րերով, կավճի նստվածքային և հրաբխա– նստվածքային գոյացումներով, պալեո– գենի հրաբխածին և նեոգենի նստվածքա– հրաբխածին առաջացումներով։ Այստեղ հանդիպում են կավճի և պալեոգենի հա– սակի տարբեր ինարուզիաներ։ ճկվածքի հատակը լցված է վերին պլիոցենի և չոր– րորդականի հրաբխածին, լճային և լճա– ալյուվիալ առաջացումներով։ Շ․ճ–ին բնո– րոշ է ռելիեֆի երեք տիպ՝ Շիրակի կոլ– տակումնային հարթավայր, Ախուրյանի գետահովիտ և շրջակա լեռնապար։ Շիրակի կուտակումնային հարթավայրը ներկայացնում է հնում ցամաքած լճի հա– տակը։ Հարթավայրի ամենացածրադիր մասերը հարում են Ախուրյանի գետա– հովտին; Գետը հարթավայրը կտրում է միջօրեականի ուղղությամբ և ընդունում Կարս վտակը։ Snt․ ՍայաոյաԱ

ՇԻՐԱԿԻ &ՐԱՆՏ*, կառուցվել է 1922- 1925-ին։ ՀՍՍՀ խոշոր ջրաշինարարու– թյան առաջնեկը։ Սկիզբ է առնում Ախուր– յան գետից (Կապս գյուղի մոտ)։ Ոռոգում է Լենինական քաղաքի և Ախուրյանի շրջանի ավելի քան 11 հզ․ հա հողատա– րածություն։ Ջրանցքի երկարությունը 21 կմ ՛է (որից 2,б-ը թունել է), ջրանցքի վրա կան մի շարք կառույցներ, իսկ գլխա– մասում՝ ջրթաՓ պատվար։ Թունելի վերջ– նամասում կառուցված է Լենինականի ՀԷԿ–ը, որը լրիվ հզորությամբ գործում է ցանքերի ոռոգման ավարտից հետո (ոռոգման շրջանում աշխատում են միայն ջրի ավելցուկ լինելու դեպքում)։ Ջրանց– քը երեսպատված չէ, բացի բաժանարար ջրանցքներից (ողողումները կանխելու նպատակով)։ Ջրանցքի բացումը վերածվել է համա– ժողովրդական տոնի, որին մասնակցել են նաև օտարերկրյա հյուրեր։ Ջրանցքի կառուցմանն է նվիրված Հ․ Հա– կորյանի «Բոլշևիկ է Շիր–կանալը» պոեմը։ Ռ․ Շահոյան

ՇԻՐԱԿԻ ՏԱՓԱՍՏԱՆ, Շիրակի սա– րահարթ, գտնվում է Վրացական ՍՍՀ արևելքում, Իորայի և Ալազանի միջա– գետքի հարավ–արևելյան մասում։ Բարձ– րությունը մինչև 865 մ է։ Սևահողերի, շա– գանակագույն և լեռնաշագանակագույն հողերի վրա տարածված են կծմախոտա– յին և փետրախոտային տափաստաններ։ Օգտագործվում է որպես ձմեւային արո– տավայր։ Մշակում են հացահատիկային բույսեր։ Կան նավթի հանքավայրեր։

ՇԻՐԱՅ (Մանուկյան) Նազի Ալեք– սանդրի (իսկական ազգանուն, անունը4 Շիրայի Ն ա գ ե, ծն․ 1․5․1928), քուրդ ժոնգլյոր։ ՀՍՍՀ վաստ․ արտիստուհի (195,8)։ 1940-ին ավարտել է Մոսկվայի էստրադայի ստուդիան։ 1954-ին պատ– րաստել է հայկ․ և քրդ․ պարերի ու երա– ժըշտության տարրեր պարունակող աճպւս– րարական մենահամար (բալետմայստեր՝ Գրիկուրովա)։ 1956-ին մասնակցել է Հայ– կական կրկեսի կուեկաիվի հիմնադրմանը։ Շ–ի յուրաքանչյուր շարժումն ունի ընդ– գծված ռիթմիկ նկարագիր, ինքնատիպու– թյուն, կատարողական վարպետություն։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշա– նով։ С ԻՐԻ ԱՔ, Շիրիմս, գյուղ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավա– ռում։ Հիշվում է V դարից։ ՍտեփանոսՏա– րոնեցին վկայում է, որ X դ, Կարսի Աբաս թագավորը Շ–ում կառուցել է վանք, ամ– րացրել քառանկյուն պարսպով, «յարդա– րեաւ զամենայն շինուածն պիտոյից՝ բնա– կութիւն կրոնավորաց» («Պատմութիւն տիեզերական», 1885, գլ․ 17)։ Հետագա աղբյուրներում Շ–ի մասին տեղեկություն– ներ չեն հանդիպում։

ՇԻՐԻՆ (Կարապետյան Հով– հաննես Կարապետի) 11827, գ, Կողբ, Երևանի նահանգի Սուրմալուի գավառում (այժմ՝ Թուրքիայի տարած– քում)–1857, Վաղարշապատ], հայ աշուղ։ Երկու տարեկանում կուրացել է։ Աշա– կերտել է ալեքսանդրապոլցի հայ աշուղ Բավեին, սովորել քաման նվազել, ապա կատարելագործվել է Կարինում՝ աշուղ էսպիի մոտ և ստացել վարպետի կոչում։ Հիանալի ձայնի, «քաղցր», սրտառուչ եր– գելու համար անվանվել է Շ․։ Ապրել և ստեղծագործել է Վաղարշապատ ում։ Հան– դես է եկել նաև Երևանում, Թիֆլիսում, Նոր Բայազետում և այլուր։ Մեգ են հասել Շ–ի չորս տասնյակ հա– յերեն և ավելի քան հարյուր թուրք, երգեր։ Առաջին երգերը տպագրվել են 1850-ին4 Գ․ Պատկանյանի «Արարատ» շաբաթա– թերթում, այնուհետև՝ «Բազմավեա»-ում և այլ պարբերականներում։ 1856-ին լույս է տեսել երգերի անդրանիկ ժողովածուն, 1891-ին4 երկրորդը («Նոր քնար» խորա– գրով)։ Շիրիև Շ․ սիրային, բարոյախրատական, խո– հափիլիսոփայական, երգիծական և պատ– մահայրենասիրական երգերի հեղինակ է։ Ստեղծագործել է աշուղական ամենաբարդ երգատեսակներով (թեջնիս, բահրիթա– վիլ, ղալանդարի, սեմայի, մուխամմազ)։ Նրա երգերը ետմահու ևս տպագրվել են պարբերական մամուլում և առանձին եր– գարան–ժողովածուներում («Բնար հայ– կական», «Նոր քնար Հայաստանի», «Սո– խակ Հայաստանի»)։ 1966-ին լույս է տե– սել Շ–ի երգերի առավել ամբողջական ժո– ղովածուն՝ թուրք, երգերի թարգմանու– թյուններով։ Շ–ի ստեղծագործությունը ներշնչման աղբյուր է եղել Նիրանիի, Սեյադի, Ջիվանա համար, որոնք երգեր են ձոնել նրան։ Շ–ի երգերը նշանակալից են թե՝ իրենց գեղարվեստական արժանիքներով՝ բա– նաստեղծական տեքստերի տաղաչափա– կան հղկվածությամբ, պատկերավորու– թյամբ, մեղեդիների (մեզ հասել է մոա մեկ տասնյակ) արտահայտիչ երգայնությամբ և թե՝ պատմական առումով՝ որպես կա– պող օղակ հայ աշուղական երգարվեստի զարգացման երկու ժամանակաշրջաննե– րի միջև։ Նրա երգերով, կարծես, հաջոր– դող սերունդներին փոխանցվեցին Սա–