Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/519

Այս էջը սրբագրված չէ

վետական Հայաստանի նվաճումներով, դարձել նոր երկրի ջերմ պաշտպանը։ 1926-ին վերադարձել է հայրենիք, լծվել սովետահայ գրականության ստեղծման գործին։ Հրատարակության է պատրաս– տել իր երկերի ութհատորյակը, մշակել մի շարք երկեր։ Դրել է «Մորգանի խնա– մին»՝ սովետահայ գրականության մեշ առաշին քաղ․ կատակերգությունը՝ ուղըղ– ված սովետական երկրի թշնամի վտարան– դիների դեմ, ավարտել «Կյանքի բովից» հուշերի առաշին հատորը և գրել երկրոր– դը (1932), որտեղ ստեղծել է իր անցած դժվարին ճանապարհի ու մաքառումնե– րի պատմությունը, պատկերել ժամանակի մի շարք նշանավոր գրողների ու գործիչ– ների (Պ․ Ադամյան, Րաֆֆի, Դ․ Սունդուկ– յան, Ղ․ Աղայան, Պ․ Պռոշյան, Դ․ Արծրու– նի)։ Շ–ի լավագույն երկերը թարգմանվել են ՍՍՀՄ ժողովուրդների և աշխարհի շատ լեզուներով։ Նրա ստեղծագործություն– ների հիման վրա նկարահանվել են «Նա– մուս» (1925), «Չար ոգի» (1927), «Պատվի համար» (1956), «Քաոս» (1972) կինոնկար– ները։ Երեանում կա Շ–ի անվ․ դպրոց, фп- ղոց, Ղափանում՝ պետ․ թատրոն։ Պատկերազարդումը տես 520–րդ էշից հետո՝ ներդիրում։ Երկ․ Երկ․ ժող․, հ․ 1––Հ, Թ․է 1903 – 12; Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 1*–8, Ե․, 1929–34։ Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 1–9, Ե․, 1950–55։ Երկ․ ժող․, հ․ 1 – 10, Ե․, 1958–62; Избр․ СОЧ․, Т․ 1–3, Тб․, 1936–38․ Գրկ․ Հակոբյան Ս․, Շիրվանզադե, Թ․, 1911։ Շիրվանզադե U իր գործը, ժող․, ԿՊ, 1911։ Տերաերյան Ա․, Շիրվանզադե, Թ․, 1911։ Նույնի, Շիրվանզադեի գրական տիպերի հանրագիտարանը, Ե․, 1959; Թ ա մ– ր ա զ յ ա ն Հ․, Շիրվանզադեի դրամատուր– գիան, Ե․, 1954։ Նույնի, Շիրվանզադե, կյանքը ն գործը, Ե․, 1978։ Ալեքսանդր Շիր– վանզադե (1858–1958), Բիբլիոգրաֆիա, Ե․, 1959։ Тамразян Г․ С․, Ширванзаде, М․, 1967․ ․tԹւսմրազրսն

ՇԻՐՎԱՆԻ ՀԱՐԹԱՎԱՅՐ, Շիր վանի «տ ա փ ա ս տ ա ն», Կուր–Արաքսյան դաշտավայրի հարթավայրային մասը Ադրբեջանական ՍՍՀ–ում, Կուրի ձախ ափին։ Բարձրությունը 16–100 it է (տա– րածքի մոտ կեսը ցածր է ծովի մակարդա– կից)։ Տարածված են գորշ մարգագետնա– յին և գորշ հողերը՝ օշինդրային, աղու– տային բուսածածկույթով ու լիմանային մարգագետիններով։ Ոռոգվում է Մինգե– չաուրի շրամբարից սկսվող Վերինշիր– վանյան ջրանցքով։ Զբաղվում են անաս– նապահությամբ, ոռոգովի հողագործու– թյամբ (բամբակագործություն, հացահա– տիկի մշակում, խաղողագործություն)։

ՇԻՐՎԱՆՇԱՀ, Շիրվանի կառավարիչների տիտղոս 799–1538-ին։ Հայտնի են Շ–երի Մազյադյանների (799–XI դ․ կես), £ես– րանյանների (1027–1382) և Դերբենդի (1382–1538) դինաստիաները։

ՇԻՐՎԱՆՇԱՀԵՐԻ ՊԱԼԱՏ Բաքվում, ադրբեջանական միջնադարյան ճարտա– րապետական հուշարձան (հիմնականում XV դ․)։ Անսամբլի մեջ մտնում են ճարտ․ ձեերով պարզ երկհարկանի պալատը (հա– վանաբար համալիրի վաղագույն կառույցն է), կամարակապ սյունաշարով* մասամբ շրջափակված ութանիստ դահլիճով Դի– վանխանեն (XV դ․), խաչաձև աղոթասրա– հով և ճոխ հարդարված շքամուտքով, հա– Դիվանխանեն (XY դ․) Շիրվանշահերի պա– լատի համալիրում տակագծում ուղղանկյուն դամբարանը (1435), նրբագեղ մինարեթով երկգմբեթ մզկիթը (1442), Սեիդ Ցախիա Բաքուվիի Փոքրաչափ ութանիստ դամբարանը, Արե– վելյան դարպասը (1585), ստորգետնյա ջրհոր–ջրամբարը և բաղնիքը։ Տարբեր ժամանակներում իրականաց– ված կառույցների անսամբլի գեղարվես– տական ամբողջականությունը պայմանա– վորված է մասշտաբների միասնությամբ, ճարտ․ հնարքների ընդհանրությամբ։ Շեն– քերի երկրաչւաիական հստակ ծավալնե– րի խստությունը ընդգծված է սակավաթիվ, բայց արտահայտիչ դեկորատիվ տարրե– րով։ Ներկայումս Շ․ պ․ թանգարան է։ Գրկ․ Дадашев С․ А-, Ус ей ков М․ А․, Ансамбль дворца Ширваишахов в Баку, М․, 1956․

ՇԻՐՎԱՆՇԷՒ*, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխ գավառում։ Հայտնի էր իր բերրի արտե– րով և լեռնային արոտատեղերով։ 1909-ին ուներ 150 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ (հատկապես հա– ցահատիկի մշակությամբ) և անասնա– պահությամբ։ Դյոլղում կար եկեղեցի և կից նախակրթարան։ Բնակիչները տեղա– հանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ։ Շատերը զոհվել են գաղթի ճանա– պարհին, փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։ ՇԻՐ4ԱՆՍ4Ա6Ա, ստանիցա ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ապշերոնսկի շրջանում, շրջկենտրոնից 20 կւէ հարավ– արևելք։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ, ադըղեներ, ուկրաինացիներ։ Զբաղվում են անտաոահատմամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակոլմբ–կինո, բուժկայան։ Հայե– րը եկել են շրջակա գյուղերից, 1947-ին։ «ՇԻՑ&ԻՆ» («Երգերի գիրք», «Պոեզիայի ԳԻՐՔ»-)» չինական գրական հուշարձան (մ․ թ․ ա․ XI–VI դդ․)։ Ամփոփում է 305 երգ, որ* ըստ ավանդական աղբյուրների, ընտրել է Կոնֆուցիոսը։ Մ․ թ․ա․ 213-ին «Շ․» կոն– ֆուցիական այլ գրքերի թվում, այրել են․ վերականգնվել է մոտ մ, թ․ ա․ II դ․։ Ընդ– օրինակություններում հայտնի է «Մաոշի» անունով, «Շ․» անունն ստացել է XII դ․։ Ունի չորս բաժին․ «Դո ֆեն»՝ «Թագավո– րությունն երի բարքերը», «Սյաո յա»՝ «Փոքր ներբողներ», «Դա յա»՝ «Մեծ ներ– բողներ», «Սուն»՝ «Հիմներ», որոնցից յու– րաքանչյուրն, ասես, ինքնուրույն գիրք է՝ իր թեմաներով, առանձնակի հուզա– կան մթնոլորտով և գեղարվեստական ար– տահայտչամիջոցներով։ Առավել մեծ գրա– կան արժեք ունի առաջինը, որի երգերի կենտրոնում մարդն է և նրա վերաբերմուն– քը բնության ու շրշապատող իրականու– թյան նկատմամբ; «Շ․», որ Չինաստանի հոգևոր ու սոցիալական կյանքի երևույթ– ներն է արտացոլում, չին․ անցյալի յուրա– տեսակ հանրագիտարան է։ ՇԻՅձՏԱՉԺՈՒԱՆ, Շ ի մ և ն, քաղաք Հյուսիսային Չինաստանում։ Հեբեյ նա– հանգի վարչական կենտրոնն է։ 1,5 մլն բն․ (1970)։ Ծանր արդյունաբերության (սև մետալուրգիա, մեքենաշինություն), ռա– դիոէլեկտրոնիկայի և տեքստիլ արդյու– նաբերության կենտրոն է։ Կան ապակու, ցեմենտի, դեղագործական գործարաններ, երկաթուղային կայարան։ Շ–ի շրջանում արդյունահանվում է քարածուխ, երկաթի հանքանյութ։ ՇԻՓԵ£, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի համանուն գավա– ռում; 1909-ին ուներ 45 տոլն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անաս– նապահությամբ, մասամբ՝ արհեստնե– րով։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհ– վել է գաղթի ճանապարհին։

ՇԻՖՐԱՏՈՐ (< ֆրանս․ chiffre – թվա– նշանդ արաբ․), կոդավորող կապի, հե– ռուստամեխանիկայի, ռադիոլոկացիայի ազդանշանները (պայմանավորված տար– բերանշաններով) կոդավորող սարք։ ՇԼԱՄ (գերմ․ Schlamm – տիղմ, տիղմա– ցեխ), 1․ փոշենման նյութ, պարունակում է սովորաբար ազնիվ մետաղներ, որոնք նստում են պղնձի, ցինկի ևնի էլեկտրոլի– գի դեպքում։ 2․ Չլուծվող նստվածքներ (ջրից) շոգեկաթսաներում տիղմի և կար– ծըր կտորների ձևով։ Շ–ի հեռացման հա– մար կաթսան պարբերաբար մաքրում են փչահարմամբ; 3․ Քարածխի կամ հանքա– նյութի տիղմային նստվածք, ստացվում էթաց հարստացման ժամանակ։ 4․ Նըաո– վածք, կազմված մանր մասնիկներից, որն անջատվում է հեղուկը տիղմազերծե– լու կամ քամելու ժամանակ։ 5․ Զրի, քայ– քայված ապարների մասնիկների և ա– պարները մաշող նյութի խառնուրդ։ Ստաց– վում է հորատման անցքերի փորման ըն– թացքում։ Շ ԼԱՅԴԵՆ (Schleiden) Մաթի աս Ցակոբ (1804–1881), գերմանացի բուսաբան և հասարակական գործիչ։ Պետերբուրգի ԴԱ արտասահմանյան թղթակից անդամ (1850)։ Ավարտել է Հայդելբերգի համալ– սարանը (1827)։ Եղել է Ենայի (1839–62) և Դորպատի (այժմ՝ Տարտու, 1863–64) համալսարանների պրոֆեսոր։ Սուր քննադատության է ենթարկել բնափիլիսո– փ այ ական և նեղ կարգաբանական ուղ– ղությունները (1842–43)։ Հիմնական աշ– խատանքները վերաբերում են բույսերի անատոմիային և սաղմնաբանությանը։ Հիմնավորել է բույսերի մորֆոլոգիայի Ուսումնասիրման օնտոգենետիկ մեթոդը, կարևոր դեր կատարել բջշային տեսու– թյան ստեղծման գործում։

ՇԼԱՅԵՐտԱսԵՐ (Schleiermacher) Ֆրիդ– րիխ Դանիել էռնստ (1768–1834), գեր– մանացի փիլիսոփա և աստվածաբան։ Սովորել է Հալեի համալսարանում։ Բեռ– լինի համալսարանի պրոֆեսոր (1810-ից);