(1808, հրւո․ 1809–11)] ավել է ռոմանտիզ– մի պատմւսգեղարվեստական ըմբռնման առաջին դասակարգված շարադրանքը, որը համաեվրոպական ճանաչում է գտել։ Նոր, ռոմանտիկական արվեստին որո– շակիորեն հակադրել է հինը, անտիկը։ Շ, հայտնի է նաև որպես գեղարվեստական թարգմանության տեսաբան, ինքը թարգ– մանել է Դանտեի, Պ․ Կալդերոնի, Ֆ․ Պետ– րարկայի, Վ․ Շեքսպիրի երկերը։ Շփ սե– փական ստեղծագործությունը («Ошфш- ծո երկեր», 1811, դրամաներ) զարգացել է կլասիցիզմի ուղղությամբ;
ՇԼԵԳԵԼ (Schlegel) Ֆրիդրիխ (1772–․ 1829), գերմանացի իդեալիստ փիլիսոփա, ռոմանտիզմի տեսաբան, գեղագետ, գրա– քննադատ, լեզվաբան, վիպասան; Ուսա– նել է Գյոթինգենում և Լայպցիգում; Եղ– բոր՝ Ա․ Վ․ Շչեգեւի, հետ էնայում հրատա– րակեւ է գերմ․ ռոմանտիզմի «Աթենեում» («Athenaeum», 1798–1800) հանդեսը։ Գըլ– խավորել է ռոմանտիկների Ենայի խմբա– կը։ Շ–ի փիլիսոփայության հիմքը հեգ– նանքի մասին ուսմունքն է․ աշխարհը հեգնական է և դա արտահայտվում է այն բանում, որ իրի էությունը, ծնելով իմաստ կամ իմաստների աստիճանակարգություն, դրանց վրա անմնացորդ չի բաժանվում և այդ սպրդող մնացորդի մեջ մնում է անոր– սալի։ Իմաստի և էության հարաբերու– թյունը իմացաբանության և գոյաբանու– թյան, Ես–ի և ոչ Ես–ի հարաբերությունն է․ ոչ Ես–ի անորսալիությունը հեգնակա– նություն է Ես–ի նկատմամբ, ուստի հեգ– նանքը (իրերի հայեցումը՝ վերացած նը– րանց վեջավոր և սահմանափակ բնույթից) դառնում է աշխարհի ճանաչողության առա– վել համապատասխան ձեը, քանի որ աշ– խարհի հեգնական ըմբռնման մեջ Ես–ը նմանվում է աշխարհին։ ճանաչողության բանախոհական–վերլուծական․ եղանակին Շ․ հակադրել է ինտուիտիվ ճանաչողու– թյունը, որն իրականանում է ոչ թե հա– ջորդաբար ծավալվելով, այլ «էրոտիկ» կերպով՝ առարկայի էությունը «ներապ– րելու» միջոցով, սիմվոլիկ ձեերի մեջ, առանձին պոռթկումներով՝ մնալով միշտ անավարտ։ Իր էությամբ այն երկխոսա– կան է և հակադրական, այս հիմքի վրա Շ․ բոլոր ռոմանտիկների նման արվեստը հայտարարել է իմացության բարձրա– գույն ձև։ Շ–ի «Հնդիկների լեզվի և իմաս– տության մասին» (1808) երկը Յո․ Գ․ Հեր– դերի, Ցա․ Գրիմի և Վ․ Հումբոլդտի աշ– խատությունների հետ սկզբնավորել է արդի լեզվաբանությունը։ Հայտնի է Շ–ի «Լյուցինդա» վեպը (1799), որտեղ սերն ու ամուսնությունը ըմբռնվել է որպես տղա– մարդու և կնոջ հոգնոր–մարմնական միաս– նություն։ Շ–ի ազդեցությունը նկատելի է Ֆ, Շե– լինգի, Ֆ․ Շլայերմախերի, Ս․ Կիերկեգո– րի, Ֆ․ Նիցշեի ուսմունքներում; Շ–ի հա– յացքների հունով է ընթացել կյանքի փի– յիսոփայությոմւը (այս տերմինը մուծել է Ինքը); * Երկ․ Kritische Friedrich–Schlegel–Atisga- be․․․,hrsg․ v․ E․ Behler <u․ a․)» Miincb․– (u․ a․), 1956–77 (հրտ․ շարունակվում է)։ Գրկ․ Берковский Н․ Я․, Романтизм в Германии, Л-, 1973․
ՇԼԵՋՎԻ* ՀՈԼՇՏԱ8Ն (Schleswig-Hol– stein), երկիր ԳՖՀ հյուսիսում։ Տարածու– թյունը 15,7 եզ․ կմ2 է, բն․ 2,6 մլն (1976)։ Վարչական կենտրոնը՝ Քիլ։ Գտնվում է Ցոալանդիա թերակղզու և Հյուսիս–Գեր– մանական դաշտավայրի հարակից մա– սում։ Արլ–ում և հվ–արլ–ում մակերևույթը բլրային է (164 մ)։ Հյուսիսային ծովի ափի երկայնքով ձգվում են Հյուսիս–Ֆրիզյան, Հելգոլանդ և այլ կղզիներ։ ԱոաՓնյա շրջաններին բնորոշ են վատտերն ու մար– շերը։ Բալթիկ ծովի ափը մասնատված է խորշերով (Լյուբեկի, Քիլի) ու ծոցերով։ Տնտեսությունն ունի ինդուստրիալ–ագրա– րային բնույթ։ Զարգացած է նավաշինու– թյունը, մեքենաշինությունը, ձկնորսու– թյունը, սննդի, լուցկու, պղնձաձուլական, տեքստիլ արդյունաբերությունը։ Տարած– քի 75% կազմում են գյուղատնտ․ հողա– հանդակները։ Զարգացած է մսակաթնա– տոլ անասնապահությունը։ Հվ–արլ–ում զբաղվում են հացահատիկի, շաքարի ճա– կընդեդի, կարտոֆիլի մշակությամբ, մար– շային հողերում (Ֆեհմառն կղգի)Հ պտղա– բուծությամբ։ Երկրի տարածքով է անց– նում Քիլի ջրանցքը։ Ծովային նավահան– գիստներ են Լյուբեկը, Քիլը։ XI դ․ եղել են Շլեզվիգ և Հոլշտայն դքսություն– ներ, 1949-ից՝ երկիր ԳՖ^ կազմում։
ՇԼԻՒՏԵՐ Ալեքսանդր Գրիգորևիչ (1868– 1940), սովետական պետական և կուսակ– ցական գործիչ, Ուկր․ ՍՍՀ ԳԱ (1929-ից) և Բելոռուս․ ՍՍՀ ԳԱ (1934-ից) ակադեմի– կոս, տնտեսագիտության դոկտոր (1935)։ Կոմունիստական կուսակցության անդամ 1891-ից։ 1889–91-ին սովորել է Իոսրկովի, ապա Բեռնի համալսարաններում։ 1905– 1907-ի ռուս, հեղափոխության ժամանակ եղել է հեղափոխական պայքարի ղեկա– վարներից մեկը Կիևում, Պետերբուրգում, Ֆինլանդիայում։ 1905-ին ՌԱԴԲԿ V համա– գումարի պատգամավոր։ Քանիցս աքսոր– վել է (1895-ին՝ Վոլոգդայի նահանգ, 1909-ին՝ Արևելյան Աիբիր^։ 1917-ի Փե– տըրվարյան հեղափոխությունից հետո եղել է Կրասնոյարսկի Աովետի գործա– դիր կոմիտեի և ՌԱԴԲԿ Միջին Աիբիրի մարզային բյուրոյի անդամ։ ՌԱԴԲ(բ)Կ VI համագումարի պատգամավոր։ ՌԱԴԲ(բ)Կ Մոսկվայի կոմիտեի անդամ։ 1917-ի հոկտեմբերյան օրերին Մոսկվայի ՌՀԿ–ի պարենավորման գծով կոմիսարն էր, 1917–19-ին՝ ՌԱՖԱՀ հողժողկոմ և պարեևավորման ժողկոմ, Ուկրաինայի պարենավորման ժողկոմ, 1920–21-ին՝ Տամբովի նահանգային գործկոմի նախա– գահ։ 1921-ից եղել է լիազոր–ներկայացու– ցիչ Ավսարիայում։ 1927–29-ին Ուկր․ ԱԱՀ հողժողկոմ։ 1931-38-ին Ուկր․ ՍԱՀ ԳԱ Փոխպրեզիդենտ, միաժամանակ մարքսիզմ–լենինիզմի ինստ–ի դիրեկտոր (1930–33)։ Մասնակցել է ՀամԿ(բ)Կ XIV- XVII համագումարներին և Կոմին– տերնի Y կոնգրեսին (1924)։ 1924-ից՝ Ուկր, Կ(բ)Կ ԿԿ անդամ, 1926–37-ին՝ Ուկր․ Կ(բ)Կ ԿԿ–ի Քաղբյուրոյի անդամու– թյան թեկնածու, Համառուսաստանյան Կենտգործկոմի, ԱԱՀՄ Կենտգործկոմի նախագահության անդամ։ С ԼԻՄԱՆ (Schliemann) Հենրիխ (6․1․1822, Նյոյբուկով–26․12․1890, Նեսայոլ), գեր– մանացի հնագետ։ Առևտրով կուտակել է Հ․ Շլիման հսկայական հարստություն։ 1863-ին թո– ղել է առևտր․ գործունեությունը և զբաղ– վել Հոմերոսի դյուցազներգությունում հիշատակված տեղավայրերի որոնմամբ։ 1869-ին հայտնել է վարկած, որ Տրոյան (Տրովադա) եղել է ^իսարլիկ բլրի (Փոքր Ասիայում) տեղում։ 1870–73, 1878–79, 1882–83, 1889–90-ին պեղումները հաս– տատեցին Շ–ի ենթադրությունը, նա ապա– ցուցեց, որ Հոմերոսի դյուցազներգու– թյունն ունի փաստական հիմք։ Շ․ պեղում– ներ է կատարել նաև Միկենքում (1876), Իթակե կղզում (1878), Օրքոմենոսում (1880–81), Տյուրնթոսում (1884–85)։ Լի– նելով ինքնուս4 նա կիրառել է պեղում– ների անկատար մեթոդ և, թեև մանրամա– սըն գրառումներ է կատարել օրագրերում, հրատարակել պեղումների արդյունքնե– րը, նրա գրքերի գիտ․ արժեքը մեծ չէ։ Արժեքավոր է Շ–ի հայտնագործած «նա– խահոմերոսյան» Եգեյան մշակույթը (տես նաև Կրեաե–միկենյան մշակույթ), որը նրա մահից հետո գիտականորեն ուսում– նասիրեց Ա, էվանսը։ Երկ․ Mykenae, Lpz․, 1878; Ilios․․․, Lpz․, 1881; Orchomenos, Lpz․, 1881; Troja, Lpz․, 1884; Tiryns, Lpz․, 1886; Heinrich Schliemann, Selbstbiographie, 8 Aufl․, Wiesbaden, 1955․ Գրկ․ Շ տ ո լ Շլիման, Ե․, 1978; CL№ (գերմ․ Schlier – ցեխ, տիղմ, մեր– գել), միներալային կուտակներ հրային ապարներում, որոնք անջատվել են մագ– մատիկ փուլում և տարբերվում են ապար– ների մնացած զանգվածից բաղադրամա– սերի քանակական հարաբերություննե– րով կամ կառուցվածքով; Շ–ի և ներփա– կող ապարների միջև գոյություն ունեն աստիճանական անցումներ, որով և նը– րանք տարբերվում են քսենոլիտներից։
ՇԼԻՑԱՏԻՆ ՄԻԱՑՈՒՄ (< գերմ․ Schlitz – ճեղք, ակոս), ատամնավոր միա– ցու մ, ակոսավոր միացու մ, ակոսներ և ելուստներ ունեցող երկու դետալների անշարժ կամ շարժական նըս– տեցվածքով միացում։ Կիրառում են ուղ– ղակող (առավել տարածված), էվոլվեն– տային և եռանկյուն մանրատամ Շ․ մ․։ Միացվող դետալների համակենտրոնու– թյունն ապահովելու համար դրանք կենտ– րոն աղն ում են ըստ արտաքին տրամա– գծի, ներքին տրամագծի կամ ատամների կողային մակերևույթների։ Առանձին դեպքերում (բաբախող–ոլորող մոմենտի կամ պարբերաբար գործող շրջիչ մոմեն– տի առկայություն, ճշգրիտ կենտրոնավո– րում չապահովող չհղկված ջերմամշակ– ված կամ կարճ շլիցներ ևն) շլիցների նըս– տեցվածքը կատարվում է ազատ, իսկ Շ․ մ․ կենտրոնավորվում է հատուկ մակե– րևույթներով (կենտրոնադնող գոսփներ,