Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/523

Այս էջը սրբագրված չէ

բարձրություն, լավ ճյուղավորված է։ Միա– մյա ճյուղերը շագանակագույն, մերկ կամ թավապատ են։ Տերևները՝ էլիպսաձև։ Ծա– ղիկները՝ մանր, սպիտակ կամ սպիտա– կականաչավուն։ Պտուղները՝ կլորավուն, ձվաձև, էլիպսաձև, կանաչ, դեղին, կարմիր ու սև գույնի (կշռում են 15–45 գ)։ Օգ– տագործվում է թարմ և վերամշակված վի– ճակում։ Մեկ ծառից ստացվում է 50–100 (մինչև 300 կգ) բերք։ Ապրում է 40–45 տա– րի։ Վաղապտղաբեր է, ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն։ Օգտագործվում է որ– պես ծիրանենու, դեղձենու, սալորենու պատվաստակալ։ ՀՍՍՀ–ում տարածված է Ազիզբեկովի, Ղափանի, Մեղրու, Շամ– շադինի, Իջևանի, Նոյեմբերյանի, Թու– մանյանի շրջանների անտառներում։ Տե– ղական սորտերից արժեքավոր են՝ դեղին շլորը, սև շլորը, աշնան շլորը, կարմրե– նին։ է․ Մորիկ յան

ՇԼՈՐՈՒՏ, բերդ Սյունյաց աշխարհի Զորք գավառում (այժմյան Ղափանի շրջանի Վերին Հանդ գյուղի մոտ)։ Հիմնադրման ժամանակն անհայտ է։ Եղել է Սյունիքի թագավորության պաշտպանական կա– ռույցներից։ 1152-ին գրավել և կործանել են սելջուկյան թուրքերը։ Գրկ․ Ստեփանոս Օրբելյան* Պատմութիւն նահանգին Սիսական, Թ․, 1910։

ՇԼՈՒԹՅՈՒՆ, աչքերից որևէ մեկի տեսողա– կան առանցքի շեղումը սևեռման միև– նույն կետից, որը հանգեցնում է երկաչյա տեսողության (երբ սևեռված կետի կամ առարկայի պատկերը ընկնում է ցանցենու համանման կետերի վրա, որի հետևանքով առարկան կամ կետը երևում են եզակի թվով՝ մեկական տեսողություն) կորստի։ Տարբերում են համագործական (միասնա– կան) և լուծանքային Շ․։ ժամագոր– ծական Շ–յան դեպքում շիլ աչքը միշտ հետևում է առողջ աչքի շարժումներին, և դրանց տեսողական առանցքների տարա– միտման անկյան մեծությունը մնում է ան– փոփոխ։ Հատուկ է հիմնականում երե– խաներին։ Պատճառները վերջնականա– պես պարզված չեն։ Շ․ կարող է լինել ակոմոդացիոն՝ կապված ռեֆրակցիայի (լուսաբեկման) անոմալիաների, ակոմո– դացիայի խանգարումների հետ (տես Ակուէոդացիա աչքի) և ոչ ակոմոդացիոն։ Ակոմոդացիոն Շ․ անհետանում է աչքի մեջ ատրոպին կաթեցնելիս կամ շտկող ակ– նոցներ կրելիս։ Ոչ ակոմոդացիոն Շ․ կա– յուն է։ Շ․ կարող է լինել մշտական կամ պարբերական, միակողմանի (երբ միշտ շլվում է միևնույն աչքը) կամ ընդմիջվող (երբ ընդմիջումներով շլվում է մերթ մեկ, մերթ՝ մյուս աչքը), համամիտվող կամ ներսային (երբ հեռուն նայելիս շիլ աչքի տեսողական առանցքն ուղղված է դեպի ներս), տարամիտվող կամ դրսային (շիլ աչքի առանցքն ուղղված է դեպի դուրս)։ Երբեմն աչքի տեսողական առանցքը կա– րող է ուղղվել վեր կամ վար։ Ժամագոր– ծական Շ–յան 50%-ի դեպքում շիլ աչքի տեսողության սրությունը նվազում է։ P ու ժ ու մ ը․ ոչ ակոմոդացիոն Շ–յան դեպքում աչքի համար տարբեր վարժու– թյուններ՝ հատուկ սարքավորումների (ամբլիոսկոպներ, սինոպտոֆորներ) մի– ջոցով և վիրահատություններ՝ աչքի առա– վել ուժեղ մկանը թուլացնելու կամ դրա անտագոնիստը ուժեղացնելու նպատա– կով։ Լուծանքային Շ․ առաջանում է ակնաշարժ մկանի լուծանքի դեպքում՝ կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների (վարակ, արյունա– զեղումներ) հետևանքով։ Բնորոշվում է լուծանքի ենթարկված աչքի շարժողու– թյան սահմանափակմամբ, առարկաների պատկերների երկվորումով ևն։ Բ ու ժ ու մ ը․ պատճառի վերացում, երբեմն՝ տեսողությունը վերականգնող վիրահատություններ։

ՇԻԱՐԱ, Մեծ Կովկասի Գլխավոր կամ Ջրբաժան լեռնաշղթայի կենտրոնական մասի ամենաբարձր (5068 մ) գագաթը։ Կազմված է գրանիտներից և բյուրեղային թերթաքարերից։ Հս․ կողմում Բեզենգի սառցադաշտն է, հվ–ում՝ Շխարա սառցա– դաշտը։ Սովետական ալպինիստներն առաջին անգամ Շ․ են բարձրացել 1933-ին։ ՇՒ»ԵՐՆԵՐ (շվեդ, եզակի թիվը՝ skar – ժայռ), ոչ մեծ, գերազանցապես ժայռոտ կղզիներ՝ ծովերի ու լճերի խիստ մասնատ– ված ափերի մոտ։ Բնորոշ են հնագույն սառցապատման մարզերին (Կոլայի թերա– կղզի, Ֆինլանդիա, Շվեդիա, Նորվեգիա, Կանադա են)։ Կազմված են բյուրեղային ապարներից և կրում են սառցադաշտային հղկման հետքեր։ ՇՒ՚ՆՈՅ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի համանուն գավա– ռում։ 1909-ին ուներ 60 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անաս– նապահությամբ, մասամբ՝ արհեստնե– րով։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհ– վել է գաղթի ճանապարհին։ ՇԿ14ՏԵՐ, Շ կ ի լ տ և ր ս, Գուստավ Ցա– նովիչ (1874–1954), լատիշ քանդակա– գործ։ Սովորել է Պետերբուրգի Շտիգլիցի տեխ․ նկարչության Կենտր․ ուսումնարա– նում (1893–99), կատարելագործվել Օ․ Ռոդենի արվեստանոցում (1900–05)։ 1906–07-ին ստեղծել է քաղ․ ծաղրանկար– ներ Պետերբուրգի լատիշ․ «Սվարի» («Կը– շեռք») երգիծական ամսագրի համար։ Դասավանդել է Շտիգլիցի ուսումնարա– նում (1905–18) և Լատվիայի գեղարվես– տի ակադեմիայում (1924–32)։ Շ–ի հաս– տոցային աշխատանքներում և դիմաքան– դակներում ձևերի մանրազնին և ճշգրիտ մեկնաբանությունները հաճախակի զու* գորդվել են ծեփման գեղանկարչական եղանակի հետ; Ստեղծագործություննե– րից են՝ Ռ․ Կաուձիտի (1902) և Մ․ Կաու– ձիտի (1912, երկուսն էլ՝ բրոնզ, Լատվ․ ՍՍՀ գեղարվեստի թանգարան, Ռիգա), Կ․ Բաումանիսի (1928, բրոնզ, Լատվ․ ՍՍՀ օպերայի և բալետի թատրոն, Ռիգա) դիմաքանդակները։ 1974-ին Ռիգայում բացվել է Գ․ Շկիլտերի հուշաթանգարանը։ Շ ԿՈԴԵՐ, Շ կ ո դ ր ա (Shkocter, Shkod- га), քաղաք Ալբանիայում, Շկոդեր լճի աՓին։ Շկոդեր մարզի վարչական կենտ– րոնն է։ Ավելի քան 60 հզ․ բն․ (1975)։ Կա գունավոր մետալուրգիա, ցեմեևտի, փայ– տամշակման, թղթի, ծխախոտի, թեթև և սննդի արդյունաբերություն։ Պահպանվել են Ռոզաֆատ ամրոցի ավերակները (XIV դ․)։

ՇԿՐՈՈՒՊ (Skroup) Ֆրանտիշեկ Ցան (1801–1862), չեխ կոմպոզիտոր, դիրիժոր, երգիչ։ Պրագայում կազմակեր– պես․ է £եխ․ առաջին ազգային օպերային խմբակը, որը 1823-ից Դասային թատրո– նում չեխերեն ներկայացրել է գերմ․ և իտալ․ դասական օպերաներ։ 1827-ից եղել է Դասային թատրոնի 2-րդ կապելմայստե– րը, 1837–57-ին՝ գլխ․ դիրիժորը (Պրագա– յում առաջին անգամ բեմադրել է Ռ․ Վագ– ների, Ջ․ Վերդիի և այլոց օպերաները)։ 1860-ից եդեւ է Ռոտերդամի օպերայի դի– րիժոր։ Հեղինակ է 9 օպերայի (այդ թվում չեխերեն տեքստով ազգային առաջին՝<Մե– տաղագործը» օպերան, 1826, Պրագա), նախերգանքների, լարային կվարտետնե– րի, դրամատիկ ներկայացումների երա– ժըշտության, երգերի (այդ թվում՝ հանրա– ծանոթ «Որտե՞ղ է իմ հայրենիքը» երգի, որ 1918-ից Չեխոսլովակյան Հանրապետու– թյան պետ․ հիմնի առաջին (չեխ․) մասն է։ 9-л^․Бэдза И․, Очерки развития чеш– ской музыкальной классики, М․–Л․, 1951, с․ 144-53․

ՇՂԱԳԻՐ, պնակիտի վրա եղեգնյա գրչով (սրա մի ծայրը տափակ է եղել՝ մոմը հար– թելու, իսկ մյուսը՝ շյուղի նման սուր՝ գրե– լու համար) գրելու եղանակ (շյուղագիր), որը հետագայում դարձեւ է առանձին գրա– տեսակ։ Շ․ կարող էր լինել և՝ գրչագի– րը, և՝ երկաթագիրը, և՝ քոչորգիրը․ ամեն դեպքում գրի տարրերն ունեին միևնույն հաստությունը։ Որպես առօրյա օգտագործ– ■’տայկակաե շղագիր տառատեսակով գրված ձեռագրի նմուշ ման գրատեսակ ավելի հաճախ շղագրվում էր բոլորգիրը, որն աստիճանաբար կանո– նավորվում, ձեռք է բերում յուրահատկու– թյուններ և դառնում է գրչության պաշտո– նական գիր (XI–XII դդ․)։ Շ․ դարձյալ մնում է որպես առտնին օգտագործման գիր։ Այդ է պատճառը, որ Շ–ով հազվա– գյուտ մատյաններ են մեգ հասել։ Մեր օրերում հիմնական գրատեսակը Շ․ է, որը գնդիկավոր գրիչների գործածության պայմաններում ավելի է մոտեցել իր նախնական ձևին, այսինքն՝ հավասար հաստություն ունեն գրի և՝ ուղղաձիգ, և՝ հորիզոնական տարրերը։ Ա․ Մաթևոսյան

ՇՂԱՐՇ, թեթև, թափանցիկ, ցանցկեն, հարթամակերես կամ նախշավոր գործ– վածք (բամբակե, կիսամետաքսե ևն)։ Հարթամակերես Շ․ մշակվում է հենքաթելերի և միջնաթելերի միահյուս– մամբ՝ շղարշ գործող մեքենաների վրա։ Օգտագործվում է կանացի շրջազգեստնե– րի ու սպիտակեղենի, ինչպես նաև հա–