Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/526

Այս էջը սրբագրված չէ

Դ․ Ա․ Շ if տ ր ի ն ո վ․ Լ․ Ն․ Տոլստոյի «Պա– տերազմ և խաղաղություն» վեպի պատկերա– զարդում (1953–55, Տրետյակովյան պատկե– րասրահ, Մոսկվա) նակ, 1943), որոնք պատկերում են թշնա– մու դեմ մղած պայքարում սովետական ժողովրդի զրկանքներն ու սխրագործու– թյունը։

ՇՄԵՐԱԼ (Smeral) Բոգոլմիր (1880–1941), չեխոսլովակյան և միջազգային բանվորա– կան ու կոմունիստական շարժման գոր– ծիչ։ Ծնվել է ուսուցչի ընտանիքում։ իրա– վունքի դ–ր (1904)։ Չեխոսլովակիայի ս–դ․ բանվորական կուսակցության անդամ 1897-ից։ 1906–18-ին խմբագրել է կուսակ– ցության կենտրոնական օրգան «Պրավո լիդու» («Prdvo lidu») թերթը։ 1909-ին ընտրվել է ս–դ․ կուսակցության ԿԳԿ–ի, 1911 –17-ին՝ ԿԳԿ–ի նախագահության ան– դամ, 1914–17-ին՝ նախագահ։ 1911 – 1918-ին՝ ս–դ․ կուսակցության կողմից ավստ․ ռայխսրաաի դեպոււոաա։ Չեխոս– լովակիայիում Հոկտեմբերյան համընդ– հանուր քաղ․ գործադուլի (1918) կազմա– կերպիչներից։ 1919-ից ս–դ․ կուսակցու– թյան հեղափոխական թեի (այսպես կոչ– ված մարքսիստական ձախի) ղեկավար– ներից։ 1920-ին եղել է Սովետական Ռու– սաստանում, հանդիպել Վ․ Ի․ Լենինին։ Չեխոսլովակիայի կոմունիստական կու– սակցության (ՉԿԿ) հիմնադիրներից։ 1921–29-ին ս 1936-ից ՉԿԿ ԿԿ անդամ։ ՉԿԿ–ի կողմից ընտրվել է Չեխոսլովակիա– յի ժող․ ժողովի դեպուտատ (1920–29), Ազգային ժողովի սենատոր (1935–38)։ 1922–35-ին եղել է Կոմինտերնի ԳԿ–ի և նրա նախագահության անդամ։ 1935-ից Կոմինտերնի ինտերնացիոնալ վերահսկիչ հանձնաժողովի անդամ։ 1938-ին ՉԿԿ ԿԿ–ի որոշմամբ մեկնել է Մոսկվա, աշխատել ՉԿԿ ղեկավար կենտրոնում, Կոմինտեր– նում։

ՇՄԻԴԻ ԱՍՏՂԱԴԻՏԱԿ, հայելա–ՈԱպնյա– կային աստղադիտակ, որը նախատես– ված է երկնքի մեծ տիրույթների նկարա– հանման համար։ Ստեղծել է գերմանացի օպտիկ Բ․ Շմիդը, 1929-ին։ Շ․ ա–ի գլխա– վոր դետալներն են գնդաձև հայելին և Շմիդի ուղղորդ թիթեղը, որը տեղադրված է հայելու կորության կենտ– րոնում։ Այդ դիրքի շնորհիվ ուղղորդ թի– թեղի միջով անցնող, երկնքի տարբեր տեղամասերից եկող ճառագայթների բո– լոր փնջերը հավասարազոր են դաոնում հայելու նկատմամբ, որի հետևանքով Շ․ ա․ զերծ է օպտիկական համակարգի այնպիսի աբեռացիաներից, ինչպիսիք են կոման, աստիգմատիզմը և դիստոր– սիան (տես Օպտիկական համակարգերի թերություններ)։ Հայելու գնդային աբե– ռացիան ուղղվում է ուղղորդ թիթեղով, որի կենտրոնական մասը գործում է որպես դրական թույլ ոսպնյակ, իսկ արտաքին մասը՝ որպես բացասական թույլ ոսպ– նյակ։ Կիզակետային մակերևույթը, որի վրա Շ․ ա–ում առաջանում է երկնքի տե– ղամասի պատկերը, գնդաձև է։ Դրա․ կո– րության շաոավիղը հավասար է Շ․ ա–ի կիզակետային հեռավորությանը։ Պիա– ցի–Սմիթի ոսպնյակի օգնությամբ կիզա– կետային մակերևույթը գնդաձևից կարող է ձևավւոխվել հարթի։ Շ․ ա–ի թերություն– ներից է բավական երկար խողովակը, որը երկու անգամ գերազանցում է աստղա– դիտակի կիզակետային հեռավորությա– նը։ Այդ թերությունը վերացնելու նպատա– կով առաջարկված են մի շարք ձևափո– խումներ, այդ թվում՝ երկրորդ (լրացու– ցիչ) ուռուցիկ հայելու կիրառումը, ուղ– ղորդ թիթեդի մոտեցումը գլխավոր հայե– լուն ևն։ Խոշորագույն Շ․ ա–երը տեղադրված են ԳԴՀ Տաուտենբուրգի աստղադիտարա– նում (հարաբերական բացվածքը4 D= – 1,37 մ, ուղղորդ թիթեղի տրամագիծը՝ A–1։3), Մաունթ Պաչոմարի աստղադի– տարանում (D= 1,22 մ, A=l։2,5) և Բյու– րականի աստղադիտարանում (D=1,00 մ, A=l։2,13)։

ՇՄԻԴՏ (Schmidt) Հելմոսո (ծն․ 1918), ԳՖՀ պետական գործիչ։ Ավարտել է Համ– բուրգի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը (1949)։ 1946-ից Գերմանիայի ս–դ․ կուսակցության (ԳՍԴԿ) անդամ։ 1953–62-ին և 1965-ից՝ բունդեստագի դեպուտատ։ 1968-ից՝ ԳՍԴԿ նախագահի տեղակալ։ ԳՍԴԿ և Ազատ դեմոկրատա– կան կուսակցության կոալիցիոն կառավա– րությունում եղել է պաշտպանության (1969–72), էկոնոմիկայի և ֆինանսների (1972-74) մինիստր, 1974–1982–ինլ ֆե– դերալ կանցլեր։ Արևելք–Արևմուտք առև– տըրատնտ․ կապերի ընդլայնման կողմնա– կիցներից էր։ Վարել է ՆԱՏՕ–ի շրջանակներում ԳՖՀ ռազմ, պոտենցիալի ավելացման քաղա– քականություն։

ՇՄԻԴՏ (Schmidt) Ցոհաննես (1843,Պրենց– լաոլ – 1901, Բեռլին), գերմանացի լեզ– վաբան։ Բան․ գիտ․ դ–ր (1865)։ Գրացի (1873-ից) և Բեռլինի (1876-ից) համալսա– րանների պրոֆեսոր։ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1892-ից)։ Աշակերտել է Ա․ Շչայխերին։ Հայտնի է հնդեվրոպական լեզուների տա– րածման իր <ալիքների տեսությամբ», որ առաջադրել է Ա․ Շլայխերի -«տոհմա– ծառի» սխեմայի փոխարեն։ Շ․ գտնում էր, որ հնդեվրոպական լեզուները փոխկա– պակցված են մեկից մյուսն անցնող լեզ– վական երևույթների ցանցով, և յուրա– քանչյուր լեզու կապող օղակ է աշխարհա– Я․ Շմերալ Պ․ Պ․ Շմիդտ գրականորեն հարևան լեզուների միջև։ Հնդեվրոպական հիմք լեզուն նույնպես եղել է բարբառային երևույթների մի ցանց, որի աստիճանական ծավալումով առաջա– ցել են պատմականորեն հայտնի հնդեվրո– պական լեզուները։ Այդ զարգացումը կա– րելի է պատկերացնել ջրի ալիքների կենտ– րոնից գնալով թուլացող համակենտրոն օղակների ձևով։ Շ․ հայերենը տեղադրել է թրակա–փռյուգական և հնդիրանական լեզուների միջև։ Նրա տեսության կարևոր սկզբունքներն ընկած են հնդեվրոպական տարածքային լեզվաբանության հիմքում։ Շ․ հնդեվրոպական հաշվման համակար– գի ուսումնասիրությամբ գալիս է այն եզրակացության, որ հնդեվրոպացիները հարևան են եղել սեմիտներին, հետևա– բար՝ նրանց նախահայրենիքը պետք է գտնված լինի Փոքր Ասիայում։ 80-ական թվականներից հարել է երիտ£երական– ների դպրոցին։ Երկ․ Zur Geschichte des indogermanischea Vokalismus, Bd 1–2, Weimar, 1871–75; Die Verwandtschaftsverhaltnisse der indoger- manischen Sprachen, Weimar, 1872․ Գրկ․ Ջահուկյան Գ․ Բ․, Լեզվաբանու– թյան պատմություն, հ․ 1, Ե․, 1960։ Մ․ ՆԼղաբեկյան․

ՇՄԻԴՏ Պյոտր Պետրովիչ (1867–1906), ռուս հեղափոխական, դեմոկրատ, Սևծով– յան նավատորմի լեյտենանտ, 1905-ի Սե– վաստոպոլի ապստամբության ղեկավար– ներից։ Ծնվել է Օդեսայում, ազնվական, տոհմիկ ծովային սպայի ընտանիքում։ 1886-ին ավարտել է Պետերբուրգի ծո– վային ուսումնարանը։ Ծառայել է Բալ– թիկ ծովում, Խաղաղ օվկիանոսում, 1905-ից՝ Սևծովյան նավատորմում (ակա– նակրի հրամանատար)։ Ռուսաստանում 1905–07-ի հեղափոխության սկզբին Սե– վաստոպոլոլմ կազմակերպել է «ժողո– ՎըՐդԻ բարեկամ սպաների միություն», ապա մասնակցել է ծովային տրանսպոր– տում առաջին արհմիութենական կազմա– կերպություններից Մեկի ստեղծմանը (Օդեսա)։ 1905-ին ձերբակալվել է նավաս– տիների, բանվորների ու զինվորների միտինգներին ելույթ ունենալու և քաղ․ ցույցին մասնակցելու համար։ Բանվոր– ները Շ–ին ընտրել են Սևաստոպոլի Բան– վորական դեպուտատների սովետի ցմահ դեպուտատ և կարողացել են ազատել տալ բանտից։ Սևաստոպոլյան ապստամ– բության սկզբին զինվորների ս–դ․ կազ– մակերպության առաջարկով Շ, դարձել է ապստամբության ղեկավար և նոյեմբ․ 14(27)-ին ժամանել «Օչակով» հածանավ։ Նոյեմբ․ 15(28)-ին Շ․ ձերբակալվել է և ապստամբության մյուս ղեկավարների