Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/533

Այս էջը սրբագրված չէ

լծելու (որպես տրանսպորտի միջոց) նպա– տակներով։ Աշխարհում հայտնի է մոտ 100, ՍՍՀՄ–ում՝ 20 ցեղ։ Ծառայողական Շ–ից են․ հովվաշները (օվչարկա), հս–արլ․ լայկաները, էրդել–տերիերը, դոբերման– պինչերը, բուլդոգը, դոգը, ռոտվեյլերը, սենբեռնարը, նյուֆաունդլենդը (ջրասու– զակ), մոսկովյան պահակաշունը ևն։ ՀՍՍՀ–ում հիմնականում տարածված են կովկասյան, արևելաեվրոպական կամ գերմանական, շոտլանդական հովվաշնե– րը, էրդել–տերիերը, սև–տերիերը, ռոտ– վեյլերը, բոկսյորը, դոգը, դոբերման–պին– չերը ևն։ Դեկորատիվ Շ–ից առավել հանրահայտ են Փոքրիկ տերիերները (տոյտերիեր, սկայտերիեր, յորքիշիրյան տերիեր ևն), փոքր և գաճաճ (թզուկ) պին– չերները, պուղելները, ֆրանսիական բուլ– դոգը, ճապոնական և պեկինյան շնիկնե– րը, բոլոնկաները, շպիցները ևն։ Շ․ հիվանդանում են բազմաթիվ վարա– կիչ (կատաղություն, քոս, խուզող մրմըն– ջոլկ) և ճիճվային հիվանդություններով, որոնք կարող են փոխանցվել մարդկանց։ Այդ պատճառով անասնաբուժ․ հսկողու– թյունը Շ–ի նկատմամբ պարտադիր է։ Տես նաև Շնաբուծություն։

ՇՆԻՍՏ Ներքին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մաս– նո գավառի Ւաւթ–Բռնաշեն գավառա– կում, լեռնային, անտառապատ վայ– րում։ 1909-ին ուներ 35 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ։ Բնակիչները տեղա– հանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանա– պարհին։ Փրկվածներից շատերն ապաս– տանել են Արևելյան Հայաստանում։

ՇՆԻՐԵԼՄԱՆ Լև Գենրիխովիչ (1905- 1938), սովետական մաթեմատիկոս, ՍՍՀՄ ԴԱ թդթ․ անդամ (1933)։ Ավարտել է Մոսկ– վայի համալսարանը (1925)։ 1934–38-ին աշխատել է ՍՍՀՄ ԴԱ Ստեկլովի անվ․ մա– թեմատիկական ինստիտուտում։ Մշակել է վարիացիոն հաշվի տոպոլոգիական մե– թոդներ (Լ․ Ա․ Լյուստերնիկի հետ համա– տեղ)։ Շ․ թվերի տեսության մեջ մտցրել է ընդհանուր մետրիկական մեթոդներ, մուծել է բնական թվերից կազմված հա– ջորդականության խտության գաղափարը, որի միջոցով ապացուցել է, որ ցանկացած բնական թիվ կարելի է ներկայացնել սահմանափակ քանակությամբ պարզ թվե– րի գումարի տեսքով։

ՇՆԻՑԼԵՐ (Schnitzler) Արթուր (1862– 1931), ավստրիացի գրող։ Ավարտել է Վիեննայի համալսարանի բժշկ․ ֆակուլ– տետը (1885)։ Սկզբնական շրջանի լավա– գույն գործերում զարգացրել է քննադա– տական ռեալիզմի ավանդույթները։ «Որ– սը» (1896) դրամայում և «Լեյտենանտ Դուստլը» (1901) պատմվածքում մերկաց– րել է ավստր․ սպաների բարոյազրկու– թյունն ու կաստայական սնապարծությու– նը։ Սակայն դեկադենտական մոտիվնե– րը («Կանաչ կակադու», 1899, «Պարա– ցելս», 1899) թուլացրել են Շ–ի քննադա– տական ոգին։ Նրա արձակը («Իմաստու– նի կինը», 1898, «Դիմակներ և հրաշքներ», 1912, պատմվածքների ժողովածուներ, «Կազանովայի վերադարձը», 1918, վի– պակ) աչքի է ընկնում նրբացած փսիխո– լոգիզմով և ինտիմ կյանքի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ։ Նկատելի է Զ․ -Ֆրեյդի ազդեցությունը Շ–ի վրա։ Ուշ շրջանի գործերում («Թերեզա», 1928, վի– պակ) այդ միտումն ուժեղացել է։ 1912-ին Մոսկվայում Ա․ իսահակյանի, Վ․ Տերյանի և Պ․ Մակինցյանի թարգմա– նությամբ լույս է տեսել Շ–ի «Երկերի ժո– ղովածու»-ն (1 հ․)։ Եղել են նաև այլ հայ․ թարգմանություններ։ ՇՆՈՂ (հնում՝ Կայծոն), գյուղ ՀՍՍՀ Թու– մանյանի շրջանում, Դուգարաց լեռնա– շղթայի արևելյան մասում, Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա, շրջկենտրոնից 18 կմ հյուսիս–արևելք։ Պտղակաթնաանասնապահական սովետա– կան տնտեսությունն զբաղվում է նաև բան– ջարաբուծությամբ, կերային կուլտուրանե– րի, կարտոֆիլի մշակությամբ և մեղվա– բուծությամբ։ Ունի միջնակարգ հանրա– կրթական և յոթամյա երաժշտական դըպ– րոցներ, մշակույթի տուն, 2 գրադարան, կապի բաժանմունք, կինո, ավտոմատ հեռախոսակայան, կենցաղսպասարկման տաղավար, մսուր–մանկապարտեզ, ամբու– լատորիա, հայրենագիտական թանգարան։ Շնող Շ–ի տարածքում գտնվում են միջնա– դարյան Կայծոն ամրոցի մնացորդները։ Դյուղի շրջակայքը հարուստ է հին բնա– կատեղիներով (Ձորագյուղ, Կարախան, Մանստև, Կարծախ, Սերգևլաձոր, Դիլի– գյուղ), միջնադարյան գերեզմանոցներով, եկեղեցիների մնացորդներով, մատուռնե– րով (Ս․ Սարգիս, Ագեղցու), խաչքարերով, ձիթհաններով։ Ղարաքոթուկ, Մեծ Ուր– թատեղ, Փիջուտ հնավայրերում կան մե– գալիթյան կառույցներ, դամբարանադաշ– տեր, որոնց մասնակի պեղումներով կամ պատահական դիպվածներով ի հայտ են եկել բրոնզի և երկաթի դարաշրջանների խեցեղեն, աղորիքներ, զարդեր, զենքեր ևն։ Հայտնի է մետաղաձուլության և մե– տաղամշակման հնագույն վայրերով (Դոլ– քանաձոր, Ծակեր, Բովեր), որտեղ պահ– պանվել են հանքախորշերի («մաղարո– ների»), մետաղահալման արհեստանոց– ների («բովերի») հետքեր, խարամի մնա– ցորդներ։ գ․ Շtախ՛կ յան

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՂԲԱՐ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ ճարտարապետ։ Ըստ պահ– պանված արձանագրությունների կառու– ցել է Դոմուր գյուղի (այժմ՛ ՀՍՍՀ Ազիզ– բեկովի շրջանում) խաչքար–մահարձանը (1263, Մխիթարի հետ), Մարտիրոս գյու– ղի հիմնադրման խաչքարը և աղբյուրը, եկեղեցին (հիմնովին վերակառուցվել է XIX դ․), «վկայարանը» (չի պահպանվել), խաչի ձորում՝ խաչքար։ Շ․ Ա․ միջնադար– յան Հայաստանի այն տաղանդավոր ստեղծագործողներից է, որ հաջողությամբ զուգակցել է քանդակագործի և ճարտա– րապետի մասնագիտությունները։ Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնա– դարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։

ՇՆՈՐՀՔ ԳԱԼՈՒՍՏՏԱՆ [Արշակ Միհրա– նի Դալուստյան, գրական ծածկանուննե– րը՝ Վերծանող, Քննասեր, ծն․ 1913, գ․ Իյ– դե, Թուրքիա)], Թուրքիայի հայոց պատ– րիարք 1961-ից։ Ավարտել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի լրիվ դաս– ընթացը (1935)։ Նույն թվականին ձեռնա– դրվել է վարդապետ, 1955-ին՝ եպիսկո– պոս։ 1953–56-ին եղել է ամերիկահայոց Արևմտյան թեմի (Կալիֆոռնիա) առաջ– նորդը։ Որպես Թուրքիայի հայոց պատ– րիարք, աջակցում է հայապահպանության գործին, օժանդակել է պատրիարքարանի նոր դիվանատան կառուցմանը, աոամ– բուլի հայկ․ եկեղեցիների և դրանց կից դպրոցների վերանորոգմանը։ Հեղինակ է կրոնաբարոյական, աստվածաբանական աշխատությունների։

ՇՆՉԱՀԵՂՁՈՒԹՅՈՒՆ, ասֆիքսիա (<հուն․ аафи|!а<а-ժխտական մասնիկ և aqpvlig – պուլս, սրտխփոց), ախտաբա– նական վիճակ, առաջանում է արյան մեջ և հյուսվածքներում թթվածնի խիստ անբավարարության և ածխաթթու գազի կուտակման հետևանքով։ Պատճառներն են՝ շնչառական ուղիների անանցանելիու– թյունը՝ արտաքին ճնշման, ուռուցքների, հեղուկի կուտակման,շնչառական ուղիների այտուցի կամ կոկորդի մկանների սպազ– մի հետևանքով, ինչպես նաև շնչառական մկանների կամ կենտրոնի լուծանքը (տես Բոաոււիզմ), օդում թթվածնի խիստ պա– կասը։ Պտղի և նորածնի Շ․ կարող է զար– գանալ պտղին անցնող թթվածնի ընդհատ– ման կամ անբավարարության, օրգանիզ– մում ածխաթթու գազի, նյութափոխանա– կության թթու նյութերի կուտակման դեպ– քում (առավել հաճախ արգանդ–ընկերքա– յին կամ պորտային արյան շրջանառու– թյան խանգարման, մոր կամ պտղի հի– վանդությունների հետևանքով)։ Պտղի Շ–յան դեպքում պետք է լավացնել արյան շրջանառությունը և արագացնել ծննդա– բերությունը։ Պտղի և նորածնի Շ․ հաճախ պատճառ է դառնում մեռածածնության և վաղ մանկական մահացության, ինչպես նաև երեխայի հետագա զարգացման խան գարումների։ Շ–յան սկզբնական շրջանում առաջանում է հևոց, այնուհետև մաշկա– ծածկույթի կապտություն, գլխապտույտ, գիտակցության կորուստ, վերջնական փուլում՝ ռեֆլեքսների անհետացում, սրտի ռիթմի խանգարումներ, ացիդոզ ևն։ Մահն առաջանում է՝ շնչառության և ար– յան շրջանառության դադարից 5-6 րոպե անց՝ կենտրոնական նյարդային համա– կարգի բջիջների մահանաւոլ հետևանքով։ Բ ու ժ ու մ ը․ պատճառի վերացում, շնչառական ուղիների անցանելիության վերականգնում կամ շնչառական մկաննե– րի ֆունկցիայի կարգավորում, արհեստա– կան շնչառություն կամ սրտի մերսում։ Նորածնի Շ–յան դեպքում՝ պտղի ըն– կերքային արյան շրջանառության պահ–