կապված կրծքավանդակի ռիթմիկ շարժում– ներն իրագործում են շնչառական մկան– ները (հիմնականում արտաքին միջկողա– յին թեք մկանները և ստոծանին)։ Արտա– քին գործոնները (օրինակ՝ օդի բաղադ– րությունը, ճնշումը, ջերմաստիճանը ևն) և օրգանիզմի վիճակը (զգայական գրգռվա– ծություն, մկանային աշխատանք ևն), փո– խելով նյութափոխանակության ինտեն– սիվությունը, ազդում են շնչական կենտ– րոնի գործունեության վրա։ Я ու յ ս և ր ի Շ․ հատուկ է բոլոր օր– գաններին, հյուսվածքներին և բջիջնե– րին։ Բույսերը Շ–յան ընթացքում տարրա– լուծում են հիմնականում շաքարները՝ հեք– սոզները, առաջացնելով ՇՕշև ջուր։ Պրո– ցեսի ընթացքում անջատվում է 686 կկաւ1 մու էներգիա։ Շ–յան ինտենսիվության մա– սին դատում են հյուսվածքների կլանած Օշ–ի կամ արտազատած ՕՕշ–ի քանա– կով։ Շ․ ընթանում է մոլեկուլային թթվա– ծինն ակտիվացնող և էլեկտրոն փոխադ– րող ֆերմենտների մասնակցությամբ։ Ըստ ժամանակակից պատկերացման Շ–յան քիմ․ հիմքը կազմում է նյութի օքսիդացու– մը՝ էլեկտրոնի կորուստը։ Թթվածինն օժտ– ված է էլեկտրոններ միացնելու առավելա– գույն հատկությամբ, իսկ նրա օքսիդաց– ման պոտենցիալը խիստ տարբերվում է շնչառական սուբստրատի պոտենցիալից։ Շնչառական սուբստրատից դեպի թթվածի– նը էլեկտրոնների փոխադրումը կատար– վում է առանձնահատուկ միացություննե– րի (էլեկտրոններ փոխադրող համակարգ) միջոցով։ Նշված պրոցեսներն ընթանում են գլխավորապես միտոքոնդրիաներում, իսկ անջատված էներգիան կուտակվում է քիմ․ միացությունների, հիմնականում ԱԵՖ–ի ձևով։ Շ–յան ինտենսիվությունը կախված է բույսի տեսակից, տարիքից, զարգացման փուլից, արտաքին գործոն– ներից ևն։ Ավելի ինտենսիվ են շնչում երի– տասարդ, աճող օրգանները և հյուսվածք– ները։ Թույլ են շնչում ցողուններն ու արմատները։ Ակտիվ Շ․ բնորոշ է բարձր լեռնային բույսերին, շատ ակտիվ են շըն– չում բորբոսասնկերը, բակտերիաները։ Ստվերասեր բույսերն ավելի թույլ են շնչում, քան լուսասերները։ Ձմեռող օր– գաններում (բողբոջներ, ասեղնատերև– ներ) Շ․ աննշան ինտենսիվությամբ շա– րունակվում է նաև նշանակալի սառնա– մանիքներին։ Շրջապատի ջերմաստիճա– նը 10°Շ–ով բարձրացնելիս Շ․ ավելանում է 2–3 անգամ (ընդհատվում է 45– 50°0ում)։ Շ–յան կենսաբանական դերը չի ավարտվում օքսիդացող օրգ․ մոլեկու– լի էներգիայի օգտագործումով։ Օրգ․ նյու– թերի օքսիդացման ընթացքում առաջա– նում են ակտիվ միջանկյալ միացություն– ներ, որոնք օգտագործվում են բջջա– պլազմայի բաղադրամասերի, ֆերմենտ– ների սինթեզի ևն համար; Շ–յամբ խաչաձևվում և կապվում են իրար հեա սպիտակուցների, ածխաջրերի, ճար– պերի և այլ նյութերի փոխանակության պրոցեսները, որը և պայմանավորում է Շ–յան կենտրոնական տեղը կենդանի բջջում կատարվող նյութափոխանակու– թյան պրոցեսների կոմպլեքսում։ Գրկ․ Маршак М․ Е․, Регуляния дыха– ния у человека, М․, 1961; Физиология че– ловека, М-» 1966; физиология дыхания, Д․, 1973; Д ж е й м с В- О․, Дыхание растений, пер․ с англ․, М․, 1956; Рубин Б․ А․, Курс физиологии растений, 3 изд․, М․, 1971․ Վ․ Գրիգորյան․, Լ․ Ներսիսյան, վ․ Դավթյան,
ՇՆՉԱՓՈՂ, տրախեա [< հուն, tpa- Xeia йртлрСа – շնչափող], ողնաշարավոր կենդանիների և մարդու շնչառական օր– գան․ գտնվում է կոկորդի և բրոնխների միջև։ Մարդու Շ․ կոկորդի անմիջական շա– րունակությունն է։ 11 – 13 սմ երկարու– թյամբ խողովակ է՝ բաղկացած աճառային 16–20 կիսաօղերից, որոնք իրար են միա– ցած թելքավոր շարակցական հյուսված– քով։ Ներսից պատված է լորձաթաղանթով։
ՇՆՉԱՓՈՂԱՀԱՏՈՒՄ, տրախեոտո– միա (․․․ և հուն, ходл – կտրելը, հա– տելը), անհետաձգելի վիրահատություն՝ շնչառության խանգարումների դեպքում։ Վերակենդանացման մեթոդներից Է։ Շ․ հայտնի է եղել դեռևս հին հռոմեա– կան բժիշկներ Ասկլեպիադեսին և Գալե– նին, սակայն կիրառել են սկսած XVI դ․՝ շնչափողի անանցանելիության (ու– ռուցք, բորբոքային այտուց, ձայնա– լարերի կծկում, վնասվածք, օտար մար– մինների առկայություն ևն) դեպքում։ ժա– մանակակից բժշկ․ պրակտիկայում Շ․ կիրառում են նաև շնչառական ուղիների անանցանելիության դեպքում, երբ անհե– տանում են շնչառական ռեֆլեքսները (հի– վանդի անգիտակից վիճակ) կամ խանգար– վում շնչառության մեխանիզմները (կըրծ– քավանդակի վնասվածք, թոքերի այտուց)։ Շնչափողը հատում են երկայնակի կամ լայնակի կտրվածքով՝ վահանագեղձի վզիկից վերև (վերին Շ․) կամ ներքև (ստորին Շ․)։ Բացվածքով կատարում են վերին շնչուղիների ողողում, ներմուծում դեղանյութեր, մաքրում լորձը կամ կա– տարում թոքերի արհեստական օդափո– խություն։ Բացվածքը վերացնում են շնչա– ռությունը վերականգնելուց հետո։
ՇՆՉԵՂՆԵՐ, խոսքի բաղաձայն հնչյուն– ներ, որոնք ըստ արտաբերման տեղի ու եղանակի նույնը լինելով սովորական պայ թակ անների հետ, տարբերվում են նրանցից հպման թուլությամբ և արտա– մղվող օդի առատությամբ։ Հայ քերակա– նագիտության մեջ դրանք երկար ժամա– նակ համարվել են բարդ հնչյուններ՝ բաղ– կացած պայթականից ու հագագից։ Սա– կայն այդ բաժանումը ճիշտ չէ թե՝ հնչույ– թաբանական ու հնչյունաբանական տե– սակետներից, թե՝ պատմական առումով։ Հայերենի շնչեղ խուլերն են փ, թ, ք, ց, չ։ Արևելահայ գրական լեզվում շնչեղները հակադրվում են սովորական խուլերին՝ կազմելով հակադրական զույգեր, այսին– քըն՝ ունեն իմաստատարբերակիչ դեր՝ պայա–փայտ, տուր–թուր, կար–քար, ծեծ– ցեց, ճար–չար։ Արևմտահայ գրական լեզ– վում և մի շարք բարբառներում» որտեղ բացակայում է սովորական խուլերի շար– քը, շնչեղները հակադրվում են ձայնեղ– ներին՝ բ–փ, գ–ք, դ–թ ևն։ Ա․ Խաչատրյան
ՇՇՄԱԾՈՒԹՅՈՒՆ, գիտակցության խան– գարման (մթագնման) ամենահաճախակի հանդիպող ձևերից, կարող է առաջանալ վարակիչ հիվանդությունների, թունավո– րումների, գլխուղեղի վնասվածքների, ուռուցքների, արյունազեղումների, էպի– լեպտիկ ուշագնացության նոպայի և այլ դեպքերում։ Շ–յան ժամանակ առավել ինտենսիվ գրգիռներն ընկալվում են, իսկ թույլ գրգիռների պատասխան ռեակցիան, գրգռման շեմքի բարձրացման հետևան– քով, դժվարանում է։ Հիվանդը հարցերը հասկանում է ոչ անմիջապես, դժվարու– թյամբ։ Պատասխանները նույնպես դըժ– վարացած են, հաճախ սխալ, հակասական ու թերի։ Տեղի, ժամանակի, շրջապատի և իրադրության նկատմամբ կողմնորո– շումը վատանում կամ լրիվ բացակայում է։ Հիշողությունը խիստ թուլանում է։ Նը– կատվում է շարժումների արգելակում, ցրվածություն։ Հայացքը և դեմքի արտա– հայտությունն անտարբեր են, բութ։ Շ․ արտահայտվում է թեթև (օբնուբիլացիա) կամ ծանր ձևերով (սոպոր և կոմա), կա– րող է տևել վայրկյաններից ու րոպեներից մինչև օրեր ու շաբաթներ։ Շ–ից դուրս գա– լուց հետո հիվանդը հիվանդագին շրջանը չի հիշում։
ՇՈԳԵԴԵՆԵՐԱՏՈՐ, ջրային գոլորշու ըս– տացման ապարատ կամ ագրեգատ։ Այր– վող օրգանական վառելիքի ջերմության հաշվին աշխատող Շ․ կոչվում է շոգեկաթ– սա, իսկ էլեկտրական էներգիայի հաշվին աշխատողը՝ էլեկտրակաթսա։ Ատոմային էչեկարակայանների ստեղծմամբ «Շ․» տերմինն սկսեցին օգտագործել գոլոր– շարարների համար, որոնք ջեռուցվում են միջուկային ռեակտորի ջերմակրով և ծա– ռայում տուրբին մտնող երկրորդային գոլորշու ստացման համար։
ՇՈԳԵԴԵՐՏԱՔԱՏՈՒՏԻՉ, գոլորշու գեր– տաքացման համար ծառայող կաթսայա– կան ագրեգատի տարր։ Բաղկացած է 20–60 մմ ներքին տրամագծով զուգահեռ ամրացված պողպատե խողովակներից, Համակցված շոգեգերտաք ա– ցուցիչի սխհմա․ /․ թմբուկ, 2, գնրաա– քացուցիչի ասդիացիոն մաս, 3․ շոգեգերտա– քացուցիչի կիսաասդիացիոն մաս, 4․ առաս– տաղային խողովակներ, 5․ գերտաքացուցիչի կոնվեկտիվ մաս, 6․ շոգեհովացուցիչ որոնց մի ծայրը միացված է մուտքի կո– լեկտորին (երբեմն՝ անմիջականորեն կաթսայի թմբուկին), իսկ մյուսը՝ ելքի կամ միջանկյալ կոլեկտորին (խցիկին)։ Ըսա ծխային գազերի նկատմամբ գոլոր– շու շարժման ուղղության Շ–ները լինում են զուգահեռ, հակա– և խառը հոսքով, ըստ Շ–ում տեղի ունեցող ջերմափոխանակու– թյան տեսակի՝ ռադիացիոն, կիսսաադիա–