Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/540

Այս էջը սրբագրված չէ

ունի որոշակի դեր․ կենտրոնական նյար– դային համակարգի առաջնային խիստ ակտիվացումը նյարդային արտակարգ խթանիչներով (կամ թունավոր նյութե– րով) հանգեցնում է արյան մեջ կատեխո– լամինների քանակության ավելացման և շրջանառու արյան ծավալի վերաբաշխ– ման, որի հետեանքով առաջանում է մաշ– կի, մկանների, երիկամների, որովայնի խոռոչի արյան անոթների կծկում, ուղեկց– վում զարկերակաերակային բերանակ– ցումներով (անաստամոզներով), արյան հոսքի մեծացմամբ, երբ պահպանվում է հոսքը դեպի սիրտը, ուղեղը (այսպես կոչ– ված՝ արյան շրջանառության կենտրո– նացում)։ Այդ շրջանը կլինիկապես դրսե– վորվում է մաշկածածկույթների գունա– տությամբ և սառնությամբ, աչքի բիբերի նեղացմամբ, սակավամիզությամբ, շնչա– ռության հաճախացմամբ, արյան ճնշումը բնականոն է կամ թեթեակի իջած։ Արտա– կարգ ինտենսիվ և երկարատև վնասակար գրգռիչի ազդեցության պայմաններում նշված «կենտրոնացումը» պատճառ է դառ– նում արյան շրջանառության խանգարման և հիվանդի վիճակի հետագա վատացման։ Շ–ի ուշ վւուլերում ախտածնության հիմ– նական գործոնը հիպօքսիան է, անոթա– յին տոնուսի անկումը, հյուսվածքներում միկրոշրջանառության, այնուհետև բջջա– յին նյութափոխանակության խանգարում– ները, որոնց հետևանքով վնասվում են բջջաթաղանթները։ Այդ փուլում նկատ– վում է կապտություն, պուլսի խիստ հա– ճախացում, զարկերակային ճնշման ան– կում, բիբերի լայնացում ևն։ Շ–ի հետագա ընթացքը բարդանում է մանր անոթներում արյան կանգով, էրիթրոցիտների ներա– նոթային սոսնձմամբ, պսակային արյան շրջանառության անկմամբ, սրտի սուր ան– բավարարությամբ և կենսական կարևոր օրգանների ֆունկցիաների խանգար– մամբ։ Այդ փուլը կլինիկապես բնորոշ– վում է մաշկի «մոխրագույն» կապտու– թյամբ, թելանման պուլսով, զարկերակա– յին ճնշման անկմամբ, շնչառության հա– ճախացումով և անգիտակից վիճակով։ Բ ու ժ ու մ ը․ արտակարգ շտապ մի– ջոցառումներ․ ցավազրկում, հիվանդի մարմնի տաքացում, արյան կամ փոխա– րինող հեղուկի ներարկում, թթվածնաբու– ժություն, հորմոններ, վիտամիններ, սիրտ–անոթային և այլ միջոցներ։ «Շ․» տերմինը կիրառում են նաև հոգեկան յու– րահատուկ վիճակները և նյարդային ուժեղ ցնցումները բնորոշելու համար (հոգե– կան կամ էմոցիոնալ Շ․)։ Գրկ․ В ей ль М․ Г․, Шубин Г․, Диаг– ностика и лечение шока, пер․ с англ․, М․, 1971․

ՇՈԿԼԻ (Shockley) Ուիլյամ Բրեդֆորդ (ծն․ 1910), ամերիկացի ֆիզիկոս։ Ավար– տել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստ–ը (1932), ապա ուսումը շարունա– կել Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստ–ում; 1955-ից՝ Կիսահաղորդիչների լաբորատորիայի դիրեկտոր, ապա՝ «Շոկ– լի տրանզիստոր» ֆիրմայի պրեզիդենտ և դիրեկտոր; 1963–75-ին՝ Ստանֆորդի հա– մալսարանի պրոֆեսոր։ Աշխատանքնե– րը վերաբերում են հիմնականում պինդ մարմնի ֆիզիկային (կիսահաղորդիչնե– րի ֆիզիկա, ֆեռոմագնիսականություն, մետաղների պլաստիկություն, դիսլոկա– ցիաների տեսություն ևն)։ 1948-ին հայտ– նագործել է տրանզիստորային էֆեկտը (նոբելյան մրցանակ, 1956, Ջ․ Բարդինի և Ու․ Բրաաեյնի հետ)։

ՇՈԿՈԼԱԴ (իսպ․ chocolate, < ացտեկե– րեն՝ chocolatl–կակաոյի սերմերից պատ– րաստված ըմպելիք), հրուշակեղեն ար– տադրանք․ ստացվում է կակաոյի սերմերը շաքարի և սննդային հավելումների հետ վերամշակելով։ Շ․ որպես ըմպելիք օգ– տագործվում էր Մեքսիկայում, որտեղից XVI դ․ իսպանացիները կակաոյի սերմե– րը տարել են Եվրոպա։ Շ․ լինում է բնա– կան, որը պարունակում է միայն կակաո– մթերքներ (կակաոյի սերմեր և կակաոյի յուղ) և շաքար, և հավելումներով, որի բաղադրության մեջ մտնում են նաև չոր կաթ, սուրճ, ընկույզ ևն։ Կախված մասնիկ– ների մանրացման աստիճանից՝ Շ․ լի– նում է սովորական և աղանդերային։ Թո– ղարկվում է նաև խորիզով շոկոլադային արտադրանք։ Շ–ի յուղայնությունը 35– 37% է, 100 գ–ի կալորիականությունը՝ 2240 կչ (550 կկա1)։ Կակաոյի սերմերը մաքրելուց, տեսակավորելուց և բովելուց հետո մանրացնում են, ապա տրորում և վերածում հեղուկ զանգվածի՝ տրորած կակաոյի։ Վերջինի մի մասից քամում են կակաոյի յուղ։ Շ–ի զանգվածը ստացվում է տրորած կակաոյի, կակաոյի յուղի, շա– քարի (սովորաբար շաքարի փոշու) և անհրաժեշտ համ ու բուրմունք տվող նյութերի խառնումով։ Այդ զանգվածը մանրացվում է, մի անգամ ևս խառնվում կակաոյի յուղի հետ և մինչև 30–31°C պաղեցումից հետո կաղապարվում։ Աղան– դերային Շ–ի զանգվածը կաղապարելուց առաջ 70°Շ–ում 3 օր լրացուցիչ մշակում են։ Շ․ թողարկվում է սալիկների, տար– բեր նախշապատկերների, մեդալների, իսկ շոկոլադային արտադրանքը՝ բ էս– տոնների և տարբեր կոնֆետների ձևով։ Բնական Շ–ի պահպանման ժամկետը4 մինչև 6, իսկ հավելումներով Շ–ինը մինչև 3 ամիս է։

ՇՈՀԵՆՏՈՒԿՈՎ Ալի Ասխադովիչ (1900– 1941), կաբարդին սովետական բանաս– տեղծ։ Կաբարդինական սովետական պոե– զիայի հիմնադիրը։ Կաբարդինա–Բալ– կարական ԻՍՍՀ արվեստի վաստ․ գոր– ծիչ (1939)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Սովո– րել է Մտամբուլի մանկավարժական ուսումնարանում (1917–19), այնուհետև վերադարձել է հայրենիք։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Զոհվել է ֆաշիստական համակենտրոնացման ճամ– բարում։ Շ–ի գրական ժառանգությունը նախահեղափոխական և սովետական շըր– ջանում կաբարդին ժողովրդի կյանքի գե– ղարվեստական տարեգրությունն է՝ «Մա– դինա» (1933) և «Տեմբոտի երեկվա օրե– րը» (1935) պոեմները, «Կամբոտը և Լյա– ցան» (1938) չափածո վեպը։ Գրել է նաև «Մեկ փութ ալյուր» և «Հին տանձենու տակ» պատմվածքները, որոնցով սկըզբ– նավորվել է կաբարդինական սովետական արձակը։ «ՇՈՂ», հասարակական, մանկավարժա– կան, գրական, գիտական միամսյա, վեր– ջում՝ կիսամսյա հանդես։ Լույս է տեսել 1910–13-ին, Կ․ Պոլսում։ խմբագիրներ՝ Ա․ Սիրունյան, P․ Բարսեղյան։ Անդրա– դարձել է ազգային–հասարակական կյան– քի երևույթներին, լուսաբանել մեծ տե– րությունների վերաբերմունքը Հայկա– կան հարցի նկատմամբ, հայկական գա– վառներում տիրող վիճակը։ Տեղ է տվել հայոց պատմության, ւեզվի, մատենա– գրության, ընտանիքի ամրապնդման և դպրոցական հարցերին, գրական բաժնում տպագրել Դ․ Վարուժանի, Զ․ Գալեմքյար– յանի և այլոց գործեր։ Փակվել է հակա– պատերազմական և հ ակ սփ թթի հատա– կան շեշտված դիրքորոշման համար։

ՇՈՂԱԳԱՎԱՆ£, հայկական միջնադար– յան ճարտ․ հուշարձան ՀՍՍՀ Մարտունոլ շրջանի Ձորագյուղ գյուղի արմ․ կողմում։ Գլխավոր՝ Ս․ Պետրոս եկեղեցին կառուց– վել է IX դ․ 80-ական թթ․ վերջին քառոր– դին, Գեղարքունիքի մեծ տիկին Մարիա– մի միջոցներով։ Պահպանվել են հս․ պատը և մյուս հատվածների հիմնապատերր՝ կառուցված մոխրագույն տուֆի կանոնա– վոր մշակված սրբատաշ քարերից։ Ըստ հատակագծային հորինվածքի եռաբսիդ, չորս անկյուններում միահարկ ավանդատ– ներով եկեղեցի է։ ճակատները մշակված են եղել հատվածքում կիսաշրջանաձև (եզակի երևույթ), զույգ խորշով։ Պահ– պանվել են շին․ արձանագրության առան– ձին բեկորներ։ Գլխ․ եկեղեցուց արմ․ Շողտգտվանյփ (IX դ․ վերջ) հատակագիծը գտնվում են միանավ, արտաքուստ բազ– մանիստ աբսիդով (V դ․, վերակառուցվել է IX– X դդ․) և քառախորան գմբեթավոր եկեղեցիների հիմնապատերը։ Վանքի շուրջը տարածված ընդարձակ գերեզմա– նատուն մեջ կան բազմաթիվ տապանաքա– րեր և խաչքարեր, հնագույնը՝ 1216 թ․։ Գրկ․ Մնացականյան Ս տ․, հայկա– կան ճարտարապետության Սյունիքի դպրո– ցը, Ե․, 1960։ Դիվան հայ վիմագրության (կազմ․ Ս․ Բարխուդարյան), պր․ 4, Ե․, 1973; Ս․ Մնացականյան․

ՇՈՂԱԿԱԹ», կրոնաբարոյական, տրա– մաբանասիրական, գրական ամսագիր, պարբերագիրք, ապա՝ տարեգիրք (1970-ից)։ Թուրքիայի Հայոց պատրիար– քության Ս․ Խաչ դպրեվանքի պաշտոնա– կան հրատարակություն։ Լույս է տեսնում 1952-ից, Ստամբոլլում։ Հրապարակում է Ամենայն Հայոց կաթողիկոսության և պատրիարքարանի պաշտոնական հաղոր– դագրությունները, ծանոթացնում Կ․ Պոլ– սի հայ համայնքի և պատրիարքության առօրյային։ Տպագրում է հայ պատմագիր– ների, մատենագիրների, տաղերգուների, համաշխարհային դասականների, արև– մտահայ և հայ սովետական հեղինակ– ների ստեղծագործություններ։