2o(5aa), հնագույն քաղաք, Եչամքւ վար– չական և մշակութային գլխ․ կենտրոնը։ Ավերակները գտնվում են իրան․ Դիզփուլ քաղաքից 20 կմ հվ–արլ․, Կերքեի Շաուր վտակի ստորին հոսանքի աջ ափին (Խոլ– ժաստանի նահանգ)։ Պեղել են ֆրանս․ հնագետները (1884–86-ին4 Մ․ Դյելա– ֆուան, 1889–1913-ին՝ ժակ դը Մորգանը, 1946-ից՝ Ռ․ Գիրշմանը)։ Քաղաքատեղին հիմնականում ընդգրկում է չորս զանգվա– ծեղ կավե բլուր՝ տարբեր ժամանակաշըր– ջանների մշակութային շերտերով։ Ամենա– վաղ՝ էնեոլիթյան շերտում (մ․ թ․ ա․ IY հազարամյակի 1-ին կես) հայտնաբերվել են պարսպապատ երկրագործական բնա– կավայրի մնացորդներ, զարդանկարներով (թևավոր առյուծ, գառնանգղ, գիշատիչ թռչուն, քարայծ ևն) խեցեղեն, քարե և պղնձե առարկաներ, կնիքներ։ Հաջորդ շերտերի ուսումնասիրությունները ցույց են տալիս բնակավայրի անընդմեջ աճը, մետաղամշակության առաջընթացը, նա– խաելամական պատկերային գրության և մոնումենտալ ճարտ–յան առաջացումը։ Թագավորների դամբարանները, աշխա– տանքի բազմաթիվ գործիքները, ոսկե առարկաները վկայում են, որ մ․ թ․ ա․ III հազարամյակում Շ․ եղել է տնտ․ և քաղ․ նշանավոր կենտրոն՝ կազմավորված վաղ դասակարգային հասարակությամբ։ Մ․ թ․ ա․ III հազարամյակի 2-րդ կեսից մինչև մ․ թ․ ա․ VII դ․ վերջը Շ․ եղել է Ելամի մայ– րաքաղաքը։ Այդ շրջանին են վերաբերում ելամ․ արվեստի նշանավոր ստեղծագոր– ծություններ և Միջագետք կատարած ար– շավանքի ընթացքում ավարառված մի շարք հուշարձաններ (Համմուրաբիի օրենքների և Նարամսինի կոթողները)։ Գլուխգործոց է Ունտուշ–Նապիրիշ թագա– վորի (մ․ թ․ ա․ XIII դ․) կնոջ՝ Նապիր– Ասուի բրոնզե անդրին (1800 կգ)։ Մ․ թ․ ա․ 645-ին Շ․ կողոպտել և տաճարներն ավե– րել են ասորեստանցիները։ Ելամի նվա– ճումից (մ․ թ․ ա․ 538) հետո Շ․ դարձել է Աքեմենյանների ձմեռային նստավայրը։ Մակեդոնական նվաճումներից հետո (մ․ թ․ ա․ IV դ․) Շ․ ստացել է հուն, պոլսի կառուցվածք։ Շ–ում հետագա հայտնա– գործությունները վերաբերում են IX– X դդ․։ Գիտ․ կարևոր արժեք ունեն Շ–ում հայտնաբերված սեպաձև արձանագրու– թյունները (աքքադ․ Նարամսին թագավորի հետ կնքված պայմանագիրը, ելամ․ թագա– վորների արձանագրությունները, տնտ․ և իրավական բնույթի Փաստաթղթեր)։ Գրկ․ Чайлд Г․, Древнейший Восток в свете новых раскопок, пер․ с англ․, М․, 1956; Юсифов Ю․ Б․, Элам․ Социально- экономическая история, М․, 1968; X и н ц В․, Государство Элам, М․, 1977; G h i г s h- m а n R․, Cinq campagnes de fouilles a Suse (1946-1951), P․, 1952; St ewe М․ I․, G a s с h e H․, L’Acropole de Suse, Nouvel- les fouilles, Leyde, 1971․
ՇՈՇԱՓԵԼԻՔԻ ՕՐԳԱՆՆԵՐ, մաշկում, հե– նաշարժական ապարատում (մկաններ, ջլեր, հոդեր) և որոշ օրգանների լորձա– թաղանթներում (լեզու, շրթունքներ) տե– ղադրված հատուկ ընդունիչներ, որոնց մի– ջոցով օրգանիզմն ընկալում է շրջապատող միջավայրի մեխանիկական, ջերմային, ցավային գործոնների կոմպլեքս ազդե– ցությունը։ Շ․ о-ի առավել տարածված ձևը կենտրոնաձիգ զգայուն նյարդային ազատ վերջույթներն են, որոնք կազմում են մաշկային զգայաբջիջների մոտ 80%–ը։ Սրանք սովորաբար խիստ ճյուղավորված են, և մեկ նյարդային թելիկը կարող է նյարդավորել բավական մեծ մակերես (եղջերաթաղանթում մինչև 0,5 սմ2)։ Առանձնապես շատ են մաշկի մազարմատ– ների շուրջը, որը պայմանավորում է այդ տեղամասերի բարձր զգայնությունը։ Նյարդային վերջույթները առավելապես շատ են կենդանիների դնչին գտնվող մա– զերի շուրջը, մագլցող կենդանիների որո– վայնի վրա։ Շ․ օ–ին են պատկանում նաև շոշափողական մարմինները, որոնցում զգայուն նյարդային վերջույթները շրջա– վակված են հատուկ բջջային պատիճնե– րում։ Դրանցից են Պաչինիի, Մեյսների, Գոլջի–Մացցոնիի, Ռուֆինիի մարմնիկ– ները, Կրաուզեի շշիկները, Մերկելի սկա– վառակները ևն։ Շոշափման պրոցեսին մասնակցում են նաև մկանների, ջլերի, հոդերի և փակեղների մասնագիտացված ընդունիչները։ Շ․ о-ի բազմազանությունը, դրդման առանձնահատկությունները պայ– մանավորում են շոշափման զգայնության բազմակողմանիությունը։ Մարդու օրգա– նիզմում Շ․ о-ով առանձնապես հարուստ են շրթունքները, ձեռքերի մատները, ափե– րը, ոտքերի ներբանները։ Կ․ Գասպարյան
ՇՈՇԱՓՈՂ ԼԱՐՈՒՄ, տես Լարում մեխա– նիկական։
ՇՈՇԱՓՈՂ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ մ Ш կ և ր ե– վույթի՝ նրա որևէ M կ և տ ու մ․ M կետով անցնող այնպիսի հարթություն, որի ցանկացած M՝ կետի հեռավորությու– նը այդ մակերևույթից բարձր կարգի ան– վերջ փոքր է MM՝ հեռավորության նը– կատմամբ (եթե ունենք 0-ի ձգտող երկու՝ a և (3 մեծություններ, ապա ասում են, որ a-ն բարձր կարգի անվերջ փոքր է p-ի նկատմամբ, եթե a/g մեծությունը ձըգ– տում է 0-ի)։ Եթե մակերևույթը տրված է z=f(x;, у) հավասարումով, ապա այն իր М(х0, у0, f(x0, уо)) = М(хо, у0, z6) կետում կունենա Շ․ հ․ այն և միայն այն դեպ– քում, եթե f(x;, уЭ-ը (хо, y0) կետում դ ի– ֆերենցելի է․ այդ դեպքում Շ․ հ–յան հավասարումը կլինի z–z0=A(x,–Xo)+ +B(y–у0)* որտեղ а=_£(х°՝у°)՛ в=JKx°,y°)։
ՇՈՇԱՓՈՂ ՈՒՂԻՂ կորի՝ նրա որևէ М կ և տ ու մ․ М-ով անցնող հատողի սահմանային դիրքը։ Սահմանվում է հե– տևյալ կերպ, դիցուք, M-ը կորի վրա սե– վեռյալ կետ է։ Կորի մի այլ (փոՓոխա– կան) М՝ կետով տանենք (ММ՝) հատողը։ М՝ կետը փոփոխելուց հատողը, ընդհան– րապես ասած, նույնպես կփոփոխվի։ М՝ կետը փոփոխենք այնպես, որ M՝–ը ան– սահմանափակորեն մոտենա M-ին, եթե այդ դեպքում ММ՝ հատողները ձգտում են որոշակի ուղղի (սահմանային դիրքի), ապա այդ ուղիղը կանվանենք կորի Շ․ ու․ М կետում (նկ․ 1)։ Ոչ բոլոր անընդհատ կորերն ունեն Շ․ ու․, օրինակ, նկ․ 2-ի կորը М կետում չունի շոշափող՝ ММ՝ հատողները ձըգ– տում են МТ ուղղին, իսկ MM՝՝–ները՝ MT*^։ Եթե կորը տրված է y=f(x․) հավասա– րումով, և եթե f(x) ֆունկցիան Хо կետում ունի (f՝(Xo)) ածանցյալ, ապա կորի M(x„ f(Xo)) կետում Շ․ ու–ի հավասարումը կլի– նի y=k*+b, որտեղ k=f՝(Xo)=tgqp, b=f(x;o)–xio․f՝fao)։ (Տ) Մակերևույթի շոշափող (ուղիղ) Տ–ի որևէ M կետում, կոչվում է М-ով անցնող յուրաքանչյուր ուղիղ, որը գտնվում է M կետում Տ–ին տարված շո– շափող հարթության մեջ։
ՇՈՇԱՓՈՒԿՆԵՐ, անողնաշարավոր կեն– դանիների մեծ մասի (աղեխորշավորներ, փափկամորթներ, օղակավոր որդեր, ուսո– տանիներ և այլն) մարմնի շարժական ելուստներ։ Գտնվում են սովորաբար կեն– դանու մարմնի առջևի մասում և կատարում են որսը բռնելու, շարժվելու (գլխոտանի– ներ), շոշափման, հոտառության (փորո– տանի փափկամորթներ), շնչառության ֆունկցիա։ Աղեխորշավորների Շ․ հա– րուստ են խայթող բջիջներով։
ՇՈՇԱՓՈՒՄ, պալպացիա (< լատ․ palpatio), հիվանդի բժշկական հետազոտ– ման մեթոդ։ Հիշատակվել է դեռևս Հիպո– կրատի աշխատանքներում։ Որպես ներ– քին օրգանների հետազոտման մեթոդ տարածվել է XIX դ․ 2-րդ կեսին՝ Ռ․,Լաենե– կի, Վ․ Պ․ Օբրազցովի և ուրիշների աշխա– տանքներից հետո։ Մեթոդը հիմնված է ձեռքի մատների կամ ափերի շարժումնե– րի, ճնշման ժամանակ առաջացած շոշա– փական զգացողության վրա։ Շ–ով որո– շում են հյուսվածքների և օրգանների հատկությունները, դրանց դիրքը, չափե– րը, ձևը, կոնսիստենցիան, շարժունությու– նը, տեղագրական փոխհարաբերություն– ները, ինչպես նաև հետազոտվող օրգա– նի ցավոտությունը։ Տարբերում են մակե– րեսային և խորը Շ․։ Մակերեսայինը կա– տարվում է մեկ կամ երկու ափով՝ տափակ կողմը դնելով հետազոտվող մաշկի, հոդի կամ սրտի վրա։ Անոթները շոշափվում են մատների ծայրերով։ Ւարը Շ․ կիրառ– վում է ստամոքսի, աղիքների, լյարդի, փայծաղի, երիկամների, ուղիղ աղիքի ևնի հետազոտման դեպքում՝ հատուկ հնարք– ներով։
ՇՈՊԵՆ (Chopin) Իվան Իվանովիչ (1798– 1870), ազգագրագետ և պատմաբան։ Ազ– գությամբ ֆրանսիացի ։ 1825-ին Ֆրանսիա–