յից տեղափոխվել է Ռուսաստան, երկար տարիներ ծառայել Անդրկովկասում (Հայկ․ մարզի վարչության խորհրդական, եկամուտների և պետ․ տուրքի վարչու– թյան պետ)։ Ցարական կառավարության հանձնարարությամբ կատարել է վիճա– կագրական հետազոտություններ («Վրա– ցա–իմերեթական նահանգի մեշ մտնող Արաքսի հովտամասի տնտեսական ուր– վագծեր», 1843, «Ոռոգման ցանցի U դաշ– տերի արհեստական ոռոգումը Ռուսաս– տանում լայնորեն տարածելու օգտակա– րության մասին», 1845)։ Արժեքավոր է «Պատմական հուշարձան Հայկական մար– զի կացության մասին՝ այն Ռուսական կայսրությանը միացնելու ժամանակա– շրջանում» (1852) աշխատությունը, որը վիճակագրական հարուստ տվյալներ է պարունակում Արևելյան Հայաստանի վարչատնտ․ համակարգի, մշակույթի, բնակավայրերի, բնակչության (թիվը, ազ– գային և սոցիալական կազմը, կենցաղը), դպրոցների, ճանապարհների, արհեստ– ների, առևտրի, հարկերի, բնական հա– րըստությունների վերաբերյալ։ Հեղինակի մեկնաբանություններն ու վերլուծություն– ները տրված են ցարիզմի գաղութային քաղաքականության դիրքերից, իսկ Հա– յաստանի հին պատմությանն ու աշխար– հագրությանը վերաբերող հատվածները գիտ․ արժեք չունեն։ Գիրքը 1840-ին (ձե– ռագիր վիճակում) արժանացել է Ռուսաս– տանի գիտությունների ակադեմիայի դե– միդովյան մրցանակի։ Այն Արևելյան Հա– յաստանի XIX դ․ 1-ին կեսի պատմության կարևոր աղբյուր է։ 1840-ից Շ․ ծառայել է Պետ․ գույքերի մինիստրությունում (Պե– աերբուրգ)։ Երկ․ Исторический памятник состояния Ар– мянской области в эпоху присоединения ее к Российской империи, СПБ, 1852․ Գ․ Սարգսյան․
ՇՈՊԵՆ (Chopin) Ֆրիդերիկ Ֆրան– ցիշեկ [22․2 (այլ տվյալներով՝ 1․3)․ 1810, ժելյազովա–վոլյա, Վարշավայի մոտ– 17․10․1849, Փարիզ], լեհ կոմպոզիտոր և դաշնակահար։ Դաշնամուրի առաջին դա– սերն առել է քրոջից՝ Լյուդվիկայից։ Ստեղ– ծագործական և կատարողական ձիրքը դրսևորվել է շատ վաղ․ 7 տարեկանից ստեղծագործել է, 8-ից՝ հանդես եկել հա– մերգներում։ 1816-ից աշակերտել է Վ․ ժիվ– նիին, 1822-ից՝ Ցու․ էլսներին։ Ավարտել է Վարշավայի Բարձրագույն երաժշտ․ դըպ– րոցը (սովորել է 1826–29-ին)։ Ստեղծա– գործական զարգացումն ընթացել է լեհ․ ազգային մշակույթի վերելքի պայմաննե– րում։ 1825–29-ին Լեհաստանի տարբեր շրջաններ կատարած ուղևորությունների ընթացքում ծանոթացել է ժող․ ստեղծա– գործությանը։ Կյանքի վարշավյան շրջանը (մինչև 1830-ի նոյեմբերը) վճռական դեր է խաղացել Շ–ի ստեղծագործության ձևա– վորման մեջ։ Ստեղծել է դաշնամուրի 2 կոնցերտ (1829–30), դաշնամուրային տրիո (1829), «Մեծ ֆանտազիա» (լեհ․ ժող․ թեմաներով, 1830), պոլոնեզներ, մազուրկաներ ևն։ Գրանցում զգալի է ազգային ժող․ հիմքը, որ արտահայտվում է մեղեդու կերտվածքով, ռիթմի բնորո– շությամբ՝ կապված լեհ․ պարերի (մազուր, պոլոնեզ) հետ։ 1830-ից ապրել է արտա– Ֆ․ Շոպեն սահմանում (1831-ի սեպտեմբերից՝ Փա– րիզում)՝ մինչև կյանքի վերջը չխզելով հոգևոր կապերը հայրենիքի հետ։ 1832-ին համերգներ է տվել Փարիզում, որտեղ և հանդիպել է գրականության և արվեստի ականավոր գործիչների հետ (Ֆ․ Լիստ, Հ․ Բեռլիոզ, Վ․ Բելլինի, Ջ․ Մեյերբեր, Հ․ Հայնե, է․ Դելակրուա)։ Շ–ի այդ տարինե– րի ստեղծագործության համար շրջադար– ձային նշանակություն ունեցավ 1830–31-ի Լեհ․ ապստամբությունը։ Առավել նշանա– կալի երկերում գերակշռում են հերոսա– կան–դրամատիկական կերպարները (դո մինոր «Հեղափոխական էտյուդ», առա– ջին սկերցո և առաջին բալլադ ևն)։ Լեհ․ ապստամբության պարտության մասին դառը խորհրդածությունների վրա է հիմնը– ված 1837-ին ստեղծված նշանավոր «Սգո քայլերգ»-ը (1839-ից՝ Սի բեմոլ մինոր սո– նատի 3-րդ մաս)։ Հայրենասիրական գա– ղափարները վառ արտացոլում են գտել դաշնամուրային Սի մինոր սոնատում, նաև պոլոնեզներում, մազուրկաներում, որոնցում ընդգծել է լեհ․ պարային երա– ժըշտության առանձնահատկությունները։ 1834–35-ին ճանապարհորդել է Հռենո– սով, 1835-ին Լայպցիգում ծանոթացել է Ռ․ Շամանի հետ։ 1835–36-ին եղել է չեխ․ կուրորտներում, 1838-ի վերջին՝ ժ․ Սանդի հետ Մալյորկա կղզում։ 1847-ին հարաբերությունների խզումը ժ․ Սանդի հետ խորացրել է առողջության վատթա– րացումը։ 1848-ին հյուրախաղերով հան– դես է եկել Մեծ Բրիտանիայում։ Մահա– ցել է Փարիզում, որտեղ և գտնվում է նրա գերեզմանը։ Կոմպոզիտորի սիրտը, իր իսկ կտակի համաձայն, տեղափոխվել է Վարշավա և զմռսված է Ս․ Խաչ կոստյո– լում։ Շ–ի ստեղծագործությունը լեհ․ և համաշ– խարհային երաժշտության բարձրագույն նվաճումներից է։ Շ․ լեհ․ դասական երա– ժըշտության հիմնադիրն է։ Ուղղվածու– թյամբ՝ ռոմանտիկական, հիմքով՝ խո– րապես ազգային՝ Շ–ի երաժշտությունը արվեստում մարդկային զգացմունքների հսկայական դիապազոնի արտացոլման բարձրագույն օրինակ է։ Շ․ գրել է գե– րազանցապես դաշնամուրային երկեր՝ մանրանվագներից մինչև մեծ կտավի գոր– ծեր (սոնատներ, կոնցերտներ)։ Յուրովի է մեկնաբանել գոյություն ունեցող շատ ժանրեր (նոկտյուրն, սկերցո, էտյուդ, պրելյուդ ևն), ստեղծել նորերը (դաշնա– մուրային բալլադ), ազգային պարային ժանրերը բարձրացրել է ինքնուրույն գե– ղարվեստական պիեսների մակարդակի (պոլոնեզ, մազուրկա)։ Որպես դաշնակա– հար Շ․ ստեղծել է կատարողական ուրույն ոճ, որի առանձնահատկությունն է սրտա– ռուչ երգայնությունը, նրբագեղության և վիրտուոզության զուգակցումը, արտաքին վւայլը և ներքին խորությունը։ Աշակերտ– ներից են դաշնակահարներ Կ․ Ֆիլչը, Կ․ Միկաւին, ժ․ Մատիասը, Վ․ Լենցը և ուրիշներ։ 1927-ից Վարշպվայում անցկացվում է դաշնակահարների Շ–ի անվ․ միջազգա– յին մրցույթ։ Վարշավայում ստեղծված է Ֆրիդերիկ Շոպենի անվ․ ընկերություն, որն զբաղվում է համերգային, գիտահե– տազոտական, հրատարակչական և կազ– մակերպչական մեծ գործունեությամբ։ Երկ․ Письма, 2 изд․, т․ 1 – 2, М․, 1976–80․ Գրկ․ Jl ист Փ–, Ф․ Шопен, 2 изд․, М․, 1956; Фридерик Шопен․ Статьи и исследова– ния советских музыковедов, М․, 1960; Ивашкевич Я․, Шопен, пер․ с польск․, М․, 1963 (Жизнь замечательных людей); Б э л з а И․, Фридерик Францишек Шопен, 2 изд․, М․, 1968; Кремлев Ю-, Фриде– рик Шопен․ Очерк жизни и творчества, 3 изд․, М․, 1971․
ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐ (Schopenhauer) Արթուր (1788–1860), գերմանացի իդեալիստ փի– լիսոփա։ Փիլիսոփայության դ–ր (1813)։ Դասավանդել է Բեռլինի համալսարանում (1820–31)։ 1818-ին ավարտել է իր հիմ– նական փիլ․ երկը՝ «Աշխարհը որպես կամք և պատկերացում» (հ․ 1–2, 1819– 1844)։ Մերժելով պանլոգիզմի հեգելյան ուսմունքը՝ Շ․ հետևել է Պլատոնին և Ի․ Կանտին՝ նրանց մեկնաբանելով վոչ– յանւոարիզմի ոգով։ Շ–ի ըմբռնմամբ Կան– տի «ինքնին իրը» «կամքն» է, որն ընկած է գոյի հիմքում։ Կեցությունն այս դեպքում դիտվել է որպես կամքի օբյեկտիվացում, արտաքին աշխարհը՝ պատկերացում։ Ըստ Շ–ի իսկական փիլիսոփայության ելակե– տը պատկերացումն է, որի առաջին ձևը տրոհումն է սուբյեկտի և օբյեկտի։ Օբ– յեկտը տրվում է բավարար հիմունքի օրենքի տեսքով, որը դրսևորվում է չորս եղանակով (կեցության, պատճառականու– թյան, ճանաչողության հիմունքի և մո– տիվացիայի օրենքներ)։ Օբյեկտը (պատ– կերացվողը) հարաբերակցված է սուբյեկ– տին (պատկերացնողին), և սուբյեկտը չի կարող դուրս գալ պատկերացման սահ– մաններից, բավարար հիմունքի օրենքը գործում է միայն երևույթների ոլորտում։ Շ․ քննադատել է ռեֆլեկտիվ իմացությու– նը, որը ենթարկվում է ճանաչողության հիմունքի օրենքին, և դրան հակադրել ինտուիցիան, որն իրականանում է մո– տիվացիայի օրենքի միջոցով։ Ինտուի– ցիայով է սուբյեկտը ըմբռնում կամքի «օբյեկտիվացման» տարբեր աստիճան– ները՝ որպես աշխարհի բոլոր իրադարձու– թյունների հիմքի։ Կամքի երևութացման (ֆենոմենալության) բարձրակետը,որի մեջ ըստ Շ–ի «հնչում է ինքը կամքը», երաժըշ– տությունն է․ երաժշտությունը և մոտիվա– ցիայի օրենքը այն ճեղքերն են, որոնց մի– ջոցով կամքը ներթափանցում է պատկե– • րացման մեջ և բացահայտվում սուբյեկ– տին։ Կամքը պատկերացման մեջ ի հայտ է գալիս ոչ թե գիտական ճանաչողության, այլ գեղագիտության և բարոյագիտության միջոցներով։ Գեղագիտության մեջ սուբ– յեկտը հասու է լինում կամքին, բարձրա– նում է դեպի կամքը հայեցողական–գե– ղարվեստական գործողությունների աս–