սփճանննրով, որոնք ավարտվում են երա– ժըշտությունում, իսկ բարոյագիտության ոլորտում սուբյեկտն անցնում է այդ ուղին բարոյական արարքներով։ Ի^որը հոռե– տեսությունը սուբյեկտին հնարավորու– թյուն է տալիս ազատագրվելու կամքից՝ ճգնավորությամբ և ինքնահրաժարմամբ կամքին լիովին ձուլվելու միջոցով։ Շ–ի իռացիոնալիստական Ա հոռետեսա– կան փիլիսոփայությունը տարածվել է միայն նրա մահից հետո, XIX դ․ 2-րդ կեսին, դարձել կյանքի փիւիսոփայու– թյան գաղափարական աղբյուրներից։ Նրա փիլիսոփայության ազդեցությունը նկատելի է Ֆ․ Նիցշեի, Ռ․ Վագների, Լ․ Տոլստոյի, է․ Հարթմանի և ուրիշների հայացքներում։ Շ–ի ուղղակի կամ անուղ– ղակի ազդեցությունից զերծ չեն եղել ին– տոլիտիվիզմի, պրագմատիզմի U ի ռա– ցիոնալիզմի շատ ներկայացուցիչներ։ Երկ․ Samtliche Werke, Bd 1–7, Wiesba– den, 1946–56; Поли․ собр․ соч․, т․ 1–4, М․, 1900-10․ Գրկ․ Быховский Б․ Э․, Шопенгауэр, М․, 1975․ Կ, Սվասյան
ՇՈՌԲՈՒԼԱՂ, գյուղ Երեանի շրջագծում։ Վարչատերիտորիալ կարգով ենթարկվում է Օրջոնիկիձեի շրջսովետին։ Անտառա– յին տնտեսություն է։ Ունի միջնակարգ դպրոց, մսուր–մանկապարտեզ, կապի բա– ժանմունք։ Շոռբուլաղ
ՇՈՌԼՈՒ (1978-ից4 Դաշտավան), գյուղ ՀՍՍՀ Մասիսի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ հս–արմ․։ Բանջարաբուծական սովե– տական տնտեսությունն զբաղվում է նաև Շոոլու կարտոֆիլի մշակությամբ, խաղողագոր– ծությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարանդ կինո, կենցաղսպասարկման օբյեկտ, ման– կապարտեզ, բուժկայան։
ՇՈՌՈԹ, գյուղաքաղաք Երնջակ գավա– ռում (այժմ4 Նախիջևանի ԻՍՍՀ Ջուլֆայի շրջանի Շոռոթ գյուղ)։ Պատմ․ աղբյուր– ներում հիշատակվում է XIII դարից։ Հըռ– չակվել է XV–XVIII դդ․, երբ զարգացել են կավագործությունը, ջուլհակությունը, մետաղագործությունը, ք արկոփությունը, գրչարվեստը, մանրանկարչությունը, որմ– նանկարչությունն ու ճարտ․։ Շ–ի 7 եկեղե– ցիներից ու վանքերից պահպանվել են Ս․ Հակոբ եկեղեցին, Ս․ Աստվածածին, Շոռոթի Ս․ Հակոբ եկեղեցին (հիմնադրվել մինչե XII դ․, վերակառուցվել՝ XVII դ․) Շոռոթի Ս․ Լուսավորիչ վանքի եկեղեցին (վե– րակառուցվել է XVII–XVIII դդ․) Ս․ Լուսավորիչ և Ս․ Ստեփանոս վանքերը, որոնցից հատկապես նշանավոր է գյուղա– քաղաքի կենտրոնում գտնվող Ս․ Հա– կոբ եկեղեցին։ Այս գմբեթավոր քառամույթ հուշարձանի նախկին շինությունը հիմնա– դրվել է մինչև XII դ․, վերակառուցվել՝ XVII դ․։ Նշանավոր են նաև Ս․ Լուսավորիչ և Ս․ Աստվածածին վանքերը։ Ս․ Լուսավո– րիչ եկեղեցին և գավիթ–սրահը վանքային մեծ համալիրից մնացած միակ հուշար– ձաններն են։ Եկեղեցին մեկ զույգ մույթով, հնգանիստ աբսիդով եռանավ բազիլիկ է (վերակառուցվել է XVII –XVIII դդ․)։ Ս․ Աստվածածին վանքը միանավ, թա– ղածածկ շինություն է (1631-ին վերակա– ռուցել է շոռոթեցի Վարդան քահանան)։ Շ–ում գրվել ու նկարազարդվել են բազմա– թիվ ձեռագրեր (մոտ 40-ը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատե– նադարանում)։ Շ․ Հովնաթանյան ընտա– նիքի ծննդավայրն է։ Գրկ․ Սեդրակյան Ա․, ^նությունք հայ– րենյացի գավառին Երնջակու, Վաղ–պաւո, 1872։ Այվազյան Ա․, Նախիջևանի պատ– մաճարտարապետական հուշարձանները, Ե․, 1978։ Айвазян А․, Памятники армян– ской архитектуры Нахичеванской АССР, Е․, 1981․ Ա, Այվազյան
ՇՈՍՏԱԿՈՎԻՉ Դմիտրի Դմիտրիևիչ [12(25)․9․1906, Պետերբուրգ –9․8․1975, Մոսկվա], սովետակաև կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, երաժշտ ա– կան–հասարակական գործիչ։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1954)։ Սոցիալիստական աշ– խատանքի հերոս (1966)։ Արվեստագիտու– թյան դ–ր (1965)։ ՄՄԿԿ անդամ 1960-ից։ Ավարտել է Լենինգրադի կոնսերվատո– րիայի՝ Լ․ Վ․ Նիկոլաևի դաշնամուրի (1923) և Մ․ Օ․ Շտեյնբերգի ստեղծագոր– ծական (1925) դասարանները։ 1927-ին դաշնակահարների Շոպենի անվ․ (Վար– շավա) 1-ին միջազգային մրցույթում ստա– ցել է պատվավոր դիպլոմ։ Հանդես է եկել սեփական ստեղծագործությունների կա– տարմամբ։ 1937-ից՝ Լենինգրադի, 1943– 1948-ին Մոսկվայի կոնսերվատորիանե– րում վարել է ստեղծագործական դասա– րաններ (1939-ից՝ պրոֆեսոր)։ Աշակերտ– ներից են Ռ․ Բունինը, Գ․ Գալինինը, Կ․ Խաչատրյանը, Կ․ Կարաևը, Ա․ Հաջիևը, Ա․ Մնացականյանը, Բ․ Չայկովսկին, Ղ․ Մարյանը, Գ․ Ավիրիդովը, Բ․ Տիշչեն– կոն։ ՍՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար (1957-ից), ՌՍՖՍՀ կոմպո– զիտորների միության քարտուղար (1960-ից, 1960–68-ին՝ առաջին քարտու– ղար)։ Շ–ի ստեղծագործությունը XX դ․ երա– ժըշտության գագաթներից է։ Արդեն պա– տանեկան տարիներին ստեղծված առա– ջին սիմֆոնիան (1925) վկայում էր հեղի– նակի հազվագյուտ տաղանդի և վարպե– տության մասին։ Շ–ի «Քիթ» օպերային (ըստ Ն․ Վ․ Դոգոլի, 1928), «Ոսկե դար» (1930) և «Երկաթյա նիգ» (1931) բալետ– ներին հատկանշական է երաժշտ․ կեր– պարների (հաճախ՝ գրոտեսկային) սուր արտահայտչականությունը։ «Մցենսկի գավառի լեդի Մակբեթը» օպերայում (1932, 2-րդ խմբ․՝ «Կատերինա Իզմայլո– վա», 1962) ռեալիստական մեծ ուժով բացահայտել է կնոջ ողբերգական ճա– կատագիրը նախահեղափոխական Ռու– սաստանում։ Շ–ի 15 սիմֆոնիաները ժա– մանակակից կյանքի բարդ ճշմարտու– թյունն արտահայտող կերպարների հա– րուստ աշխարհ են։ Գրանցում մարմնա– վորվել են ժամանակաշրջանի կոնֆլիկտ– ները, սոցիալական բախումները, սուր դրամատիզմը, հերոսական ոգին։ Իր ստեղծագործությամբ պաշտպանելով մար– դասիրական մեծ իդեալներ՝ Շ․ միաժամա– նակ կրքոտությամբ պայքարել է դրանց ււպառնացող չար ուժերի դեմ։ Համամարդ– կային բարոյական պրոբլեմների մասշտա– բայնության, փիլ․ ուղղվածության մեջ է Շ–ի սիմֆոնիզմի գլխավոր նշանակությու– նը։ Չորրորդ (1936) և հատկապես Հինգե– րորդ (1937) սիմֆոնիաներով սկսվել է Շ–ի սիմֆոնիկ ստեղծագործության վե– րելքը։ Հինգերորդ սիմֆոնիայի թեման մարդկային անհատականության ձևավո– րումն է։ Սիմֆոնիան առանձնանում է խոր հոգեբանականությամբ, դասական կատա– րելությամբ։ Յոթերորդ («Լենինգրադ– յան») սիմֆոնիան (ՍՍՀՄ պետ․ մրցա– նակ, 1942), գրված Հայրենական մեծ պա– տերազմի ծանր տարիներին, դարձել է սովետական մարդկանց արիությունն ու հայրենասիրությունը փառաբանող գե– ղարվեստական հուշարձան։ Սիմֆոնիայի կատարումը ՍՍՀՄ–ում և արտասահմա– նում ունեցել է ոչ միայն գեղարվեստական, այլև հսկայակաև հասարակական–քաղ․ նշանակություն։ Երևանը առաջին քաղաք– ներից է, ուր հնչել է այդ պատմ․ ստեղծա– գործությունը (1942, հուլիսի 11-ին և 12-ին, դիրիժոր Մ․ Թավրիզյան)։ Պատմա– հեղափոխական թեման արտացոլվել է Շ–ի 11-րդ՝ «1905 թիվ» (1957, լենինյան մրցանակ, 1958) և 12-րդ՝ «1917 թիվ» (1961), նվիրված Լենինի հիշատակին, սիմ– ֆոնիաներում։ Աշխարհի, կյանքի և մահ– վան իմաստի վերաբերյալ մտորումներն են ընկած նրա վերջին՝ 14-րդ (օգտագործ–