Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/545

Այս էջը սրբագրված չէ

Գ․ Դ․ Շոստակովիչ ված են Ֆ․ Գարսիա Լորկայի, Գ․ Ապոլինե– րի, Վ․ Կյուխելբեկերի և Ռ․ Ռիլկեի բա– նաստեղծական աեքսաերը, 1969) և 15-րդ (1971) սիմֆոնիաների հիմքում։ Շ–ի էպիկական շնչով տոգորված վոկալ– սիմֆոնիկ ստեղծագործություններում գլխ․ հերոսը ժողովուրդն է։ Այստեղ Շ․ հանդես է եկել որպես Մ․ Պ․ Մուսորգսկու ավանդույթների շարունակող։ Այդպիսին են «Երգ անտառների մասին» օրատորիան (1949, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1950), «Ստե– փան Ռազինի մահապատիժը» վոկալ–սիմ– ֆւ՚նիկ պոեմը (1964, ՍՍՀՄ պետ․ մրցա– նսկ, 1968)։ Հարուստ է Շ–ի կամերային ստեղծագործությունը։ Վեհաշունչ քնարա– կտւ էշեր են պարունակում նրա դաշնա– մոոային կվինտետը (1940, ՍՍՀՄ պետ․ մրցւանակ, 1941), բազմաթիվ կվարտետ– ն՛ ․ը։ Սիմֆոնիկ թափով և ողբերգական բովանդակության խորությամբ է աչքի ընկնում դաշնամուրային տրիոն (1944, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1946)։ Ցո․ Ս․ Բա– խի պոլիֆոնիկ արվեստի ավանդույթները նոր զարգացում են գտել Շ–ի 24 պրելյուդ և ֆուգա դաշնամուրային շարքում (1951)։ Կամերային երաժշտության մեջ նշանակա– լի ավանդ են Ա․ Բլոկի (1967), Մ․ Ցվե– տաեայի (1973), Միքելանշելոյի (1974) խոսքերով գրված վոկալ շարքերը։ Շ․ մեծ թվով կինոֆիլմերի, այդ թվում՝ «Մաքսիմի պատանեկությունը» (1935), «Մաքսիմի վերադարձը» (1939), «Երիտա– սարդ գվարդիա» (1948), «Բոռը» (1955), «Համլետ» (1964) և դրամատիկական ներ– կայացումների երաժշտության հեղինակ է։ Շ․ բազմիցս եղել է Հայաստանում։ Դիլիշանի կոմպոզիտորների ստեղծագոր– ծական տանը (1963–1965) գրել է 9-րդ և 10-րդ կվարտետները, «Համլետ» ֆիլմի երաժշտությունը։ Իր հոդվածներում անդ– րադարձել է նաև հայ երաժշտության զարգացման հարցերին, հայ կոմպոզի– տորների ստեղծագործությանը։ Շ–ի ար– վեստը մեծ ազդեցություն է ունեցել ժա– մանակակից սովետական և համաշխար– հային երաժշտության զարգացման վրա։ ՍՍՀՄ VI –IX գումարումների Գերա– գույն սովետի դեպուտատ։ Եղել է խաղա– ղության պաշտպանության սովետական կոմիտեի (1949-ից), ՄՍՀՄ Մլավոնական կոմիտեի (1942-ից), խաղաղության պաշտ– պանության համաշխարհային կոմիտեի (1968-ից) անդամ։ Շվեդ, թագավորական երաժշտ․ ակադեմիայի (1954), «Սանաա– Չեչիլիա» արվեստների իտալ․ ակադե– միայի (1956), Գիտությունների U ար– վեստների սերբ, ակադեմիայի (1965) պատվավոր անդամ։ Օքսֆորդի (1958), էվանսթոնի հս–արմ․ համալսարանների (ԱՄՆ, 1973), Գեղեցիկ արվեստների ֆրանս․ ակադեմիայի (1975) գիտություն– ների պատվավոր դ–ր, ԳԴՀ արվեստնե– րի ակադեմիայի (1956), Գեղեցիկ ար– վեստների բավարական ակադեմիայի (1968) թղթակից անդամ։ Անգլ․ թագավո– րական երաժշտ․ ակադեմիայի (1958), ԱՄՆ–ի գիտությունների ազգային ակադե– միայի (1959) անդամ։ Մեքս․ կոնսերվա– տորիայի պատվավոր պրոֆեսոր ։«ՍՍՀՄ– Ավստրիա» ընկերության պրեզիդենտ (1958)։ խաղաղության միջազգային մրցանակ (1954)։ Պարգևատրվել է Լենինի 3, Հոկ– տեմբերյան հեղափոխության, Աշխատան– քային կարմիր դրոշի շքանշաններով։ Գրկ» Данилевич JL, Наш современ– ник․ Творчество Шостаковича, М․, 1965; Сабинина М․, Симфонизм Шостако– вича․ Путь к зрелости, М․, 1965; Ն ու յ ն ի, Шостакович-симфонист․ Драматургия, эсте– тика, стиль, М․, 1976; Д․ Шостакович․ Статьи и материалы, М․, 1976; Геодакян Г․, Идеал художника-гражданина, «Советская музыка», 1976, № 9; Щаг․инян М-, О Шостаковиче, М․, 1979; Лукьянова Н-, Дмитрий Дмитриевич Шостакович, [1906–1975], М․, 1980․ 9․Գյոդակյան

ՇՈՎԻՆԻ&Մ (ֆրանս․ chauvinisme), ш q- գ ա յ ն ա մ ո լ ու թ յո ւ ն, նացիոնափզ– մի ծայրահեղ՝ հարձակողական ձևը, որին բնորոշ է ազգային բացառիկության, մի ազգի շահերը մյուս ազգերի շահերին հա– կադրելու, ազգային եսապաշտության և սնապարծության քարոզը, ազգային ատե– լության և թշնամության հրահրումը։ «Շ․» տերմինը ծագել է Ֆրանսիայում [Ի․ և Տ․ Կոնիար եղբայրների «Եռագույն կո– կարդ» կատակերգության (1831) հերոս– ներից մեկը ռազմատենչ նորակոչիկ Նի– կոլա Շովենն է․ այդ կերպարի նախա– տիպ է համարվում նապոլեոնյան պատե– րազմների վետերան Ն․ Շովենը (N․ Chau- vin), որը դաստիարակվել է կայսրին՝ Ֆրանսիայի «մեծությունը» ստեղծողին, խոնարհվելու ոգով]։ Համանման հոսանք է ջինգոյիզմը։ Շ․ կապիտալիզմի, մասնավորապես իմ– պերիալիզմի, ծնունդ է և դրանով են բնու– թագրվում իմպերիալիզմին հատուկ նա– ցիոնալիստական ծայրահեղության զա– նազան դրսևորումները (մեծապետական շովինիզմ, սոցիաչ–շովինիզմ, սիոնիզմ)։ Մարքս–լենինյան կուսակցությունները անհաշտ պայքար են մղել Շ–ի բոլոր դրսե– վորումների դեմ՝ դրանց հակադրելով պրոԼետարական ինաերնացիոնափզմը։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Բանվոր դասակարգը և ազգային հարցը, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 23։ Ն ու յ ն ի, Քննադատական դիտողություն– ներ ազգային հարցի վերաբերյալ, նույն տե– ղում, հ․ 24։ Նույնի, Սոցիալ շովինիզմի դեմ պայքարի մասին, նույն տեղում, հ․ 26։ Ն ու յ ն ի, Գերմանական և ոչ գերմանական շովինիզմի մասին, նույն տեղում, հ․ 27։ Лени– низм и национальный вопрос в современных условиях, 2 изд․, М-, 1974․

ՇՈՎԿՈհՆԵՆԿՈ Ալեքսեյ Ալեքսեևիչ (1884–1974), ուկրաինացի սովետական նկարիչ։ ՍՍՀՄ ժող․ նկարիչ (1944)։ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947)։ Սովորել է Օդեսայի գեղ– արվեստի ուսումնարանում (1901–08) և Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա– յում (1909–17)։ Աշխատել էtջրաներկի տեխնիկայով։ Ստեղծել է հոգեբանական դիմանկարներ [«Բ․ Ի․ Ցակովլև» (1944), «Ս․ Ա․ Կովպակ» (1945), «Մ․ Ի․ Լիտվի– նենկո–Վոլգեմուտ», «Մ․ Գ․ Լիսենկո» (երկուսն էլ՝ 1947), բոլորը՝ ՈւՍՍՀ ուկր․ կերպարվեստի թանգարան, Կիե], արդ․ բնանկարներ («Դնեպրոշին» շարքը, 1930–32, ՈւՍՍՀ ուկր․ կերպարվեստի թանգարան), Ուկրաինայի, Մոլդավիայի բնության տեսարաններ («Գարուն», 1955, Օդեսայի գեղարվեստի թանգարան)։ Եղել է մանկավարժ, 1935-ից՝ Կիևի գեղարվես– տական ինստ–ի պրոֆեսոր։ Տ․ Գ․ Շևչեն– կոյի անվ․ Ուկր․ ՍՍՀ պետ․ մրցանակ (1970)։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

ՇՈՏԼԱՆԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ, ողջամտու– թյան փիլիսոփայություն, ձե– վավորվել է XVIII դ․ 60–80-ական թթ․ շոտլանդ․ համալսարաններում։ Հիմնա– դիրն է Թ․ Ռիդը, ելակետային գաղափար– ների մշակմանը մասնակցել են Զ․ Բիթին, Ջ․ Օսվալդը, Դ․ Ստյուարտը և ուրիշներ։ Շ․ դ–ի հիմնական նպատակը՝ ողջամտու– թյան ըմբռնման մշակումը, իրականում հանգել է ողջամտության ժամանակի պատկերացումների, այդ թվում նաև նա– խապաշարմունքի, փիլ․ ամրագրման փոր– ձին։ Փիլիսոփայելու մեկնակետ է ճանաչ– վել հավատը բարձրագույն հոգևոր էու– թյան, մասնավորապես, աստծու կեցու– թյան նկատմամբ, որը նույնքան ինքնին հասկանալի է համարվել, որքան ի սկըզ– բանե մարդու բնության մեջ տրված աստ– վածային ծագում ունեցող ներքին ակըն– հայտության գաղափարը։ Ողջամտության այս ըմբռնումը ուղղվել է Դ․ Հյումի սկեպ– տիցիզմի դեմ և միաժամանակ պաշտպա– նել է շրջապատող առարկաների՝ մարդու գիտակցությունից անկախ լինելու մասին պարզունակ ռեալիստական պնդումը, որով Շ․ դ․ մերժել է Զ․ Բերկլիի սուբյեկ– տիվ իդեալիզմը։ Շ․ դ–ի մշակած ողջա– մտության վերաբերյալ հայեցակետը արդի անգլո–ամերիկյան ռեալիստական մի շարք դպրոցների տեսական և իմացական աղբյուրն է։ Գրկ․ Грязнов А․ Փ–, Философия Шотландской школы, М․, 1979․ <,․ Շաքարյան

ՇՈՏԼԱՆԴԱՑԻՆԵՐ, ազգ։ Բնակվում են Մեծ Բրիտանիա կղզու հս․ կեսում և կից կղզիներում։ Թիվը Մեծ Բրիտանիայում՝ ավելի քան 5,2 մլն (1979)։ Հաճախ Շ–ի թվին են դասում երկրի լեռնային շրջան– ների կելաալեզու բնակչության հետնորդ– ներ գելերին։ Շ․ բնակվում են նաև ԱՄՆ–ում (250 հզ․), Կանադայում (200 հզ–ից ավելի), Ավստրալիայում (150 հզ–ից ավելի), Նոր Զելանդիայում (50 հզ–ից ավելի)։ խոսում են անգլերենի բարբառով, գրական լեզուն անգչերենն է։ Կրոնով մեծ մասամբ բողոքականներ են (պրեսբիտերականներ), մոտ 15%-ը՝ կա– թոլիկներ։ Շ–ի էթնիկական հիմքը կազ– մել են պիկտերի տեղական և V–VI դդ․ Իռլանդիայից տեղափոխված սկոտների կելտական ցեղերը։ VII դ․ նրանք մասամբ խառնվել են Շոտլանդիա եկած անգլերի ու սաքսերի գերմ․ ցեղերին, ընդունել նը– րանց լեզուն։ Շոտլանդ․ ժողովուրդը ձևա– վորվել է շոտլանդ․ պետության կազմա–