Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/546

Այս էջը սրբագրված չէ

վորման (XI դ․) և անգլ․ նվաճողների դեմ պայքարի պայմաններում։ Շոտլանդիա– յի քաղ․ միավորումը Անգլիայի հետ (XVIII դ․) և անգլ․ կառավարության՝ Շ–ի հանդեպ վարած համաձուլման քաղաքա– կանությունը չհանգեցրին Շ–ի ձուլմանն անգլիացիներին։ Ավանդական մշակույթի և կենցաղի հիմնական գծերով Շ․ մոա են իռլանդացիներին։ Տես նաև Շուուաևդիւս։

ՇՈՏԼԱՆԴԻԱ (Scotland), Մեծ Բրիաանիա– յի վարչաքաղաքական մաս։ Գրավում է Մեծ Բրիաանիա կղզու հս․ մասը և հարա– կից (Հեբրիդյան, Օրկնեյան և Շեալան– դական) կղզիները։ Տարածությունը 78,7 հզ․ կմ2 է, բն․ 5,2 մլն (1974), հիմնակա– նում՝ շոտւանդացիներ։ Պեա․ լեզուն անգ– լերենն է, դավանանքը՝ բողոքականու– թյունը։ Բաժանված է վարչական 9 շրջա– նի և 3 կղզային տերիտորիաների։ Գլխ․ քաղաքը էդինբուրգն է։ Ռելիեֆում գերիշ– խում են բարձրություններն ու լեռները՝ Հյուսիս–Շոտլանդական բարձրավանդակը (Բեն Նեիս լեռ, 1343 մ, ամենաբարձրը Մեծ Բրիտանիայում), Հարավ–Շոտլանդա– կան բարձրությունը։ Նրանց միջե ընկած է Միջինշոտլանդական դաշտավայրը։ Կազմ– ված է ստորին պալեոզոյի հրաբխածին և նետվածքային շերտախմբերից և դևոնյան մոլասներից։ Կլիման բարեխառն օվկիա– նոսային է։ Հունվարի միջին ջերմաստի– ճանը էդինբուրգում 3,4°C է, հուլիսինը՝ 14,4°C, տարեկան տեղումները՝ 700 (արլ–ում)–2000 (արմ–ում) մմ։ Ունի գետե– րի խիտ ցանց, հարուստ է լճերով՝ Լոխ Լոմոնդ, Լոխ Նես ևն։ Հողերը պոդզոլային և ճմապոդզոլային են։ Գերակշռում են հա– վամրգազգիների պարապուտները։ Տնտ․ առումով առանձնացվում են խիտ բնակեց– ված, առավելապես ինդուստրիալ, Միջին– շոտլանդական դաշտավայրի և նոսր բնա– կեցված, առավելապես ագրարային, Հա– րավ–Շոտլանդական բարձրության ու Հյու– սիս–Շոտլանդական բարձրավանդակի շրջանները։ Արդ․ գլխավոր հանգույցներ են Կլայդսայդ կոնուրբացիան (Գլագգո կենտրոնով) և էդինբուրգը, արդ․ կենտ– րոններն են Աբերդինը, Գանդին, Գրեյնջ– մութը ևն։ Հիմնական ճյուղերն են ածխի արդյունահանումը, սև մետալուրգիան, ալյումինի արդյունաբերությունը, նավա– շինությունը (տալիս է բրիտ․ բոլոր նավե– րի 1/3-ը), էլեկտրատեխնիկան և էլեկտ– րոնիկան, ժամացույցների արտադրությու– նը, քիմիան և նավթաքիմիան, տեքստիլ, սննդի, թղթի, պոլիգրաֆ արդյունաբերու– թյունը։ Շ–ի արլ․ ափերի մոտ՝ Հյուսիսա– յին ծովի ծանծաղուտում, 1960–70-ից սկսվել է նավթի հանույթը։ Գյուղատնտե– սության մեջ գերակշռում է անասնապա– հությունը։ Ծովափնյա և Միջինշոտլան– դական դաշտավայրերում անասնապահու– թյունը զուգակցվում է դաշտավարության (գարու, ցորենի, կարտոֆիլի մշակում) հետ։ Պատմական ակնարկ։ Մ․ թ․ ա․ առաջին հարյուրամյակներում Շ–ի տարածքում սկսել են բնակություն հաստատել կելտա– կան ցեղեր՝ պիկտերը, գելերը, մ․ թ․ V դ․ վերջին –VI դ․ սկզբին՝ սկոտները (այս– տեղից էլ՝ Շ–ի անվանումը, բառացի՝ սկոտների երկիր)։ Բրիտանիայի՝ անգլո– սաքսոնական նվաճումների (V–VI դդ․) ժամանակաշրջանում բրիտների զգալի մասը քշվել է Շ․։ VII դ․ Շ․ են ներխու– ժել անգլերը։ VI դ․ Շ–ում տարածվեւ է քրիստոնեությունը, որը նպաստել է ֆեո– դալականացման պրոցեսի զարգացմանը, ծագել են առաջին պետ․ կազմավորում– ները, XI դ․ ձևավորվել է շոտլանդ․ թագա– վորությունը։ XIII դ․ վերջից Անգլիան քա– նիցս փորձել է իրեն ենթարկել Շ․, բայց հանդիպել է շոտլանդ․ ժողովրդի դիմա– դրությանը (անկախության պատերազմ 1296–1314), 1314-ին Բաննոքբեռնի մոտ շոտլանդացիները ջախջախել են անգլ․ բանակը։ XVI դ․ կեսին, Ռեֆորմացիայի ընթացքում, ստեղծվել է պրեսբիտերա– կան (երիցական) եկեղեցին։ XVI դ․ սկը– սել են ի հայտ գալ կապիտալիստական հարաբերություններ։ 1603-ին անգլ․ գա– հին Սայուարւոների շոտլանդ․ դինաստիա– յի հաստատումով Շ․ անձնական ունիա– յով միացել է Անգլիային։ 1650–52-ին՝ Գանբարի և Վուստերի մոտ Օ․ Կրոմվեչի բանակի հաղթական ճակատամարտերից հետո բռնի միացվել է, իսկ XVIII դ․ սկզբին (1707-ի ունիայով) Շ․ ամբողջությամբ միա– վորվել է Անգլիայի հետ (միացյալ թագա– վորությունը կոչվել է Մեծ Բրիտանիա)։ Շոտլանդ․ պառլամենտը (ձևավորվել էր XIV դ․) ցրվել է, բայց Շ․ իրավունք է ստա– ցել ներկայացուցիչներ ունենալ անգլ․ պառլամենտում, պահպանել ինքնուրույն պրեսբիտերական եկեղեցին։ Անգլ․ և շոտ– լանդ․ բուրժուազիայի և հողատեր ազնվա– կանության կողմից շոտլանդ․ գյուղացիու– թյան շահագործումը կապիտալի նախա– սկզբնական կուտակման աղբյուրներից մեկն է Մեծ Բրիտանիայում։ XVIII դ․ վերջին սկսված արդ․ հեղաշրջման հե– տևանքով Շ․, Անգլիայի հետ միասին, դարձել է կապիտալիստական երկիր՝ բար– ձըր զարգացած արդյունաբերությամբ, միևնույն ժամանակ հեղաշրջումը սնան– կացրել է ժող․ զանգվածներին, և սկսվել է շուոլանդացիների տարագրությունը (XIX դ․– XX դ․ 1-ին կեսին տարագրվել է ավելի քան 2 մլն շոտլանդացի)։ XIX դ․ Շ–ում զարգացել է բանվորական շարժու– մը․ 1820-ին տեղի են ունեցել խոշոր գոր– ծադուլներ, բանվորները մասնակցել են չարտիստական (տես Չարաիզմ) շարժմա– նը։ Շոտլանդիայի առաջադեմ բանվոր– ները մասնակցել են I Ինտերնացիոնալի գործունեությանը։ 1888-ին հիմնվել է Շոտ– լանդ․ բանվորական կուսակցությունը (ՇԲԿ), որը 1893-ին մտել է Անկախ բան– վորական կուսակցության կազմի մեջ։ 1897-ին ստեղծվել է Տրեդ–յունիոնների շոտլանդ․ կոնգրեսը։ Առաջին համաշ– խարհային պատերազմի տարիներին մեծ թափ է ստացել շովատյուարդների (բան– վորների և ծառայողների ընտրովի ներ– կայացուցիչներ ձեռնարկություններում) շարժումը։ Շ–ի աշխատավորները հանդես են եկել ընդդեմ հակասովետական ին– տերվենցիայի։ Շոտլանդ․ բանվորական շարժման մի շարք գործիչներ մասնակցել են Մեծ Բրիտանիայի կոմկուսի ստեղծ– մանը (1920)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո արդ․ նոր ճյուղերի զարգացումը իջեցրել է Շ–ի հա– մար ավանդական, հին արդ․ ճյուղերի (տեքստիլ, քարածխի, նավաշինության) նշանակությունը, աճել է գործազրկու– թյունը, տարագրությունը (2 անգամ)։ Շ–ի բանվորները շարունակում են մնալ անգլ․ բանվորական շարժման առաջին շարքերում (նշանակալի են հանքափոր– ների, նավաշինարարների, դոկերների գործադուլները 1950–60-ական թթ․)» սերտորեն համագործակցում են խաղա– ղության համար պայքարողների հետ։ Զարգանում և ամրապնդվում են մշակու– թային և այլ կապերը Շ–ի և ՍՍՀՄ–ի միջև, որին նպաստում է 1945-ին ստեղծված «Շոտլանդիա –ՍՍՀՄ» ընկերությունը։ Շ–ի աշխատավորների իրավունքները պաշտպանում են շոտլանդ․ կոմունիստ– ները, որոնց գլխավոր խնդիրն է Մեծ Բրի– տանիայի բոլոր աշխատավորների համա– տեղ պայքարն ընդդեմ մոնոպոլիաների, հանուն դեմոկրատիայի և սոցիալիզմի։ Գրականությունը։ Զարգանում է անգ– լերեն ու շոտլանդերեն գրականությունը։ Պահպանված բանաստեղծական հուշար– ձաններից ամենահինը պատկանում է XIV դ․։ ժող․ բալլադը ստեղծվել է ոչ ուշ* քան XIII դ․, ծաղկման է հասել XV դ․, գրավոր աղբյուրներում երևացել XVI դ․։ XV–XVI դդ․ շոտլանդ․ պոեզիան, հումա– նիզմի առաջացման ու հաստատման շըր– ջանում, արտացոլում է եվրոպական գրա– կանության համար ընդհանուր գաղափար– ների մի շրջանակ․ թագավոր–բանաս– տեղծ Հակոբ 1-ի (1394–1437) «Թագավո– րի գիրք» (1423) պոեմը, Ռ․ Հենրիսոնի (մոտ 1430–1506) առակներն ու «Քրեսի– դայի կտակը» (հրտ․ 1593) պոեմը, Ու․ Գանբարի (1460 – մոտ 1517) պոեմներն ու երգիծանքները։ Վերածննդի մարգա– րեն է բանաստեղծ Գ․ Գուգլասը (մոտ 1474–1522)։ Հումանիստական լիրիկայի ցայտուն նմուշներ են ստեղծել Ա․ Սկոտը (1525–85) և Ա․ Մոնտգոմերին (1556- 1610)։ Անգլիայի հետ Շ–ի միավորումն ազդել է նաև շոտլանդ․ գրականության զարգացման վրա։ XVII դ․ գրականությու– նը լի է քաղ․ ու կրոն, պայքարի արձա– գանքներով, թեև զգալիորեն զիջում է նախորդ շրջանի գրականությանը։ XVIII դ․ շոտլանդացի շատ գրողներ գրել են անգլերեն, պահպանելով ազգա– յին կոլորիտը (Ջ․ Հոում, 1722–1808, Ու․ Ուիլկի, 1721-72)։ Ա․ Ռամզեյը (1686–1758) և Ռ․ Ֆերգյու– սոնը (1750–74) շոտլանդերեն բանաս– տեղծություններում վերարտադրել են ժող․ պոեզիայի առանձնահատկությունները, նրա կենսուրախությունն ու ազատասի– րությունը։ Համաեվրոպական արձագանք են գտել Ջ․ Մակֆերսոնի (1736–96) «Օսիանի շարադրանքները» (1765)։ Ռ․ Բյոռնսի (1759–96) դեմոկրատական ու ինքնատիպ պոեզիայում (շոտլանդերեն) մարմնավորվել են ժողովրդի ազատա– սիրական ոգին, արդարության ու հավա– սարության նրա երազանքները։ Անգլե– րեն գրող Վ․ Սկոտը (1771 – 1832) նոր ժա– մանակների գրականության մեջ պատմա– վեպի ստեղծողն է։ Ռոմանտիկ բանաս– տեղծներից է Ջոն Ուիլսոնը (1785–1854), որի «ժանտախտի քաղաք»-ը (1816) օգ– տագործել է Ա․ Պուշկինը «Խրախճանք ժանտախտի ժամանակ» պոեմում։ Հա– մաշխարհային համբավ է վայելել ուշ ռո–