Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/550

Այս էջը սրբագրված չէ

P․ Շոու Մ․ Ս․ Շչեպկին տալիս, որ նա կորցրել է հոգևոր արժեք– ները, որ ջնջվել է նրա խառնվածքի ան– հատականությունը։ «Ետ դեպի Մաֆու– սաիլը» (1918–20)՝ միասնական ֆաբու– լայով չշաղկապված «մետաբիոլոգիական» այդ հնգամաս դրաման երկարակյացների աշխարհի արտասովոր երազանքն է։ «Սուրբ Իոհաննան» (1923) Շ–ի միակ ող– բերգությունն է։ «խնձորով լի սայլակը» (1929), «Վատ է, բայց ճիշտ է» (1931), «Միամիտը՝ եկած անակնկալ կղզիներից» (1934), «ժնև» (1938), «Բարի Կառլոս թագավորի երջանիկ օրերին» (1939), «Մի– լիոնատիրուհին» (1936) պիեսներում հայտնվում է այն միտքը, որ կապիտալիս– տական հասարակարգը մտել է փակուղի և բուրժ․ դեմոկրատիան սուր ճգնաժամ է ապրում, դատապարտվում է ֆաշիզմը («ժնև»)։ 1931-ին Շ․ այցելել է ՍՍՀՄ, որի բարե– կամն է եղել հեղափոխության առաջին իսկ օրերից։ Հրապարակախոսի մարտա– կան ոգին նրա ելույթներում զգացվել է մինչև խոր ծերություն։ Շ–ի վերջին պիես– ներն են «Բայանթի միլիարդները» (1948) և «Հորինված հեքիաթներ»-ը (1950)։ Անգլ․ բեմերում դժվարությամբ ընդուն– ված Շ–ի դրամատուրգիան լայն ճանա– չում է գտել աշխարհում և դարձել XIX դ․ վերջի և XX դ․ 1-ին կեսի գրականության կենտրոնական երևույթներից մեկը։ Շ–ի լավագույն գործերը մտել են Սովետական Միության շատ թատրոնների խաղացան– կը։ Հայ թատրոն մուտք են գործել XX դ․ սկգբներից։ Սովետահայ բեմերում բազ– միցս ներկայացվել են «Սատանայի աշա– կերտը», «Մարդը և զենքը» («Շոկոլադ ուտող զինվորը» վերտառությամբ), «Պիգ– մալիոն», հայկ․ հեռուստատեսությամբ՝ «Առնետների թուխ տիկինը» պիեսները։ Նոբելյան մրցանակ (1925)։ Երկ, The Standard Edition of the Works of B․ Shaw, v․ 1–36» L․, 1931–50; Полн․ собр․ соч․, т․ 1–10? М․, 1910-1911; Избр․ произв․, т․ 1–2, М․, 1956; О драме и теат– ре, М․, 1963; О музыке и музыкантах, М․, 1965; Письма, М․, 1971; Новеллы, М․, 1971․ Գրկ․ Ромм А․, Дж․ Б․ Шоу, Л․–М․, 1965; Пирсон X․, Б․ Шоу, М․, 1972; Бернард Шоу․ Библиографический указа– тель к 100-летию со дня рождения, М․, 1956․

ՇՁԷԴՐԻՆ Ռոդիոն Կոնստանտինովիչ (ծն․ 16․12․1932, Մոսկվա), սովետական կոմ– պոզիտոր, դաշնակահար, երաժշտական– հասարակական գործիչ։ ՍՍՀՄ ժող․ ար– տիստ (1981)։ 1955-ին ավարտել է Մոսկ– վայի կոնսերվատորիայի 6ու․ Ա․ Շապո– րինի կոմպոզիցիայի և 8ա․ Վ․ Ֆլիերի դաշնամուրի դասարանները։ Տարբեր ժանրերում ստեղծել է նշանակալից եր– կեր։ Դրանց թվում«Ոչ միայն սերը» (1961), «Սեռած հոգիներ» (ըստ Ն․ Գոգոլի, սե– փական լիբրետոյով, 1977) օպերաները, «Սապատավոր ձիուկը» (1960), «Կարմեն– սյոփտ» (ժ․ Բիզեի օպերայի հիման վրա, 1967), «Աննա Կարենինա» (1972) բալետ– ները (բոլորը բեմ․ Մեծ թատրոնում, Մոսկ– վա)։ Շ–ի ստեղծագործություններում օր– գանապես զուգակցվում են ռուս, բանա– հյուսության տարրերը և ժամանակակից երաժշտական լեզվի նորարարական հը– նարները։ Գրել է նաև «Լենինը ժողովըր– դի սրտում» օրատորիան (1969), Պոե– տորիա Ա․ Ա․ վոզնեսենսկու խոսքերով (1968), 2 սիմֆոնիա (1958, 1965), 2 կոն– ցերտ նվագախմբի համար՝ «Չարաճճի չաստուշկաներ» (1963), «Զանգեր» (1968), դաշնամուրի 3 կոնցերտ (1954, 1966, 1973), դաշնամուրային գործեր՝ 24 պրելյուդ և ֆուգա (1970), Պոլիֆոնիկ տետր (1972)։

ՌՍՖՍՀ կոմպոզիտորների միության վար– չության նախագահ (1973-ից)։ ՌՍՖՍՀ VI, IX գումարումների Գերագույն սովե– տի դեպուտատ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1972)։ Գեղեցիկ արվեստների բավարա– կան ակադեմիայի թղթ․ անդամ (1976)։ Խաղաղության պաշտպանության սովե– տական կոմիտեի անդամ (1962-ից)։ Պար– գևատրվել է 2 շքանշանով։

ՇՁԵԴՐԻՆ Սիլվեստր Ֆեոդոսիևիչ [2(13)․ 2․1791, Պետերբուրգ –27․10(8․11)․1830, Սորենտո], ռուս նկարիչ։ Ռուս, ռեալիս– տական բնանկարչության հիմնադիրնե– րից։ Քանդակագործ Ֆ․ Ֆ․ Շչեդրինի որ– դին։ 1800–12-ին սովորել է Պետերբուր– գի Գեղարվեստի ակադեմիայում (1818-ից՝ Ս․ Ֆ․ Շ չ ն դ ր ի ն․ «Նոր Հռոմ; Ս, Հրեշաա– ԿԻ դղյակը» (1824–2^5, Տրնայակովյան պատ– կերասրահ, Մոսկվա) ակադեմիայի թոշակառու Իտալիայում)։ Ի տարբերություն նախորդների, իր բնա– նկարային էտյուդներում («Կոլիզեում», 1819, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) հետևել է լույսի և գույնի հարա– բերակցությանը։ Ձգտելով արտահայտել բնապատկերի վավերականությունն ու ամ– բողջականությունը՝ Շ․ դիմել է էցչենէրին, որոնել տոնային միասնականության ար– տահայտչամիջոցներ («Կապրի կղզում», 1826, Տրետյակովյան պատկերասրահ)։ 1828–30-ական թթ․ բնանկարներում («Նեապոլի լուսնկա գիշերը», 1828–29, Ռուս, թանգարան, Լենինգրադ) առկա են ռոմանտիկական ոգեշնչվածությունը, լու– սագունային էֆեկտները։ Շ–ի «Նեապոլի շրջակայքում» (1825), «Ծածկապատշգամբ Սորենտոյում» (1827), «Հռոմի Ս․ Հրեշտա– կի դղյակի տեսարանը» նկարները գտնը– վում են Հայաստանի պետ․ պատկերա– սրահում (Երևան)։ Գրկ․ Փ ёдоро в-Д а в ы д о в А․, Рус– ский пейзаж XYII1–начало XIX века, М-, 1953․

ՇՉԷԴՐԻՆ Ֆեոդոսի Ֆեոդորովիչ [1751, Պետերբուրգ –19(31)․1․1825, Պետեր– բուրգ], ռուս քանդակագործ։ 1764–73-ին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1794-ից՝ ակադեմիկոս, դասախոս, 1818-ից՝ ռեկտոր)։ 1770-ական թթ․ վերջին Շ․ ռուս, կլասիցիզմի քանդա– կագործության ամենանշանավոր ներկա– յացուցիչներից էր։ Նրա հաստոցային ստեղծագործություններին բնորոշ է կեր– պարների դասական պարզությունը, կեր– պավորման նրբագեղությունը («Վեներա», մարմար, 1792, Ռուս, թանգարան, Լենին– գրադ)։ Մոնումենտալ–դեկորատիվ քան– դակագործության մեջ ձգտել է դեկորա– տիվ և կերպարային պատկերման սկըզ– բունքների օրգանական միասնության, որի ամենավառ օրինակը քաղաքացիա– կան պաթոսով առլեցուն Պետերբուրգի Ծովւսկաւության շենքի քանդակային հարդարանքն է (կրաքար, 1812–13)։ Ըս– տեղծել է նաև մի շարք դիմաքանդակ ներ։ Գրկ ․Каганович А․, Փ․ Փ․ Щедрин, М․, 1953․ ՇՁԵՊ4ԻՆ Միխայիլ Աեմյոնովիչ [6( 17)․ 11․ 1788, Օբոյանսկի գավառի գ․ Կրասնոյե (այժմ՝ Բելգորոդի մարզում)–11(23)․8․ 1863, Ցալթա], ռուս դերասան։ Ռուս, բե– մարվեստում ռեալիզմի հիմնադիրը։ Ծըն– վել է ճորտ գյուղացու ընտանիքում։ Դեռևս ուսումնառության տարիներին հրապուր– վել է թատրոնով, հանդես եկել ներկայա– ցումներում։ Պրոֆեսիոնալ բեմ․ գործու– նեությունն սկսել է 1805-ին, Բարսով եղբայրների թատերախմբում (Կուրսկ), 1816-ին՝ տեղափոխվել Ի․ Շտեյնի և Օ․ Կա– լինովսկու թատերախումբը (խարկով), ուր եղել է կատակերգակ առաջին դերասանը։ 1822-ին ազատագրվել է ճորտությունից։ Գավառական բեմում Շ․ խաղացել է բազ– մազան դերեր։ Նրա խաղը տարբերվել է վառ տեմպերամենտով, հումորով, կենսա– կան ճշմարտությամբ։ 1823-ին Շ․ ընդուն– վել է Մոսկվայի թատրոն (1824-ից՝ Փոքր թատրոն)։ Շ–ի գեղագիտական և հասա– րակական հայացքների ձևավորմանը նը– պաստել են ռուս, մշակույթի գործիչների (Ա․ Պուշկին, Ն․ Գոգոլ, Վ․ Բելինսկի, Ա․ Գերցեն, Տ․ Շևչենկո և ուրիշներ) հետ Մ․ Շ չ ն պ կ ի նը Չուպրունի դերում (Կոալյարևսկու «Մոսկալ կախար– դը»)