Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/551

Այս էջը սրբագրված չէ

Լ․ Վ․ Շչերբա Դ․ Ի․ Շչերբակով սերտ կապերը։ Նա ոչ միայն մասնակցել է Ա․ Գրիբոյեդովի, Ն․ Գոգոլի, Ի․ Տուրգե– նևի, Ա․ Սուխովո–Կոբիլինի պիեսների առաջին բեմադրություններին, այլն նը– Այաաոել դրանցից շատերի ստեղծմանը։ Շ–ի գործունեությունը մեծ նշանակություն է ձեռք բերել 1830–40-ական թթ․։ Բեմար– վեստում կատարած իր հեղաշրջումը նա իրականացրել է գոգոլյան և պուշկինյան ռեալիզմի սկզբունքներով։ Ձգտել է գըտ– նել դերասանական արվեստի օբյեկտիվ կանոններ, մշակել է բեմ․ ստեղծագոր– ծության մեթոդ, որը հիմնված էր լայն կեն– սական հետազոտությունների ընդհան– րացումների վրա։ Իր լավագույն կերպար– ները Շ․ ստեղծել է ռուս, երգիծական դրա– մատուրգիայում։ Հաղթահարելով գրա– քննության դիմադրությունը՝ նա բեմադրել է Գրիբոյեդովի «Թելքից պատուհաս» պիե– սը (1831-ին՝ հատվածներ, 1832-ին՝ ամ– բողջությամբ), խաղացել Ֆամուսովի դե– րը։ Քաղաքագլխի (Գոգոլի «Ռևիզոր», 1836) դերում Շ․ հասել է երգիծական մեծ ընդհանրացման՝ մերկացնելով նիկո– լաեյան ռեժիմը։ Լավագույն դերերից են նաե՝ Պոդկոլյոսին, Կոչկարյով (Գոգոլի «Ամուսնություն»), Բարոն (Պուշկինի «ժը– լատ ասպետը»)։ Խաղացել է ուկր․ դրա– մատուրգների պիեսներում՝ Չուպրուն (Կոտլյարեսկու «Մոսկալ–կախարդը»), Շելմենկո (Կվիտկո–Օսնովյանենկոյի «Շել– մենկո սպասյակը»), Մուրոմսկի (Սուխո– վո–Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»), Լյուբիմ Տորցով (Ա․ Օստրովսկու «Աղքա– տությունն արատ չէ»), Շայլոկ, Պոլո– նիուս (Շեքսպիրի «Վենետիկի վաճառա– կանը», «Համլետ»), Հարպագոն (Մոլիե– րի «Ագահը»)։ Շ–ի գործունեությունը քննա– դատական ռեալիզմը հաստատել է որպես առաջատար ստեղծագործական մեթոդ ռուս, թատրոնում։ Շ–ի ներդրած բեմական ռեալիզմի ավանդույթները գործնական մեծ նշանակություն են ունեցել Փոքր թատրոնի համար, որի պատճառով վեր– ջինս կոչվել է «Շչեպկինի տուն»։ Բեմար– վեստի մասին Շ–ի հայացքները դաստիա– րակել են դերասանների մի քանի սե– րունդ։ Գրկ, М․ С․ Щепкин․ Записки․ Письма․ Современники о Щепкине, М․, 1952; Ал- перс Б․ В․, Михаил Семенович Щепкин (1788-1863), М․, 1943; Г р иц Т․ С․, М․ С․ Щепкин․ Летопись жизни и творчества, [М․, 1966]․ Ռ․ Փաշա յան

ՇՅԵՐԲԱ ԼԱ Վլադիմիրովիչ [20․2(3․3)․ 1880, Պետերբուրգ ––26․12․1944, Մոսկվա], սովետական լեզվաբան։ ՄՄՀՄ ԳԱ (1943) ն ՌՄՖՍՀ ՄԳԱ (1944) ակադեմիկոս։ Պե– տերբուրգի համալսարանի պրոֆեսոր (1916-ից)։ Աշակերտել է Բոդուեն դը Կուր– ւռենեին։ Լենինգրադի հնչույթաբանական դպրոցի հիմնադիրը։ Հիմնական աշխա– տությունները վերաբերում են ընդհանուր լեզվաբանությանը, ռուսերենի ուղղագրու– թյանը, ուղղախոսությանը, դասավանդ– ման մեթոդիկայի մշակմանը, փորձառա– կան հնչյունաբանության դրվածքի բարե– լավմանը։ Հանդես է, եկել հնչույթի ինք– նատիպ բնութագրությամբ, ընվգծել նրա իմաստատարբերիչ դերը լեզվի կառուց– վածքում։ Ուշագրավ են շարույթին, հըն– չերանգին ու լեզվական մի քանի այլ միա– վորների տված նրա մեկնաբանություննե– րը։ Լեզվական որոշ երևույթների գնահատ– ման մեջ տուրք է տվել պսիխոլոգիզմին։ Избр․ работы по русскому языку, М․, 1957; Фонетика французского языка, 7 изд․, Л․–М․, 1963; Языковая система и речевая деятельность, [Сб․ работ], Л-, 1974․ Գրկ․ Զ ա հ ու կ յ ա ն Գ․ Բ․, Լեզվաբանու– թյան պատմություն, հ․ 2, Ե․, 1962։ Հ․ Պեւռրոսյան

ՇՉԵՐԲԱԿՈՎ Ալեքսանդր Աերգեյի [27․9 (10․10)․1901, Ռուզա, այժմ՝ Մոսկվայի մարզում –10․5․1945, Մոսկվա], սովետա– կան կուսակցական և պետական գործիչ, գեներալ–գնդապետ (1943)։ ՍՄԿԿ ան– դամ 1918-ից։ Սովորել է Ցա․ Մ․ Սվերդլո– վի անվան կոմունիստական համալսա– րանում (1921–24) և Կարմիր պրոֆե– սուրայի ինստ–ում (1930–32)։ 1918– 1922-ին կոմերիտական աշխատանք է տա– րել։ Եղել է ՌԿԵՄ III –IV համագումար– ների պատգամավոր։ 1932–36-ին աշխա– տել է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի ապարա– տում։ 1936-ից՝ ՀամԿ(բ)Կ Լենինգրադի, Իրկուտսկի և Դոնեցկի մարզկոմների քար– տուղար։ 1938-ից ՀամԿ(բ)Կ Մոսկվայի քաղկոմի առաջին քարտուղարն էր, միա– ժամանակ՝ 1941-ից ՀամԿ(բ)Կ Կենտկոմի քարտուղար, 1942-ից՝ Սովետական բա– նակի գլխավոր քաղվարչության և Սովին– ֆորմբյուրոյի պետ, պաշտպանության ժողկոմի տեղակալ։ Եղել է ՀամԿ(բ)Կ XVI –XVIII համագումարների պատգա– մավոր, ՍՍՀՄ I գումարման Գերագույն սովետի դեպուտատ, ՍՄԿԿ XVIII համա– գումարում ընտրվել է ՀամԿ(բ)Կ ԿԿ ան– դամ։ Պարգևատրվել է Լենինի 3 և 3 այլ շքանշաններով, ինչպես նաև մեդալնե– րով։ Թաղված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի տակ։

ՇՉԵՐԲԱԿՈՎ Գմիտրի Իվանովիչ (1893– 1966), սովետական երկրաբան և երկրա– քիմիկոս, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953)։ Վ․ Ի․ Վերնադսկու և Ա․ Ե․ Ֆերսմանի աշակերտը։ Ավարտել է Տավրիկյան (այժմ՝ Սիմֆերոպոլի) համալսարանը (1922)։ 1939-ից աշխատել է ՍՍՀՄ ԳԱ երկրաբա– նական գիտությունների ինստ–ում։ Միա– ժամանակ դասավանդել է Լենինգրադի համալսարանում (1922-ից) և Լենինգրա– դի պոլիտեխնիկական ինստ–ում։ 1953– 1963-ին՝ ՍՍՀՄ ԳԱ երկրաբանաաշխարհա– գրական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։ Հիմնական աշխատությունները վերաբերում են հազ– վագյուտ մետաղների և ռադիոակտիվ տարրերի հանքավայրերի երկրաբանու– թյանը և երկրաքիմիային։ Լենինյան մըր– ցանակ (1965)։ Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով* Ա․ Ս․ Շչերբակով Վ․ Վ․ Շչերբիցկի

ՇՉԵՐԲԱՏՈՎ Միխայիլ Միխայլովիչ (1733–1790), ռուս իշխան, պատմաբան, պետական գործիչ, հրապարակախոս։ 1778-ին եղել է Կամեր–կոլեգիայի նախա– գահ, 1779-ին՝ սենատոր։ 1788-ից՝ պաշտո– նաթող։ 1759–60-ին գրած հոդվածներում արտահայտել է հետադիմական սոցիալ– քաղ․ հայացքներ, ժխտել մարդկանց հա– վասարությունը։ 1760-ական թթ․ հանդես է եկել կառավարությանն ընդդիմադիր մե– ծատոհմիկ ազնվականության դիրքերից։ 1780-ական թթ․ գրել է «Բարքերի խեղումը Ռուսաստանում» աշխատությունը, որտեղ սուր քննադատության է ենթարկել կառա– վարության քաղաքականությունն ու պա– լատական բարքերը։ «ճանապարհորդու– թյուն դեպի Օֆիրյան երկիր» (1783) ուտո– պիստական երկում շարադրել է պետու– թյան իր իդեալը, որն ըստ էության ոստի– կանական է և հենվում է հպատակների աշխատանքի հաշվին բարգավաճող ազնը– վականության վրա։ «Ռուսական պատմու– թյունը հնագույն ժամանակներից» (հասց– ված է մինչև 1610-ը) աշխատության մեջ, որը հարուստ է փաստագրական, ժամա– նակագրական, դիվանագիտական և այլ կարգի նյութերով, ընդգծել է ֆեոդ, ագնը– վականության դերը։ Երկ․ История Российская от древнейших времён, т․ 1–7, СПБ, 1901–04; Неизданные соч․, М․, 1935․

ՇՉԵՐԲԻՑԿԻ Վլադիմիր Վասիլևիչ [ծն․ 17․2․1918, Վերխնեդնեպրովսկ (այժմ՝ Գնեպրոպետրովսկի մարզում, ՈւՍՍՀ)], սովետական կուսակցական և պետական գործիչ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1974, 1977)։ ՍՄԿԿ ան– դամ 1941-ից։ 1941-ին ավարտել է Գնեպրո– պետրովսկի քիմիա–տեխնոլոգիական ինստ–ը։ 1934–35-ին կատարել է կոմերի– տական աշխատանքներ։ 1941–45-ին ծա– ռայել է սովետական բանակում, մասնակ– ցել Հայրենական մեծ պատերազմին։ 1946-ից ինժեներատեխ․ պաշտոններ է վարել, իսկ 1948–52-ին՝ կուսակցական պատասխանատու աշխատանքներ կատա– րել Գնեպրոձերժինսկում, 1952–54-ին՝ ՈւԿԿ Գնեպրոձերժինսկի քաղկոմի առա– ջին քարտուղար։ 1954–55-ին՝ Գնեպրո– պետրովսկի մարզկոմի երկրորդ, 1955 – 1957-ին և 1963–65-ին՝ առաջին քարտու– ղար, 1957–61–ին՝ ՈւԿԿ ԿԿ–ի քարտու– ղար, 1961–63-ին և 1965–72-ին՝ ՈւՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ։ 1972-ից ՈւԿԿ ԿԿ–ի առաջին քարտուղարն է։ ՍՄԿԿ ԿՎՀ–ի անդամ՝ 1956–61-ին, ՍՄԿԿ ԿԿ–ի անդամ՝ 1961-ից։ ՍՄԿԿ ԿԿ–ի նախագահության անդամության թեկնա– ծու 1961–63 և 1965–66-ին։ ՍՄԿԿ ԿԿ–ի