Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/565

Այս էջը սրբագրված չէ

Մ․ Հալլինը, երաժշտագետներից՝ Լ․ Ա․ Դ․ Ֆրյուկլունդը, ի․ Բենգտսոնը։ XVI․ Բալետը 1638-ից Ստոկհոլմում ֆրանսիացի ար– տիստները կազմակերպել են բալետային ներկայացումներ։ Առաջին մշտական թա– տերախումբը ստեղծվել է շվեդ․ Թագավո– րական օպերային կից, որը բացվել է 1773-ից։ Առաջին շվեդ, բալետմայստեր Ա․ Սելինդերը 1843-ին բեմադրել է Ֆ․ Տալ– յոնիի «Սիլֆիդա» բալետը։ Շ–ի բալետը նշանակալից վերելք է ապրել Մ․ Մ․ Ֆո– կինի օրոք, որը 1913-ին բեմադրել է մի շարք բալետներ։ 1920-ական թթ․ ստեղծ– վել է «Շվեդ, բալետ» թատերախումբը։ Շվեդ, խորեոգրաֆները օգտագործել են նաե ազատ պարը։ 1967-ից բալետմայստեր Ի․ Կրամերը գլխավորում է իր ստեղծած «Կրամեր–բալետտեն» թատերախումբը, որի ներկայացումները նշանակալից չա– փով հիմնված են ժող․ բանահյուսության վրա։ Մշտական բալետային թատերա– խմբեր են գործում նաև Գյոթեբորգում (ղեկ․ է․ Մ․ ֆոն Ռոզեն) և Մալմյոյում (ղեկ․ Կ․ Բորգ)։ ճանաչված արտիստնե– րից են՝ պարուհիներ Բ․ Ապելգրենը, է․ Ռաշը, Գ․ Լինդգրենը, Ի․ Բրոսսեն, Մ․ Լանգը, պարողներ Տ․ Ռոդինը, Կ․ Սե– լինգը, Վ․ Մանդբերգը, Վ․ Կլավսենը և ուրիշներ։ XYII․ Թատրոնը XV– XVI դդ․ Շ–ում տարածվել են դպրո– ցական թատրոնները։ XVI դ․ վերջից թա– գավորական դղյակներում կազմակերպ– վել են ներկայացումներ։ Առաջին պալա– տական թատրոնը բացվել է 1649-ին, Ստոկհոլմում։ Մինչև XIX դ․ սկիզբը այն– տեղ խաղացել են կոմեդիա դել արտեի, գերմ․ և մի քանի ֆրանս․ թատերախմբեր։ Առաջին մշտական ազգային բեմը եղել է ուփասլայի Ուսանողական թատրոնը (1682–91)։ 1737-ին երիտասարդ ազնվա– կաններից և չինովնիկներից կազմված սիրողական թատերախումբը անվանվել է «Թագավորական շվեդ, բեմեր»։ 1753-ին այդ թատրոնը իր տեղը զիջել է ֆրանս․ և իտալ․ թատերախմբերին։ Գյոթեբորգում (1779), Ստոկհոլմում (1788, Շվեդ, թագա– վորական դրամատիկ թատրոն) Գուստավ III-ի օրոք ստեղծվել են առաջին հանրա– մատչելի շվեդ, թատրոնները։tXIXtդ․ 70-ական թթ․ կապված հասարակական, տնտ․ և կուլտուրական վերելքի հետ մաս– նավոր և պետ․ թատրոնների խաղացանկ է թափանցել «նոր դրաման» (այդ թվում՝ Հ․ Իբսենի և Բ․ Բյոռնսոնի գործերը)։ Ռեալիզմի հաստատումը անքակտելիո– րեն կապված է խոշոր դրամատուրգ և թատրոնի տեսաբան Ա․ Ստրինդբերգի գործունեությանը։ Շ–ի թատերական գոր– ծիչների վրա մեծ ազդեցություն են ունե– ցել գերմ․ Կամերային թատրոնի, ՄԳԹ–ի (1921–22) հյուրախաղերը։ XIX դ․ 1-ին քառորդում դերասաններ Ն․ Պերսոնեն, Վ․ Շյոստրյոմը, է․ Հիլ– բերգը, Ի․ Հեդկվիստը, Ա․ դե Վալը և ուրիշ– ներ Շ–ի բեմում հաստատել են հոգեբա– նական ռեալիզմի սկզբունքները։ Բեմ․ վերամարմնավորման վարպետ էր Ցո․ էկ– մանը։ ժամանակակից ազգային թատե– րարվեստի առաջատար ռեժիսորներ են դարձել Ու․ Մուլանդերը (XX դ․ 1-ին կես), Ա․ Շյոբերգը (30-ական թթ․), Ի․ Բերգմա– նը (40-ական թթ․)։ Երկրորդ համաշխար– հային պատերազմի տարիներին Գյոթե– բորգի քաղաքային թատրոնը Տ․ Համմա– րենի ղեկավարությամբ բացահայտ հան– դես է եկել նացիզմի դեմ, բեմադրել հա– կապատերազմյան ներկայացումներ՝ Ալստրյոմի «Պատրաստականություն» (1941), Մունկի «Նիլս էբբեսեն» (1944) ևն։ Ամենավառ հակաֆաշիստական ներ– կայացումը Ա․ Քամյուի «Կալիգուլա»-ն էր (1946, ռեժ․ Ի․ Բերգման)։ 1950-ական թթ․ պետ․ թատրոններում գերապատվությու– նը տրվել է դասականներին։ Բեմադրվել են նաև ժ․ Մարտրի, ժ․ Անույի, Ա․ Միլ– լերի, Ա․ Չեխովի, Լ․ Տոլստոյի, Ն․ Գոգո– լի,Մ․ Գորկու և այլոց գործերը։ 1960-ական թթ․ խաղացանկերում գերիշխել են Բ․ Բրեխտի գործերը։ Թատրոնների ներ– սում ստեղծվել են թատրոն–թատերախըմ– բեր (քաղ․ և գեղարվեստական ընդհանուր հայացքներով միավորված դերասաննե– րի, ռեժիսորների, դրամատուրգների հա– մագործակցություն), որոնք երբեմն ան– ջատվել են և դարձել առանձին կոլեկտիվ– ներ, այսպես կոչված, «ազատ թատրոն– ներ», տարածվելով հատկապես 70-ական թթ․։ Դրանց ներկայացումները հաճախ վառ քաղ․ բնույթի են, ունեն ռևյու ձևը՝ հագեցված երաժշտությամբ, երգով, մըն– ջախաղով։ Սցենարը հորինում է ողջ խում– բը։ Հայտնի է Ստոկհոլմի ագատ պրոֆե– սիոնալ թատրոնը՝ հանդես գալով բան– վոր դասակարգի տնտ․ և քաղ․ պահանջ– ներով։ ժամանակակից շվեդ, թատրոնի խոշորագույն դերասաններից են՝ Ի․ Տիդբ– լադը (մահ․ 1975), է․ Ցուսեֆսոնը, Ա․ էկը, է․ Դելբեկը, է․ Ադոլֆսոնը, Տ․ Պավ– լոն, Ցա․ Կուլլեն, Կ․ Կավլին և ուրիշներ։ Բացի Թագավորական դրամատիկական և քաղաքային թատրոններից, Ստոկհոլ– մում գործում են նաև մի քանի մասնավոր թատրոններ։ Գյոթեբորգում, Մալմյոյում և այլուր կան դրամատիկական թատրոն– ներ։ Փոքր քաղաքներին սպասարկում է պետ․ հյուրախաղային «Ռիքս թատրոնը» (տարեկան 700 ներկայացում՝ 100 բնակա– վայրերում)։ XVIII․ Կինոն Շ–ում վավերագրական առաջին նկա– րահանումները իրագործել է գերմանացի կինեմատոգրաֆիստ Մ․ Սկլադանովսկին։ 1897-ին շվեդ Ն․ Պետերսոնը մտեղծել է մի քանի վավերագրական և խաղարկային ֆիլմեր։ Կինոնկարների կանոնավոր ար– տադրությունն սկսվել է 1907-ին։ 1910– 1920-ական թթ․ շվեդ, դասական կինո– դպրոցը համաշխարհային կինեմատոգրա– ֆի վրա ունեցել է նշանակալից ազդեցու– թյուն․ նշանավոր ներկայացուցիչներն են՝ Վ․ Շյոստրյոմը («Գործադուլ», 1914, «Տեր– յե Վիգեն», 1916, ըստ Հ․ Իբսենի, «ինգ– մարի որդիները», 1918, ըստ Ս․ Լագերլ– յոֆի) և Մ․ Ստիլլերը («Երբ մեռնում է սերը», 1913, «Երգ բոսորա–կարմրավուն ծաղկի մասին», 1918)։ 1930-ական թթ․ թողարկվել են մելոդրամներ և կոմեդիա– ներ, 1940-ական թթ․՝ ֆաշիզմը մերկաց– նող կինոնկարներ («Բոց կբռնկի», 1943, ռեժ․ Գ․ Մուլանդեր, «Նորին գերազան– ցություն», 1944, ռեժ․ Հ․ էկման)։ 1940– 1950-ական թթ․ ստեղծվել են բանվոր դա– սակարգի մասին Հ․ Ֆաուստմանի ֆիլ– մերը («Օտար նավահանգիստ», 1948 ևն), մի շարք կիևոնկարներում արտահայտվել երիտասարդ ռեժիսորների բողոքը ընդ– դեմ հասարակության մանրբուրժ․ իդեալ– ների («Ֆրյոկեն Ցուլիա», ռեժ․ Ա․ Շյոբերգ, ըստ Ա․ Մտրինդբերգի դրամայի, «Նա պարեց մի ամառ», ռեժ․ Ա․ Մաթսոն, եր– կուսն էլ՝ 1951)։ Համաշխարհային կինո– արվեստի նշանակալից երևույթ էր խոշո– րագույն ռեժիսոր Ի․ Բերգմանի ստեղծա– գործ․ գործունեությունը։ Նրա ֆիլմերում իրենց արտացոլումն են գտել կապիտալ, հասարակության ողբերգական հակասու– թյունները («Մորու բացատը», 1957, «Դեմքը», 1958, «Լռություն», 1963, «Երես առ երես», 1976 ևն)։ 1977-ին, Մյունխե– նում նա ստեղծել է հականացւ՜ստական «Օձի ձու» ֆիլմը։ 1960–70-ական թթ․ երիտասարդ ռեժիսորների ֆիլմերում շո– շափվել են սոցիալ–տնտ․ հարցեր՝ բան– վորների դրությունը («Ջո Հիլ», 1971, ռեժ․ Բ․ Վիդերբերգ), գյուղացիության ճակա– տագիրը («Ահա" այն, քո կյանքը», 1967, «Նոր հող», 1972, ըստ վ․ Մուբերգի վեպի, ռեժ․ Ցա․ Տրոել), երիտասարդության պրոբլեմները («Սիրային պատմություն», 1970, ռեժ․ Ռ․ Անդերսոն)։ Համաշխարհա– յին ճանաչում են ստացել Ու․ Հելբոմի ստեղծած ֆիլմերը երեխաների համար (Պեպիի մասին կինոնկարների շարք՝ ըստ Ա․ Լինդգրենի գրքերի, 1968–71, և «Կառլսոնը տանիքում», 1974)։ 1971-ին ստեղծվել է սովետա–շվեդ․ «Մարդը մյուս կողմից» համատեղ ֆիլմը։ Տարեկան թո– ղարկվում է 15–20 գեղարվեստական ֆիլմ։ 1963-ից գործում է կինոինստիտու– տը, որին կից գոյություն ունի կինոդպրոց (1965-ից)։ Առաջատար կինոդերասաննե– րից են՝ Բ․ Անդերսոնը, Հ․ Անդերսոնը, ի․ Տուլինը, Լ․ Ուլմանը, օպերատորնե– րից՝ Մ․ Նյուկվիստը, կինոքննադատնե– րից և կինոտեսաբաններից՝ Բ․ իդեստամ– Ալմկվիստը, Ռ․ Վալդեկրանցը, Հ․ Շեյնը։ Պատկերազարդումը տես 576– 577-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակներ X– XI։ Գրկ․ Маркс К․, Бернадот, М а р к с К․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 14; Эн– гельс Ф․, Марка, նույն տեղում, т․ 19։ Լենին Վ․ Ի․, Ազգերի ինքնորոշման իրա– վունքի մասին, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 25։ Ջ ա ր յ ա ն Ա․, Արևմտյան Եվրոպայի ար– դի ճարտարապետությունը, Ե․, 1979։ По– следний европейский ледниковый покров, М․, 1965; Ерамов Р․ А․, Физическая география зарубежной Европы, М․, 1973; О’Делл Э․, Скандинавия, пер․ с англ․, М․, 1962; Руттен М․ Г-, Геология За– падной Европы, пер․ с англ․, М․, 1972; Ан– дерсон И․, История Швеции, пер․ со швед․, М․, 1951; История Швеции, М․, 1974; Ковалевский С․ Д․, Образование классового общества и государства в Швеции, М․, 1977; К а н А․, Новейшая история Шве– ции, М․, 1964; Ն ու յ ն ի, Шведская историо– графия, в кн․? История Швеции, М․, 1974, с․ 7–26; Чернышева О․ В․, Рабочее движение в Швеции накануне второй миро– вой войны (1929–1933 гг․), М․, 1971; М ы с- ливченко А․ Г․, Философская мысль в Швеции, М․, 1972; История западной лите– ратуры, под ред․ ф․ Д․ Батюшкова, т․ 2–3, М․, 1913–14; История зарубежной литера– туры после Октябрьской революции, ч․ 1