Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/566

Այս էջը սրբագրված չէ

(1917–1945), М․, 1969; Линд У․, Ком– позиторы Швеции, пер․ со швед․, «Совет– ская музыка», 1955, № 11; К i d d е г S m i- t h G․ E․, Sweden builds, 2 ed․, N․ Y․, 1957․

ՇՎԵԴԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿ–

ՑՈՒԹՅՈՒՆ, տես Ձախ կուսակցություն– կոմունիստներ (ՁԿԿ) Շվեդիայի։

ՇՎԵԴՆԵՐ, Շվեդիայի հիմնական բնակ– չությունը (մոտ 93%)։ Ընդհանուր թիվն աշխարհում՝ 8,9 մլն (1979), Շվեդիայում՝ 7,7 մլն (1979)։ Բնակվում են նաև ԱՄՆ–ում և Կանադայում (ավելի քան 1 մլն, նախ– կին վերաբնակիչների հետնորդները), Ֆինլանդիայում (310 հզ․), Դանիայում (17 հզ․) և մի քանի այլ երկրներում։ Խոսում են շվեդերեն։ Կրոնը լյութերականությունն է։ Շվեդ ժողովուրդը ձևավորվել է շվեդ, վաղ միջնադարյան պետության կազմա– վորման ժամանակաշրջանում (IX–XI դդ․, այսպես կոչված, վիկինգների դարաշըր– ջանում), մ․ թ․ I հազարամյակում Սկանդի– նավիայում բնակվող հս․ գերմ․ ցեղերի միավորման հետևանքով։ Շ–ի ազգագո– յացման մեջ որոշակի դեր ունեն նաև ֆիններն ու սաամները։ Միջին դարերում Շ–ի պայքարը գերմանացիների ու դանիա– ցիների ճնշման դեմ, ինչպես նաև Բալթի– կային տիրանալու համար պատերազմնե– րը, տնտ․ և առևտրի արագ զարգացումը, ազգային շուկայի ձևավորումը նպաստե– ցին Շ–ի ազգային համախմբմանը (XVII– XVIII դդ․)։ Արդի Շ․ աշխատում են հիմնա– կանում արդյունաբերության մեջ։ Գյու– ղատնտեսությամբ զբաղվում են Շվեդիա– յի բնակչության 6%–ը։ Պատմության, տըն– տեսության և մշակույթի մասին տես Շվե՜ դիա հոդվածում։

ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՍԱՐԱՀԱՐԹ, գտնվում է Շվեյցարիայում, Ալպերի և Ցուրայի լեռ– նաշղթայի միջև։ Երկարությունը մոտ 240 կմ է (ժնևի լճից Բոդենի լիճը), լայնու– թյունը՝ մինչև 50 կմ։ Հվ–արլ–ից հս–արմ․ ցածրանում է 1200 ւ/՜–ից մինչև 400 մ։ Առա– վելագույն բարձրությունը 1408 մ է (Նապֆ լեռ)։ Ունի բլրային մակերևույթ։ Շատ են լճերը։

ՇՎԵՅՑԱՐԱՑԻՆԵՐ, Շվեյցարիայի հիմ– նական ազգությունների ընդհանուր ան– վանումը, որոնք միասնական պետության կազմում երկարատև բնակության, տնտ․, քաղ․ և մշակութային կապերի զարգաց– ման, երկ– և եռալեզվության տարածման հետևանքով միաձուլվում են որպես միաս– նական ազգ (տես Շվեյցարիաէ Բնակչու– թյունը բաժինը)։

ՇՎԵՅՑԱՐԻՍ, Շվեյցարական Կոնֆեդերացիա (գերմ․ Schwei- zerische Eidgenossenschaft, ֆրանս․ Con- fёdёгation Suisse, իտալ․ Confederazione Svizzera)։ Բովանդակ ու թյուն I․ Ընդհանուր տնղեկություններ 566 II․ Պետական կարգը t 566 III․ Բնությունըt 566 IV․ Բնակչությունըt 567 V․ Պատմական ակնարկ t 567 YI․ Քաղաքական կուսակցություն– ները, արհմիությունները 568 VII․ Տնտեսաաշխարհագրական ակ– նարկ •••••••••»• 568 VIII․ Զինված ուժերը 569 IX․ Բժշկաաշխաբհագրական բնու– թագիրը t569 X․ Լուսավորությունը ․․t 569 XI․ Գիտությունը և գիտական հիմ– նարկները t 570 XII․ Մամուլը, Ռադիոհաղորդումնե– րը, հեռուստատեսությունը․ ․ 571 XIII․ Գրականությունըt 571 XIV․ ճարտարապետությունը և կեր– պարվեստը • •t 572 XV․ Երաժշտությունը • •t 573 XVI․ Թատրոնը •t 573 XVII․ Կինոն •t 573 XYIII․ Հայերը Շվեյցարիայում ․․․․ 574 I․ Ընդհանուր տեղեկություններ Շ․ պետություն է Կենտրոնական Եվրո– պայում, Ալպերում։ Սահմանակից է Ֆրան– սիային, ԳՖՀ, Ավստրիային, Լիխտեն– շտայնին և Իտալիային։ Տարածությունը 41,3 հզ․ կմ2 Է, բնակչությունը՝ մոտ 6,4 մլն (1980)։ Մայրաքաղաքը՝ Բեռն։ Վարչականորեն բաժանվում է 23 կանտո– նի (դրանցից 3-ը՝ կիսականտոնների)։ II․ Պետական կարգը Շ․ ֆեդերատիվ հանրապետություն Է, կանտոնների կոնֆեդերացիա։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1848-ին (1874-ի ուղղումներով)։ Ֆեդերալ իշխա– նությունը լուծում է համապետական նշա– նակության հարցեր (խաղաղության և պատերազմի, արտաքին հարաբերություն– ների, բանակի, երկաթուղիների, կապի, դրամահատման, ֆեդերալ բյուջեի հաս– տատման ևն)։ Պետության և կառավարու– թյան գլուխը պրեզիդենտն Է, որին ընտ– րում է ֆեդերալ ժողովը, ֆեդերալ խոր– հըրդի կազմից՝1 տարի ժամկետով։ Օրենս– դիր իշխանության բարձրագույն մարմինը (ֆեդերալ ժողով) երկպալատ պառլամեն– տըն է (ազգային խորհուրդ, կանտոնների խորհուրդ)։ Ընտրական իրավունքից օգտ– վում են 20 տարին լրացած բոլոր քա– ղաքացիները։ Գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կառավարու– թյունն է (ֆեդերալ խորհուրդ), որի բոլոր անդամները հերթականորեն զբաղեցնում են պրեզիդենտի և փոխպրեզիդենտի պաշ– տոնները։ Ցուրաքանչյուր կանտոն ունի սահմանադրություն, պառլամենտ և կա– ռավարություն։ Օկրուգներում և համայնք– ներում ընտրվում են տեղական ինքնա– վարության մարմիններ։ Դատական հա– մակարգը կազմում են ֆեդերալ և կանտո– նային դատարանները։ III․ Բնությունը Շ–ի տարածքի մեծ մասը գտնվում է Ալ– պերում։ Հվ–ում ձգվում են Փենինյան Ալ– պերը (բարձրությունը՝ 4634 մ, Գյուֆուր պիկ, Շ–ի ամենաբարձր գագաթը), Լեպոն– տինյան Ալպերը, Ռետիի Ալպերը և Բեռ– նինա լեռնազանգվածը։ Ռոն և Հռենոս Լուգանո քաղաքը համանուն լճի ավւիԱ գետերի խոր հովիտների երկայնքով Փե– նինյան և Լեպոնտինյան Ալպերը բաժան– վում են հվ–արմ–ից հս–արլ․ ձգվող լեռնա– շղթաների համակարգ կազմող, Բեռն– յան (Ֆինսթերարհոռն լեռ, 4274 մ) և Գլառնյան Ալպերից։ Գերակշռում են բյու– րեղային ապարներից կազմված, Էրոզիա– յից խիստ մասնատված, սրածայր գա– գաթներով լեռնաշղթաները, սառցադաշ– տերը և ռելիեֆի սառցադաշտային ձևերը։ Ավելի քան 2000 մ բարձրության վրա են գտնվում (Մեծ Սեն Բեռնար, Սիմպլոն, Սեն Գոթարդ, Բեռնինա լեռնանցքները)։ Դեպի հս․ ու հս–արմ․ Ալպերը ցածրանում են, գերակշռում են ռելիեֆի հարթված ձևերը։ Զարգացած է կարստը։ Երկրի տա– րածքի մոտ 1/3-ը զբաղեցնում է Շվեյցա– րական սարահարթը, որի մակերևույթը 1000–1200 ւ/-ից աստիճանաբար ցածրա– նում է մինչև 400 մ (Հռենոսի և Արեի գե– տահովիտներ)։ Բնորոշ են գլաքարային, մորենային հարթավայրերը։ Երկրի հս–արմ․ մասում ձգվում են Ցուրայի ծալ– քավոր լեռները (Շ–ի տարածքում բարձրու– թյունը մինչև 1679 մ, Մոն Թանդր լեռ)։ Կլիման բարեխառն Է, խոնավ։ Հուն– վարի միջին ջերմաստիճանը ժնևում մոտ 0°C Է, Դավոսում՝ 1500 մ բարձրության վրա –7°C, հուլիսինը՝ համապատասխա– նաբար 19°C, 12°C։ Տարեկան տեղումնե– րը Շվեյցարական սարահարթում 800– 1200 մմ են, Ալպերի հողմադեմ լանջերին՝ մինչև 2500 մմ), առանձին բարձրություն– ներում՝ ավելի քան 3000 մմ), երկրի Տեսարան Բեոնից