Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/569

Այս էջը սրբագրված չէ

Արդ․ արաադրանքի հիմնական տեսակների արտադրությունը Արտադրանքի տեսակը 1955 1965 1980 էլեկտրաէներգիա, մլրդ կվա․ժ 15,6 25,3 49,5 Ալյումին, hq․ m – 67,2 83 Ցեմենտ, մլն տ 2,2 4,0 4,1 Օրգ․ քիմ․ արտադրանք, մլն ֆրանկ – –– 3620 Ներկանյութեր, մլն ֆրանկ – – 1221 Դեղագործական ապրանքներ, մլն ֆրանկ 3769 Կոշիկ, մլն զույգ 11,1 15,4 9,9 Ձեռքի և գրպանի ժամացույցներ (ներառյալ մեխանիզմ– 34,4 54,7 96,0 ները), մլն հատ Թուղթ և ստվարաթուղթ, հզ․ ւռ 345 610 914 Սիգարետ, մլրդ հատ – 29,4 ների, դարբնոցամամլիչային սարքավո– րումների (որոնց արտադրությամբ կա– պիտալիստական աշխարհում գրավում է 3-րդ տեղը՝ ԳՖՀ–ից և ԱՄՆ–ից հետո), էլեկտրասարքավորումների, տեքստիլ, քիմ․ արդյունաբերության սարքավորում– ների, չափիչ գործիքների, տրանսպոր– տային միջոցների ևնի արտադրության մեշ։ Մեքենաշինության խոշոր կենտրոն– ներ են Ցուգը, Արբոնը, Ցյուրիխը, Վին– թերթուրը, Բադենը, ժնեը, Բազելը ևն։ Համաշխարհային ճանաչում ունի ժամա– ցույցների արտադրությունը, որի արտա– դրանքի մոտ 95% –ը արտահանվում է։ Շ․ տալիս է ժամացույցների համաշխար– հային արտադրանքի ավելի քան 1/5-ը։ Կա քիմ․ արդյունաբերություն։ Զարգա– ցած են դեղագործական, թղթի և պոլի– գրաֆ․ արդյունաբերությունը, ներկերի, արհեստական թելերի, շինանյութերի և պլաստմասսայի արտադրությունը, փայ– տամշակումը։ Բազմազան են թեթև ար– դյունաբերության (տեքստիլ, կարի, կո– շիկի ևն) ճյուղերը։ Սննդամթերքների ար– տադրության մեջ նշանակալի դեր ունի ներմուծվող հումքը։ Հանրահայտ են շվեյ– ցարական պանիրները, շոկոլադները, սննդային կոնցենտրատները։ Գյուղատնտեսությունը ին– տենսիվ է։ Տեղի է ունենում հողային սե– փականության կենտրոնացում խոշոր ֆեր– մերային կապիտալիստական տնտեսու– թյուններում։ Գյուղատնտ․ հանդակներն ընդգրկում են երկրի տարածքի 50% –ը, այդ թվում վարելահողերը՝ 9%, արոտա– վայրերը և խոտհարքները՝ 41%։ Առաշա– տար ճյուղը անասնաբուծությունն է, որին բաժին է ընկնում գյուղատնտ․ մթերքների արժեքի 80% –ը։ Զբաղվում են նաև հա– ցահատիկի մշակությամբ, պտղաբուծու– թյամբ և այգեգործությամբ։ 1980-ին երկ– րում կար ավելի քան 2 մլն խոշոր եղշերա– վոր անասուն, այդ թվում4 մոտ 0,9 մլն կով։ Տրանսպորտը։ Երկրի լեռնային ռելիե– ֆով է պայմանավորված բարդ տրանսպոր– տային ցանցը, թունելներ, կամուրշներ, ուղեկամուրշներ և այլ կառույցներ։ Երկա– թուղիների երկարությունը մոտ 5 հզ․ կմ է (ամբողջովին էլեկտրիֆիկացված), լեռ– նային կախովի ճանապարհներինը՝ 617 կմ (1976), ավտոմոբիլային մայրուղիներինը՝ 18,5 հզ․ կմ, ճոպանուղիներինը՝ 55 կմ։ 1980-ից Շ–ում գործում է աշխարհում ամե– նաերկար ավտոճանապարհային (16,9 կմ) թունելը՝ Մեն Գոթարդ լեռնանցքով։ Նա– վագնացություն կա Հռենոս գետի (Բա– զելի մոտից) և լճերի վրա։ Հռենոսի նա– վահանգիստների բեռնաշրշանառությու– նը 1980-ին կազմել է 9 մլն ա։ Խոշոր գե– տային նավահանգիստը Բազելն է։ 1980-ին Շ–ի ծովային առևտրական նավատորմի (33 նավ) բեռնատարողությունը կազմել է 474,5 հզ․ ա։ Նավերը գրանցված են ուրիշ երկրների նավահանգիստներում։ Օդա– յին տրանսպորտը սպասարկում է միշազ– գային երթուղիները։ Գլխավոր օդանավա– կայանը Ցյուրիխն է։ Խողովակաշարերի երկարությունը մոտ 240 կմ է։ Արտաքին տնտեսական կապերը։ 1980-ին ներմուծումը կազմել է 60,9 մլրդ շվեյցարական ֆրանկ, արտահանումը՝ 49,6 մլրդ։ Առևտրական հիմնական գործ– ընկերներն են ԳՖՀ, Ֆրանսիան, Իտա– լիան, ԱՄՆ, Անգլիան, Ավստրիան։ Ընդ– լայնվել են առևտրական կապերը ՄՍՀՄ–ի հետ։ Դրամական միավորը շվեյցարական ֆրանկն է։ 100 շվեյցարա– կան ֆրանկը = 36,06 ռ․ (1982-ի հունիս)։ Արտասահմանյան տուրիզմը։ Տուրիստ– ների, սպորտսմենների, հիվանդների սպասարկումը՝ այսպես կոչված տուրիզմի ինդուստրիան, Շ–ի էկոնոմիկայի հատուկ ճյուղ է։ Շ–ում կան ավելի քան 8 հզ․ հյու– րանոց, բազմաթիվ պանսիոնատներ, առողշարաններ, ավտոսպասարկման կա– յաններ, քեմպինգներ ևն։ Օտարերկրյա վալյուտայի մուտքի չափերով, մեքենա– շինության և դեղագործական արտադրան– քի արտահանումից ստացված եկամուտից հետո արտասահմանյան տուրիզմը գրա– վում է 3-րդ տեղը։ Համաշխարհային ճա– նաչում ունեն լեռնակլիմայական կուրորտ– ները։ VIII- Զինված ուժերը Շ–ի զինված ուժերը կազմված են ցամա– քային և ռազմաօդային զորքերից, ընդ– հանուր թիվը 16 հզ․ մարդ (1979)։ Գերա– գույն գլխ․ հրամանատարն է պրեզիդեն– տը։ Անմիջական ղեկավարությունը իրա– կանացնում են ռազմ, մինիստրը, գլխ․ շտաբի պետը (նույնը՝ ցամաքային զոր– քերի հրամանատար) և ռազմաօդային ուժերի ու ՀՕՊ–ի հրամանատարը։ Բա– նակը համալրվում է համընդհանուր զի– նապարտության օրենքի հիման վրա, տե– րիտորիալ միլիցիական սկզբունքով։ Շար– քայինները ծառայում են 4 ամիս (սկզբնա– կան պատրաստություն), որից հետո դառ– նում են պահեստային։ Ցամաքային զոր– քերը կազմված են միլիցիական միավո– րումներից և ներառում են 1 լեռնային կորպուս, 3 կորպուս, առանձին բրիգադ– ներ ու մի շարք առանձին գնդեր։ Ռազմա– օդային ուժերում հաշվվում է 340 մարտա– կան և այլ տեսակի մոտ 300 ինքնաթիռ, ավելի քան 100 ուղղաթիռ։ Զինվածությու– նը և տեխնիկան արտասահմանյան ար– տադրության են։ Զորակոչից հետո զոր– քի թիվը հասնում է մինչև 625 հզ․ (1979)։ IX․ Բժշկաաշխարհագրական բնութա– գիրը 1976-ին ծնունդը կազմել է 1000 բնակ– չին՝ 11,7, մահացությունը՝ 9, մանկական մահացությունը 1000 ողշ ծնվածին՝ 11։ Կյանքի միջին տևողությունը 73,2 տարի է (1968–73)։ Մահացության հիմնական պատճառներն են՝ սիյտ–անոթային հի– վանդությունները, չարորակ նորագոյա– ցությունները, վնասվածքները, շնչառու– թյան օրգանների հիվանդությունները։ Հաճախ գրանցվում են գրիպը, մանկա– կան վարակիչ հիվանդությունները, տու– րերկուլոզը, վարակիչ դեղնախտը ևն։ 1975-ին կար 474 հիվանդանոցային հիմնարկ՝ 72,4 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 11 մահճակալ), որից ավելի քան 43 հզ․ մահճակալը՝ պետ․ հիմնարկնե– րում; Արտահիվանդանոցային բժշկ․ օգ– նություն են կազմակերպում հիմնակա– նում մասնավոր պրակտիկայով զբաղվող բժիշկները, ինչպես նաև որոշ հիվանդա– նոցների պոլիկլինիկական բաժանմունք– ները։ 1976-ին աշխատում էին 10,4 հզ․ Բժիշկ (680 բնակչին՝ 1 բժիշկ), 2,6 հզ․ ատամնաբույժ և մոտ 17 հզ․ միշին բու– ժաշխատող։ Բժիշկներ են պատրաստում համալսարանների բժշկ․ 5 ֆակուլտետ– ներ, միշին բուժանձնակազմ՝ 80 դպրոց։ Հայտնի են լեռնակլիմայական՝ Դավոս, Լեզեն, Վևե, բ ալնեոլոգիական՝ էգլ, Բեքս, Ռագաց, Բադեն, Սանկտ Մորից, ցեխա– բուժական՝ Ակուարոսա, Լավե, Անդեր ևն առողշարաններ ը։ 1976-ին առողջապահու– թյան ծախսերը կազմել են պետ․ բյուշեի 10% –ը։ X․ Լուսավորությունը ժողկրթության միասնական համակարգ չկա։ (Յուրաքանչյուր շրշան (կանտոն) ունի իր դպրոցական օրենսդրությունը։ Ընդ– հանուր է միայն 6–7-ից մինչև 15–16 տարեկանների պարտադիր ուսուցումը։ 3–4-ից մինչև 6–7 տարեկանների հա– մար կան մանկապարտեզներ։ Հիմնական (տարրական) դպրոցը 7–9 ամյա է՝ բաղ– կացած 2 աստիճանից։ Միշնակարգ դըպ– րոցները (հանրակրթական և մասնագի– տացված) ունեն 2 աստիճան՝ կրտսեր (4-ամյա պրոգիմնազիա) և բարձր (4– 5-ամյա գիմնազիա)։ Բարձրագույն կրթու– թյան համակարգի մեջ են մտնում Բազելի (հիմն․ 1460-ին), Լոգանի (1537), ժնևի (1559), Ցյուրիխի (1833), Բեռնի (1834), Նևշատելի (1909), Ֆրիբուրի (1889) համալ– սարանները, Ցյուրիխի և Լոգանի ֆե– դերալ բարձրագույն պոլիտեխնիկական դպրոցները, Մանկտ Գալլենի առևտրական ինստ–ը ևն։ Խոշոր գրադարաններից են՝ Բազելի համալսարանի հանրային (ավե– լի քան 2 մլն գիրք), Բեռնի շվեյցարական ազգային (1,5 մլն գիրք)։ Թանգարաննե– րից են՝ Բեռնի պատմական, գեղարվես– տական, բնապատմական, Բազելի ազա– տագրական, պատմության, ժնևի արվես– տի և պատմության, Լոգանի գեղարվես– տի շրշանային, Ֆրիբուրի արվեստի ե