Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/57

Այս էջը սրբագրված չէ

P ու ժ ու մ ը․ հոգեբուժական ստացիո– նարում՝ խիստ մեկուսացման պայմաննե– րում (դրսից թմրադեղեր ստանալու հնա– րավորությունը կանխելու նպատակով)։ Բուժումը հիմնականում կատարվում է 2 մեթոդով․ 1․ մորֆինի ընդունումը դադա– րեցվում է միանգամից (կիրառվում է ֆի– զիկապես ավելի առողջ ու երիտասարդ հիվանդների մոտ)։ 2․ Մորֆինային քաղ– ցի ծանր հետևանքներից խուսափելու նպատակով մորֆինի դոզան իջեցվում է աստիճանաբար։ Բուժիչ միջոցառումնե– րի հիմնական նպատակը մորֆինային քաղցի երևույթները թեթևացնելն է, որի համար կիրառում են նեյրոլեպտիկ տար– բեր դեղամիջոցներ, հանգստացնողներ (ամինազին, էտապերազին, տերալեն, սո– նապաքս, սեդուքսեն ևն)։ Կարևոր դե– ղամիջոց է պիրոքսանը։ Լավ արդյունք է ստացվում ինսուլինային բուժումից (սուբ– կոմատոզ վիճակներ)։ Օրգանիզմը թու– նազերծող միջոցներ (գլյուկոզ, ծծմբաթըթ– վային մագնեզիում, վիտամիններ ևն), պսիխոթերապիա, ինչպես նաև աշխա– տանքային բուժում։ Մեծ նշանակություն ունի հիվանդանոցից դուրս գրվելուց հե– տո հիվանդի միկրոսոցիալական միջա– վայրի բարելավումը, աշխատանքային հարցերի կարգավորումը և պահպանիչ բուժման ճիշտ կազմակերպումը։

ՄՈՐՖՈԳՐԱՖԻԱ, գեոմորֆոչոգիայի բա– ժին․ զբաղվում է երկրի ռելիեֆի ձևերի նկարագրությամբ, դասակարգումով և նը– րանց արտաքին հատկանիշների համա– կարգմամբ, անկախ ծագումից և հասակից։

ՄՈՐՖՈԼՈԳԻԱ ԲՈՒՅՍԵՐԻ, ֆ ի տ ո մ Ո ր– ֆոլոգիա, բույսերի ձևաբա– նություն, գիտություն բույսերի կա– ռուցվածքի և ձևագոյացման պրոցեսների օրինաչափությունների մասին անհատա– կան (օնտոգենեզ) և էվոլյուցիոն–պատմա– կան (ֆիլոգենեզ) զարգացման ընթաց– քում։ Բուսաբանության կարևորագույն բաժիններից է։ Գիտության զարգացման ընթացքում, որպես ինքնուրույն գիտու– թյուններ, Մ․ բ–ից անջատվել են բույսերի անատոմիան (տես Անատոմիա բույսերի), սաղմնաբանությունը և բ ջրաբանությու– նը։ Մ․ բ․ հիմնական պրոբլեմներն են՝ բնության մեջ բույսերի մորֆոլոգիական բազմազանության բացահայտումը, օր– գանների կառուցվածքի և փոխադարձ տեղադրության, անհատական զարգաց– ման ընթացքում բույսերի ընդհանուր կա– ռուցվածքի ու առանձին օրգանների փո– փոխությունների, օրգանների ծագման, ձևագոյացման վրա տարբեր արտաքին և ներքին գործոնների ազդեցության ուսում– նասիրությունը։ Չսահմանափակվելով կառուցվածքի որոշակի տիպերի նկարա– գրությամբ, Մ․ բ․ ձգտում է պարզաբանել կառուցվածքների դինամիկան և ծագումը։ Մ․ բ․ հիմնական մեթոդներն են․ նկարա– գրական՝ բույսերի օրգանների և համա– կարգերի ձևի նկարագրությունը, համե– մատական՝ նկարագրվող նյութի դասա– կարգումը, բույսերի հասակային փոփո– խությունների ուսումնասիրումը, օրգան– ների էվոլյուցիայի բացահայտումը կար– գաբանական տարբեր խմբերի մոտ դրանց համադրմամբ, արտաքին պայմանների ազդեցության ուսումնասիրումը, և փոր– ձառական՝ բույսերի մորֆոլոգիական ռեակցիայի ուսումնասիրությունը ար– հեստականորեն ստեղծված արտաքին պայմանների ազդեցության դեպքում, ինչ– պես նաև օրգանների ներքին վւոխադարձ կապերի հետազոտությունը վիրաբուժա– կան միջամտության (պատվաստ, էտում) միջոցով։ Մ․ բ․ սերտորեն կապված է բուսաբանության մյուս բաժինների՝ պա– լեոբոտանիկայի, կարգաբանության, ֆի– լոգենիայի, բույսերի ֆիզիոլոգիայի, էկո– լոգիայի, գեոբոտանիկայի և բուսաբու– ծության հետ։ Որպես ինքնուրույն գի– տություն Մ․ բ․ ձևավորումը կապված է գերմ․ բանաստեղծ և բնագետ 6ո․ Վ․ Գյո– թեի (որը և առաջարկել է «Մ․ բ․» տերմի– նը) բույսերի օրգանների միասնությանը և մետամորֆոզին վերաբերող աշխատանք– ների հետ (XVIII դ․ վերջ)։ Ըստ Գյոթեի բույսի ընձյուղի բոլոր օրգանները՝ շա– քիլներից մինչև ծաղկի մասերը, միևնույն տարրական օրգանի՝ տերևի ձևափոխու– թյուններն են։ Այդ աշխատանքները որո– շիչ ազդեցություն ունեցան Մ․ բ․ զարգաց– ման վրա, չնայած, նրա շատ հետևորդներ (Շ․ Գոդիշո, Կ․ Շուլց, Ա․ Բրաուն) իդեա– լիստական կոնցեպցիաների սկիզբը դրե– ցին։ Չ․ Դարվինի էվոլյուցիոն տեսության հրապարակումից հետո ձևավորվեց Մ․ բ․ պատմական մեթոդը, կառուցվածքային միասնությունը և ձևերի բազմազանու– թյունը ստացան մատերիալիստական բա– ցատրություն։ Մ․ բ․ էվոլյուցիոն կամ ֆիլո– գենետիկ ուղղությունը հետագայում զար– գացել է Վ․ Հոֆմայստերի, Գ․ Պոտոնյեի, Վ․ Ցիմմերմանի (Գերմանիա), Օ․ Լինյեի (Ֆրանսիա), է․ Ջեֆրիի, Ասա–Գրեյի (ԱՄՆ), Ն․ Արբերի, Զ․Պարկինի (Անգլիա), Ի․ Չիստյակովի, Ի․ Գորոժանկինի, Վ․ Բել– յաևի, Ս․ Նավաշինի (Ռուսաստան), Ի․ Սե– րեբրյակովի, Կ․ Մեյերի (ՍՍՀՄ) աշխա– տանքներում։ Ծածկասերմերի էվոլյու– ցիայի հարցերը լայն զարգացում են ստա– ցել հայ բուսաբան էվոլյուցիոնիստ Ա․ Թախաաջյանի աշխատություններում, որի ստեղծած դպրոցը ՀՍՍՀ–ում զբաղ– վում է բույսերի էվոլյուցիոն մորֆոլո– գիայով, կարգաբանությամբ, ծաղկավոր բույսերի ծագմամբ, բույսերի աշխարհա– գրությամբ։ Մ․ բ․ փորձառական ուղղու– թյան զարգացման մեջ մեծ ներդրում ունեն Ա․ Բեկետովը, Ֆ․ Լևակովսկին (Ռուսաստան), Գ․ Ֆյոխտինգը, Գ․ Կլեբսը, Կ․ Գյոբելը (Գերմանիա) ևն։ Մ․ բ․ օնտո– գենետիկ ուղղությունը նշանակալիորեն ձուլվել է Փորձառականին և զարգանում է բույսերի ֆիզիոլոգիայի հետ սերտ առնչված (մորֆոգենեզ)։ Կարևոր ներ– դրում ունեն Ա․ Ֆոստերը, է․* Սինոտը (ԱՄՆ), Լ․ Պլանդեֆոլը, Ռ․ Բյուվը (Ֆրան– սիա), Օ․ Շյուպը (Շվեյցարիա), Գ․ Գու– տենբերգը (Գերմանիա), Ֆ․ Կլոուսը (Անգ– լիա), Ֆ․ Կուպերմանը, Վ․ Ակրիպչինսկին (ՍՍՀՄ) ևն։ Մորֆոգենետիկ ուղղությա– նը մոտ են հայ ֆիզիոլոգ Վ․ Ղազարյանի և նրա աշխատակիցների աշխատանքնե– րը, որոնք վերաբերում են ծառաթփային ձևերի օնտոգենեզում օրգանների գոյաց– ման օրինաչափությունների ֆիզիոլո– գիային։ Բույսերի ռեգիոնալ նկարագրու– թյամբ ու կյանքի ձևերի դասակարգման հարցերով և բացառիկ պայմաններին (օրինակ, Պամիրում, ղազախական և մի– ջինասիական տափաստաններում, անա– պատներում, տունդրաներում, անտառա– տունդրաներում ևն) նրանց հարմարվելու բազմակողմանի ուսումնասիրությամբ զբաղվում է էկոլոգիական Մ․ բ․ (Ի․ Ռայ– կով, Ե․ Կորովին, Բ․ Տիխոմիրով և ուրիշ– ներ)։ Մ․ բ․ տվյալները լայնորեն օգտա– գործվում են անտառա– և մարգագետնա– բուծության, այգեգործության ևնի մեջ։ Մ․ բ․ վերաբերյալ աշխատանքները հրա– պարակվում են «Ֆիտոմորֆոլոջի» («Phy– tomorphology», Delhi, 1951) միջազգային հանդեսդւմ, ՍՍՀՄ–ում պարբերաբար լույս է տեսնում ՍՍՀՄ ԳԱ բուսաբանու– թյան ինստ–ի աշխատանքների ժողովա– ծուն՝ «Մորֆոլոգիա ի անատոմիա ռաս– տենիյ» («Морфология и анатомия расте– ний», 1950-ից), «Բոտանիչեսկի ժուռնալ» («Ботанический журнал», 1916-ից) ևն։ Գրկ․ Мейер К․ И․, Морфология выс– ших растений, М․, 1958; И м с А․ Д․, Мор– фология изветковых растений, пер․ с англ․, М․, 1964; Тахтаджян А․ Л․, Основы эволюционной морфологии покрытосемен– ных, М․–Л․, 1964․ ծ․ Ավեաիսյան

ՄՈՐՖՈԼՈԳԻԱ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ձևա– բանություն կենդանիների, գիտություն, որն ուսումնասիրում է կեն– դանիների ձևը և կազմությունը անհատա– կան (օնտոգենեզ) և պատմական կամ էվոլյուցիոն (ֆիչոգենեզ) զարգացման ընթացքում։ Մ․ կ․ ընդգրկում է անատո– միան, կենդանիների համեմատական Մ․ կամ անատոմիան, հյուսվածաբանությու– նը, բջջաբանությունը, սաղմնաբանությու– նը (տես Սաղւէսաբանություն կենդանի– ների)։ Համեմատական անատոմիան ուսումնասիրում է օրգանների և դրանց համակարգերի կառուցվածքն ու զարգա– ցումը կենդանիների տարբեր կարգաբա– նական խմբերի համեմատման միջոցով։ Ետդարվինյան ժամանակաշրջանում հա– մեմատական անատոմիան կորցրել է ինք– նուրույն գիտության նշանակությունը և վերածվել կենդանական աշխարհի պատ– մական զարգացման մասին գիտության բաղադրիչ մասի։ Համեմատական անա– տոմիայի, սաղմնաբանության և հնէաբա– նության սինթեզից և մասնակի միաձու– լումից ծագել է ֆիլոգենետիկ կամ էվո– լյուցիոն մորֆոլոգիան։ Կենդանիների, օրգանների ու հյուսվածքների կառուց– վածքի ֆիզիոլոգիական և էկոլոգիական հարմարվածոլթյունն ուսումնասիրում են ֆունկցիոնալ մորֆոլոգիան և էկոլոգիա– կան մորֆոլոգիան։ Հետազոտություն– ների մորֆոլոգիական մեթոդները լայ– նորեն կիրառվում են կենսաբանության տարբեր ճյուղերում՝ կենդանաբանու– թյան, հնէաբանության ևն մեջ։ Կ․ Գասպարյան

ՄՈՐՖՈԼՈԳԻԱ ՄԱՐԴՈՒ, 1․ լայն իմաս– տով՝ ուսմունք մարդու մարմնի կառուց– վածքի մասին, ներառնում է մարդու անա– տոմիան, սաղմնաբանությունը (տես Սաղմնաբանություն կենդանիների), հյուսվածաբանությունը։ 2․ Նեղ իմաս– տով՝ մարդաբանության բաժին, ուսում– նասիրում է մարդու օրգանիզմի և նրա առանձին մասերի փոփոխության (սե– ռային, տարիքային, էթնո–տարածքային,