Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/570

Այս էջը սրբագրված չէ

պատմության, հանրային գեղարվեստա– կան հավաքածուն (Բազել) են։ XI․ Գիտությունը ն․ գիտական հիմ– նարկները 1․ Բնական և տեխնիկական գիտու– թյունները IX–XI դդ․ բնագիտության զարգացման կենտրոնը Շ–ում Սանկտ Գալլենի աբբա– յությունն էր։ 1465-ից սկսեց աշխատել Շ–ի աոաջին տպարանը (ք․ Մուրի)։ XV– XVI դդ․ Բազելում, Լոգանում, ժնևում բացվեցին աոաջին համալսարանները։ XVII դ․ սկզբին Ցո․ Բյուրգին, Ջ․ Նեպե– րից անկախ, հայտնագործեց լոգարիթմ– ները։ Պ․ Գուլդինի անվան հետ են կապ– ված պտտման մարմինների ծավալների և մակերևույթների որոշման թեորեմները։ Բժշկագիտության բնագավառում աչքի ըն– կան Տ․ Բոնեի և Ի․ Վեպֆերի աշխատանք– ները։ XVIII դ․ 1-ին կեսին միջազգային ճանաչում ստացան շվեյցարացի մաթե– մատիկոսների աշխատությունները, որին մեծապես նպաստեցին Բեռնուլիի ընտա– նիքի մի քանի ներկայացուցիչների հիմ– նարար ուսումնասիրությունները, մաթ․ ֆիզիկոս Լ․ էյլերի աշխատությունները, ինչպես նաև Պետերբուրգի ԳԱ արտա– սահմանյան անդամներ Ցո․ Գեսների (1764), է․ Դեվելեյի (1808) և ուրիշների աշխատանքները։ ժ․ Մալլե–Ֆավրը ժնևի համալսարանին կից հիմնադրեց աստղա– դիտարան և աստղագիտության ամբիոն։ Օ․ Բ․ Աոսյուրը առաջինն է հետազոտել Ալպերի երկրաբանական կառուցվածքը, Ի․ Ռ․ Մայերը կազմել է Շ–ի առաջին աշ– խարհագրական ատլասը ևն։ Ա․ Հալլերը (Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ, 1776) դարձավ փոր– ձարարական ֆիզիոլոգիայի հիմնադիրնե– րից մեկը։ Շ․ Բոննեի (Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ, 1764) աշխատանքները նպաստեցին մի– ջատաբանության զարգացմանը։ Օ․ Պ․ Դեկանդոլը (Պետերբուրգի ԳԱ արտասահ– մանյան պատվավոր անդամ, 1835) դարձավ բույսերի համեմատական մորֆոլոգիայի հիմնադիրը։ Շ․ Պ․ է․ Վոշեն առաջինը (1804) սկսեց ջրիմուռների մանրադիտա– կային ուսումնասիրությունը։ Բժշկագի– տության բնագավառում աչքի են ընկնում Տ․ Տրոնշենի, Ցո․ Գ․ Ցիմերմանի, Ֆ․ Կ․ Շւոադլինի աշխատանքները։ ժամանա– կակից քիմիայի ձևավորման գործում մեծ աշխատանքներ է կատարել Կ․ Շյոնբեյնը՝ ժնևի համալսարանում։ Ֆեդերատիվ պե– տություն (1848) դառնալուց հետո Շ–ում բացվեցին բարձրագույն ֆեդերալ պո– լիտեխ․ դպրոցներ (Լոգանում4 1853 և Ցյուրիխում՝ 1855), նոր համալսարաններ (Ֆրիբուրում՝ 1889, Նևշատելում՝ 1909, Սանկտ Գալլենի կոլեջը՝ 1898)։ 1853-ին ստեղծվեց ժնևի ազգային ինստ–ը։ Մաթե– մատիկայի բնագավառում ճանաչում ստա– ցան Ի․ Տրալեսի, Ա․ Շպայգերի, Լ․ Շլեֆ– լիի աշխատությունները։ XIX դ․ 2-րդ կե– սին ֆիզիկայի բնագավառի հաջողություն– ները կապված էին Մ․ Ցա․ Բալմերի աշ– խատությունների ևՌ․ Պ․ Պիկտեի (1877-ին ստացավ հեղուկ թթվածին) փորձերի հեա։ Կարևոր էին նաև Շ․ է․ Գիլյոմի (ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ, 1924, նոբելյան մրցանակ, 1920), չափագիտու– թյան բնագավառի աշխատությունները և գյուտերը։ ժամանակակից գիտության, մասնավորապես ֆիզիկայի վրա հսկա– յական ազդեցություն են գործել Շ–ում աշ– խատող Ա․ էյնշտեյնի (նոբելյան մրցա– նակ, 1921) հիմնարար աշխատություննե– րը, ինչպես նաև քվանտային ֆիզիկայի դասականներից մեկի՝ Վ․ Պաուլիի (նո– բելյան մրցանակ, 1945) աշխատանքները։ Քիմիայի բնագավառում Ա․ Վերներն առա– ջադրեց կոմպլեքս միացությունների կոոր– դինացիոն տեսությունը (նոբելյան մրցա– նակ, 1913)։ Լ․ Ռուժիչկան (ՍՍՀՄ ԳԱ ար– տասահմանյան անդամ, 1958) սինթեզել է անդրոստերոնը և տեստոստերոնը (1934–35, նոբելյան մրցանակ, 1939)։ Աչքի էին ընկնում Գ․ Շտաուդինգերի, Պ․ Նիգգլիի (ՍՍՀՄ ԳԱ արտասահման– յան թղթակից անդամ, 1924), Պ․ Կառերի (նոբելյան մրցանակ, 1937, Ու․ Իաուորսի հետ), է․ Աբդերհալդենի (ՍՍՀՄ ԳԱ ար– տասահմանյան թղթակից անդամ, 1925), Պ․ Գ․ Մյուլլերի (նոբելյան մրցանակ, 1948) աշխատանքները։ Հանքաբանու– թյան բնագավառում ճանաչում ստացան Ու․ Գրուբենմանի, Լ․ Դյուպարկի (Պետեր– բուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ, 1912), Գ․ Ա․ Կենգոթի (Պետեր– բուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ, 1884) աշխատանքները։ Ա․ Հայմը (ԱՍՀՄ ԳԱ արտասահմանյան պատվա– վոր անդամ, 1925) ուսումնասիրել է Ալ– պերի տեկտոնական կառուցվածքի և սառ– ցադաշտերի պատմության պրոբլեմները։ Կ․ Վ․ Մ․ Դորնոն Շ–ում առաջինն անցկաց– րեց կենսակլիմայագիտության և ռադիա– ցիոն կլիմայագիտության աշխատանքներ։ Օ․ Պիքարը սեփական կոնստրուկցիայի ստրատոստատով 1931-ին և 1932-ին գի– տական նպատակներով թռիչքներ է կա– տարել։ Բուսաբանության բնագավառում XIX դ․ 2-րդ կեսին աչքի էին ընկնում Ա․ Դեկանդոլը (Պետերբուրգի ԳԱ արտա– սահմանյան թղթակից անդամ, 1858), Ռ․ Շողան (ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ, 1924), Օ․ Գեերը (Պե– տերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթա– կից անդամ, 1876) և ուրիշներ։ Դարվի– նիզմի դիրքերում կանգնած առաջին հնէա– բաններից էր Վ․ Ռյուիտմայերը (Պետեր– բուրգի ԳԱ թղթակից անդամ, 1882)։ Կեն– սաբանության բնագավառում խոշոր իրա– դարձություն էր նուկլեինաթթուների հայտնադործումը (Ֆ․ Միշեր, 1868)։ Բժըշ– կագիտության բնագավառում կարևոր դեր են խաղացել Մ․ Շիֆֆի (Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ, 1895), Թ․ Կոխերի (նոբելյս*ն մրցանակ, 1909) և այլոց աշխատանքները։ Շ–ում տեխ․ գիտությունների առաջընթացը պայմանա– վորված էր ընդլայնված տրանսպորտա– յին շինարարությամբ և ինդուստրացմամբ։ 1852-ին ժ․ Դ․ Կոլլադոնը առաջադրել է պնևմատիկ հորատող մեքենայի կոն– ստրուկցիան, 1862-ին Ջ․ Լեշոն հայտնա– գործել է ալմաստե հորատը։ 1882-ին բացվեց Սեն Գոթարդի, իսկ 1906-ին՝ աշ– խարհի խոշորագույն՝ Սիմպլոնի թունելը։ ժ․ Ակերեն առաջիններից էր, որ կառուցեց գերձայնային աերոդինամիկ խողովակ։ XX դ․ 40-ական թթ․ Շ–ում, հիմնարար հե– տազոտությունների շարքում աչքի է ընկ– նում մաթեմատիկան (Ռ․ Վավր, Ի․ Բուրկ– հարդ, է․ Տրոստ և ուրիշներ)։ Ֆիզիկայի բնագավառում հետազոտությունները շա– րունակում են Վ․ Պաուլին և նրա դպրոցը, քիմիայի բնագավառում՝ Վ․ Պրելոգը (ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ, 1966, նոբելյան մրցանակ, 1975)։ Երկրա– բանական–աշխարհագրական գիտություն– ների բնագավառում կարևոր դեր խաղա– ցին 40-ական թթ․ Օ․ Պիքարի խորջրյա հետազոտությունները։ Հետազոտություն– ներ են տարվում հրաբխագիտության (Ա․ Ռիտման), Ալպերի երկրաբանության (Ռ․ Շտաուբ ևն), տեկտոնիկայի (է․ Վեգ– ման), ինչպես նաև գեոդեզիայի, գեոֆի– զիկայի և օդերևութաբանության բնա– գավառում։ Կենսաբանության բնագավա– ռի առավել մեծ հաջողությունները կապ– ված են նյարդային համակարգի ֆիզիո– լոգիայի (Վ․ Ռ․ Հեսս, նոբելյան մրցանակ, 1949), ներզատաբանության (Տ․ Ռայխ– շտայն, նոբելյան մրցանակ, 1950), կեն– սաքիմիայի հետազոտությունների հետ։ Բժշկագիտության բնագավառում ծավալ– վում են նյարդաֆիգիոլոգիայի, նյարդախ– տաբանության և հոգեբուժության հետա– զոտությունները։ Գյուղատնտեսական գի– տություններից աչքի են ընկնում ագրոնո– միայի լոզանյան դպրոցի աշխատություն– ները։ Տեխ․ գիտությունների բնագավա– ռում առավել զարգացում են ստացել ճըշգ– րիտ սարքաշինության, հաստոցաշինու– թյան, տուրբինաշինության հետ կապված հետազոտություններն ու մշակումները։ խոշոր նվաճում էր Մոուագենի 237-մետ– րանոց պատվարի շինարարությունը (1950-ական թթ․), Սան Բերնարդինոյի մոտ ավտոճանապարհային թունելի անց– կացումը (բացվել է 1967-ին), բեռնատար ճոպանուղիների (մի քանիսը մինչև 200 կմ երկարությամբ) համակարգերի ստեղծու– մը։ 2․ Հասարակական գիտությունները IX–X դդ․ Սանկտ Գալլենի աբբայու– թյունում կազմվել են «Գեղեցիկ դպրու– թյանց հանրագիտարանը», անանուն հե– ղինակի «Կարլոս Մեծի վարքը», Ռադբեր– տի և էկկեհարդի «Սանկտ Գալլենի միա– բանության ժամանակագրությունը»։ Գիտ․ մտքի գլխ․ նվաճումները, սկսած XIV– XV դդ․, պայմանավորված են քաղաքների զարգացմամբ, առաջին տպարանների և համալսարանների հիմնումով։ Բազելի համալսարանում XV դ․ 2-րդ կեսին նշա– նակալիորեն զարգանում է իրավագիտու– թյունը։ XVI դ․ շվեյց․ համալսարանների հետ էր կապված էրազմ Ռոտերդամցու գործունեությունը։ Շարունակվում էին տեղական ժամանակագրություններ ստեղ– ծելու ավանդույթները, ձեռնարկվում Շ–ի պատմության համակարգման փորձեր։ Այդ շրջանում Շ․ դառնում է բողոքական աստվածաբանության կարևորագույն կենտրոն (Ու․ Ցվինգլի, ժ․ Կալվին և ուրիշներ)։ Աշխուժանում է հետաքրքրու– թյունը ֆեդերատիվ պետ․ կառուցվածքի և բնական իրավունքի տեսության նկատ– մամբ։ Շ–ում են գործել բազմաթիվ ֆրանս․ տարագիր բողոքական մտածողներ, ինչ– պես նաև ժ․ ժ․ Ռուսոն և վոլտերը, որոնք նպաստել են լուսավորականության գաղա– փարների տարածմանը։ Շ–ի հասարակա–