Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/572

Այս էջը սրբագրված չէ

Պ․ Հենգենբախ (1840– մոա 1525)։ Շվեյց․ առաջին լուսավորիչը եղել է Բեռնի պատ– րիկ Բ․ Լ․ ֆոն Մուրալտը (1665–1749)։ Դեմոկրատական խավերի շահերն է ար– տահայտել ականավոր մանկավարժ Ի․ Դ․ Պեսաաչոցցին (1746–1827, «Լինգարդը և Գերտրուդան», 1780–87, վեպ)։ XIX դ․ վերջերից սկսել է հաստատվել ռեալիզմը։ XX դ․ սկզբներին լայն տարածում են գտել Ցո․ Վ․ Վիդմանի (1842–1911) հով– վերգությունները։ Սոցիալիստական շարժ– ման հետ կապված է եղել Ցա․ Բյուրերը (1882–1975)։ Մ․ Ֆրիշը (ծն․ 1911) և Ֆ․ Դյուրենմաթը (ծն․ 1921) երկրորդ հա– մաշխարհային պատերազմից հետո շվեյց․ գրականությունը դուրս բերեցին մարզայ– նության փակուղուց և մեկուսացումից։ 1950–60-ական թթ․ մեծացավ քաղ․ թե– մատիկան։ Վ․ Մ․ Դիգելմանի (ծն․ 1927, «Հարրի Վինդի հարցաքննությունը», 1962), Տ․ Լեչերի (ծն․ 1929, «Ծաղկեպսակ հյուսող կինը», 1964), Օ․ Ֆ․ վալտերի (ծն․ 1928, «Համրը», 1959, «Լուսանկա– րիչ Տուրելը», 1962), Ա․ Մուշգի (ծն․ 1934, «Հակադյութանք», 1967) և ուրիշների վե– պերում հավատարմությունը ռեալիստա– կան ավանդույթներին զուգակցվում է ժա– մանակակից արտահայտչամիջոցների հետ։ Պ․ Բիկսելի (ծն․ 1935), Ցու․ Ֆե– դերշպիլի (ծն․ 1931) պատմվածքները, վ․ Շմիդլիի (ծն․ 1939), Վ․ Կաուերի (ծն․ 1935) վեպերը վկայում են բանվոր դա– սակարգի կյանքի ու պայքարի նկատ– մամբ վերստին հետաքրքրության մասին։ Ֆրանսերեն գրականությունը (ռոման– դական գրականությունը)։ Ֆրանսալեզու կանտոնների (ժնե, Նեշատել, Վո, Վալե) հոգևոր ու գրական կյանքն սկսվել է Ռե– ֆորմացիայի դարաշրջանում։ XVI դ․ ռո– մանդական գրականության ամենաակա– նավոր գրողը Ֆ․ Բոնի վարն է (1493–1570)։ ժ․ ժ․ Ռուսոյի (1712–78) և Բ․ Կոնստանի (1767–1830) հումանիստական ավան– դույթները, որ ծնունդ էին առել ֆրանս․ մշակույթի հետ ունեցած կապերից, զար– գացման հող չգտան։ Շ–ում հաղթանակ տարավ կրոն, բնույթի բարոյափիլիսոփա– յական գրականությունը։ XIX դ․ գրողնե– րից հիշատակելի է Ռ․ Տյոպֆերը (1799– 1846, «ժնևյան պատմվածքներ», 1841 ևն)։ XX դ․ կրոն, բարոյախոսությունից ազա– տագրվելու պրոցեսը կապված է Պ․ Բյուդ– րիի (1883–1948), Շ․ Ա․ Սենգրիայի (1883–1954), Ռ․ դը Տրազի (1884–1951), Ա․ Շպիսի (1876–1940) և ուրիշների ստեղծագործության հետ։ Վիպասան, բա– նաստեղծ և էսսեիստ Շ․ Ֆ․ Ռամյունի (1878–1947) ազդեցությունը Ժամանակա– կից գրողների (ժ․ Ալդ, Մ․ Դանտան, ժ․ Շեսսեկս, Մ․ Շապ) վրա այսօր էլ զգաց– վում է։ Ֆրանսիայում Դիմադրության շարժման տարիներին ֆրանս․ գրականու– թյան հետ սերտ կապերի շնորհիվ շվեյց․ գրականությունը հարստացավ քաղաքա– ցիական մոտիվներով։ 1950-ական թթ․ սկզբներից ակտիվ հումանիզմը նորից իր տեղը զիջեց աբստրակտ–հումանիստա– կան ավանդական Ելևէջներին (Ի․ Վել– ման, ծն․ 1925, Բ․ Լիեգմ, ծն․ 1927)։ Իտալերեն գրականությունը։ Զարգա– ցել է Տիչինո կանտոնում, որտեղ մի քանի սերունդների գրական ճաշակը որոշել է բանաստեղծությունների, պատմվածքնե– րի ու վեպերի հեղինակ Ֆ․ Կիեզան (1871 – 1973)։ Իտալալեզու գրականության ռեա– լիստական ավանդույթներին հարազատ են մնում Պ․ Բյանկոնին (ծն․ 1899), Պ․ Սկանցիանին (ծն․ 1908), Ա․ Զեննին (ծն․ 1911)։ Մոդեռնիզմի ազդեցությունը դրսևորվում է Ֆ․ Ֆիլիպպինիի (ծն․ 1917), Զ․ Բոնալումիի (ծն․ 1920) վեպերում։ Պոե– զիան ներկայացնում են Ֆ․ Մենգինին (ծն․ 1909), Զ․ Օրելլին (ծն․ 1909) և ուրիշ– ներ։ Ռետոռոմաներեն գրականությունը։ Ռետոռոմաներեն է խոսում Գրաուբյուն– դեն կանտոնի մոտ մեկ երրորդը։ Առաջին գրական հուշարձանները վերաբերում են XVI դ․։ XVII-XVIII դդ․ երևան են եկել կրոն, ու քաղ․ բնույթի դիդակտիկ երկե– րը։ Ռետոռոմանական գրականության հպարտությունը նրա բանահյուսությունն է։ XIX–XX դդ․ սահմանագծի արձակա– գիրներից ու բանաստեղծներից առանձ– նանում է Պ․ Լանսելը (1863–1943)։ 1938-ից ռետոռոմաներենը Շ–ի չորրորդ ազգային լեզուն է։ ժամանակակից գրող– ներից հայտնի են արձակագիր Տ․ Տ ալտե– րը (ծն․ 1914), դրամատուրգ Տ․ Մուրկը (ծն․ 1915), բանաստեղծ Ա․ Պեերը (ծն․ 1921), մանկական կին գրող Ս․ Կյոնցը (ծն․ 1911)։ Ռետոոոմաներենին աստի– ճանաբար դուրս է մղում գերմաներենը։ XIV․ ճարտարապետությունը և կերպ– արվեստը Շ–ի գեղարվեստական մշակույթը զար– գացել է հարևան երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա) արվեստի հետ սերտ կապված։ Շ–ի տարածքում հայտնաբերված արվեստի հնագույն հուշարձանները վե– րաբերում են չաաենյան մշակույթին և հռոմ․ շրջանին։ ճարտ․ հնագույն հուշար– ձանները կապված են Մերովինգների ար– վեստին (մկրտարան Ռիվա Սան Վիտա– լեում, V–VI դդ․)։ «Կարոլինգյան վերա– ծննդի» հուշարձանները (Սանկտ Գալլե– նի մենաստան, հիմն․ YII ղ․, պահպանվել է IX դ․ հատակագիծը) աչքի են ընկնում մեծ չափերով, ճարտ․ ձևերի բարդացման միտումով։ Կարոլինգների շրջանի մոնու– մենտալ արվեստում դրսևորվել է արվես– տագետների ձգտումը՝ վերածնել տեսո– ղական խաբկանքի վրա հիմնված անտիկ գեղանկարչության արտահայտչամիջոց– ները [Մյոլնստերի (Մյուստաիր) Սանկտ Ցոհան եկեղեցու որմնանկարները, IX դ․]։ Ռոմանական (Ցյուրիխի Գրոսմյունստե– րը, XII–XV դդ․) և անցումային ռոմանո– գոթական ոճի (տաճարներ Բազելում, հիմ– նականում կառուցվել է 1185–1200-ին, և Կուրում, 1171 –1282) կառույցները մոտ են Ֆրանսիայի և Գերմանիայի ճարտ–յա– նը։ XIII դ․ վերջի–XY դ․ գոթական կա– ռույցները առանձնանում են զանգվածի քիչ մասնատվածությամբ և քանդակային դեկորի զսպվածությամբ (Լոգանի տա– ճարը, 1175–1275)։ XIII դ․ վերջին – XV դ․ Շ–ում զարգացել են գոթական քան– դակագործությունն ու գեղանկարչությու– նը (Վիէսոնրւոուրի եկեղեցու որմնանկար– ների շարքը, մոտ 1336), գրքի մանրա– նկարչությունը (Սանկտ Գալլենի դպրոց), վիտրաժը (Քյոնիգսֆելդենի տաճար, 1325–30 ևն), հաստոցային գեղանկարչու– թյունը (Կ․ Վից), իսկ XVI դ․՝ Վերածննդի արվեստը (Բազելի ռատուշան, 1504 – 1514)։tXVI-XVII դդ․ քաղաքային ճարտ–յանը բնորոշ էր ճակատների որմնա– նկարումը (Շաֆհաոլզենի «Ասպետական տունը» Տ․ Շտիմմերի որմնանկարներով, 1557)։ Վերածննդի ավանդույթները պահ– պանվել են XVII դ․ ճարտարապետությու– նում (Ցյուրիխի ռատուշան, 1694–98)։ Զարգացել են գեղանկարչությունը, գրա– ֆիկան (Ու․ Գրաֆ, Ն․ Սանուել–Դոյչ)։ Բազելում է գործել Հ․ Հոչբայն Կրտսերը, որի արվեստը ազդել է XVII դ․ շվեյց․ դիմանկարչության վրա։ XVII–XVIII դդ․ պաշտամունքային ճարտ–յան մեջ հաս– տատվել է բարոկկո ոճը (Սանկտ Գալլենի եկեղեցին, 1755-ից)։ XVIII դ․ հանդես են եկել կավճանկարիչ ժ․ է․ Լիոտարը, բնա– նկարիչ և փորագրիչ Ս․ Գեսները, դիմա– նկարիչ Ա․ Գրաֆը, Ցո․ Հ․ Ֆյուսլին, որի նկարներում զուգակցվել են կլասիցիստա– կան խստությունը և ռոմանտիկական ֆանտաստիկան, այսպես կոչված փոքր վարպետների խումբը՝ ժանրային նկարիչ– ներ, բնանկարիչներ, պատմական նկար– ների հեղինակներ (Ի․ Լ․ Աբեռլի, Զ․ Ֆրյոյ– դենբերգեր և ուրիշներ)։ Կլասիցիզմը Շ–ի ճարտ․ է թափանցել XVIII դ․ վերջին։ XIX դ․ կեսին զարգացել է էկլեկտիկան, XIX դ․ վերջին՝ «մոդեռն» ոճը։ Կլասիցիզ– մը, ինչպես և ռոմանտիզմը նշանակալի զարգացում չեն գտել XIX դ․ սկզբի կեր– պարվեստում։ Գերմ․ ռոմանտիզմի ոգով ստեղծագործել են գեղանկարիչներ Գ․ Լ․ Ֆոգելը և Հ․ Հայսը, գրաֆիկներ Ռ․ Տյոպ– ֆերը և Մ․ Դիստելին։ Ռոմանտիզմին է հարել գեղանկարիչ Լ․ Ռոբերը, ակադե– միզմին՝ Շ․ Գլեյրը։ XIX դ․ կեսին Շ–ի նկարիչներն անդրադարձել են ժողովրդի կյանքը արտացոլող թեմաների, ձգտել վերամարմնավորել հայրենի բնաշխարհի գեղեցկությունը։ Զարգացել են ազգ․ ռեա– լիստական բնանկարչությունը (Ա․ Կա– լամ) և կենցաղային ժանրը (Ֆ․ Բուխսեր, Ա․ Անկեր, Բ․ վոտիե)։ XIX–XX դդ․ սահ– մանագծում Շ–ի գեղանկարչության վրա մեծ ազդեցություն է թողել Ա․ Բյոկլինի արվեստը։ Ազգ․ պատմ․ թեմաները ազգ․ ռոմանտիզմի ոգով մեկնաբանել է Ֆ․ Բոդ– լերը։ XIX դ․ վերջից գեղանկարչությու– նում զարգացել են իմպրեսիոնիզմը, պոս– տիմպրեսիոնիզմը և սիմվոլիզմը (Ֆ․ Վալ– լոտոն, Թ․ Ստեյնլեն, Կ․ Ամիե, Ա․ Ջակո– մետտի և ուրիշներ)։ XX դ․ սկզբի Շ–ի ճարտ–յան մեջ պահպանվել են ավանդա– կան ձևերը, միաժամանակ օգտագործվել են նոր նյութեր (Ցյուրիխի համալսարանը, 1911 –14, ճարտ․ Կ․ Մոզեր)։ 1920-ական թթ․ կեսերին շվեյցարացի ճարտարապետ– ները անդրադարձել են ժող․ ճարտ–յան ավանդույթներին։ Այդ թվականներին է սկսվել ֆունկցիոնալիզմի միջոցների և մեթոդների, իսկ 1930-ական թթ․՝ ռացիո– նալիզմի ներթափանցումը (ճարտ–ներ՝ Օ․ Զալվիսբերգ, Ռ․ Մայար, Հ․ Մեյեր և ուրիշներ)։ Ծնունդով շվեյցարացի էր Լը Կորբյուզիեն։ 1950–70-ական թթ․ կա– ռուցվել են արդ․ ձեռնարկություններից հեռու բնակելի խոշոր թաղամասեր։ Արդ․ կենտրոնների աճը անհրաժեշտ է դարձրել ստեղծելու քաղաք–արբանյակներ (Լը Լի– նիոն, ժնևի մոտ, 1962–70, ճարտ–ներ՝