Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/573

Այս էջը սրբագրված չէ

Դ․ և Պ․ Ամման և ուրիշներ)։ Շ–ի լեռնա– յին շրջաններում (Կլինգնաու, Բռուգգ և այլ քաղաքներում) կառուցվում են ւոե– ռասային աներ։ 1914–18-ին Շ–ում ծնունդ է առել դաղաիզմը, զարգացել է էքսպրե– սիոնիզմը (Պ․ Կլեե)։ Մոնումենտալ կեր– պարվեստում հանդես է եկել կրոն, թե– մաներով եկեղեցական որմնանկարներ ստեղծող վարպետների խումբ (Գ․ Ալխեր, Ա․ Աենգրիա և ուրիշներ)։ ժողովրդի աշ– խատանքի U կենցաղի թեմաներին անդ– րադարձել է մոնումենտալիստ Ա․ Բլան– շերը։ 1930–50-ական թթ․ Շ–ի գեղանկար– չության մեջ գերիշխել է աբստրակցիոնիզ– մը (քանդակագործ՝ Ս․ Թոյբեր–Արպ, գե– ղանկարիչներ՝ N․ Արպ, Ռ․ Պ․ Լոիզե և ուրիշներ)։ 1960–70-ական թթ․ Շ–ի կեր– պարվեստը հետևել է եվրոպ․ արվեստի հիմնական միտումներին և ուղղություն– ներին։ Շ–ի ժամանակակից արվեստի առաջադեմ ներկայացուցիչներից է գեղա– նկարիչ և գրաֆիկ Հ․ էռնին։ XX դ․ քան– դակագործությունում հոգեբանական բարդ ստեղծագործություններով հանդես են գալիս Օ․ Շ․ Բեննինգերը, Յա․ Պրոստը, իմպրեսիոնիստական գործերով՝ Հ․ Հալ– լերը։ Շ–ի ժող․ արվեստը հռչակված է փայտե, խեցեգործական, կաշվե և մե– տաղե կերտվածքներով։ XV․ Երաժշտությունը Շ–ի երաժշտությունը հիմնված է ազգ․ տարբեր ավանդույթների վրա։ ժող․ և կոմպոզիտորական երաժշտ․ ստեղծագոր– ծության մեջ դրսևորվել են շվեյց․ երաժշտ․ արվեստի ընդհանրություններն ու ինք– նատիպ գծերը։ Երգային բանահյուսու– թյան մեջ առանձնանում են XIII–XVI դդ․ Շ–ի տարբեր շրջաններում կազմավորված հայրենասիրական, հիմնականում հակա– ֆեոդ․ երգերն ու ալպյան լեռնականների ինքնատիպ յոդլ ժանրը, ինչպես և ալպյան եղջերափողակով նվագվող հովվական մեղեդիները։ Պարերից են՝ «թռչնային» պոլկան, խմբապարերը։ Միջին դարե– րում մենաստաններում սկզբնավորված պրոֆեսիոնալ երաժշտ․ արվեստը կապ– ված էր պատարագի երաժշտությանը։ Երաժշտ․ տեսաբան վանական Նոտկեր Բալբուլուսը («Կակազ») երաժշտություն է ներմուծել սեքվենցիաներ (X դ․), Տու– տիլոն՝ տրոպներ, Գլարեանը (XVI դ․) «Դոդեկախորդոն» («Տասներկու լարանի») տրակտատում դասակարգել է եկեղեցա– կան 12 հիմնական լադերը։ Աշխարհիկ երաժշտության ներկայացուցիչներն էին միննեզինգերներ Ու․ ֆոն Զինգենբերգը և Բ․ Շտայնմարը (XIII դ․), 6ո․ Հադ– լաուբը (XIV դ․ սկիզբ)։ XVI դ․ հանդես են եկել եկեղեցական խմբերգային պոլի– ֆոնիկ երաժշտության վարպետներ Լ․ Զենֆլը, Լ․ Բուրժուան (ժնև), Ի․ Վան– նենմախերը (Բեռն), Գ․ Մայերը (Բազել), XVII դ․՝ կոմպոզիտորներ Ի․ Ու․ Զուլց– բերգերը և Վ․ Մոլիտորը (նաև աշխարհիկ երկեր)։ XVII դ․ սկզբին կազմակերպվել են «կոլեգիում մոլ զիկում» քաղաքային պրոֆեսիոնալ երաժշտ․ միավորումներ։ XVIII դարից զարգացել է երաժշտաբեմա– կան և գործիքային երաժշտությունը։ Առա– ջին օպերաները (գերմ․ և իտալ․) բեմա– դրվել եև 1788-ին, Ցյուրիխում։ Շվեյց․ կոմպոզիտորներ Ֆ․ Շնիդեր ֆոն Վար– տենզեի, Գ․ Դյոցի և ուրիշների օպերա– ները ներկայացվել են 1820-ական թվա– կաններից Ցյուրիխում (1834-ից՝ կանո– նավոր)։ XIX դ․ կեսից բեմադրվել են հիմնականում Ռ․ Վագների, XIX դ․ վեր– ջից՝ Հ․ Հուբերի (5 օպերա) և Օ․ Շյոկի (նաև սիմֆոնիաների ու այլ գործերի հե– ղինակներ են) օպերաները։ XIX դ․ տա– րածվել է երաժշտալուսավորական շար– ժումը (հիմնված Ցո․ Հ․ Պեստալոցցիի դաստիարակչական գաղափարների վրա, XVIII դ․ վերջ –XIX դ․ սկիզբ), ստեղծվել մի շարք երգչախմբային ընկերություններ և երաժշտ․ ուս․ հիմնարկություններ։ Շվեյց․ ականավոր կոմպոզիտորները, դը– րանց թվում՝ Ֆ․ Հեգարը, է․ Ժակ–Դալկրո– զը (ռիթմիկ դաստիարակության սիստե– մի հիմնադիրը) և ուրիշներ նաև մանկա– վարժներ, երգչախմբային ընկ․, դպրոց– ների ղեկավարներ էին։ XX դ․ սկզբի Շ–ի երաժիշտներից են՝ Գ․ Դորեն, Ֆ․ Անդրեն, է․ Բլոխը, է․ Անսեր մեն («Ռոմանական Շվեյցարիա» նվագախմբի, 1918, հիմ– նադիր և ղեկավար), Ա․ Գանիեբենը, Գ․ Զուտերը, որոնց երաժշտությանը բնո– րոշ է այսպես կոչված գերմ․ ուշ ռոմանտիկ– ների (Ռ․ Վագներ, Ռ․ Շտրաուս և ուրիշ– ներ) ավանդույթների և Կ․ Դեբյուսիի, Մ․ Ռավելի արտահայտչամիջոցների զու– գորդումը, որն առանձնապես վառ է դրսևորվել 1920–30-ական թթ․՝ Ֆ․ Մար– տենի երկերում։ Ծագումով շվեյցարացի էր Ա․ Հոնեգերը։ Երաժշտագետներից են՝ Մ․ Լյուսսին, Կ․ Նեֆը, Ա․ Մոզերը։ 1930-ական թթ․ կեսերին հանդես են եկել կոմպոզիտորներ Վ․ Բուրկհարդը, Պ․ Մյուլ– լերը, Կ․ Բեկը, Ա․ Ֆ․ Մարեսկոտտին։ Սե– րիական երաժշտության տեխնիկան կի– րառող առաջին կոմպոզիտորներից էին (1940-ական թթ․) Վ․ Ֆոգելը, ապա՝ Ռ․ Լի– բերմանը («Լեոնորա 40–45» օպերան, ջազբանդի կոնցերտ ևն), Հ․ Զուտերմայս– տերը («Կախարդական կղզի», «Ռասկոլ– նիկով» օպերաները, գործիքային երկեր, խմբերգեր) և ուրիշներ։ Երաժշտագետնե– րից են Վ․ Շուն, Ա․ է․ Շերբյուլիեն։ 1950-ական թթ․ առավել ճանաչված են Ա․ Շիբլերը, ժ․ Վիլդբերգերը, Կ․ Հուրե– րը, Ռ․ Կելտերբոռնը։ Նորագույն, այս– պես կոչված փորձարարական երաժշտու– թյան նմուշներ են ստեղծում Հ․ Հոլլիգե– րը, Ցոլ․ Վիտտենբախը, Ու․ Պ․ Շնայդերը, Ռ․ Մոզերը և ուրիշներ։ Շ․ են ներթափան– ցել ջազի տարբեր ձևեր, ժող․ ոգով թեթև երաժշտություն (Ֆ․ Լիխտիի երգերն ու յոդլերը)։ Շ–ի քաղաքների երաժշտ․ կյան– քը (1910-ական թվականներից) շատ բա– նով պայմանավորված էր Շ–ում (երկու համաշխարհային պատերազմներում նրա չեզոքության շնորհիվ) տարբեր երկրների խոշորագույն երաժիշտների՝ Ֆ․ Բուզո– նիի, Ս․ Վ․ Ռախմանինովի, Ի․ Ֆ․ Ստրա– վինսկու, Ռ․ Շտրաուսի, Պ․ Հինդեմիթի, Բ․ Մարտինուի, է․ Պետրիի և ուրիշների ներկայությամբ։ Շ–ում գործում են միջազ– գային խոշոր երաժշտ․ կազմակերպու– թյուններ, անց են կացվում երաժշտ․ փա– ռատոներ, գիաաժողովներ, մրցույթներ (այդ թվում՝ Երաժիշտ կատարողների մի– ջազգային մրցույթը ժնևում)։ 1970-ական թթ․ Շ–ում կան 10-ից ավելի սիմֆ․ նվագա– խմբեր, կամերային նվագախմբեր և ան– սամբլներ (Բազելի հռչակավոր նվագա– խումբն ու կվարտետը), օպերային թատե– րախմբեր, երգչախմբային ընկերություն– ներ։ Կատարողներից են՝ դիրիժորներ է․ Ապիան, Ն․ էշբախերը, դաշնակահար– ներ է․ Ֆիշերը, Ն․ Մաղալովը, ջութակա– հարներ Ա․ Պոշոնը, Ֆ․ Հիրտը, երգիչներ է․ Հեֆլիգերը, Հ․ Ցոլ․ Ռեֆուսը, երգչու– հիներ Լ․ դելլա Կասան, է․ Մատիսը, եկե– ղեցական երգեհոնահարներ Կ․ Վ․ Զեն– նը, է․ Քաուֆմանը, Գ․ Ֆունկը։ Գործում են շվեյց․ երաժիշտների և կոմպոզիտոր– ների ասոցիացիան, Շ–ի երաժիշտների միությունը, Բազելի երաժշտության ակա– դեմիան, Ցյուրիխի երաժշտության բարձ– րագույն դպրոցը, կոնսերվատորիաներ ժնևում և Լոգանում, համալսարաններին կից՝ երաժշտ․ ֆակուլտետներ, քաղաքա– յին և եկեղեցական բազմաթիվ դպրոցներ։ Հրատարակվում են «Sweizerische Musik- zeitung», միջազգային գիտական «Acta musicologica» հրտ․ են։ XVI․ Թատրոնը Շ–ում թատերարվեստը զարգացել է միաժամանակ երեք լեզուներով (ֆրան– սերեն, անգլերեն, իտալերեն)։ Պահպան– վել են ժող․ թատրոնի ավանդույթները։ XVI դ․ առաջատար ժանրը դարձել է ժող․ դրաման, որն արտահայտել է ժող․ շարժ– ման գաղափարները։ Առաջին պրոֆեսիո– նալ թատերախմբերը կազմակերպվել են XIX դ․ սահմանագծում, Մանկտ Գալլե– նում, ապա՝ Լոգանում, ժնևում և այլ քա– ղաքներում։ Ավելի շատ բեմադրվել են գերմանացի և ֆրանսիացի հեղինակների պիեսներ։ 1940-ական թթ․ սկսվել է Շ–ի թատրոնի վերելքը։ Երկրորդ համաշխար– հային պատերազմից հետո դրամատուրգ– ներ Մ․ Ֆրիշի և Ֆ․ Դյուրենմաթի ստեղծա– գործությունները թատերական կյանքում աշխուժացում մտցրին։ Առաջատար դիրք է գրավել «Շաուշպիլհաուզ» թատրոնը (հիմն․ 1908-ին, Ցյուրիխում)։ Բազելում գործող թատրոնը, որը ղեկավարում էր Վ․ Դյուգելինը, 1960-ական թթ․ դարձել է առաջադեմ գաղափարների տարածող։ Բ․ Բրեխտի, ժ․ Անույի, Ֆ․ Դյուրենմաթի ստեղծագործությունների հետ այստեղ բեմադրվել են նաև երիտասարդ սերնդի շվեյց․ դրամատուրգների պիեսները, կազ– մակերպվել քաղ․ թեմաներով երեկոներ։ Պրոֆ․ թատերախմբեր են գործում նաև Մանկտ Գալլենում, Լյուցեռնում, Կուրում, Բիլում և Զոլոտուռնում։ Ֆրանսախոս շըր– ջաններում գործում է 5 խոշոր կոլեկտիվ՝ Դրամ, կենտրոնը Լոգանում, Կարուժի թատրոնը, ժող․ թատրոնը Լա Շո դե Ֆո– նում, Կոմեդիայի թատրոնը և «Նուվո թեատր դե պոշ» (Մանրապատումների նոր թատրոնը) ժնևում։ Լոգանում անց են կացվում միջազգային թատերական փառատոներ։ XVII․ Կինոն Շ–ում առաջին լիամետրաժ խաղարկա– յին ֆիլմը՝ «Կոնֆեդերացիայի ծագու– մը» (ռեժ․ է․ Հարդեր), ստեղծվել է 1924-ին։ Մինչև 1960-ական թթ․ Շ–ում կինոյի լե– զուն գլխավորապես գերմաներենն էր։ Սալոնային մելոդրամներում, կոմեդիա– ներում, ռեկլամային ֆիլմերում առանձ– նանում էին առաջադեմ, կինոռեժիսոր– վավերագրողներ Ա․ Վեկսլերի, է․ Լայզե–