Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/577

Այս էջը սրբագրված չէ

Spracbwissenschaft bei den Griechen und Romero․․․, Tl 1, 2 Aufl․, B․, 1890․ Գրկ․ Ջահուկյան Գ․ Я․, Լեզվաբանու– թյան պատմություն, հ․ 1, Ե․, 1960։ Амиро– ва Т․ А․, Ольховиков Б․ А․, Рож– дественский Ю․ В․, Очерки по исто– рии лингвистики, М․, 1975, с․ 366–74․ ■«С․ Պետրոսյան

ՇՏԱՆԳԵՆՑԻՐԿՈՒԼ (<զերմ․ Stangenzir- kel < Stange – ձող U Zirkel – կարկին), աես Ձողակարկին։ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, մար– դու կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող վիճակներում (վնասվածք, թունավորում և հանկարծակի սուր հի– վանդություն) ցույց տրվող բժշկական օգ– նության ձե և համակարգ։ Շ․ բ․ օ–յան խնդիրներն են․ անհետաձգելի, այդ թվում մասնագիտացված բժշկ․ օգնության կազ– մակերպումը պատահարի վայրում, բուժ– հիմնարկ տանելու ճանապարհին և Շ․ բ․ օ–յան հիվանդանոցներում, բժշկ․ հա– տուկ ցուցմունքներով հիվանդների տեղա– փոխումը բուժհիմնարկ, դժբախտ պատա– հարների առաջացման պատճառների հաշ– վառումը են։ Շ․ բ․ օ–յան կազմակերպու– մը պայմանավորված է քաղաքների աճ– ման, արդյունաբերության և տրանսպոր– տի զարգացման հետ կապված դժբախտ պատահարների թվի ավելացմամբ։ Շ․ բ․ օ–յան առաջին կայանը ստեղծվել է Վիեննայում, 1881-ին, իսկ Ռուսաստա– նում4 XIX դ․ վերջին (Մոսկվայում՝ 1898-ին, Պետերբուրգում՝ 1899-ին)։ ՍՍՀՄ–ում Շ․ բ․ օ․, որպես սովետական առողջապահության միասնական համա– կարգի օղակ, զարգացել է Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո։ Շ․ բ․ օ–յան մատչելիությունը պայմանավորված է ոչ միայն հատուկ հիմնարկների ցանցով, այլե դիսպետչերական ծառայության կենտրոնացմամբ։ Գոյություն ունի միաս– նական հեռախոսային ինդեքս (03), ռա– դիոֆիկացիայի են ենթարկված Շ․ բ․ օ–յան մեքենաները, հիվանդանոցներում ստեղծվել են վերակենդանացման կենտ– րոններ, ինտենսիվ թերապիայի բաժան– մունքներ։ Ստեղծվել են Շ․ բ․ օ–յան մասնագիտացված բրիգադներ, որոնք մեկնում են սրտամկանի ինֆարկտով, ուղեղի կաթվածով, վնասվածքային շո– կով և սուր թունավորումներով հիվանդ– ներին օգնելու։ Այդ բրիգադները հնա– րավորություն ունեն պատահարի տեղում հիվանդին վերակենդանացնել և նախա– պատրաստել հիվանդանոցում Շ․ բ․ օ․ ցույց տալու համար։ Շ․ բ․ օ–յան կայաննե– րի բացակայության դեպքում անհետաձգե– լի բժշկ․ օգնությունն իրագործում են ցե– րեկը՝ պոլիկլինիկաները, իսկ գիշերը՝ օրագիշեր հերթապահություն ունեցող բուժհիմնարկները։ Գյուղական վայրե– րում Շ․ բ․ օ․ կազմակերպում են գյուղա– կան բուժհիմնարկների բժիշկները և բու– ժակները։ Շ․ բ․ օ–յան քաղաքային կայա– նի հերթապահ բժիշկներն իրավունք չու– նեն ժամանակավոր անաշխատունակու– թյան թերթիկներ, դատաբժշկական և այլ եզրակացություններ տալու։ Սոցիալիս– տական մյուս երկրներում Շ․ բ․ օ․ կազմա– կերպվում է նույն սկզբունքներով, ինչ ՍՍՀՄ–ում, իսկ կապիտալիստական եր– կըրներում այն կազմակերպում են (մեծ մասամբ վճարովի) քաղաքների տեղա– կան ինքնավարությունները, Կարմիր խա– չի բարեգործական ընկերությունները և ապահովագրական գանձարկղերը։

ՇՏԱՐԿ (Stark) Ցոհանես (1874-1957), գերմանացի ֆիզիկոս (ԳՖՀ)։ Հաննովերի (1906-ից) և Ախենի (1909-ից) բարձրագույն դպրոցների, Գրայֆսվալդի (1917-ից) և Վյուրցբուրգի (1920-ից) համալսարանների պրոֆեսոր։ 1933–39-ին՝ Բեռլինի ֆիզի– կատեխնիկական ԳՀԻ–ի պրեզիդենտ, 1934–36-ին՝ Գերմ․ գիտական ընկերու– թյան պրեզիդենտ։ Հայտնագործել է Դոպ– լերի Էֆեկտը կանալային ճառագայթնե– րում և սպեկտրային գծերի ճեղքումը Էլեկտրական դաշտերում (Շւոարկի երե– վույթ, նոբելյան մրցանակ, 1919)։ Հետա– զոտել է նաև պարպման երեույթը գազե– րում։ Հայտնաբերել է լույսի շեղումը՝ անհամաԱեռ Էլեկտրական դաշտերով անց– նելիս։ Հիտլերյան ռեժիմի տարիներին եղել է ակտիվ նացիստ։

ՇՏԱՐԿԻ ԵՐԵՎՈՒՅԹ, արտաքին Էլեկտրա– կան դաշտի ազդեցությամբ ատոմների, մոլեկուլների և բյուրեղների Էներգետիկ մակարդակների փոփոխությունը, որն ար– տահայտվում է սպեկտրային գծի տեղա– շարժով կամ ճեղքումով։ Հայտնաբերել է Ցո․ Շաարկը 1913-ին՝ ջրածնի ատոմի առաքման սպեկտրն ուսումնասիրելիս։ Ջրածնի ատոմի յուրաքանչյուր սպեկտրա– յին գիծ Էլեկտրական դաշտում տրոհվում է մի քանի բաղադրիչների (նկ․)։ Էլեկտրա– Ջրածնի սպեկտրա– յին գծի ճեղքումը Էլեկտրական դաշ– տում կան դաշտին ուղղահայաց ուղղությամբ դիտելիս (լայնական էֆեկտ) տրոհված գծերի մի մասը բեեռացած է լինում դաշտի ուղղությամբ (я-բաղադրիչներ), մնացած մասը՝ դաշտին ուղղահայաց (a-բաղա– դրիչներ)։ Դաշտի ոսնությամբ դիտելիս (երկայնական էֆեկտ) a-բաղադրիչների Փոխարեն երեան են գալիս չբեեռացած գծեր, իսկ л-բաղադրիչները վերանում են։ Տրոհված բաղադրիչները, որոնց հե– ռավորությունը համեմատական է դաշտի լարվածության առաջին աստիճանին (գծային էֆեկտ), սիմետրիկ են դասավոր– վում սկզբնական գծի նկատմամբ։ Գծա– յին էֆեկտ դիտվում է ոչ միայն ջրածնի, այլե ջրածնանման ատոմների սպեկտր– ներում։ Ընդհանուր դեպքում, ուժեղ դաշ– տերի առկայությամբ, դիտվում է քառա– կուսային էֆեկտ՝ գծերի տրոհման ասի– մետրիկ պատկերով։ Շ․ ե–ի կարեոր դեպ– քերից է բյուրեղային ցանցում իոնի էներ– գիայի էլեկտրոնային մակարդակների ճեղքումը՝ շրջապատող իոնների ստեղ– ծած ներբյուրեղային դաշտի ազդեցու– թյամբ։ Շ․ ե․ դիտվում է ինչպես հաստա– տուն, այնպես էլ Փոփոխական էլեկտրա– կան դաշտում։ Այդ երեույթը կարեոր դեր է կատարում ատոմային և մոլեկուլային սպեկտրոսկոպիայում, պլազմայի սպեկտ– րոսկոպիայում, ինչպես նաև կիրառվում է մոլեկուլների դիպոլային մոմենտների որոշման համար։ Գրկ․ Фриш С․ Э․, Оптические спектры атомов, М-–Л-, 1963․ Ժ․Նինոյան ՇՏԱՌհԴԻՆԳԵՐ (Staudinger) Հերման (1881 – 1965), գերմանացի քիմիկոս (ԳՖՀ), բարձր ամոլեկուլային միացությունների քիմիայի հիմնադիրներից։ Սովորել է Հալ– լեի և Մյունխենի համալսարաններում, Դարմշտադի բարձրագույն տեխ․ դպրո– ցում։ Եղել է Կարլսրուեի բարձր, տեխ․ դպրոցի (1908–12), Ցյուրիխի ֆեդերալ դպրոցի (1912–26) և Ֆրայբուրգի համալ– սարանի պրոֆեսոր (1926–51)։ 1940– 1956-ին՝ Բարձր ամոլեկուլային միացու– թյունների քիմիայի պետ․ ինստ–ի դիրեկ– տոր։ Գիտական աշխատանքները հիմնա– կանում վերաբերում են բարձրամոլեկուլա– յին միացությունների քիմիային։ Սինթեզել է առաջին կետենը՝ երկֆենիլկետենը (1905), ուսումնասիրել իզոպրենի, բուտա– դիենի, ալիֆատիկ երկազոմիացություն– ների ստացման եղանակները։ Առաջար– կել է (1919) եռֆենիլֆոսֆինիմինի առ– կայությամբ կարբոնիլ խմբի թթվածնի ատոմը իմին խմբով փոխարինելու մեթոդ (Շտաուդինգերի ռեակցիա)։ Ապացուցել է, որ պոլիմերները բաղկացած են մեծ մոլեկուլներից՝ մակրոմոլեկուլներից (տերմինն առաջարկել է Շ․), որոնց ատոմ– ներն իրար միացած են կովալենտ կապե– րով։ Առաջ է քաշել մակրոմոլեկուլների շղթայական կառուցվածքի տեսությունը, որը հետագայում լրացրեց ճյուղավորված մակրոմոլեկուլներ և եռաչափ պոլիմերա– յին ցանց հասկացություններով։ Բացա– հայտել է պոլիմերի մոլեկուլային զանգ– վածի և նրա լուծույթի մածուցիկության կապը, մշակել մոլեկուլային զանգվածի որոշման, այժմ տարածված, մածուցի– կաչափական մեթոդը։ Նոբելյան մրցա– նակ (1953)։

ՇՏԱՕՒԴՏԵ (Staudte) Վոլֆգանգ Գեորգ (ծն․ 9․10․1906, Սաարբրյուքեն), գերմա– նացի ռեժիսոր (ԳՖՀ)։ 1926-ից «Ֆոլկսբյոլ– նե» թատրոնի դերասան, աշխատել է նաե Մ․ Ռայնհարդի և է․ Պիսկատորի թատե– րախմբերում։ 1931-ից՝ կինոյի դերասան, ապա՝ ռեժիսոր։ 1943-ին ստեղծել է ծաղ– րածու Չարլիի մասին <Ակրոբատ, հրաշա– լի՜ է» կինոկատակերգությունը։ 1946-ին ռեժիսորներ Զ․ Դուդովի, Կ․ Մետցիգի և Ֆ․ Վոլֆի հետ մասնակցել է «ԴԵՖԱ» կինո– ստուդիայի ստեղծմանը։ Այստեղ նկարա– հանած ֆիլմերից են՝ «Մարդասպւսննե– րը մեր շրջապատում են» (1946, սովետա– կան էկրանում՝ «Նրանք չեն թաքնվի»), «Ռոտացիա» (1949, սովետական էկրա– նում՝ «Դարչնագույն սարդոստայն»), «Հա– վատարիմ հպատակ» (1951, ըստ Հ․ Ման– նի), որոնք ունեն ցայտուն հակաֆաշիս– տական ուղղվածություն։ 1950-ական թթ․ կեսից Շ․ աշխատում է ԳՖՀ–ի կինոստու– դիաներում, իր լավագույն՝ «Վարդեր պա– րոն դատախազի համար» (1959), «Տոնա– վաճառ» (1960), «Կոմիսար» (1971) և այլ ֆիլմերով շարունակելով հանդես գալ նացիզմի վերածննդի վտանգի և ռեանշիս– տական գաղաՓարների դեմ։

ՇՏԵՄԱՐԱՆ, ամբար, պահեստ, շինություն՝ հացահատիկի, ալյուրի և այլ մթերքների պահպանման համար։ Կա– ռուցվում է աղյուսից, որմնաքարից, գե– րաններից են։ Հատակը փայտից է, կըրկ–