Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/586

Այս էջը սրբագրված չէ

այծ։ 1980-ին ձկան որսը կազմել է 165 հզ․ ա։ Զբաղվում են մարգարտի արդյու– նահանությամբ ։Արդյունաբերությունը։ Բնո– րոշ են բազմաթիվ մանր ու արհեստագոր– ծական ձեռնարկություններ։ Առանձին խո– շոր ձեռնարկություններ են ստեղծվում պետ․ սեկտորում։ Շ․ Լ․ աղքատ է հանքա– յին վառելանյութով, որը ներմուծում է։ Արտաքին շուկա է արտահանում բարձր որակի գրաֆիտ (շահագործվում են Բո– գալա և Ռագեդարա հանքերը)։ 1978-ին արդյունահանվել է 12 հզ․ ա գրաֆիտ։ Քիչ քանակությամբ արդյունահանվում են իլմենիտ, ռուտիլ, ցիրկոն, կերակրի աղ, թանկարժեք քարեր։ էներգետիկ բազայի ընդլայնման հիմնական աղբյուրը հիդ– րոէներգիան է։ Կեհալգոմ ևtՄասկելի գետերի վրա կառուցվել են պետ․ ՀԷԿ–եր։ Մշակող արդյունաբերության ավանդա– կան ճյուղերն են թեյի, կաուչուկի վերա– մշակումը, կոպրայի U կոկոսյան յուղի արտադրությունը։ Ձեռնարկությունները տեղաբաշխված են խոշոր պլանտացիանե– րի մոտ։ Կան բրնձազտիչ, շաքարի (23,2 հզ․ տ, 1978), տեքստիլ, կոշիկի և այլ ձեռ– նարկություններ։ ԳԴՀ–ի համագործակ– ցությամբ կառուցվել է Հարավային Ասիա– յում ամենախոշոր տեքստիլ կոմբինատը։ Ծանր արդյունաբերությունը կազմավոր– ման աստիճանի վրա է։ 1967-ին Օրավե– լում ՍՍՀՄ–ի օգնությամբ կառուցվել է առաջին մետալուրգիական գործարանը (տարեկան 50 հզ․ ա գլանվածքի կարողու– թյամբ)։ Մեքենաշինության և մետաղա– մշակման հիմնական ձեռնարկությունները հավաքման գործարաններն են։ Ընդլայն– վում է պարարտանյութերի արտադրու– թյունը, նավթավերամշակումը, ռետինի, փ այտամշակման արդյունաբ երությունը, շինանյութերի արտադրությունը։ Արդ․ ձեռնարկությունները հիմնականում կենտ– րոնացած են Կոլոմբոյում և շրջակայքում։ Տարածված է ավանդական արհեստագոր– ծությունը։ Տրանսպորտը։ Հիմնական տրանսպոր– տը ավտոմոբիլայինն է։ Ավտոճանապարհ– ների երկարությունն ավելի քան 22 հզ․ կմ է (1980), երկաթուղիների երկարությունը՝ մոտ 1,75 հզ․ կմ։ Արտաքին առևտրական ծովային նավատորմի մեծ մասը պատկա– նում է անգլ․ ընկերություններին։ Ստեղծ– վում է սեփական նավատորմ (1976-ի կե– սերին հաշվվում էր 36 նավ)։ 1979-ին ծո– վային նավահանգիստներով կատարվել է ավելի քան 14 մլն ա բեռնաշրջանառու– թյուն։ Գլխավոր նավահանգիստն ու օդա– յին հաղորդակցությունների հանգույցը Կոլոմբոն է։ Արտաքին առևտուրը։ Արտա– քին առևտրի արժեքի մոտ 95%–ը տալիս են թեյը, բնական կաուչուկը, կոկոսյան ար– մավենու մթերքները և թանկարժեք քա– րերը։ Ներմուծում է պարեն, արդ․ ապ– րանքներ, մեքենաներ ու սարքավորում– ներ, հումք և վառելանյութ։ Արտաքին առևտրի գլխավոր գործընկերներն են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ–ը, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը և ՄՍՀՄ–ը։ Դրամական միավորը Շ․ Լ․ ռուփին է։ Բժշկասանիտարական վիճակը և առող– ջապահությունը։ Առողջապահության հա– մաշխարհային կազմակերպության տվյալ– ներով 1972-ին ծնունդը կազմել է 1 հզ․ բնակչին՝ 29,5, մահացությունը՝ 7,7, ման– կական մահացությունը 1 հզ․ ողջ ծնվա– ծին՝ 45,1։ Գերակշռում են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները։ Տա– րածված են մալարիան, տուբերկուլոզը, ստամոքսաաղիքային համակարգի վարա– կիչ հիվանդությունները։ 1973-ին կար 456 հիվանդանոցային հիմնարկ՝ 39,7 հզ․ մահճակալով (1 հզ․ բնակչին՝ 3 մահճա– կ*ալ)։ Արտահիվանդանոցային օգնություն են կազմակերպել հիվանդանոցների 334 պոլիկլինիկական բաժանմունք, 546 դիս– պանսեր, մոր ու մանկան առողջության պահպանման 1,3 հզ․ կենտրոն։ 1972-ին աշխատում էին 3,2 հզ․ բժիշկ (4 հգ․ բնակ– չին4 1 բժիշկ), 280 ստոմատոլոգ, ավելի քան 11 հզ․ միջին բուժաշխատող, ինչպես նաև ժող․ բժշկության ավելի քան 10 հզ․ ներկայացուցիչ։ Բժիշկներ են պատրաս– տում համալսարանների 2 բժշկ․ ֆակուլ– տետ։ Առողջապահության ծախսերը (1970–71) կազմել են պետ․ բյուջեի 3,5% –ը։ Լուսավորությունը։ Երկրում գրագի– տության մակարդակը բավականաչափ բարձր է։ 1972-ի ռեֆորմից հետո ստեղծ– վել է հանրակրթական դպրոցների 11-ամ– յա միասնական համակարգ (տարրական դպրոցը 5-ամյա է, կրտսեր միջնակարգը՝ 4-ամյա և ավագ միջնակարգը՝ 2-ամյա)։ 9 տարվա ուսուցումը պարտադիր է 6– 14 տարեկանների համար։ Դպրոցներում ուսուցումը անվճար է, իրականացվում է սինհալերեն կամ թամիլերեն։ Պրոֆտեխ․ կրթություն են ստանում 9-ամյա դպրոցի հիմքի վրա՝ 2-ամյա դպրոցներում և 4- ամյա, այսպես կոչված, տեխ․ ինստ–նե– րում։ 1972-ին նախկինում գոյություն ունե– ցող համալսարանների միավորումով ստեղծվել է Շ․ Լ–ի համալսարանը, որը բաժանմունքներ ունի 6 քաղաքներում։ Խոշորագույն գրադարաններից են՝ Կո– լոմբոյում Հանրային (ավելի քան 132 հգ– գիրք), Ազգային թանգարանի (ավելի քան 500 հզ․ գիրք)։ Շ․ Լ–ի Ազգային թան– գարանի մեջ են մտնում Կոլոմբոյի, Կան– դիի, Ռատնապուրայի, Անուրադհապուրա– յի ազգային թանգարանները։ Գիտական հիմնարկները։ Գիտ․ գոր– ծունեությունը կոորդինացնում է արդյու– նաբերության և գիտական հետազոտու– թյունների մինիստրությանն առընթեր Գիտ․ հետազոտությունների ազգային խորհուրդը (հիմնադրվել է 1968-ին)։ Գիտ․ կադրեր պատրաստվում են գլխավորա– պես արտասահմանում։ Կարևորագույն գիտ․ կենտրոնը Շ․ Լ–ի համալսարանն է։ Գործում են գյուղատնտ․ հետազոտու– թյունների կենտրոնական (1965), գյուղա– տնտեսության և հողի մինիստրության դեպարտամենտների, բժշկ․ հետազոտու– թյունների (1900) ինստ–ները և մի շարք գիտ․ ընկերություններ։ Արտասահման– յան (նաև սովետական) գիտնականների հետ համատեղ հրատարակվում է բազմա– հատոր «Բուդդայական հանրագիտա– րան»-^ Մամուլը U հեռուստատեսությունը։ Կարևոր թերթերն են սինհալերեն՝ «Լան– կադիպա» (1947-ից), «Դինամինա» (1909- ից), «Աավասա» (1963-ից), «Աթթա» (1964- ից, Շ․ Լ–ի կոմկուսակցության օրգան), թամիլերեն՝ «Վիրակեսարի» (1930-ից), «Դեսաբհիմանի» (1946-ից), անգլ․՝ «Ցեյ– լոն դեյլի նյուս» («Ceylon Daily News», 1918-ից), «Ցեյլոն օբսերվեր» («Ceylon Ob– server», 1934-ից), «Ֆորվարդ» («Forward», 1950-ից) թերթերը (բոլորը՝ Կոլոմբոյում)։ Պրես թրասթ օֆ Ցեյլոն կոոպերատիվ ինֆորմացիոն գործակալությունը հիմնվել է 1951-ին։ Շ․ Լ–ի ռադիոհաղորդման ընկերություն պետ․ ծառայությունը հիմնվել է 1967-ին (հաղորդումները տրվում են սինհալերեն, թամիլերեն, անգլ․ և հինդի լեզուներով)։ Գրականությունը։ Զարգանում է հիմ– նականում սինհալերեն, ինչպես նաև թա– միլերեն և անգլ․։ Գրական առաջին ստեղ– ծագործությունները (IV–V դդ․) գրված են պալի լեզվով։ Պալի լեզվով գրականու– թյունը հիմք է դարձել սինհալական գրա– կանության համար։ Ստեղծվել են նաև սանսկրիտով երկեր։ Սինհալերեն առա– ջին ստեղծագործությունները երևան են եկել VI դ․։ Միջնադարյան հեղինակները ստեղծա– գործության հիմնական նպատակը հա– մարել են կրոնի քարոզումը։ Սինհալական թագավոր Փարաքրամաբահու 11-ի (1236– 1270) «Պոեզիայի մարգարիտը» պոեմն ամփոփում է իր դարաշրջանն արտացո– լող դրվագներ։ XIII դարից նկատելի տեղ է գրավել արձակը, որի պարզ լեզուն նպաստել է բուդդայականության գաղա– փարների մատչելի շարադրմանը։ Դհար– մակիրտի–մահաթերոն «ճշմարիտ կրոնի դրվագ»-ում (XIV դ․) գրել է երկրում մո– լեգնած սովի, գյուղացիների զրկանքնե– րով լի կյանքի մասին։ XIV դ․ ավարտվել է հնդ․ ջատակների թարգմանությունը սինհալերենի։tXVtդ․ վերստին մեծ դեր է խաղացել պոեզիան։ Ուղերձ–պոեմներում նկարագրվել են Շ․ Լ–ի քաղաքները, գյուղերն ու վանքերը։ Միջ– նադարյան պոեզիայի վերջին խոշոր ներ– կայացուցիչը Ալագյա վաննա Մոհոթա– լան է։ Սինհալական առաջին վեպերը երևան են եկել XX դ․ առաջին տասնամյակում։ Ռեալիզմի հաստատումը, սինհալական գրականության հետագա զարգացումը կապված են գրող ու գրականագետ Մ․ Վիկ– րամասինգեի (1891 –1976) անվան հետ։ 40-ական թթ․ ծաղկել է կարճ պատմված– քի ժանրը (Հ․ Մունիդաս, 1903–57 և Գ․ Բ․ Սենանայակե, ծն․ 1903)։ Հումանիզ– մով, հասարակ աշխատավորի նկատմամբ համակրանքով են հատկանշված է․ Սա– րասչանդրայի (ծն․ 1914), Կ․ Ջայաթիլա– կիի (ծն․ 1926), ինչպես նաև Գունադասա Ամարասեկարայի (ծն․ 1929) ստեղծա– գործությունները։ 60-ական թթ․ վերջերին –70-ական թթ․ սկզբներին ուժեղացել է սոցիալական հարաբերությունների քննադատությունը։ 1969-ին Շ․ Լ–ի առաջադեմ գրողները միավորվել են «ժողովրդական գրողնե– րի միություն» կազմակերպության մեջ, որը 1973-ից հրատարակում է «Ջանա Ռու– չիա» գրական թերթը։ Շ․ Լ–ի թամիլալեզու գրականությունը դարեր շարունակ զարգացել է Հնդկաս–