Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/59

Այս էջը սրբագրված չէ

սիմֆոնիան (առաջին սիմֆոնիան, որ հնչել է Հայաստանում)։ Երկ․ Wolfgang Amadeus Mozarts Werke, 24 Serien in 67 B-den, Lpz․, 1876–1905; Die Briefe W․ A․ Mozarts und seiner Familie, hrsg․ von L․ Schidermair, Bd 1–5, Munch․– Lpz․, 1914․ Գրկ․ Корганов В․ Д․, Моцарт, Био– графический этюд, СПБ–М․, 1900; Чер– ная (Берлянд-Черная) Е․, Моцарт․ Жизнь и творчество, [2 изд․], М․, 1966; Чиче- р и н Г․, Моцарт, 3 изд․, Л․, 1973; A b е г t Н․, W․ A․ Mozart, Neubearbeitete und erweiterte Ausgabe von Otto Iahns Mozart, T1 1–2, Lpz․, 1919–21,1955–56․ Մ․ Հարությունյան ՄՈ ՑձԻ, Մ ո Դի (մ․ թ․ ա․ 479–400), հին չինական փիլիսոփա և քաղաքական գործիչ, մոիստների դպրոցի հիմնադիր։ Մ․ ց․ և նրա հետևորդները արտահայտել են չին․ հասարակության ազատ ստորին դասերի՝ հողագործների, արհեստավոր– ների, առևտրականների շահերը, գաղա– փարական պայքար են մղել կոնֆուցիա– կանության դեմ։ Նրանց ուսմունքում հիմ– նականը մարդկանց միջև «համընդհանուր սիրո և փոխշահավետության» սկզբուն– քով հարաբերություններ հաստատելն է։ Մ․ ց․ չին․ փիլիսոփայության մեջ առա– ջադրել է պատճառի կատեգորիան (գու), գիտելիքների դասակարգման սկզբունք– ներ (լեյ) և ճշմարտության գնահատման երեք չափանիշ։ Ուշ մոիստները զբաղվել են գիտելիքների դասակարգման հարցե– րով և մշակել ժամանակի համար տրամա– բանության բավական ամբողջական կա– տեգորիաների համակարգ։

ՄՈՈՒՐԱՎԻ, մովրով, պաշտոնյա միջ– նադարյան Վրաստանում։ Մ․ բառը ծագել է հին վրացերեն «ուրվա» (ուրվա–վարել, հոգալ) բառից, նշանակել է քաղաքի, ար– քունի գյուղերի կամ գավառի կառավարիչ, երբեմն օգտագործվել է նաև հոգաբարձու, խնամակալ իմաստով։ XI–XIV դդ․ Մ․ ընդհանրապես որևէ պաշտոն էր (արքու– նի կամ տեղական վարչության), իսկ XV դ․ սկսած կոնկրետ պաշտոն էր և ժառանգա– կան։ Մ․ ստանում էր հօգուտ արքունիքի կամ ֆեոդալի գանձվող հարկերի 1/10 մասը և օգտվում իր ենթակայության բնակ– չության սպասարկումից։ XVI–XVIII դդ․ մ ո ու ր ա վ ու թ յ ու ն ը կարևոր պաշ– տոն էր Քարթլ–Կախեթի թագավորությու– նում։ Մ․ կատարում էր թագավորի կամ ֆեոդալի կարգադրությունները, հավա– քում հարկերը, իր իրավասության սահ– մաններում իրականացնում արդարադա– տություն, հետևում էր տնտեսվարությանը ևն։ Թիֆլիսի և այլ քաղաքների Մ–ները կառավարում էին իրենց ենթակա քաղաք– ները, իրականացնելով վերը նշված պար– տավորությունները։ XIX դ․ սկզբին Վրաս– տանում ռուս, վարչակարգ մտցվելուց հետո Մ–ի պաշտոնը աստիճանաբար վե– րացվեց։ Վ․ Մարաիրոսյան

ՄՈՔԱԼԱՔՆԵՐ (վրաց․ < մոքալաքե–քա– ղաքացի), քաղաքային բնակչության խավ Վրաստանում։ Ձևավորվել է XVII դ․, հիմ– նականում Հայաստանից գաղթած և Թիֆ– լիսում ու Գորիում բնակություն հաստա– տած հայերից (մինչև XIX դ․ սկիզբը Մ․ գրեթե միայն հայերն էին)։ Սկզբում Մ․ էին կոչվում բոլոր քաղաքաբնակները։ Բայց հետագայում Մ․ դառնում է մի տե– սակ պատվանուն, որ շնորհում էին վրաց թագավորները Թիֆլիս և Գորի քաղաք– ների այն բնակիչներին, որոնք ունեին քաղաքային հին ծագում և վճարում էին հատուկ հարկ՝ մախթա։ Մ–ի իրավունքնե– րը ձևակերպվել են վախթանգ VI թագա– վորի կազմած օրենսգրքում։ Մ․ հիմնակա– նում առևտրականներ էին և արհեստա– վորներ (նաև պետ․ պաշտոնյաներ), որոնք մեծ դեր էին խաղում երկրի տնտ․ կյան– քում, կազմում էին քաղաքային բնակչու– թյան հիմնական հարկատու զանգվածը։ Վրաստանը Ռուսաստանին միանաւուց (1801) հետո Մ–ի խավը աստիճանաբար վերացել է։ Գրկ․Պ եարոսյան Ա․ Ա․, Մոքալաք– ները հայ–վրացական տնտես ակ ան–քաղաքա– կաե հարաբերություններում, «ԼՏԳ», 1966, № 12․ Ա․ Պետրոսյան

ՄՈՖԵՏՆԵՐ, տես Ֆումարուներ։

ՄՌԱՎԴԱՂ, Մ ու ր ո վ դ ա ղ, լեռնա– շղթա Փոքր Կովկասի հյուսիս–արևելյան մասում, Ադրբեջանական ՍՍՀ–ում։ Սևանի լեռնաշղթայի լեռնագրական շարունա– կությունն է, Թարթառ գետի և Կուրի աջափնյա վտակների (Շամքորչայ, Ին– ջաչայ ևն) ջրբաժանը։ Սկսվում է Հինալ լեռնագագաթից և լայնական ուղղությամբ տարածվում դեպի արլ․, մինչև Թարթառի հարթավայրը։ Երկարությունը մոտ 70 կմ է, միջին բարձրությունը՝ մոտ 3000 г/, առավելագույնը՝ 3724 մ (Դյամիշ լեռ)։ Կազմված է գլխավորապես հրաբխածին ապարներից։ Կատարային մասը ժայռոտ է, լանջերը մասնատված են գետերի խոր կիրճերով։ Հս․ լանջը բաղկացած է մի շարք միանման լեռնաճյուղերից, հվ․ լանջը կարճ է, ամենուրեք զառիթափ։ Լանջերը (մինչև 1800–2200 մ բարձրությունները) ծածկված են անտառներով, ավելի բարձր՝ լեռնային մարգագետիններով։ Մ–ի հս․ լանջին է Գյոկ գյոլ լիճը։

ՄՌԱՎԻՆԱ (իսկ․ ազգանունը՝ Մ ռ ա– վինսկայա) Եվգենյա Կոնստանտի– նովնա (1864–1914), ռուս երգչուհի (սոպ– րանո)։ Սովորել է Պետերբուրգում, Բեռ– լինում, Փարիզում։ 1886–98-ին՝ Պետեր– բուրգի Մարիինյան թատրոնի մեներգ– չուհի։ Մ․ ռուս, վոկալ դպրոցի խոշորա– գույն ներկայացուցիչներից է․։ Երգել է Ձյունանուշիկ (Ռիմսկի–Կորսակովի «Զյունանուշիկ»), Լյուդմիլա, Անտոնիդա (Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա», «իվան Սուսանին»), Ռոզինա (Ռոսսինիի «Սևիլ– յան սափրիչ») ևն։ Հյուրախաղերով հան– դես է եկել Անգլիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում։

ՄՌԱՎԻՆՍԿԻ Եվգենի Ալեքսանդրովիչ [ծն․ 22․5(4․6)․1903, Պետերբուրգ], սովե– տական դիրիժոր։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1954)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973)։ 1931-ին ավարտել է Լենին– գրադի կոնսերվատորիան։ 1932–38-ին՝ Ս․ Մ․ Կիրովի անվ․ օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1938-ից4 Լենինգրա– դի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագա– խմբի գլխավոր դիրիժոր։ Երկացանկում տեղ են գտել Լ․Բեթհովենի, Պ․ Չայկովս– կու, Հ․ Մահլերի, Ա․ Հոնեգերի, սովե– տական կոմպոզիտորների սիմֆոնիկ գործեր։ Մ–ի ղեկավարությամբ են առաջին անգամ հնչել Դ․ Շոստակովիչի 5-րդ, 6-րդ, Ե․ Ա․ Մոավինսկի 8-րդ (նվիրված ԷՄ–ուն), 9–12-րդ սիմֆո– նիաները, Ա․ Խաչատրյանի Սիմֆոնիա– պոեմը (1947)։ 1936–37-ին և 1961-ից դա– սավանդում է Լենինգրադի կոնսերվա– տորիայում (1963-ից՝ պրոֆեսոր)։ Լենին– յան (1961), ՍՍՀՄ պետ․ (1946) մրցանակ– ներ։ Գրկ․ Богдано в-Б ерезовский В․, Советский дирижер, Л․, 1956; Бялик М․, Евгений Мравинский, М․, 1977․ Ս՚ՌԱՎՅԱՆ Ասքանազ Հարությունի [21․12․ 1885/2․1․1886, Գանձակ (այժմ՝ Կիրովա– բադ)–23․10․1929, Երևան], սովետական պետական և կուսակցական գործիչ, հրա– պարակախոս։ Կոմունիստական կուսակ– ցության անդամ 1905-ից։ Ավարտել է Երևանի թեմական դպրոցը (1906) և Պե– տերբուրգի հոգենևրոլոգիական ինստ–ը (1915)։ 1905–07-ին Երևանում և Գանձա– կում մասնակցել է հեղափոխական շար– ժումներին, աշխատակցել «Կայծ» և «Նոր խոսք» բոլշևիկյան թերթերին։ 1907–08-ին Մ․ կատարել է Բաքվի բոլշևիկյան կազմա– կերպության հանձնարարությունները։ Պետերբուրգում ուսանելու տարիներին ընդգրկվել է մայրաքաղաքի բոլշևիկյան կազմակերպության մեջ և աշխատակցել «Պրավդա» թերթին։ 1915–17-ին կուսակ– ցական աշխատանք է կատարել Գանձա– կում և Թիֆլիսում, եղել է «Պայքար» թեր– թի բոլշևիկ խմբագիրներից։ 1917-ի հոկ– տեմբերին Կովկասի բոլշևիկյան կազմա– կերպությունների I համագումարում ընտրվել է ՌՍԴԲԿ Կովկասյան երկրային կոմիտեի անդամ։ 1917–18-ին խմբագրա– կան աշխատանք է կատարել ՌՍԴԲ(բ)Կ Թիֆլիսի կոմիտեի օրգան «Բանվորի կռիվ» և «Բանվոր» թերթերում։ 1918-ի մայիսից Վլադիկավկազում (Օրջոնիկիձե) վարել է ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեի քարտուղարի և նրա օրգան «Կավկազսկայա պրավդա» («Кавказская правда») թերթի խմբագրի պարտականու– թյունները։ Մասնակցել է Հայաստա– նի բոլշևիկյան կազմակերպությունների 1919-ի սեպտեմբերյան խորհրդակցությա– նը և 1920-ի հունվարյան կոնֆերանսին, ընտրվել ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտեի (Արմենկոմ) անդամ։ Մեծ աշխատանք է տարել Հայաստանի բոլշևիկյան կազմա– կերպությունները համախմբելու և Հա– յաստանի կոմունիստական կուսակցու– թյան կազմակերպման–ձևավորման ուղ– ղությամբ։ 1920-ի նոյեմբերին Մ․ ընտըր– վել է Հայաստանի հեղափոխական կո– միտեի (հեղկոմի) կազմում։ Նույն թվա– կանի դեկտ․ 13-ին Ս․ Տեր–Գաբրիելյանի հետ այցելել է Վ․ Ի․ Լենինին և մասնակցել Սովետական Ռուսաստանից Հայաստա– նի նորաստեղծ սովետական իշխանու–