Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/593

Այս էջը սրբագրված չէ

ՇՐՋՄԱՆ ԿԵՏ, հարթ կորի այնպիսի M կետ, որի բավականաչափ Փոքր շրջա– կայքում կորը ընկած է այդ կետում կորի շոշափող ուղղի և նորմաչի հա– տումից առաջացած երկու զույգ հակա– դիր անկյուններից միայն մեկ զույգում (տես նկարը)։ Եթե կորը տրված է y= =f(x) հավասարումով, ապա կորի M(xo, f(x<>)) կետը կլինի Շ․ կ․, եթե կա– րելի է նշել Հօ կետի մի (Xo–b, Xo-fb) շրջակայք, որի (xo–b, x;0) մասում f(x;Hl ու ռ ու ց ի կ է, իսկ (xo, Xo+b) մասում՝ գոգավոր, կամ հակառակը՝ (Xo–b, Xo)–nLtf գոգավոր է, (хо, Хо+Ь)-шлГ ուռուցիկ։ Օրինակ՝ (0, 0) կետը f(x)==։X3 ֆունկցիայի գրաֆիկի համար շրջման կետ է։ Եթե (xo, f(Xo))-h y=f(xH համար շըրջ– ման կետ է, ապա f"(Xo)=0 կամ f"(x0)^ գոյու– թյուն չունի։ Հա– կառակ պնդումը ճիշտ չէ։ Տրված կետը Շ․ կ․ լինե– լու հարցի սպա– ռիչ պատասխա– նը կարելի է տալ f(xH* ավելի բարձր կարգի ածանցյալ– ների կամ այլ՝ լրացուցիչ միջոցներով։

ՇՐՋՈՒ, Ս ր ջ ու, գյուղատեղի Գողթն գավառում (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ Օր– դուբադի շրջանի Բիստ գյուղից 4–5 կմ հվ–արլ․)։ Պահպանվել են եկեղեցին (XVII դ․) և գերեզմանատունը։ Եկեղե– ցին, որ կառուցված է սրբատաշ բազալ– տով և մշակված որձաքարերով, քառա– մույթ եռանավ բազիլիկ է։ Աբսիդը հըն– գանիստ է, ավանդատները՝ ուղղանկյուն, երկհարկանի։ Միակ մուտքը արմ–ից է և բացվում է դեպի կից եռակամար արմ․ ճակատով գավիթ–սրահը։ Եկեղեցու շուրջը համալիրի տնտ․ շինությունների ավերակ– ներ են, որոնք շրջաՓակված են եղել պարսպով։ Գրկ․ Այվազյան Ա․, Նախիջևանի պատ– մաճարտարապետական հուշարձանները, Ե․, 1978։ Ա, Այվազյան

ՇՐՎԵՆԱՆՏ, գյուղ ՀՍՍՀ Ղափանի շրջա– նում, շրջկենտրոնից 14 կմ հս–արմ․։ Միա– վորված է Նորաշենիկի անասնապահա– կան սովետական տնտեսության հետ։ Շրվենանց Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրա– դարան, բուժկայան; Գյուղում և շրջակայ– քում պահպանվել են եկեղեցիներ (X– XI դդ․), գերեզմանոցներ (X–XX դդ․)» գյուղատեղիներ (X–XVII դդ․)։

ՇՐՈՒՄՊՖ (Schrumpf) Գուստավ Ադոլֆ (8․2․1844, Օբերհաուսբերգեն, Ստրաս– բուրգի մոտ–16․12․1892, Լոնդոն), անգ– լիական բանասեր, հայագետ։ Ծագումով գերմանացի։ Ֆրանս․, գերմ․, իսպաներեն է դասավանդել Անգլիայի կոլեջներից մե– կում։ Զբաղվել է նաև հայերենի քերակա– նությամբ, բարբառագիտությամբ, բանա– հյուսությամբ, հեթանոսական կրոնով։ 1890-ին հրատարակել է «Հայագիտությու– նը Եվրոպայում» հոդվածաշարը՝ ներկա– յացնելով XIV–XIX դդ․ եվրոպացի հա– յագետների համառոտ կենսագրություն– ները, քննության ենթարկել նրանց գոր– ծերը։ Այս աշխատությունն իր տեսակի մեջ առաջինն է հայագիտության բնագավա– ռում։ Երկ․ Ոաումնասիրութիւնք հայ լեզուի հ* մատենագրութեան յարեմուտս (ժգ–ժթ դար), (թրգմ․ և լրց․ Գ․ Զարբհանաւյանի), Վնտ․, 1895։ Խ․ Կար ադե չյան

ՇՈՒԱՋԻ (Choisy) Օգյուստ (1841–1909), ֆրանսիացի ինժեներ, ճարտարապետու– թյան պատմաբան և տեսաբան։ Աշխատու– թյուններ է գրել Հին Հռոմի (1873), Բյու– զանդիայի (1883), Եգիպտոսի (1904) շին․ արվեստների մասին։ Հիմնական գործը «ճարտարապետության պատմություն» երկհատորյակն է (1899), ուր զգալի տեղ է հատկացված հայկ․ ճարտ–յանը, նրա զարգացման ու ազդեցությունների հար– ցերին։ Ըստ Շ–ի հայ ճարտ–յան զարգաց– ման բարձրագույն շրջանը եղել են XI – XII դդ․։ Հետագայում այդ արվեստը տա– րածվել է դեպի հս․՝ Վրաստան, Ռուսաս– տան, սկանդինավյան երկրներ և Իռլան– դիա, այդտեղից դեպի հվ․՝ Նորմանդիա և Ֆրանսիա, իսկ Սև ծովի ափերով՝ Ռու– մինիա, Բուլղարիա, Սերբիա, Դալմաթիա, Իտալիա և նպաստել Եվրոպայում ռոմա– նական արվեստի ստեղծմանը։ Հայկ․ ճարտ–յան ներգործությունը շարունակվել է նաև XIII –XIV դդ․, Փոքր Ասիայի ուղ– ղությամբ և նկատելի դարձել Կ․ Պոլսի մո– նումենտալ շին․ մեջ՝ Կոմնենոսների և Պալեոլոգոսների տիրապետության ժա– մանակաշրջանում։ Շ․ առաջ է քաշել այն տեսակետը, որ արաբ, (մավրիտանական) և գոթական ճարտ–յան մեջ կիրառված Փոխհատվող կամարների համակարգը և ընդհանրապես ջլաղեղների համակարգը նախապես առկա են եղել հայ ճարտ․ մեջ։ Շ–ի տեսակետները տեղ են գտել Ցո․ Ստրժիգովսկոլ, Շ․ Գիլի, Պ․ Տոեսկա– յի աշխատություններում, կարևոր ազդե– ցություն ունեցել XX դ․ սկզբի ճարտ․ տե– սության ձևավորման վրա։ &/1^․Шуази О․, История архитектуры, т․ 1–2, М․, 1937․ Ա․ Զար յան

ՇՈՒԱՄԹԱ (ն․ Մծարա), հայաբնակ գյուղ Աբխազ․ ԻՍՍՀ Գուդաութայի շրջանում, j շրջկենտրոնից 12 կմ արլ․։ Կոլտնտեսու– թյունն զբաղվում է ծխախոտի և եգիպտա– | ցորենի մշակությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահու– թյամբ, մեղվաբուծությամբ։ Ունի հայկա– կան միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, կինո, կապի բաժանմունք, բուժ– կայան։ Հիմնադրել են Չարշամբայից եկած հայերը, 1879-ին։

ՇՈՒԱՄԹԱ, հայաբնակ գյուղ Աբխազ․ ԻՍՍՀ ԳուլրիՓշի շրջանում, շրջկենտրո– նից 30 կմ հս–արլ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի և եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, մեղվա– բուծությամբ։ Հիմնադրել են Սամսունի շրջանից եկած հայերը, 1897-ին։ ՇուԱՆՆԵՐ (ֆրանս․ chouans․ ենթադըր– վում է chat-huant – բու բառից, որի կան– չին Շ․ նմանեցրել են իրենց պայմանա– կան նշանը), հակահեղափոխական խռո– վարարներ, որոնք գործել են 1792– 1803-ին (Ֆրանս, մեծ հեղափոխության, Դիրեկտորիայի, Կոնսուլության ժամա– նակ) Ֆրանսիայի հս–արմ–ում։ Շ–ի հրո– սակախմբերը ստեղծվել են 1792-ի ամռա– նը, խռովությունը սկսվել է 1793-ին։ Շ–ի միջուկը կազմում էին տնտեսապես և քա– ղաքականապես հետամնաց շրջանների, ինչպես նաև 1793-ի զորակոչից խուսա– փած գյուղացիները։ Յակոբինյանների իշխանության գլուխ անցնելով՝ Շ–ի շար– քերը համալրել են մաքսիմումից դժգոհ հարուստ գյուղացիները։ 1794-ին հանրա– պետական զորքերը լուրջ հարված են հասցրել Շ–ի շարժմանը, որը վերջնակա– նապես ճնշվել է 1803-ին։ ՇՈՒԲ էսֆիր Իլյինիչնա (1894–1959), վավերագրական կինոյի սովետական ռե– ժիսոր։ ՌՍՖՍՀ վաստ․ արտիստ (1935)։ Կինոյում սկսել է աշխատել 1922-ից։ Զ․ Վերառվի հետ սկզբնավորել է սովե– տական հրապարակախոսական պատմա– վավեիագրական մոնտաժային ֆիլմի ինք– նատիպ ժանրը։ «Ռոմանովների դինաս– տիայի անկումը» (1927, ստեղծված է նա– խահեղափոխական փաստագրական նյու– թերով), «Մեծ ուղի» (1927), «Նիկոլայ II-ի Ռուսաստանը և Լև Տոլստոյը» (1928) ֆիլմերը դարձել են սոցիալական մեծ հըն– չողության վավերագրեր։ Հաջորդ կինո– նկարները վերաբերում են ժամանակա– կից կյանքին։ Լավագույններից են՝ «Մոսկ– վան կառուցում է մետրո» (1934), «Մովետ– ների երկիրը» (1937), «Իսպանիա» (1939), «Թշնամու դեմքը» (1941) ևն։ 1943–53-ին աշխատել է Վավերագրական ֆիլմերի կենտր․ ստուդիայում, եղել «Օրվա նո– րություններ» կինոժուռնալի ռեժիսոր։ Հեղինակ է «Խոշոր պլանով» գրքի (1959)։ ՇՈհԲԵՐՏ (Schubert) Ֆրանց Պետեր (31․1․ 1797, Լիխտենթալ, Վիեննայի մոտ – 19․11․1828, Վիեննա), ավստրիացի կոմ– պոզիտոր։ Ծնվել է դպրոցական ուսուցչի ընտանիքում։ Երաժշտության առաջին դաստիարակներն էին հայրը (ջութակ), ավագ եղբայրը՝ Իգնացը (դաշնամուր), եկեղեցական ռեգենտ Մ․ Հոլցերը (երգե– ցողություն)։ 1808-ից երգել է պալատական կապելլայում, պարապել Վ․ Ռուժիչկայի (գեներալ բաս), մինչև 1816-ը՝ Ա․ Սալիե– րիի (կոնտրապունկտ և կոմպոզիցիա) մոտ։ 1813–14-ին անցել է ուսուցչական սեմինարիայի դասընթաց, ապա աշխա– տել որպես ուսուցչի օգնական (մինչև 1818-ը)։ Շ–ի երկերը սկսել են հրատա– րակվել միայն 1821-ից։ ճանաչում են գտել հատկապես երգերը, որոնց եռան– դուն պրոպագանդողն էր երգիչ 6ո․ Մ․ Ֆոգլը։ 1823-ին Շ․ ընտրվել է Շտիրիայի և Լինցի երաժշտական միությունների պատվավոր անդամ։ Շ․ ռոմանտիզմի երաժշտության առա– ջին խոշորագույն ներկայացուցիչն է։ Ապ– րելով մետեռնիխյան ռեակցիայի պայման– ներում, իր ստեղծագործության մեջ ձըգ– տել է վերաստեղծել կյանքում բացակա–