Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/596

Այս էջը սրբագրված չէ

րի հասարակական արժեքը Կ․ Մարքսն անվանել է Շ․ ա․։ Արժեքի հասարակական բնույթը դրսևորվում է շուկայում։ Նույնա– տեսակ ապրանքների անհատական ար– ժեքները ձեռնարկություններում տարբեր են։ Սակայն ապրանքների արժեքի մեծու– թյունը որոշվում է ոչ թե անհատական, այլ հասարակայնորեն անհրաժեշտ աշխա– տանքային ծախսումներով։ Շ․ ա․ ձևավոր– վում է ներճյուղային մրցակցության ազ– դեցությամբ։ Շուկայական, կամ հասարա– կական, արժեքի կոնկրետ մակարդակը որոշվում է տվյալ ճյուղի միջին (բացա– ռիկ դեպքերում և կարճ ժամանակամիջո– ցում՝ լավագույն կամ վատագույն) պայ– մաններում արտադրվող և հիմնական զանգվածը կազմող ապրանքների անհա– տական արժեքով։ Արտադրության պայ– մանների փոփոխությունն ազդում է Շ․ ա–ի մակարդակի ւխա։

ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԵՐ, շուկայում իրացվող ապրանքների արժեքի դրամական արտա– հայտություն․ փաստացի գներ, որոնցով իրականացվում է ապրանքների առք ու վաճառքը։ Կապիտալիզմի պայմաններում ձևավորվում են տարերայնորեն և առա– ջարկի ու պահանջարկի ազդեցությամբ շեղվում շուկայական արժեքից վեր կամ վար։ Ներքին մեծածախ առևտրում որպես Շ․ գ․ հանդես են գալիս այլ ձեռնարկու– թյուններին, մոնոպոլիաներին կամ միջ– նորդ–ֆիրմաներին արտադրանքի վաճառ– քի, իսկ մանրածախ առևտրում՝ բնակչու– թյանը ապրանքների ու ծառայություննե– րի իրացման գները։ Մոնոպոլիաների (այդ թվում միջազգային) ներսում արտա– դրանքի իրացման ժամանակ կիրառվող Շ․ գ․ կոչվում են տրանսֆերտային՝ փո– խանցման գներ, օգտագործվում են հար– կադրումից խուսափելու համար և առևտ– րական գաղտնիք են։ Շ․ գ–ի տարատեսակ են միջազգային կապիտալիստական առևտրում կնքվող գործարքների գները։ Սոցիալիստական երկրներում շուկա– յական են գյուղաանա․ կոոպերատիվնե– րի (ՍՍՀՄ–ում՝ կոլտնտեսությունների), անձնական օժանդակ տնտեսություննե– րի, մենատնտեսների ապրանքների գնե– րը, որոնց տարերային շարժումը սահմա– նափակվում է պետ․ մանրածախ գների սիստեմի ու պետ․ առևտրի զարգացման ազդեցությամբ։

ՇՈՒԿՇԻՆ Վասիլի Մակարովիչ [25․7․1929, գ․ Սրոստկի(Ալթայի երկրամասում)–2․10․ 1974, ստանիցա Կլետսկայա (Վոլգոգրադի մարզում), թաղված է Մոսկվայում], ռուս սովետական գրող, կինոռեժիսոր, դերասան։ ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1969)։ ՍՄԿԿ անդամ 1955 թվականից։ 1960 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ Տպագրվել է 1959 թվականից։ 1963 թվականին հրատարակել է «Գյուղաբնակները» պատմվածքների ժողովածուն։ 1964 թվականին Շուկշինի սցենարով նկարահանվել է «Ապրում է այսպիսի տղա» ֆիլմը։ ժամանակի ընթացքում ավելի որոշակի է հնչել գրողի բանավեճը «մարդ–ֆանաոմների», դեմագոգների և բյուրոկրատների հետ («Այնտեղ, հեռվում», ժողովածու)։ Շուկշինի հետաքրքրությունը հյութեղ ժողովրդական բնավորությունների նկատմամբ տարբեր կերպ է դրսևորվել «Լյուբավինները» (1965, «Լյուբավինների վախճանը», կինոնկար, 1972) պատմահեղափոխական վեպում, Ստեփան Ռազինի մասին «Ես եկել եմ ազատություն տալու ձեզ» (1971) կինովեպում, պատմվածքաշարերում («Բնավորություններ», ժողովածու, 1973, «Ձեր որդին և եղբայրը», 1966, «Տարօրինակ մարդիկ», 1971, ֆիլմերը)։ Քաղքենիական գիտակցության հոգեզրկությանը մարդկային հոգու դիմակայման թեման «Կարմիր բռինչ» կինովիպակում (նաև Շուկշինի սցենարով ստեղծված նույնանուն ֆիլմում, ուր Շուկշինը խաղացել է գլխավոր դերը) հասել է գեղարվեստական մարմնավորման մեծ ուժի։ Շուկշինը նկարահանվել է նաև «Երկու Ֆեոդոր», «Խոսք եմ խնդրում», «Նրանք մարտնչել են հանուն հայրենիքի», «Հասարակ պատմություն», «Տղամարդկային խոսակցություն», «Լճի մոտ» (Չեռնիխի դերակատարման համար՝ ԽՍՀՄ պետական մրցանակ, 1971) ֆիլմերում։ Շուկշինի ստեղծագործությանը բնորոշ է աշխարհը ազգային և սոցիալհոգեբանական տիպերի բազմազանության մեջ տեսնելու ձգտումը, ուշադրությունը կենսական պրոցեսների բարդությունն արտացոլող ժամանակակից հասարակության կուլտուրական և բարոյական շերտավորման նկատմամբ։ Հայկական հեռուստատեսությամբ բեմադրվել են Շուկշինի «Մինչե աքլորականչը» (1976) և «Դեպք ռեստորանում» (1981) գործերը։ Լենինյան մրցանակ (1976, ետմահու)։ Երկ․ Պատմվածքներ, Ե․, 1979։ Избр․ произв․, 2 изд․, х․ 1–2, М․, ^976․ ^^․Коробов В․ И․, Василий Шукшин․ Творчество, личность, М․, 1977․

ՇՈՒՄԱԻԵՐ (Schumacher) Կուրտ (1895– 1952), Գերմանիայի սոցիալ–դեմոկրատա– կան կուսակցության (ԳՍԴԿ) գործիչ։ ԳՍԴԿ անդամ է 1918-ից։ 1920-24-ից ս–դ․ կուսակցության «Շվեբիշե տագվախտ» («Schwabische Tagwacht») թերթի խմբա– գիր Շտուտգարտում։ 1930–33-ին՝ Ռայխս– տագի դեպուտատ։ Ֆաշիստական դիկտա– տուրայի տարիներին (1933–45) եղել է համակենտրոնացման ճամբարում (1943– 1944-ի ընդմիջումով)։ Ֆաշիզմի ջախջա– խումից հետո Արևմտյան Գերմանիայում ս–դ․ կուսակցությունը վերականգնելու կազմակերպիչներից, սոցիալ–դեմոկրատ– ներին և կոմունիստներին միասնական կուսակցության մեջ միավորելու հակա– ռակորդ։ Հիմնադիր ժողովում (Հանովեր, 1946) ընտրվել է ԳԱԴԿ նախագահ։ Ռե– ֆորմիզմի, դասակարգային համագոր– ծակցության և հակակոմունիզմի գաղա– փարների կողմնակից։

ՇՈՒՄԱՆ [Schumann, օրիորդական ազգա– նունը՝ Վիկ (Wieck)] Կլարա (1819– 1896), գերմանացի դաշնակահարուհի։ Ռ․ Շումանի կինը։ Երաժշտ․ կրթությունն ստացել է հորից՝ Ֆ․ Վիկից։ Համերգային գործունեությունն սկսել է 13 տարեկա– նից։ Հյուրախաղերով հանդես է եկել բազ– մաթիվ երկրներում (Ռուսաստանում՝ 1844-ին և 1863–64-ին)։ Դաշնամուրի և նվագախմբի կոնցերտի, ջութակի համար գրված երկերի, ռոմանսների, երգերի ենի հեղինակ է։ Շ ՈՒ ՄԱՆ (Schumann) Ռ ո բ և ր տ Ալեք– սանդեր (8․6․1810, Ցվիկաու–29․7․1856, էնդենիխ, Բոննի մոտ, թաղված է Բոն– նում), գերմանացի կոմպոզիտոր և երա– ժըշտական գրող։ Ծնվել է հրատարակչի ընտանիքում։ Փոքրուց հանդես է բերել գեղարվեստական բազմակողմանի ձիրք։ 13 տարեկանից ելույթներ է ունեցել իբրե դաշնակահար։ 1828-ից Լայպցիգի և Հայ– դելբերգի համալսարաններում ուսումնա– սիրել է իրավաբանություն, միաժամանակ Լայպցիգում, իբրև դաշնակահար, կատա– րելագործվել հայտնի մանկավարժ Ֆ․ Վի– կի մոտ։ 1831–32-ին երաժշտության տե– սության դասեր է առել կոմպոզիտոր և դիրիժոր Հ․ Դոռնից։ Հնարել է մեխ․ սար– քավորում մատների արագացրած վար– ժեցման համար, սակայն վնասել է աջ ձեռքը և հրաժարվել վիրտուոզ–դաշնա– կահար դառնալու մտքից։ 1834-ին հիմնել է «Նոր երաժշտական հանդես»-ը («Neue Zeitschrift fur Musik», Լայպցիգ, եղել է հեղինակ և խմբագիր մինչև 1844-ը), այն դարձնելով գերմ․ երաժշտության առա– ջադիմական ուղղության օրգան։ Հանդե– սի շուրջը համախմբված համախոհ–բա– րեկամներին Շ․ անվանել է «Դավթի միու– թյուն» («Դավիդսբունդ), որը աստվածա– շնչային Դավիթ թագավորի նման պետք է հաղթեր փղշտացիներին (արվեստի առաջ– ընթացը արգելակող հետադեմ քաղքե– նիներին)։ 1840-ին Շ․ ամուսնացել է դաշնակահարուհի Կ․ Վիկի հետ (տես Կ․ Շուման), համերգներով միասին շըր– ջագայել մի շարք երկրներում (Ռուսաս– տանում՝ 1844-ին)։ 1843-ին որոշ ժամա– նակ դասավանդել է Լայպցիգի կոնսեր– վատորիայում (դաշնամուր, կոմպոզիցիա և պարտիտուրի ընթերցում)։ 1844-ից ապ– րել է Դրեզդենում, 1850-ից՝ Դյուսելդոր– ֆում, ուր ստեղծագործելու հետ մեկտեղ հանդես է եկել որպես երգչախմբերի և նվագախմբի դիրիժոր։ 1840-ական թթ․ վերջերից Շ–ի հոգեկան հիվանդությունը սաստկացել է։ Կյանքի վերջին երկու տա– րին անցկացրել է հոգեբուժարանում, որ– տեղ և մահացել է։ Շ․ ռոմանտիկական արվեստի ամենա– վառ ներկայացուցիչներից է։ Նրա ստեղ– ծագործությունը սերտորեն կապված է գերմ․ ժող․ կենցաղային և դասական երա– ժըշտության հետ։ Շ–ի երկերից շատերը ոգեշնչված են ռոմանտիկական գրակա– նությամբ, որի նուրբ գիտակն էր նա։ Շ․ ընդլայնել է երաժշտ․ լեզվի և ձեերի շրջա– նակները։ Շ–ի դաշնամուրային գործերի մեծ մասը քնարական–դրամատիկական, «դիմա– պատկերային», միմյանց հետ շաղկապ– ված սյուժետային–հոգեբանական առանց– քով միավորված պիեսների շարքեր են։ Ամենաբնորոշներից է «Կառնավալ»-ը (1834–35), որին հարում են «Թիթեռնիկ– ներ՜ը (1829–31), «Դավիդսթյունդ– լերներ»-ը (1837) են։ Նվաճումներից է «Կրայսլերիանա»-ն (1838), որը մարմնա– վորում է է․ Թ․ Ա․ Հոֆմանի գրական հե– րոս Ցոհաննես Կրայսլերի կերպարը։ Լայն տարածում են գտել նաև Շ–ի դաշնա– մուրային վարիացիաները («Սիմֆոնիկ էտյուդներ», 1834), կոնցերտը (1841–45), 3 սոնատները (1833–35, 1835–38, 1835– 1836), դո մինոր ֆանտազիան (1836), որոնցից յուրաքանչյուրը տվյալ ժանրի