Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/598

Այս էջը սրբագրված չէ

Գրկ․ Т ю м е н е в А․ И․, Государствен ное хозяйство древнего Шумера, М․– Л․, 1956; Дьяконов И․ М․, Общественный и государственный строй Древнего Двуречья, Шумер, М․, 1959; Струве В․ В․, Госу дарство Лагаш, Борьба за расширение граж данского права в Лагаше XXV–XXIV вв․ до н․ э․․ М․, 1961; Крамер С․ Н․, Исто рия начинается в Шумере, М․, 1965; О п п е н- хейм А․Л-, Древняя Месопотамия, М․, 1980․ Ռ․ Իշխանյան


ՇՈւՄԵՐԵՐԵՆ, սումերերեն, շումեր ների լեզուն։ Գիտությանը ծանոթ լեզու ներից որեէ մեկի հետ Շ․ ազգակից չէ։ Խոսվել է Միջագետքում, գլխավորապես հվ․ շրջաններում առնվազն մ․ թ․ ա․ V հազարամյակից մինչե մ․ թ․ ա․ II հա զարամյակի կեսերը, այնուհետե, որպես մեռած լեզու գործածվել է աքքադացինե– րի և այլ ժողովուրդների կողմից՝ թագա վորական արձանագրությունների մեջ կրոնական և գիտական բնագրերում մինչե մ․ թ․ ա․ II դարը։ Տարբերում են Շ–ի հետն յալ շրջանները, մ․ թ․ ա․ 2900–2500 թթ․ Շ․ հուշարձաններ՝ հնագույն շրջան, մ․ թ․ ա․ 2500–2300 թթ․ հուշարձաններ՝ հին շրջան, մ․ թ․ ա․ 2300–2200 թթ․՝ անցման շրջան, մ․ թ․ ա․ 2200–2000 թթ․՝ նոր շրջան և մ․ թ․ ա․ 2000–1700-ական թթ․՝ ուշ շումերական շրջան։ Սրանց հա ջորդում է ետշումերյան շրջանը, երբ Շ․ դադարել էր խոսակցական լեզու լինե լուց։ Շ–ին բնորոշ է միենույն արտասանու թյունն ունեցող տարբեր բառերի մեծա քանակ առկայությունը։ Տարբերակված են անցողական և անանցողական բայերը, անանցողականները երեան են գալիս որպես անուն–ստորոգյալ՝ միայն I և II դեմքերի արտահայտությամբ, որոշիչնե րը լինում են նախադաս, չհոլովված, նա խադասություններում հանդիպում են էր գատիվ կառուցվածքներ։ Գոյականն ունի շուրջ 10 հոլովաձե, որոնք կազմվում են բառերին հոլովական մասնիկների կցու մով։ Շ–ից բառային փոխառություններ են կատարել շրջակա լեզուները, ամենից ավելի աքքադերենը, ինչպես նաև հընդ– եվրոպական նախալեզուն։ Հայերենում կան մի շարք շումերական բառեր, այդ թվում՝ արագիլ (arakgilim – բարձրա սրունք թռչուն), գագաթ (gaggud – գլուխ), ագարակ (agar) ևն։ Գրկ․ Дьяконов И․ М-, Шумерский язык, в кн․։ Языки Азии и Африки, т․ 3, М․, 1979․


ՇՈՒՄԵՐՆԵՐ, ս ու մ և ր ն և ր, հնագույն ժողովուրդ Հարավային Միջագետքում, որն այդտեղ բնակվել է դեռես մ․ թ․ ա․ У հազարամյակում։ Մարդաբանորեն պատկանել են եվրոպեոիդ ռասայի ւսր՜ մենոիդ խմբին։ Շ–ի լեզվաբանական պատ կանելությունն անհայտ է։ Ենթադրվում է, որ Շ․ նախապես տարածված են եղել նաև Հյուսիսային Միջագետքում և մ․ թ․ ա․ III հազարամյակի սկզբին սեմական աք– քադացիների ճնշման տակ շարժվել են հվ․։ Մ․ թ․ ա․ IV հազարամյակի վերջին Շ․ ստեղծել են պատկերագիրը, իսկ մ․ թ․ ա․ III հազարամյակի կեսին՝ սեպագիրը, որը որդեգրել են աքքադացիները, ապա տա րածվել է Արեմտյան Ասիայի շատ երկրնե– րում, ինչպես նաև Արարատյան թագավո րությունում (Ուրարտու), Շ․ ունեցել են իրենց ուրույն դիցաբանը, բանահյուսու թյունը, գրականությունը, մշակույթը։ Մ․ թ․ ա․ III հազարամյակի կեսին սկսվել է աքքադացիների հետ Շ–ի լեզվական ձուլման ընթացքը, որն ավարտվել է մ․ թ․ ա․ II հազարամյակի 1-ին կեսին, որից հետո Շ․ վերացել են պատմության ասպարեզից։ Շ–ի լեզուն՝ շու մերերենը Որպես գրոց լեզու մինչև մ․ թ․ ա․ II դ․ շարունակել են գործածել աքքադացինե րը և այլ ժողովուրդներ։ Շ–ի մշակույթը փոխանցվել է աքքադացիներին և հարևան մյուս ժողովուրդներին։ Գրկ․ Дьяконов И․ М․, Народы древ ней Передне^։ Азии, в кн․։ Переднеазиатский этнографический сборник, в․ 1, М․, 1956; Р е д е р Д․ Г․, Мифы и легенды Древнего Двуречья, М․, 1965․ Տես նաև Շումեր հոդ վածի գրականությունը։ Ռ․ Իշխանյան


ՇՈՒՄՍԿԻ (իսկական ազգանունը՝ Շ ո– մ ի ն) Չուրի Վասիլևիչ [1887–1954], ուկրաինացի սովետական դերասան։ ԱՍՀՄ ժող․ արտիստ (1944)։ ՍՄԿԿ ան դամ 1942-ից։ 1917–20-ին իյերսոնում կազ մակերպել է սիրողական ուկր․ թատրոն և ստուդիա։ 1925–34-ին «Դերժդրամա»-ի (այժմ՝ Օդեսայի Հոկտեմբերյան հեղափո խության անվ․ թատրոն) դերասան։ 1934-ից աշխատել է Կիեի Ի․ Ֆրանկոյի անվ․ թատրոնում։ Լավագույն դերերից են՝ Շվանդյա (Տրենյովի «Լյուբով Ցարովա– յա»), Գայդայ, Բոգդան 1սմելնիցկի (Կոռ– նեյչուկի «էսկադրայի խորտակումը», «Բոգդան Խմելնիցկի»), խլեստակով, Քա ղաքագլուխ (Գոգոլի «Ռեիզոր»), Ֆիլիպ II (Շիլլերի «Դոն Կառլոս»)։ Նկարահանվել է կինոյում (մարշալ Վասիլեսկի, «Երրորդ հարվածը», 1948, և «Ստալինգրադյան ճակատամարտ», 1949)։ ՍՍՀՄ պետ․ մըր– ցանակներ (1950, 1951)։


ՇՈհՄՍԿԻ (իսկական ազգանունը՝ Չ և ս– ն ո կ ո վ) Սերգեյ Վասիլևիչ (1820–1878), ռուս դերասան։ 1841-ին ավարտել ԷՄոսկ– վայի թատերական ուսումնարանը, աշա կերտել Մ․ Շչեպկինին։ 1841 –78-ին աշ խատել է Փոքր թատրոնում (1847–50-ին՝ Օդեսայի թատրոնում)։ Շ․ իր լավագույն կերպարներն ստեղծել է 1850–60-ական թթ․՝ Կոչկարյով, Ւղեստակով (Գոգոլի «Ամուսնություն», «Ռեիզոր»), Կրեչինսկի (Սուխովո–Կոբիլինի «Կրեչինսկու հարսա նիքը»), ժադով (Ա․ Օստրովսկու «Եկա մտաբեր պաշտոն»), Իոհան Ահեղ (Ա․ Տոլստոյի «Իոհան Ահեղի մահը») ևն։ Շ–ի խաղն աչքի էր ընկնում բարձր վարպետու թյամբ, անկեղծությամբ, պարզությամբ։ 1860-ական թթ․ վերջից Մոսկվայի կոնսեր վատորիայում դասավանդել է բեմական արվեստ, բեմադրել Գլինկայի «Կյանքը հանուն արքայի» («Իվան Սուսանին», 1869)։


ՇՈՒՅԱ, քաղաք, ՌՍՖՍՀ Իվանովոյի մար զի Շույայի շրջանի վարչական կենտրոնը (1932-ից)։ Նավահանգիստ Տեզա գետի աՓին, երկաթուղային կայարան։ 72 հզ․ բն․ (1980)։ Պատմ․ աղբյուրներում հի շատակվում է 1539-ից։ 1778-ից եղել է Վլադիմիրյան փոխարքայության, 1796-ից՝ Վլադիմիրյան նահանգի, 1918–32-ը՝ Իվա– նովո–Վոզնեսենսկի նահանգի գավառա կան քաղաք։ 1838-ին քաղաքում հիմնա դրվեց առաջին մանվածքային ֆաբրիկան։ 1850-ին Շ–ում կար 17 գործվածքային ֆաբ րիկա։ 1903-ին Շ–ում կազմակերպվեց առաջին ս–դ․ խմբակը։ 1905–07-ին տեքս տիլագործների մեջ պրոպագանդիստա կան աշխատանք է տարել Մ․ Վ․ Ֆրունզեն, որի ղեկավարությամբ 1917-ին Շ–ի բան վորները մասնակցեցին Հոկտեմբերյան զինված ապստամբությանը Մոսկվայում։ Շ–ում կան տեքստիլ, հարմոնների, կա հույքի, մահուդի, ժանեկավոր ասեղնա գործության, կարի, տրիկոտաժի, մեքենա շինական, մետաղի գլոցման, քիմ․ ման րաթելի և այլ ձեռնարկություններ, ման կավարժական ինստ․, ինդուստրիալ տեխ նիկում, բժշկ․ ուսումնարան, հայրենագի տական թանգարան։ Շ–ում է Մ․ Վ․ Ֆրուն– զեի հուշաթանգարանը։


ՇՈՒՆԳԻՏ (Կարելական ԻՍՍՀ Շունգա գյուղի անունից), 1․ միներալային նյութ, բաղկացած ամորֆ ածխածնից, խիստ ման րացված գրաֆիտից և անօրգանական նյութերի խառնուրդից։ Պարունակում է 93–98% ածխածին, 3–4% ազոտ, թթվա ծին, ծծումբ, հիդրոսկոպիկ ջուր և մինչե 2% մոխիր։ Գույնը սև փայլուն է, կարծրու թյունը՝ մոտ 4, խտությունը՝ 1840–1980 կգ/մ3։ Առաջացնում է մանր կուտակներ, երակիկներ։ 2․ Բարձր աստիճանի մե– տամորֆային բիտում (տես Բիտումներ)։ Հանքավայրերը հազվադեպ են։ Կիրառ վում է շենքերի հարդարման համար, որպես բետոնի լցանյութ և ջերմամեկու սիչ նյութ։


ՇՈՒՆՏ (<անգլ․ shunt – ճյուղավորում), էլեկտրական կամ մագնիսական շղթային զուգահեռ միացվող էլեկտրական հաղոր դիչ կամ մագնիսալար՝ էլեկտրական հո սանքի կամ մագնիսական հոսքի ճյուղա վորման համար։ Օրինակ, Շ–ի օգնությամբ կարելի է մեծացնել ամպերմետրի չափման տիրույթը, չափվող Ix; հոսանքը, որը Շ–ի և ամպերմետրի միջև բաշխվում է դրանց Re և Ra դիմադրություններին հակադարձ համեմատական, որոշվում է I*=IuX X^l+j^-^=Iu-Kc բանաձևով, որտեղ 1Ա–ն ամպերմետրի ցուցմունքով որոշվող հոսանքի ուժն է, Kc-ն՝ շունտավորման գործակիցը։ Հարմարության համար Շ–ի դիմադրությունն ընտրում են այնպես, որ Kc-ը հավասար լինի 10, 100, 1000։ ՇՈհՆՏՈՒԿ, խուտոր ՌՄՖՍՀ Կրասնոդա րի երկրամասի Ադըղեական Ինքնավար Մարզի Մայկոպի շրջանում, շրջկենտրո նից 36 կմ հվ․։ Բնակչությունը՝ հայեր, ադըղեներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի և հացահատիկային կուլտու րաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծու թյամբ։ Ունի ակումբ, բուժկայան։ Հայերը եկել են Լոոյից, 1932-ին։


ՇՈՒՇԱՆ (Lilium), շուշանազգիների ըն տանիքի բազմամյա սոխուկավոր բույսե րի ցեղ։ Ծաղիկները հաճախ բուրավետ են, սպիտակ, դեղին, կարմիր կամ նարըն– ջագույն, 13–15 սմ տրամագծով, խողովա– կավոր, զանգակաձև կամ գավաթաձև։ Տերևները գծային են, նշտարաձև, ձվաձև, նստադիր, հերթադիր կամ տերևափնջե րով դասավորված։ Պտուղը բազմասերմ տուփիկ է։ Հայտնի է Շ–ի ավելի քան 90