պես էլ հարևան հայկ․ գյուղերից տեղա– փոխած շինականներով ու արհեստավոր– ներով։ Փանահ քսանը շուտով իրեն Ղա– րաբաղի տեր հռչակելով՝ խարխլել է հայ մելիքությունների միասնությունը, ջլա– տել նրանց ուժերը։ Նրա հաջորդ Իբրա– հիմ խանը, իր տիրապետությունը տարա– ծելով Ղարաբաղի ու Սյունիքի մելիքու– թյունների վրա և սերտ կապեր հաստա– տելով օսմանյան սուլթանության հետ, ամեն կերպ աշխատել է խափանել Արևել– յան Հայաստանի միավորումը Ռուսական կայսրությանը։ 1790-ական թթ․, Շ․, լինելով Անդրկով– կասի կարևորագույն ռազմ, ուքաղ․ կենտ– րոններից մեկը, ենթարկվել է պարսկ․ զորքերի հարձակմանը։ 1795-ի օգոստո– սին պարսկ․ զորաբանակը, Աղա–Մահմեդ քսան Ղաշարի գլխավորությամբ, պաշարել է Շ․։ 33-օրյա հերոսական դիմադրության ժամանակ հատկապես աչքի են ընկել շրջակա գյուղերից հավաքված և բերդի հվ․ և արմ․ կողերի կիրճերում պատսպար– ված 12 հզ․ հայ ընտանիքները, որոնք պարբերական հարձակումներով ոչնչաց– րել են թշնամուն։ Աղա–Մահմեդ խանի երկրորդ հարձակման ժամանակ (1797-ի գարնանը) Իբրահիմ խանն իր զորքերով Շ–ից փախել է Դաղստան։ Անպաշտպան բերդաքաղաքը ենթարկվել է պարսից ավերածությանն ու կողոպուտին։ Շուտով Աղա–Մահմեդ խանն սպանվել է Շ–ում, պարսկ․ զորքը անկանոն նահանջել է, քաղաքն առժամանակ զերծ է մնացել թըշ– նամու հարձակումներից։ XIX դ․ սկզբին Շ․ դարձել է ռուս–պարսկ․ պատերազմնե– րի ռազմաբեմ։ 1805-ի մայիսի 14-ին Կու– րակ գետի ափին կնքված պայմանագրով, երբ Ղարաբաղն անցել է Ռուսաստանին, Շ–ում պարսկ․ կայազորին Փոխարինել է ռուս, կայազորը։ 1826-ի հուլիսին պարսկ․ 60-հազարանոց զորաբանակը, Աբբաս– Միրզայի հրամանատարությամբ, պաշարել ԷՇ․4 նպատակ ունենալով այն գրավելուց հետո մտնել Թիֆլիս և վերստին նվաճել Անդրկովկասը։ Սակայն ռուս, կայազորի (1700 մարտիկ) և շրջակա գյուղերից օգ– նության եկած նույնքան հայ աշխարհա– զորայինների շուրջ երկամսյա հերոսա– կան պաշտպանությամբ ձախողվել է Պար– սից արքունիքի նվաճողական պլանը։ Շ–ի պաշտպանությամբ Փակվել է պարսկ․ զորքի առաջխաղացման ճանապարհը, և ժամանակ ապահովվել՝ ռուս, օգնական ուժերի Փոխադրման և հակառակորդին ջախջախելու համար։ Ղարաբաղը Ռուսաստանին միացվե– լուց հետո Շ․ ձեռք է բերել կայուն խաղա– ղություն, տնտ․ ու մշակութային զարգաց– ման մեծ հնարավորություններ։ Ստեղծվել են արհեստագործական բազմաթիվ ըն– կերություններ։ Շ–ի հայ վաճառականները սերտ կապեր են հաստատել Մոսկվայի, Պետերբուրգի և եվրոպական այլ քաղաք– ների հետ։ Շ–ի գորգագործների ու նորա– բաց մետաքսակարժական ֆաբրիկաների արտադրանքները տարածվել են այդ կենտրոնների շուկաներում։ Լեռնային Ղարաբաղում սովետական կարգեր հաստատվելու նախօրյակին Շ․ դարձել է ազգամիջյան արյունահեղ բա– խումների թատերաբեմ։ 1920-ի մարտին Շուշիի ընդհանուր տեսք (XIX դ․) Շուշիի կիրճը Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին (XIX դ․) Շ․ ժամանած թուրք, զորապետներ Նուրի և Խալիլ փաշաները, տեղի մուսավաթա– կան կառավարիչ Ւտսրով–բեկ Սուլթանո– վի ու նրա կուսակիցների հետ հրդեհել են քաղաքի հայկ․ թաղամասը (շուրջ 7 հզ․ տուն), կոտորել հայ բնակչության (35 հզ․) մեծ մասին, կողոպտել ունեցված– քը։ Շ–ի ողբերգությունը դատապարտել են Ս․ Օրջոնիկիձեն և ուրիշներ։ Շ–ում են ծնվել հայ պրոֆեսիոնալ հեղա– փոխականներ, պետական ու կուսակցա– կան գործիչներ Ս․ Կասյանը, Ս․ Տեր– Դաբրիելյանը, Ա․ Հովհաննիսյանը, Ս․ Համբարձումյանը, Հ․ Գյուլիքևխյանը, Ա, Բեկզադյանը, Սովետական Միության կրկնակի հերոս Ն․ Ատեփանյանը և շատ ուրիշներ։ Կրթական և մշակութային կյանքը։ 1820-ական թթ․ կեսից Շ–ում գործել են Բա– զելի Ավետարանական ընկերության մի– սիոներական հայկ․ դպրոցը և տպարանը։ Դպրոցը տվել է մեծ թվով ուսուցիչներ ու քարոզիչներ, իսկ տպարանը հրատարակել է հոգեոր ու աշխարհիկ բովանդակությամբ բազմաթիվ գրքեր, ժողովածուներ։ 1837-ին ցարական կառավարությունն արգելել է միսիոներների գործունեությունը, սակայն հայկ․ տպարանը շարունակել է գործել։ 1838-ին բացվել է Շ–ի թեՎական դպրոցը, որը հիմնականում պատրաստել է տար– րական դպրոցի ուսուցիչներ։ Դպրոցում ստեղծվել է քաղաքի առաջին գրադարա– նը։ XIX դ․ վերջին և XX դ․ առաջին քսան– ամյակում քաղաքի ուս․ կյանքում խոշոր դեր է կատարել Շ–ի ռեաչական դպրոցը։ Նախասովետական Շ–ում լույս են տե– սել տասնյակից ավելի թերթեր ու հանդես– ներ։ Առաջինները օրական, կրոնական– մանկավարժական «Հայկական աշխարհ» (1864–71, 1874–79), ապա՝ «Քնար խոս– նակ» (1881) պարբերականներն են, որոնց հետևեցին «Գործ»-ը (1882–84), «Ազգա– գրական հանդես»-ի առաջին գիրքը (1895), «Ղարաբաղ»-ը (1911 – 12), «Ծիածան» ամ– սագիրը (1916), «Փայլակ»-ը (1915–17), «Նեցուկ» (1917) բոլշևիկյան թերթը են։ Շ․ տվել է գրական մի շարք նշանավոր դեմքեր։ Այստեղ են ծնվել Լեոն, Մուրա– ցանը։ Շ–ի լսարան–ակումբում են տրվել ինք– նագործ առաջին թատերախմբի ներկա– յացումները։ 1865-ին թիֆլիսահայ դերա– սաններ Դ․ Չմշկյանը, Մ․ Ամրիկյանը, Ա․ Մանդինյանը, տեղական ինքնագործ ուժերի հետ միասին, բեմադրել են «Վար– դան Մամիկոնյան», «Շուշանիկ», «Շկոլի վարժապետը» են, որոնց օրինակով հե– տագայում բեմադրվել են նաև Ղարաբաղի բարբառով գրված պիեսներ (Տ․ Նազար– յանի «ճըպատդ քոլադ կտրի», Կ․ Մելիք– Շահնա զար յանի «Տմբլաչի Խաչանը» են)։ 1882-ի օգոստոսին այստեղ հյուրախաղե– րով հանդես է եկել Պետրոս Ադամյանը։ 1891-ից Շ–ում գործել է «Ի^անդամիրյան թատրոնը», որի բեմում հաճախ տրվել են նաե ռուս, և ադրբ․ ներկայացումներ։ Թատրոնում ու քաղաքի այլ ակումբներում հյուրախաղերով հանդես են եկել Սիրա– նույշը, Դ․ Պետրոսյանը, Հ․ Աբելյանը, Դ․ Ավետյանը, Հ․ Զարիֆյանը, Սաֆրազ– յան ամուսինները։ 1904-ին Հ․ Աբելյանը հայ ու ադրբեջանցի դերասանների ուժե– րով (առաջին անգամ ադրբ․) բեմադրել է Շեքսպիրի «Օթելլոն»։ Շ․ զգալի դեր է խաղացել նաև ժող․ երաժշտ․ արվեստի զարգացման գործում։ Անդրկովկասում ճանաչված են եղել շու– շեցի երաժիշտները, որոնք նոր աստիճա– նի են բարձրացրել հին երաժշտ․ գործիք– ներով (թառ, քամանչա, զուռնա են) հըն– չեցվող ժող․ մեղեդին, մշակել–կատարե– լագործել են արլ․ երաժշտության զանա– զան ժանրեր։ Շ–ում են ծնվել ու ստեղծա– գործել երաժիշտ–կատարողներ ու կոմ– պոզիտորներ Ա․ Դեմուրյանը, Դ․ Ղազար– յանը, Բ․ Թումանյանը, Ա․ Մելիք–Փա– շաեը, Հ․ Իոանիսյանը, Ա․ Ալեքսանդրյա– նը, Դ․ Մելիքյանը, Բ․ Մելիքյանը, Ավա– նեսը, Ս․ Օգանեզաշվիլին, Լ․ Կարախա– նը և ուրիշներ, ադրբեջանցիներից՝ կոմ– պոզիտորներ Ու․ Հաջիբեկովը, Զ․ և Ս․ Հաջիբեկովները, Ա․ Աբասովը, Ա․ Ալես– կերովը, երգիչներ Բյուլ՜բյուլը, Իոսն Շու–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/600
Այս էջը սրբագրված չէ