Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/61

Այս էջը սրբագրված չէ

աշխարհաբարի մշակման հարցերին նվիրված հոդվածներ; 1878-ին հիմնադրել է ապարան, հրաաարակել իր կազմած «Համառոտ դիցաբանություն» (1878) և «Նոր այբբենարան ֆրանսերեն» (1880) դասագրքերը։ Տպարանը 1881-ին Փակվել է թուրք, իշխանությունների կողմից։ Մ․ հիմնել և խմբագրել է <Մետեորա> (1880– 1881) հանդեսը։ Գործակցելով Տետեյաննե– րի հետ, 1872–76-ին թարգմանել ու հրա– տարակել է Ա․ Դյումայի «Բոլին», Օ․ Ֆեո– յեի «Աղքատ երիտասարդի մը վեպը», Ա․ Աշարի «Հետվիճի երդումը», ժ․ Սանդի «Ֆլավի» և «Լեոն Լեռնի», Ր․ Ֆեպրի «Բա– րիզն Ամերիկա» երկերը։ Մ–ի թարգմանու– թյամբ 1879-ին առաջին անգամ հայերեն լույս է տեսել Բոկաչչոյի «Տասնօրյակ»-ը («Դեկամերոնի» ընտրանի՝ երկու հատո– րով)։ Մ․ ակտիվորեն մասնակցել է գմյուռ– նահայ հասարակական–լուսավորական կյանքին, գաղթավայրի Հայ ընթերցա– տան և վարժարանների գործունեությա– նը, ընտրվել ազգային վարչությունում։ Գրկ․ ՝՝Հակոբյան Մ․ Ն․, «Մետեորա» հանդեսը արևմտահայ լուսավորական–դեմո– կրաւոական շարժման մեշ, Ե․, 1977։ Մ․ Հակոբյան․

ՄՍԵՐՅԱՆ Զարմայր Մսերի [10․1836, ավան Հնչեշտ (այժմ՝ Կոտովսկ, Մոլդա– վական ՍՍՀ–ում)–12․5․1889, Մոսկվա], հրապարակախոս, խմբագիր։ Մ․ Մսերյա– նի որդին։ 1855-ին ավարտել է Լազարյան ճեմարանը, նշանակվել վերակացու և թուրքերենի ուսուցիչ։ 1860-ական թթ․ վարել է պետ․ պաշտոններ։ 1858– 62-ին հոր հետ խմբագրել է «ճռաքաղ»-ը, 1861 – 1864-ին՝ «Համբավաբեր Ռուսիո» հան– դեսը։ 1872–76-ին հրատարակել է «Փա– րոս»-ը (վերջինիս Կ․ Պոլսի թղթակիցն է եղել Հ․ Պարոնյանը)։ Առանձին գրքով լույս է ընծայել «Նոր այբբենարան հա– յերեն լեզվի ռուս, թարգմանությամբ» (1856)։ Կատարել է թարգմանություններ ռուսերենից U ֆրանսերենից։ Ա․ Տեր–Սաեփանյան

ՄՍԵՐՅԱՆ Լեոն Զարմայրի [21․4(3․5)․ 1867, Մոսկվա –3․1․1933, Մոսկվա], հայ լեզվաբան, հնագետ, պատմաբան։ Բա– նասիրական գիտ․ դ–ր (1901), պրոֆեսոր (1905)։ Զ․ Մսերյանի որդին։ Եղել ԷՄոսկ– վայի հնագիտական ընկերության անդամ։ Ավարտել է Լազարյան ճեմարանը, ապա՝ Մոսկվայի համալսարանի պատմաբանա– սիրական ֆակուլտետը (1890)։ Մինչե 1893-ը համեմատական լեզվաբանություն և իրանական լեզուներ է դասավանդել Լազարյան ճեմարանում, իսկ 1893– 1905-ին և 1915-ից հետո՝ հին պարսկ․, սանսկրիտ և հին հուն․՝ Մոսկվայի հա– մալսարանում։ 1905–15-ին եղել է Վար– շավայի համալսարանի համեմատական քերականության ամբիոնի վարիչը, վա– րել լեզվաբանության և Հին Արևելքի պատմության դասընթացները։ Մ․ հայա– գիտական և բարբառագիտական զեկու– ցումներով հանդես է եկել Փարիզի (1897), Հռոմի (1898), Համբուրգի, Աթենքի և արևելագիտական այլ կոնգրեսներում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հե– տո ակտիվորեն մասնակցել է սովետա– կան գիտական–հասարակական կյանքին։ Եղել է Մոսկվայի Ա․ Ս․ Պուշկինի անվ․ գեղեցիկ արվեստների թանգարանի հիմ– նադիրներից (գիտ․ քարտուղար)։ Զբաղ– վել է հայերենի այբուբենի, Մովսես Խո– րենացու, Վանի արձանագրությունների և հայերենում դրանց բառային ու ածանցա– յին տարրերի, հնդեվրոպական լեզուների համեմատական հնչյունաբանության, բա– յական թեքման, եգիպտա–արամեական պապիրուսների և հին պարսկերենի, գո– թերենի համեմատական քերականության հարցերով։ «Հայ բարբառագիտության ուսումնասիրություններ» (ռուս․, հ․ 1–2, 1897–1901) աշխատության մեջ Մ․ քննու– թյան հիմքում դրել է բարբառների հա– մեմատական հնչյունաբանությունը, այս տեսանկյունով էլ ուսումնասիրել է Մշո բարբառի հնչյունները, ձևաբանությունը, բառագիտությունն ու շարահյուսությունը։ իյ․ Կարադեչյան

ՄՍԵՐՅԱՆ Մսեր Գրիգորի (20․12․1808, Զմյուռնիա –2․7․1873, Մոսկվա), հայ մա– տենագիր, մշակութային գործիչ։ Սովորել է ծննդավայրի Մեսրոպյան վարժարա– նում, աշակերտել Հ․ Վանանդեցուն։ 1825-ին տեղափոխվել է էջմիածին, ուսու– մը շարունակել Գևորգյան ճեմարանում (Խ․ Աբովյանի հետ)։ Եղել է կաթողիկոսի ատենադպիրը։ 1848-ին հրավիրվել է Մոսկվա, կրոնի պատմություն և հայոց լեզու դասավանդել Լազարյան ճեմարա– նում։ Այստեղ, 1858–62-ին, որդու՝ Զ․ Մսերյանի հետ հրատարակել է <ճռա– քաղ>-ը, իսկ 1861–64-ին՝ «Համբավաբեր Ռուսիո» կիսամսյա թերթը։ Այս պարբերա– կաններում Մ․ տպագրել է կրոնաաստվա– ծաբանական բնույթի հոդվածներ («Թէոդո– րոսի միայնակեցի գովեստ ի սուրբ աս– տուածածին», «Քրիստոսի թուականն»), գրաբար բանաստեղծություններ ու պոեմ– ներ («Պարոյր պսակեալ», «Օթևանք դիւ– ցազանց հայոց»), պահպանողական դիր– քերից քննել հայ ժողովրդի ապագան։ Հետադիմական գաղափարների համար նրան խիստ քննադատել են Մ․ Նալբանդ– յանը և Ա․ Նազարյանը։ «Խմբագիր չափածո բանից» (1864) ժո– ղովածուում Մ․ խրթին գրաբարով և երկա– րաշունչ տողերով գովերգել է պատմական Հայաստանն ու Աստվածաշնչի զանազան դրվագներ։ Ուշագրավ է «Յիշատակարան կենաց և գործոց մեծանուն Պայագատաց Լազարետն տոհմի» (1856) մատենագի– տական–պատմաբանական աշխատությու– նը, որը Լազարյանների տոհմածառի գոր– ծունեությունը պատմական քննության ենթարկելու առաջին փորձն է։ Մ–ին որ– պես մատենագրի է ներկայացնում «Պատ– մութիւն կաթողիկոսաց էջմիածնի ի Սի– մէօնէ մինչ ցՑոհաննէս» (1876) գործը։ Կրոնադավանաբանական բնույթի են «Հաւատապատում, կամ այն է Մանր ուս– մունք քրիստոնեական հաւատոյ․․․» (1850) երկհատոր մենագրությունը, «Հրա– հանգ քրիստոնեական հաւատոյ» (1850) և «Մանր ուսմունք ազգային եկեղեցական պատմության․․․» (1874) դասագրքերը։ Նրա որոշ ուսումնասիրություններ («Միր– զայան պեյ, պատմություն վարուց նորա») և նամակներ (Խ․ Աբովյանին, Հ․ Ալամդար– յանին) ետմահու տպագրվել են կնոջ՝ Սոփիա Մսերյանի հրատարակած «Փարոս Հայաստանի» (1879–81) հանդեսում։ Գրկ․ Նալբանդյան Մ․, Անտիպ երկ․, Ե․, 1935։ Ս․ Շաիկյան ՄՍԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, սննդի արդյունաբերության ճյուղ, իրականաց– նում է կենդանիների, թռչունների, ճա– գարների մթերումն ու սպանդը, արտա– դրում միս, երշիկեղեն, մսի պահածոներ, կիսաֆաբրիկատներ, կենդանական չոր կեր, բժշկական պատրաստուկներ (ին– սուլին, հեպարին, լիպոկաին և այլն), ինչպես նաև սոսինձ, դոնդողանյութ, փ ետ րաաղվամա զային արտադրանք։ ՍՍՀՄ Մ․ ա․ բարձր զարգացած է, տեխնո– լոգիական պրոցեսները հիմնականում մե– քենայացված են։ Մսի հզոր կոմբինատներ կան Մոսկվայում, Լենինգրադում, Բաք– վում, Սեմիպալատինսկում, Օրսկում և այլուր։ 1980-ին արտադրվել է 9,2, ներ– առյալ բնակչության անձնական տնտեսու– թյուններում արտադրվածը՝ 15,0 (1940-ին՝ 4,7) մլն ա միս, 3,1 (0,4) մլն иг երշիկ և 1․2 (0,03) մլն иг մսի կիսաֆաբրիկատ։ Սոցիալիստական մյուս երկրներից մսի խոշոր արտադրողներ են Լեհաստանը, ԳԴՀ–ն, Հունգարիան, կապիտալիստա– կան երկրներից՝ ԱՄՆ–ը, Արգենտինան, Նոր Զելանդիան, Ավստրալիան։ Նախահեղափոխական Հայաստանում Մ․ ա․ չի եղել; Երևանում ու Ալեքսանդրա– պոլում կային միայն փոքր սպանդանոց– ներ։ Սննդային, հատուկ և տեխ․ նշանա– կության ենթամթերքների մեծ մասը չէր օգտագործվում կամ մասնակիորեն վե– րամշակվում էր այլ արտադրություննե– րում,։ ճյուղի ձևավորումն ու զարգացումը սկսվեց սովետական կարգերի հաստա– տումից հետո։ 1935-ին շահագործման հանձնվեցին Լենինականի մսի–պահածո– ների կոմբինատը (հզորությամբ 4-րդը ՍՍՀՄ–ում), 1932-ին՝ Երևանի մսի կոմ– բինատը (1959-ին՝ նոր համալիրը), 1953-ին՝ Կիրովականի ու Ղափանի, 1980-ին՝ Կամոյի մսի կոմբինատները։ Կառուցվեցին նաև թռչնաբուծական (հընդ– կահավաբուծական՝ 1, հավաբուծական՝ 13) ֆաբրիկաներ, խոզաբուծական հա– մալիրներ (Սովետաշենում, Թալինում ևն), Երևանի սառցակոմբինատը։ Ձեռնարկու– թյուններում ներդրված են բարձրարտա– դրողական մեքենաներ ու սարքավորում– ներ։ Թողարկվում է ավելի քան 200 տեսա– կի արտադրանք։ 1980-ին, 1940-ի համե– մատ, մսի արտադրությունն ավելացվել է 6․3 անգամ, կազմել 54,6 հզ․ տ, երշիկի– նը՝ 23 անգամ և կազմել 20,8 հզ․ ա։ Նոր տեխնիկայի ու տեխնոլոգիայի մշակման ու ներդրման հարցերով զբաղվում է ՀՍՍՀ մսեղենի և կաթնեղենի արդյունա– բերության մինիստրության նախագծա– յին–կոնստրուկտորական բյուրոն։ Տես նաև մնասնաւցահություն։ ՄՍ ՈՍԿՐԱՅԻՆ ԱԼՅՈՒՐ, կենդանական ծագման սպիտակուցահանքային կեր։ Պատրաստվում է մսի կոմբինատներում և թափոնների վերամշակման գործարան– ներում՝ սննդի համար ոչ պիտանի և սատ– կած կենդանիների, ինչպես նաև գազա– նորս նավատորմիղներում՝ ծովային գա– զանների մսեղիքից, սպանդանոցների, բեկոնի և պահածոների ձեռնարկություն– ների թափոններից; Հումքը մշակվում է գոլորշով ճնշման տակ կամ եւիվում բաց