գեղմ ոչխարներ բուծվել են XYIII դ․ք և արդեն XIX դ․ կեսերին դրանց գլխա– քանակը կազմում էր 14–15 մլն։ XX դ․ սկզբներին կալվածատիրական տնտեսու– թյունների աստիճանական անկման պատ– ճառով նրբագեղմ П․ Ռուսաստանում սահմանափակվում է, և 1914-ին ընդհա– նուր գլխաքանակում նրբագեղմները կազ– մում էին ընդամենը 5–6% ։Սովետական իշխանության հաստատու– մից հետո խնդիր դրվեց արագ զարգաց– նել նրբագեղմ և կիսանրբագեղմ П․։ 1919-ին հրապարակվեց դեկրետ նրբա– գեղմ Ռ–յան զարգացման մասին։ Ստեղծ– վեցին խոշոր, մասնագիտացված ոչխարա– բուծական տոհմային տնտեսություններ։ Արտասահմանից ներմուծվեցին տոհմա– յին լավագույն կենդանիներ, լայնորեն կիրառվեց կոպտաբուրդների և նրբա– գեղմների կլանողական տրամախաչման եղանակը, հաստատվեցին տոհմային գըր– քեր, մշակվեց և ներդրվեց արհեստական սերմնավորումը, բուծվեցին նրբագեղմ ոչխարների նոր ցեղեր (ադրբ․ լեռնային մերինոս, ալթայան, ասկանիական, գրոզ– նենյան, կովկասյան, ղազախ, արխարա– մերինոս, կրասնոյարսկու, սովետական մերինոս, ստավրոպոլյան, հարավղազա– խական մերինոս, հարավարալյան, վրաց․ ճարպապոչավոր նրբագեղմներ, անդր– բայկալյան, ղազախ, նրբագեղմ, կիր– գիզ․ նրբագեղմ, Դաղստանի լեռնային)։ ՍՍՀՄ–ում նրբագեղմ П․ զարգացած է գըլ– խավորապես հվ․, հվ–արլ․ ու արլ․ շրջան– ներում և ունի բրդատու, բրդամսատու և մսաբրդատու ուղղություններ։ ՍՍՀՄ–ում 1980-ին նրբագեղմ ոչխարների գլխաքա– նակը եղել է շուրջ 62 մլն։ Առավել բարձր կենդանի զանգված ունեն ասկանիական ցեղի խոյերը (մուո 183 կգ), մեկ խոյի բըր– դատվության ռեկորդը՝ 30,6 կգ։ ժողտնտեսության մեջ կարևոր նշանա– կություն ունի նաև կիսանրբագեղմ П․, որը կենտրոնացված է հիմնականում
ՌՍՖՍՀ Կենտրոնական սևահողային և ոչ սևահողային գոտու, ինչպես նաև Սիբիրի, Ղազախ․, Ուկր․ ՍՍՀ–ների որոշ շրջաննե– րում։ 1979-ին կիսանրբագեղմների գլխա– քանակը կազմել է մոտ 8,9 մլն։Մթերատը– վության հիմնական ուղղություններն են բրդամսատու (ցիգայան, վրաց․ ճարպա– պոչավոր) և մսաբրդատու (լինքոլներ, ռոմնիմարշներ, կույբիշևյան, հյուսիս– կովկասյան մսաբրդատու, գորկովյան, վրաց․ և մերձբալթյան սևագլուխ, մգա– գլուխ, սպիտակագլուխ ցեղեր)։ Այս ցե– ղերը վաղահաս են (4–6 ամսական դառ– ներից ստացվում է 20 և ավելի կգ միս)։ Կիսակոպտաբուրդ П․ ընդ– գրկում է հիմնականում կոպտաբուրդ, նրբագեղմ և կիսանրբագեղմ ցեղերի տրա– մախաչումից ստացված խառնածին ոչխար– ները, ինչպես նաև սարաջինյան և տաջիկ, ոչխարի ցեղերը։ Կոպտաբուրդ П-յան մուշտակատու (ոչխարենի) ուղղությունը զարգացած է հիմնականում ՍՍՀՄ հս․ գոտիներում, որտեղ բուծվում են ռոմա– նովյան ցեղի և դրա ու կոպտաբուրդ այլ ոչխարների խառնածինները։ Մորթատու– ներից (գառնենի) ամենաարժեքավոր ցեղը կարակուլյանն է (1979-ին ՍՍՀՄ–ում բուծ– վում էր մոտ 14,670 հզ․ կարակուլյան ցեղի ոչխարներ, որի կեսից ավելին Ուզեբկ․ և Թուրքմեն․ ՄՍՀ–ներում)։ Կոպտաբուրդ մսաճարպատու П․ (արտադրում է միս, ճարպ, նաև կոպիտ բուրդ) ընդգրկում է դմակավոր ոչխարի ցեղերը (հիսարյան, էդիլբաևյան) և տարածված է Միջին Ասիա– յում ու Ղազախ․ ՍՍՀ–ում։ Կոպտաբուրդ մսաբրդակաթնատու Ռ․ զարգացած է Հյու– սիսային Կովկասի և Անդրկովկասի լեռ– նային շրջաններում։ Առավել տարածված ցեղերից են բաչբասը, մազեխը, թուշին ևն։ Ռ–յան բոլոր ուղղությունների զարգա– ցումը նախտեսված է ցեղերի շրջանաց– ման պլանում, որով առանձնացված են մի քանի գոտիներ։ Միութենական հանրապեա ու– թյունների ոչխարների գլխա– քանակը (բոլոր կատեգորիայի տնտեսու– թյուններում, հունվարի 1-ի դրությամբ, հզ․ գլուխ) 1941 1966 1976 ՍՍՀՄ 80030 129764 141436
ՌՍՖՍՀ 46716 58695 632118 Ուկր․ ՍՍՀ 6700 8646 8863 Բելոռուս․ ՍՍՀ 2539 789 541 Ուզբեկ․ ՍՍՀ 4245 7617 7685 Ղազախ․ ՍՍՀ 6988 29632 33955 Վրաց․ ՍՍՀ 1692 2011 1973 Ադրբ․ ՍՍՀ 2269 3864 4924 Լիտվ․ ՍՍՀ 611 187 92 Մոլդավ․ ՍՍՀ 1450 1613 1211 Լատվ․ ՍՍՀ 602 368 272 կիրգիզ․ ՍՍՀ 1844 8111 9654 Տաջիկ․ ՍՍՀ 1054 2065 2369 Հայկ․ ՍՍՀ 999 2151 2281 Թուրքմ․ ՍՍՀ 1999 3844 4226 էստոն․ ՍՍՀ 322 171 172 Հնագիտական, հայ և օտար մատենա– գետների բազմաթիվ տվյալների համա– ձայն Հայկական լեռնաշխարհը եղել է Ո–յան զարգացման նախասկզբնական կենտրոն, և այդտեղ ոչխարների ընտե– լացման ժյսմանակը համարվում է մոտա– վորապես մ․ թ․ ա․ IV հազարամյակը։ Ոչխարի ընտելացումից հետո, հարյուրամ– յակների ընթացքում, ավելի են ընդարձակ– վում Ռ–յան զարգացման շրջանակները և արդեն մ․ թ․ ա․ IX դ․ կեսերին Ուրար– տուում հայտնի էին նրբագեղմ և կոպտա– բուրդ ոչխարի ցեղերը։ Այդ են հաստա– տում ուրարտ․ և ասոր․ սեպագիր արձա– նագրությունները, 1949–52-ին Թեյշեբսփ– նիում հայտնաբերված բրդյա գործվածք– ների, թելի կծիկների նմուշները ևն։ Հա– յաստանում П․ հասնելով զարգացման որո– շակի աստիճանի (ըստ Ն․ Հարությունյա– նի, Ս․ Դալի և ուրիշների տվյալների ուրարտուում մանր եղջերավորների գլխա– քանակը հասել է մոտ 1,1 մլն), հետագա– յում, հատկապես հռոմեա–բյուզանդական, պարսկ․ (սասանյան) և ապա՝ արաբ, տի– րապետության ժամանակաշրջաններում, անկում է ապրում։ X դ․ 2-րդ կեսից բուն Հայաստանում և XI–XIV դդ․ Կիլիկյան Հայաստանում П․ հետագա զարգացում է ստանում։ ժող․ երկարատև սելեկցիայի միջոցով ստեղծվում են բարձր մթերատու (նախկինների համեմատությամբ) ոչխարի ցեղեր (օրինակ, Կիլիկիայում՝ կարաման– յանը։ Այդ ժամանակաշրջանների Ռ–յան զարգացման բարձր մակարդակը հաս– տատում են նաև այն փաստերը, որ Հա– յաստանից տարբեր երկրներ առաքվել են ոչխարներ, անասնապահական արտա– դրանք, ոչխարի բրդից պատրաստած գոր– գեր, կարպետներ, գործվածքներ ևն, իսկ Կիլիկյան Հայաստանում տարեկան ար– տադրվել է մոա 1000 կենդինար սև և մա– սամբ՝ սպիտակ բուրդ։ Պարսկ․ տիրապե– տության շրջանում Ռ․ չափազանց հետա– դիմում է, և ոչխարների ու այծերի գլխա– քանակը չի գերազանցել 341 հազարից։ Ինչպես տնտեսության բոլոր ճյուղերը, այնպես էլ Ռ․ սկսեց զարգանալ միայն, երբ Արևելյան Հայաստանը միավորվեց Ռուսաստանին (1828)։ 1870-ին մանր եղ– ջերավորների ընդհանուր գլխաքանակը կազմեց մոտ 700 հզ․, 1884-ին՝ 850 հզ․, իսկ 1916-ին՝ 1,2 մլն։ Առաջին համաշխարհա– յին պատերազմի, քաղաքացիական կռիվ– ների հետևանքով Հայաստանում մանր եղջերավորների գլխաքանակը կրճատ– վեց մոտ 71%-ով։ Հայաստանում սովե– տական կարգերի հաստատումից հետո խնդիր դրվեց վերականգնել Ռ․, և արդեն 1928-ին ոչխարների գլխաքանակը կազ– մեց 1,26 մլն։ Գլխաքանակի ավելացմանը զուգընթաց բարելավվեց հոտի կազմը, և սկսած 1937-ից տեղական կոպտաբուրդ ոչխարի ցեղերը (մազեխ, բալբաս, բոզախ, ղարաբաղ ևն) զանգվածաբար տրամա– խաչվեցին նրբագեղմ, իսկ 1965-ից՝ կի– սանրբագեղմ ցեղերի խոյերով։ ՀՍՍՀ–ում Ռ․ զարգանում է կիսանրբագեղմ մսա– բրդակաթնատու և կիսակոպտաբուրդ մսաբրդակաթնատու ուղղություններով։ Կիսանրբագեղմ ուղղության հիմքը կրոս– բրեդային բրդածածկով ոչխարներն են, իսկ կիսակոպտաբրդինը՝ բալբաս ցեղը։ Արտասահմանյան երկրներում նրբա– գեղմ Ռ․ զարգացած է գլխավորապես չոր կլիմա, տափաստանային և կիսատափաս– տանային ընդարձակ արոտավայրեր ունեցող, իսկ մսաբրդատու կիսանրբա– գեղմը՝ ավելի մեղմ և խոնավ կլիմայով շրջաններում։ 1961^65-ին աշխարհում բուծվում էր 1017 մլն, իսկ 1976-ին՝ 1036 մլն գլուխ ոչխար, նույն ժամանակամիջոցում արտադրվել է համապատասխանաբար բուրդ՝ 2,6 մլն ա և 2,59 մլն ա, միս՝ 6,6 մլն ահ 7,18 մլն ա։ Ռ․ հատկապես զար– գացած է Ավստրալիայում (1976-ին ունե– ցել է 148,6 մլն ոչխար, արտադրել՝ 754 հզ․ ա բուրդ), Արգենտինայում (36,5 մլն և 160 հզ․ ա), Նոր Զելանդիայում (56,4 մլն և 312 հզ․ ա), ԱՄՆ–ում (12,8 մլն և 51 հզ․ ա), Մեծ Բրիտանիայում (28,3 մլն և 48 հզ․ ա)։ Ավստրալիայում Ռ–յան հիմնա– կան ուղղությունը նրբագեղմն է, զարգա– նում է նաև մսաբրդատու կիսանրբագեղմը, կրոսբրեդայինը։ Նոր Զեւանդիան (հիմ– նական ուղղությունը մսաբրդատու կիսա– նրբագեղմն է) մսի արտահանումով աշ– խարհում գրավում է առաջին տեղը և ար– տադրում կրոսբրեդային առավել բարձր– որակ բուրդ։ Արգենտինայում տարածված են անգլ․ երկարաբուրդ և կրոսբրեդայինն ու ոչ մեծ քանակով նրբագեղմներ։ ԱՄՆ– ում հիմնականում բուծվում են անգլ․ կար– ճաբուրդ տիպի ոչխարներ։ Եվրոպական երկրներում կիսանրբագեղմ Ռ․ զարգացած է Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Նորվեգիայում, Դանիայում, Բուլղարիա–