Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/622

Այս էջը սրբագրված չէ

յում, նրբագեղմը՝ Ֆրանսիայում, Ռումի– նիայում, Հունգարիայում են։ Չինաստա– նում և Մոնղոլիայում բուծվում են հիմնա– կանում կոպտաբուրդ ոչխարի ցեղեր, Աֆ– ղանստանում և Հարավային Աֆրիկայի երկրներում զարգացած է կարակուլա– բուծությունը։ Գրկ․ Р у X к я н А․ А․, Овцеводство Армянской ССР и пути его качественно– го улучшения, Е․, 1948; Նույնի, Армян-՝ с кая полутонкорунная жирнохвостая овца, Е․, 1960; Мелконян М․ С․, Пути повы– шения экономической эффективности овце– водства, Е․, 1981․ Մ․ Քարամյան, Խաչատրյան

ՈՉԽԱՐԱՆՈՑ, ոչխարները մակաղելու և պահելու տեղ՝ շինություն։ П-ները լինում են ընդհանուր (նախատեսվում է սեռահա– սակային տարբեր խմբերի համար) և մաս– նագիտացված (պահում են նույն սեռի և հասակի ոչխարներ) տիպերի։ Առաջինները կառուցում են սովորաբար քիչ ոչխարներ (300–400) ունեցող տնտեսություններում։ Մասնագիտացված П-ները նախատեսվում են 800–1000 մաքու կամ 1000–1200 մատ– ղաշի համար։ П-ները կառուցում են ուղ– ղանկյուն, Г- և П-աձե (վերջինը առավել տարածվածն է)։ Դրանց ներսը բաժան– ված է սեկցիաների (ծնարան, պրոֆիլակ– տորիա, մատղաշի և մայր մաքու ենի համար)։ Ընդարձակ П-ներն անեն օդա– փոխիչներ, ինքնախմոցներ, կերաբաժա– նիչներ, գոմաղբահավաք սարքեր են։ Հվ շրջաններում ստեղծվում են նաե առանց ծածկի կամ ծածկով փարախներ։

ՈՉԽԱՐԵՆԻ, սեկ, ոչխարի մորթի։ Ըստ մազածածկի կառուցվածքի տարբերում են նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպ– տաբուրդ, կոպտաբուրդ П-ներ։ Օգտա– գործվում է մորթեղենի (առաջին երեք խմբի Ո–ները), մուշտակեղենի (կոպտա– բուրդը) և կաշվի (մուշտակի և մորթեղենի արտադրման պահանջները չբավարարող П-ներ) արտադրության մեջ։ Կաշվի ար– տադրության մեջ օգտագործվող Ո–ները բաժանվում են ռուսական (դմակավոր– ներից բացի մնացած բոլոր կոպտաբուրդ ոչխարների մորթին), տափաստանային (դմակավոր և կարակուլյան սեռահասուն ոչխարների մորթին), խառնացեղային և մերկաբուրդ նրբագեղմային տիպերի։ Ռուս․ Ո․ ավելի պիտանի է կոշիկի երեսա– ցուի, իսկ տափաստանայինը՝ գալան– տերեային, աստառների և ձեռնոցների կաշվի արտադրության մեջ։ Նման ձեով օգտագործվում են նաև խառնացեղային և մերկաբուրդ Ո–ները։

ՈՋԻԼՆԵՐ (Anoplura կամ Siphunculata), արյունածուծ միջատների կարգ։ Մարդուն կաթնասունների մակաբույծներ են։ Մար– մինը՝ ձվաձե, տափակ, 1–5 մմ երկարու– թյամբ։ Անթե են։ Կուրծքը և ֆորիկը միա– ձույլ են և քիչ շարժուն։ Աչքերը փոքր են, որոշ տեսակներ՝ կույր։ Բերանային ապա– րատը ծակող–ծծող տիպի է։ Արուներն էգերից փոքր են։ Արյուն ծծելիս թուքը ներարկում են տիրոջ մարմնի մեջ և ուժեղ քոր առաջացնում։ Զվերը (անիծ) էգի սեռական հավելյալ գեղձերի արտա– զատուկով ամրացվում են տիրոջ մազերին (կամ հագուստի թելերին)։ Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ։ Թրթուրները տարբերվում են հասուննե– րից միայն փոքր չափերով։ Մշտական մա– կաբույծներ են, հյուծում են տիրոջը և վարակիչ հիվանդություններ փոխանցում։ Հայտնի է Ո–ի մոտ 200 (ՍՍՀՄ–ում՝ 40) տեսակ։ Մ ա ր դ ու Ո․ (Pediculus huma- nus) հայտնի է 2 ձեի՝ գլխի և հագուս– տի։ Բացի անմիջական վնասից փոխան– ցում են մի շարք վարակիչ հիվանդություն– Դլխի ոջիլ․ ա․ արուն, բ․ էգը, գ․ անիծը ներ (բծավոր և ետադարձ տիֆ, վոլինյան տենդ են)։ Մարդու մակաբույծ է նաև ցայլ– քի Ո․ (Phthirus pubis)։ Խո գի Ո․ (Haema- topinus suis) սիբիրյան խոցի, ժանտախ– տի փոխանցողներ են։ Ո–ի առանձին տե– սակներ ձիերի, էշերի, խոշոր եղջերավոր անասունների և մկնանման կրծողների մակաբույծներ են։ Կենդանիների Ո․ առանձնահատուկ մակաբույծներ են և մարդու վրա չեն անցնում։ Ա․ Չաբկովա

ՈՌՈԳԵԼԻ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, ջրո– վի երկրագործ ություն, գյու– ղատնտեսական բույսերի մշակումը ոռոգ– ման պայմաններում, ինտենսիվ երկրա– գործության ձե։ Զեավորվել է դեռես նեո– լիթի ժամանակաշրջանում։ Ընդգրկում է անապատային, կիսաանապատային և չո– րային գոտիները (օրինակ, Միջագետք, Եգիպտոս են, ՍՍՀՄ տարածքում՝ Միջին Ասիա, Անդրկովկաս, Հարավային Սիբիր), ինչպես նաև վեգետացիայի տարբեր փու– լերում անբավարար խոնավություն ունե– ցող շրջանները։ Ոռոգման խոշոր համա– կարգեր (ջրանցքներ, ամբարտակներ են) ստեղծվել են ստրկատիրական հասարա– կարգի ժամանակներում, դրանք ընդար– ձակվել և կատարելագործվել են հետա– գայում և հատկապես XX դ․։ 1976-ին աշ– խարհում (գլխավորապես Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ–ում, Իտալիայում, Բուլղարիայում, Ֆրանսիայում) մշակվող ամբողջ հողատարածության 16%–ը (230 մլն Лш-ից ավելի) կազմում էր ոռոգվողը, իսկ ՄՍՀՄ–ում (1979-ին) եղել է մոտ 15 մլն հա։ Ոռոգվող դաշտերում մշակվում են հիմնականում հացահատիկային (բը– րինձ, ցորեն, եգիպտացորեն, սորգո, կո– րեկ են), տեխ․ (բամբակենի, շաքարեղեգ են), կերային, բանջարային, պտղատու բույսեր։ Երկրների մեծ մասում ոռոգվող հողատարածությունները կազմում են մշակվող հողատարածության 1 – 15%-ը։ ՍՍՀՄ–ում Ո․ ե–յան հիմնական շրջան– ներն են Ստորին և Միջին Պովոլժիեն, Հյուսիսային Կովկասը (մշակում են ցո– րեն, բրինձ, արեածաղիկ, կերային, բան– ջարային և պտղատու բույսեր, խաղող), Հեռավոր Արեելքը (հիմնականում՝ բը– րինձ), Ուկր․ ՍՍՀ հվ․ մարզերը, միջին– ասիական հանրապետությունները, Ղա– զախ․ ՍՍՀ՝ Սովյալ և Քարշի տափաստան– ները (ցորեն, բրինձ, եգիպտացորեն, շա– քարի ճակնդեղ, բանջարեղեն, պտղատու բույսեր, խաղող, կարտոֆիլ են), Կարա– կումի ջրանցքի գոտին, Կզըլկումի զանգ– վածը, Վախշի, Հիսարյան, Ֆերգանայի հովիտները (բամբակենի, բրինձ, առ– վույտ, ցորեն, շաքարի ճակնդեղ, պտղա– տու բույսեր, խաղող), Անդրկովկասը՝ Արարատյան դաշտը, Կուր–Արաքսյան հարթավայրը (խաղող, պտղատու, բան– ջարաբոստանային բույսեր, բամբակենի) են։ Ո․ ե–յան պայմաններում գյուղատնտ․ բույսեր աճեցնելու համար ստեղծում են ոռոգման համակարգեր (տես Ոռոգում), ցանքերի կառուցվածքը խիստ մասնա– գիտացնում են ըստ մշակվող հիմնական բույսի, կիրառվում են ցանքաշրջանառու– թյան համապատասխան ձեեր։ Ջրվող բույսերի մշակության տեխնոլոգիայում կարեոր են ոռոգման ճիշտ նորման (1 հա դաշտին միանվագ տրվող ջրի քանակը), ժամկետները և ոռոգման նորման (1 Лш-ին տրվող ջրի քանակը վեգետացիայի ըն– թացքում)։ Դրանք կախված են կլիմայա– կան և հողային պայմաններից, մշակվող բույսի տեսակից, սորտից են։ Ջրման արդյունավետության համար կարեոր է նաև ոռոգման համակարգի ձեերի (մար– գեր, ակոսներ, անձրևացում, կաթիլային եղանակ են) կիրառումը։ Ո․ ե–յան ժամա– նակ պարտադիր է հողի հիմնական (կա– պիտալ) և ընթացիկ (շահագործական) պլանավորումը, ցելը (30–35 սմ), նախա– ցանքային մշակումը, ետհնձյա ցանքը, կրկնացան, խոզանացան, ոռոգման հա– մակարգերի ստեղծումը։ Բացի այդ, ըստ հողի մեխ․ կազմի և դաշտի թեքության պետք է ճիշտ սահմանել ջրման տեխնի– կայի տարրերի չափը (ջրի շիթի մե– ծությունը, ակոսների երկարությունը, լայ– նությունը, խորությունը)։ Ո․ ե–ում ստեղծ– վում են նպաստավոր պայմաններ պա– րարտանյութերի արդյունավետության բարձրացման համար։ Ջրելու ժամանակ բույսերն ավելի արագ և լրիվ են յուրաց– նում պարարտանյութերը, որովհետե ջուրը բարձրացնում է հողի կենսբ․ պրո– ցեսների և քիմ․ փոխարկումների ակտի– վությունը։ Սննդանյութերի արագ կլան– մանը նպաստում է նաև ջրվող բույսերի հզոր արմատային համակարգի և վերերկ– րյա օրգանների զարգացումը։ Հանքա– յին պարարտանյութերի չափաքանակը մե– ծացվում է (սովորաբար 30–50%) ըստ ոռոգման նորմայի։ Ո․ ե–յան համար առանձնահատուկ են հողի մշակման ու մոլախոտերի դեմ պայքարելու համակար– գերի, ոռոգման հետեանքով առաջացող էրոզիայի, ճահճացման և աղակալման դեմ միջոցառումների կիրառումը։ Հայկական լեռնաշխարհում Ո․ ե․ զար– գացած է եղել դեռես if․ թ․ ա․ IX–VI11 դդ․։ Մեծ թափով զարգացել ’ է սովետական շրջանում։ 1913-ին ոռոգելի հողատարա– ծությունը եղել է 96 հզ․ հա, 1920-ին՝ 60 հզ․, 1980-ին՝ 282 հզ․ հա։ ՀՍՍՀ–ում Ո․ ե–յան հիմնական շրջան– ներն են․ Արարատյան դաշտը, նախալեռ– նային, Շիրակի, Զանգեզուրի, Վայքի, որոշ չափով՝ մնացած գոտիները։ Մշակ– վում են կերային, հացահատիկային, բան– ջարաբոստանային, պտղատու, տեխ․ կուլ–