տուրաներ (խորդենի, ծխախոտ, ճակըն– դեւլ), խաղող։ ՀՍՍՀ–ում П․ ե–յան գիտ․ հիմունքների մշակումով զբաղվել են Ս․ Հ․ Խաչատրյա– նը, Պ․ Կ․ Տեր–Զաքարյանը, Ա․ Ֆ․ Ռադկոն, Ս․ Վ․ Սանոյանը ևն։ Գրկ․ Տ և ր–Զ աքարյան Պ․ Կ․, Ռ ա դ– կ д Ա․ Ֆ․, Մելիքյան Գ․Մ․, Գյուղա– տնտեսական մելիորացիա և ջրամատակարա– րում, Ե․, 1962։ Տ և ր–Զ աքարյան Պ․ Կ․# Ռ ա դ կ ո Ա․ Ֆ․, Գյուղատնտեսական կուլ– տուրաների ոռոգման ռեժիմը Արարատյան հարթավայրի շրջաններում, Ե․, 1957։ Л ы- согоров С․ Д․, Орошаемое земледелие, 3 изд․, М․, 1971․ Ն, Կարապետյան․
ՈՌՈԳՈՒՄ, իռիգացիա (< լատ․ irrigatio – ջրում, ոռոգում), անբավարար խոնավությամբ հողերի ջրային պաշար– ների արհեստական լրացում, բույսերի աճմանն ու զարգացմանն անհրաժեշտ ջրային, օդային, ջերմային և սննդային ռեժիմներ ստեղծելու համար։ Մելիորաց– ման հիմնական ձևերից է և բաղկացած է տեխ․, ագրոտեխնիկական ու կազմակերպ– չական տնտ․ միջոցառումների համալի– րից՝ հիմքում ունենալով հողերի ջրման նորմավորման գործադրաձևերը (տես Մե– չիորացոս/ հողի)։ Գործնականում տար– բերում են խոնավացման, պարարտաց– ման, աղազերծման և ջերմային, իսկ ըստ ջրման հաճախականության՝ նաև կանոնա– վոր և պարբերական Ո–ման տիպերը։ իյոնավացման Ո–մամբ հողերում ստեղծվում 1ւ պահպանվում են անհրաժեշտ ջրային և օդային ռեժիմներ։ Л․ առավել տարածված և հիմնական տիպն է։ Կիրառ– վում է գլխավորապես չորային շրջաննե– րում։ Պարարտացման П․ հնարա– վորություն է տալիս ջրի հետ հող ներմու– ծել պարարտանյութեր։ Աղազերծ– ման Ո․ կիրառվում է հողերից վնասա– կար աղերը հեռացնելու, իսկ ջ և ր մ ա– յ ի ն Ո․ (տաք ջրով)՝ վեգետացիայի շրջա– նը երկարացնելու համար։ П․ կիրառվում է նաև վնասատուների դեմ պայքարելու նպատակով։ Կանոնավոր Ո–ման դեպքում դաշտերը ջրում են ըստ ոռոգ– ման ռեժիմի (բույսերի ոռոգման ու ջրման նորմաները, ժամկետները և հա– ճախականությունը), իսկ պարբերա– կան Ո–ման դեպքում ջրում են մեկ ան– գամ, օրինակ, գետերի հորդացումների ժամանակ (լ իմանային Ո․)։ Ո–ման ջուրը բարելավում է հողի ջրային ռեժիմը, ավելացնում բուսական հյուսվածքներում ջրի պարունակությունը և տուրգորը, լու– ծում սննդանյութերը, դարձնում բույսերի համար ավելի մատչելի։ Ո․ դրականորեն է ազդում ջերմային ռեժիմի վրա, կարգա– վորում հողերի մակերեսային և օդի հո– ղամերձ շերտերի ջերմաստիճանը, ուժե– ղացնում տարբեր օրգանների աճը, բա– րելավում բերքի որակը։ Ո–ման ռեժիմի դեպքում հողերում ստեղծվում են նպաս– տավոր պայմաններ մանրէաբանական պրոցեսների, մասնավորապես նիտրիֆի– կաց Սան, համար։ Ո–մամբ հնարավոր է արմատապես բարելավել չորային գո– տիների հողերը, դրանք ներառնել գյու– ղատնտ․ արտադրության մեջ, զարգացնել այգեգործությունը, պտղաբուծությունը, բամբակագործությունը, բրնձի մշակու– թյունը, ստեղծել հացահատիկային կուլ– տուրաների ոռոգելի ցանքերի խոշոր զանգվածներ և կուլտուրական արոտա– վայրեր։ Ո․ իրագործվում է հատուկ համակար– գերով, որոնք բաղկացած են Ո–ման աղ– բյուրից (գետ, ջրամբար, լիճ, ջրանցք ևն), ջրառու կառույցներից, ուղևորող (մա– գիստրալային, միջտնտեսային, ներտըն– տեսային և տեղամասային ջրանցքներ), կարգավորող (ժամանակավոր ոռոգիչ– ներ, ջրտարներ, ակոսներ, մարգեր, իսկ անձրևացման դեպքում՝ խողովակ– ներ, անձրևացման մեքենաներ կամ սար– քավորումներ), ջրհավաք–ջրհեռատար, կառավարող, ավտոմատ, էլեկտրական և հեռախոսային ցանցերից, հիդրոտեխ․ կա– ռույցներից (ջրաչափեր, ջրթափեր, շլյուզ– ներ, խողովակներ, դյուկերներ, ջրան– ցույցներ) և ճանապարհներից։ Ո–ման ժա– մանակակից համակարգերում ներդրվում են նաև հեռուստատեսային կառավարման և ավտոմատացման սարքեր, հակաֆիլտ– րային պաշտպանության միջոցներ, բաց ջրանցքների փոխարեն խողովակաշարեր ևն։ Ո․ կիրառվել է դեռևս հնագույն ժամա– նակներում Հնդկաստանում, Չինաստա– նում, Եգիպտոսում, Միջին Ասիայում, Անդրկովկասում ևն։ XIX դ․ սկզբներին աշխարհում ոռոգվող հողերի մակերեսը կազմել է մոտ 8 մլն, XX դ․ սկզբում՝ 48 մլն, իսկ 1980-ին՝ 265 մլն հա։ Ցարա– կան Ռուսաստանում 1913-ին այն եղել է 4 մլն հա։ Սովետական իշխանության տա– րիներին վերականգնվեցին հին ջրանցք– ները, կառուցվեցին նորերը, ընդարձակ– վեցին ոռոգվող հողատարածությունները (1979-ին՝ 16,7 մլն հա։ Հայկական բարձ– րավանդակում դեռևս ուրարտ․ պետու– թյան ժամանակաշրջանում, ապա և հե– տագա դարերում հողերը ոռոգելու հա– մար կառուցվել են Սարդարապատի, Դալ– մայի, էջմիածնի, Աշտարակի և այլ ջրանցքներ։ 1913-ին ոռոգվող հողատա– րածությունները ՀՍՍՀ տարածքում կազ– մել են մոտ 97 հզ․, իսկ 1979-ին՝ 287 հզ․ հա (վարելահողերի և բազմամյա տնկարկնե– րի 50,8%)։ Գ․Մեւիքյան ՈաԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 350, տեղի է ունեցել հայ–հռոմ․ միացյալ և պարսկ․ զորաբանակների միջև, Բասեն գավառի Ոսխա գյուղի մոտ։ Պարսից արքա Շա– պուհ II, գերելով և կուրացնելով Հայոց արքա Տիրանին, փորձել է նվաճել Հա– յաստանը։ Հայ ավագանին՝ Սյունյաց նա– հապետ Անդովկի և Արշարունյաց նահա– պետ Արշավիր Կամսարականի գլխավո– րությամբ, համախմբելով ուժերը, հռոմ․ զորքի օգնությամբ ջախջախել է պարսկ․ բանակը և ազատագրել երկիրը։ Մարտա– դաշտից փախած Շապուհ II հարկադըր– ված կնքել է հաշտության պայմանագիր, որով ազատել Տիզբոնում բանտարկված Տիրան արքային և մյուս հայ գերիներին, հրաժարվել Հայաստանի նկատմամբ ու– նեցած հավակնություններից։ Կուրացված Տիրանը գահից հրաժարվեւ է հօգուտ որ– դու՝ Արշակ P-ի։ Գրկ․ Փ ա վ ս տ ո ս Բա գանդ, Պատ– մություն Հայոց, Ե․, 1968։
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ, Ղլիճենց [Ո U- կան Վարդապետ, հունվ․, 1614, Նոր Ջուղա –4(14)․2․1674, Մարսել], հայ տպագրիչ–գրահրատարակիչ, մշակութա– յին գործիչ, լեզվաբան, Հայաստանյայց եկեղեցու արքեպիսկոպոս։ Ծնողները եղել են երևանցի, Նոր Ջուղայում հաս– տատվել շահ Աբասի բռնագաղթի ժամա– նակ։ Սովորել է տեղի ծխատեր քահանա– յի մոտ, ապա՝ Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքում (խաչատուր Կեսարացու դպրո– ցում)։ 1629-ին եկել է էջմիածին, որոշ ուսումնառությունից հետո վերադարձել։ 1634-ին Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի հրավերով կրկին եկել է էջմիածին, մտեր– մացել դոմինիկյան վանական, գիտնական Պաուլո Պիրոմալլիի հետ, նրա մոտ առել լատիներենի, փիլ–յան, երկրաչափության, աստղաբաշխության դասեր, նրան սովո– րեցրել հայերեն, թարգմանել լատիներե– նից։ Նշանակվել է վանահայր Ուշիի Ա․ Սարգիս վանքում։ Ամստերդամում գտնվող վաճառական եղբորից՝ Ավետիս Ղլիճենցից հրավեր է ստացել ստանձնելու այդ քա– ղաքում 1660-ին Մատթեոս Ծարեցու հիմ– նած հայկ․ տպարան–հրատարակչության տնօրինությունը։ 1662-ի սեպտ․ 27-ին Հա– կոբ Ջուղայեցի կաթողիկոսի հանձնարա– րականով մեկնել է Եվրոպա՝ Աստվածա– շունչը հայերեն հրատարակելու։ 1664-ի աշնանը ստանձնել է Ամստերդամի Ա․ էջ– միածնի և Ս․ Սարգսի անվ․ տպարանի տնօրինությունը և 1666-ի մարտի 11-ին իր աշակերտների՝ Կարապետ Անդրիա– նացու և Օհան Երևանցու հետ սկսել և 1668-ին ավարտել է Աստվածաշնչի տպա– գրությունը։ Ամստերդամում Ո․ Ե․ հրա– տարակել է 14 այլ գիրք, այդ թվում՝ «Հանդերձ Աստուծով։ Գիրք այբուբենից՝ յաղագս նորեկ տղայոց և մանկանց․․․», 1666), իր հեղինակած «Քերականութեան գիրք․․․»-ը (գրաբարի քերականություն), Նոր կտակարան (1668), Մովսես Խորե– նացունը համարված «Գիրք աշիւարհաց»-ը՝ միջնադարյան հայ առակների ժողովա– ծուի («Գիրք աշխարհաց և առասպելա– բանութեան, որ է Աղուէսագիրք*) հետ (1668), Առաքել Դավրիժեցու «Գիրք պատ– մութեանց»-ը «Տօնացոյց* (1669), Շարակ– նոց (1665, 1669)։ 1669-ին տպարանը փո– խադրել է Լիվոռնո, ապա՝ Մարսել (1672), հրատարակել ևս 8 անուն գիրք, այդ թվում առաջին ագամ Գրիգոր Նարեկացու Մատ– յանը՝ «Գիրք աղօթից» (մնացել է անա– վարտ)։ Գոյության 26 տարվա ընթաց– քում (գործել է մինչև 1686-ը) երեք քաղաք– ներում 40 անուն հայերեն գրքեր հրա– տարակած տպարանը Ո․ Ե–ու պատվին կոչվել է Ոսկանյան։ Ո․ Ե․ հայ հին տպա– գրության ամենախոշոր դեմքն է Հակոբ Մեղապարտից հետո։ Հիմնել է շարունա– կաբար գործող հայկ․ գրահրատարակ– չություն, պատրաստել հայ տպագրիչ–հրա– տարակիչներ։ Ոսկանյան հրատարակու– թյունները այնքան բարձրորակ են եղել, որ բազմիցս նույնությամբ արտատպել են հետագա տպագրիչները։ Գրկ․ Զարբհանալյան Գ․, Պատմու– թյուն հայկական տպագրության, Վնտ․, 1895։ Լ և ո, Հայկական տպագրություն, Ь․ 1, Թ․, 1904։ Լ և ո ն յ ա ն Գ․, Հայ գիրքը և տպա– գրության արվեստը, Ե․, 1958։ Իշխան– յ ա ն Ռ․, Հայ գրքի պատմություն* հ․ 1, Ե․, 1977։ Ռ․ Իշխան յան