Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/626

Այս էջը սրբագրված չէ

բաջանյանի «Հերոսական բալլադ»,, է․ Հովհաննիսյանի «Անտունի», Կ․ Օր– բելյանի «Անմահություն» ն․ այլ բալետ– ների, է․ Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա–բալետի, արտասահմա– նում4 Բ․ Ասաֆևի «Բախչիսարայի շատըր– վանը» (1966, Կահիրե), է․ Արիստակես– յանի «Պրոմեթևս» (1969, Կատովիցե), Ա․ Կրեյնի «Լաուրենսիա» (1971, Կատո– վիցե), Ա․ Խաչատրյանի «Սպարտակ» (1973, Վրոցլավ) և «Դայանե» (1976, Գդանսկ) բալետների բեմադրությունը։ 1947–50-ին U 1955–57-ին դասավանդել է Երեանի կոնսերվատորիայում, 1956– 1977-ին՝ Ռ․ Մելիքյանի անվ․ երաժշտ․ ուսումնարանում, 1980-ից՝ Խ, Աբովյանի անվ․ մանկավարժական ինստ–ում։

ՈՍԿԱՆՅԱՆ Հովսեփ Աթանասի [12(25)․2․ 1883, Բաքու–22․11․1939, Երեան], հայ դե– րասան, ռեժիսոր և թատերական գործիչ։ Ադրբ․ ՍՍՀ վաստ․ արտիստ (1931)։ Արուս Ոսկանյանի ամուսինը։ Պրոֆեսիոնալ բեմ․ գործունեությունն սկսել է 1902-ին։ Սովորել է Մոսկվայի ֆիլհարմոնիային կից ստուդիայի երգեցողության դասա– րանում (1905–08), միաժամանակ հաճա– խել ՄԳԹ–ի դրամատիկ, դասընթացներին (ազատ ունկնդիր)։ 1908-ին Աբելյան–Ար– մենյան խմբի հետ մեկնել է Թուրքիա։ Նա– խահեղափոխական տարիների լավագույն դերերից են՝ Արբենին (Լերմոնտովի «Դի– մակահանդես»), Տոկերամո (Մ․ Լենգիելի «Թայֆուն»), Քին (Ա․ Դյումա–հոր «Քին»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո»)։ П․ մեծա– պես նպաստել է օպերետային ժանրի մաս– սայականացմանը Անդրկովկասում։ Կազ– մակերպել է բազմաթիվ թատերախմբեր և շրջագայել Անդրկովկասի, Ռուսաստա– նի հայաշատ վայրերում։ Բեմականացրել է Րաֆֆու «Խենթը», Պռոշյանի «Սոս և Վար– դիթեր», «Հացի խնդիր» և այլ գործեր, գրել պիեսներ։ Ո․ իր լավագույն կերպար– ներն ստեղծել է Բաքվի հայկ․ պետ․ թատ– րոնում՝ Մինթոե, Սաղաթել (Շիրվանզա– դեի «Մորգանի խնամին», «Պատվի հա– մար»), Չոուշ (Վ․ Վաղարշյանի «Օղա– կում»)։ Գրկ․ Բարսեղյան Ա․, Հովսեփ Ոս– կանյան, Ե․, 1968։ Ռ․Փաշայան

ՈՍԿԱՆՅԱՆ Հրանտ Մուշեղի [ծն․ 15․5․ 1924, գ․ Առաջաձոր (ՀՍՍՀ Ղափանի շրջանում)], սովետական կուսակցական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ավար– տել է Հայկ․ հեռակա մանկավարժական ինստ–ը (1953), ՍՍՀՄ Պետպլանին կից բարձրագույն տնտեսագիտական դասըն– թացները (1968)։ Մասնակցել է Հայրենա– կան մեծ պատերազմին։ 1946-ից աշխա– տել է ՀԼԿԵՄ Կիրովականի շրջկոմում և օկրուգային կոմիտեում։ 1954-ից կատարել է մանկավարժական աշխատանք։ 1959-ին անցել է կուսակցական աշխատանքի, եղել ՀԿԿ Կիրովականի քաղկոմի քար– տուղար, երկրորդ քարտուղար, իսկ 1965-ից՝ առաջին քարտուղար։ 1967– 1973-ին П․ պատասխանատու աշխատանք է կատարել ՍՄԿԿ Կենտկոմի ապարա– տում։ 1973-ից՝ ՀԿԿ Կենտկոմի կուսակ– ցական–կազմակերպական աշխատանքի բաժնի վարիչ, և Կենտկոմի բյուրոյի ան– դամության թեկնածու։ 1975-ի հունվարից՝ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար և բյուրոյի անդամ։ Եղել է ՍՄԿԿ XXIII և XXY1 հա– մագումարների պատգամավոր, ՍՍՀՄ VII, ՀՍՍՀ VIII –X գումարումների Գերա– գույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 3 շքա– նշանով։

ՈՍԿԱՆՅԱՆ Ոսկան Աղաբեկի [1906, գ․ Մեսրոպավան (այժմ՝ Նախիջեանի ԻՍՍՀ–ում)–1944, Երեան], հայ սովետա– կան ինժեներ–էլեկտրամեխանիկ, պետա– կան գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1931-ից։ Ավարտել է Լենինգրադի պոլիտեխ․ ինստ–ը (1933)։ 1927-ից աշխատել է Լենին– գրադի «Սվետլանա» գործարանում, 1936-ից՝ դիրեկտոր։ 1942-ին նշանակվել է ՍՍՀՄ էլեկտրատեխ․ արդյունաբերու– թյան ժողկոմի տեղակալ, ղեկավարել պաշարված Լենինգրադի (1941–44) էլեկտրաարդյունաբերությունը, ապահո– վել ռազմապաշտպանական արտադրան– քի թողարկումն ու մատակարարումը։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքա– յին կարմիր դրոշի, Կարմիր աստղի, «Պատվո նշան» շքանշաններով։ Ռ․ Մա ւխազյան

ՈՍԿԱՆՅԱՆ Ստեփան, Ստեփան flu- կան (1825, Զմյուռնիա –1901, Զմյուռ– նիա), հայ դեմոկրատ, հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ, մանկավարժ։ Ավարտել է ծննդավայրի Մեսրոպյան վար– ժարանը։ 1846-ին մեկնել է Փարիզ, հա– ճախել Սորբոնի համալսարանը, ունկն– դրել է փիլիսոփա Օ․ Կոնտին, պատմա– բաններ ժ․ Սիմոնին, ժ․ Միշլեին, շփվել ժ․ Բերանժեի և ուրիշների հետ, մասնակցել է ֆրանս․ դեմոկրատ ուսանողության շարժ– մանը։ 1848-ի փետրվարին մարտնչել է Փարիզի բարիկադների վրա, մասնակ– ցել թագավորական պալատի գրավմանը, իսկ 1849-ի հունիսին՝ ուսանողների հա– կապապական–հակակառավարական ցույ– ցին։ Հեղափոխական գործունեության հա– մար П․ երկու ամիս բանտարկվել է, որից հետո հարկադրված հեռացել է Ֆրանսիա– յից։ 1852–54-ին Կ․ Պոլսում և Զմյուռնիա– յում շփվել է առաջադեմ գործիչների հետ, տպագրել (ծածկանունով) «Ներքին հա– մոզումն» (1853) և «Հռոմեական պարգև» (1854) պամֆլետները՝ դատապարտելով հետադեմ կղերականությանն ու պապա– կանությանը։ Մի խումբ համախոհների հետ Փարիզում 1855–56-ին հրատարա– կել է «Արևելք» հանդեսը։ 1859-ին և 1864–65-ին Ո․ խմբագրել է <Արեմուաք> կիսամսյա հանդեսը։ Փարի– զում ծանոթացել է Մ․ Նալբանդյանի հետ, «Հյուսիսափար»-ից արտատպել է նրա պամֆլետը՝ ուղղված Գ․ Այվազովսկու և Հ, Խալիպյանի դեմ, պաշտպանել նալ– բանդյանական պայքարը, արժանացել մեծ դեմոկրատի ջերմ համակրանքին ու դրվատանքին։ П․ հայ ժողովրդին կոչ է արել միավորվել, հաղթահարել ազգ․ ու կրոն, պառակտվածությունը, թոթափել թուրք, լուծը, ի մի գումարվել մայր հայ– րենիքում։ Նրա համոզմունքով՝ հայ ժո– ղովրդի համար «Հյուսիսեն կփայլի լույ– սը»։ 1860-ին Ո․ մեկնել է Իտալիա, Թուրի– նում խմբագրել «Լ’ Իտալի» («L’ltalie») ֆրանս․ թերթը։ 1865-ից հաստատվել է Զմյուռնիայում, Մեսրոպյան և Հռիփսիմ– յան վարժարաններում աշխատել որպես Ս․ Ոսկան յան տեսուչ և ֆրանսերենի ուսուցիչ, հիմնել է Ուսումնասեր ընկերությունը (1865–66)։ 1869–1901-ին Զմյուռնիայում հրատա– րակել է «Լա ռեֆորմ» («La Reforme») ֆրանս․ թերթը, որտեղ լուսաբանել է նաև գաղթավայրի կյանքը։ «Օգյուստ Կոնտը Զմյուռնիայում և աթեիզմը» (1878), «Պրն․ է․ Լիթրեն և աթեիզմը» (1879) ֆրանս․ գրքույկներում ազգապահպանության մտահոգությամբ քննադատել է Գ․ Կոս– տանդյանի որոշ հայացքներ և ֆրանսիա– ցի փիլիսոփա է․ Լիթրեին, որը ջատա– գովում էր պոզիտիվիզմի տարածումը Արևելքում։ 1880-ական թթ․ Ո․ աշխատակ– ցել է «Արշալույս Արարատյան», «Մետեո– րա» և այլ պարբերականների։ Մեծ է Ո–ի դերն ու ազդեցությունը հայ հասարակական մտքի վերելքի, մամուլի, ազգային զարթոնքի ու լուսավորության, հայ հրապարակախոսության ասպարե– զում։ Ըստ Ո–ի, «Վերք մը թե բարոյական և թե նյութական պետք է որ հայտնվի, որ բուժ գտնե» («Արևմուտք», 1859, 3, էջ 17)։ «Այլ է ազգություն և այլ է կրոնք», ն ու յ ն տ և ղ ու մ, JSP 2, էջ 12)։ Նա գտնում էր, որ վճռական քայլի դիմելուց առաջ ժողովուրդը պետք է լավ նախապատրաստ– վի, թոթափի հետամնացությունը, լուսա– վորվի․ «․․․քաջությունը միայն չբավեր ազգի մը կյանքը ապահովցնելու համար։ Բազուկին քով միտք պետք է, որ դատե, կշռե․․․» (նույն տեղում, 1864, JVC 9, էջ 65)։ Ուստի ե, ելնելով արևմտահայու– թյան վիճակից, կոչ էր անում «լռին գործ տեսնել», իզուր զենքի չդիմել, քանի դեռ չի ստեղծվել «կռթնելու կետ մը», հետևել իտալացիների և հույների օրինակին։ Ո․ փառաբանել է զեյթունցիների սխրագոր– ծությունը։ Ո․ հորդորել է զարգացնելու երգարվեստը, թատրոնը և դրամա– տուրգիան, երգիծական ժանրը, հրա– պարակախոսությունը, մատաղ սերնդի, մասնավորապես, աղջիկների դաստիա– րակության և կրթության գործը, դատա– պարտել է օտարամոլությունը, ազգա– յին սնապարծությունն ու կեղծ հայրե– նասիրությունը։ Նրա «Ազգային պակա– սություն», «Հայ դյուցազնուհի մը», «Խա– չատուր Աբովյան», «Հավելված», «Քսան– չորս ստությունք», «Լեռնականք», «Հայ– րենիք և հայրենասիրություն» և այլ գոր– ծեր 1850–60-ական թթ․ հայ գեղարվես– տական արձակի և հրապարակախոսու– թյան արժեքավոր նմուշներ են։ ժամանա– կի հետադեմ գործիչներն ու մամուլը հար– ձակումներ են գործել նրա դեմ, խափանել նրա պարբերականների հրատարակու– թյունը, դիմել մատնությունների։ Ո․ եղել է աշխարհաբարի կողմնակից, գրել է հըղկ– ված, պատկերավոր լեզվով։ Առաջիններից