Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/63

Այս էջը սրբագրված չէ

դրական պրակտիկայից անկախ, մաւռե– րիական աշխարհի նկատմամբ առաջնա– յին մի ինչ–որ հատուկ հոգևոր նախա– սկիզբ։ Մ–յան հասարակական պայմա– նավորվածության դրույթը չի հերքվում «մեքենայական Մ–յան» առկայությամբ։ «Մտածող» մեքենան չունի ստեղծագոր– ծական ակտիվություն, որոշակի ճանա– չողական նպատակներ դնելու, իր կատա– րած գործողություններն իմաստավորե– լու ընդունակություն և ծառայում է մար– դուն լոկ որպես նրա նպատակների իրա– կանացման միջոց։ Մ–յան սուբյեկտը ոչ միայն մարդկային, այլև «մեքենայական» Մ–յան դեպքում մնում է մարդը, որպես հասարակական էակ։ 9-^․Леви-Брюль Л․, Первобытное мышление, пер․ с франц․, М․, 1930; Ру– бинштейн С․ Л-, О мышлении и путях его исследования, М․, 1958; Библер В․ С․, Мышление как творчество, М․, 1975; В е д и н Ю- И․, Структура, истинность и правильность мышления, Рига, 1979․ Վ․ Բաղդասարյան

ՄՏԱՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒ–

ԹՅՈՒՆ, սպեկուլյատիվ փիլի– սոփա յ ու թ յ ու ն, փիլիսոփայական այն ուսմունքները, որոնք հավակնում են բացառապես մտածական ճանապար– հով (խորհրդածությամբ՝ ռեֆլեքսիայով) դուրս գալու անմիջական փորձի շրջանակ– ներից և կազմելու գիտելիք արտափոր– ձային էությունների ու սկզբունքների մա– սին։ Մ․ փ–յան գոյությունը պայմանավոր– ված է պատմական յուրաքանչյուր ժամա– նակաշրջանում փորձնական գիտելիքի սահմանափակությամբ և տեսական ու աշխարհայացքային ընդհանրացումներ կատարելու, սկզբունքներ մշակելու ան– հրաժեշտությամբ։ Մ․ փ․ գոյություն է ունեցել մետաֆիզիկական ուսմունքների ձևով (տես Մետաֆիզիկա, 1)։ Մերժելով վերջիններս՝ Կանտը և Հեգելը, այսու– հանդերձ, մտահայեցողությունը պահպա– նել են որպես փորձնական գիտություննե– րից ի վեր կանգնած տեսական (փիլ․) մտածողության առանձնահատուկ միջոց։ Ջ․ Բերկլիից և Դ․ Հյումից սերող էմպիրիզ– մի գիծը, հատկապես XIX դ․ պոզիտիվիզ– մը, ընդհակառակը, մերժել է մտահայե– ցողությունը, իսկ նեոպոզիտիվիզմը ժըխ– տել է փիլիսոփայությունն առհասարակ՝ այն նույնացնելով Մ․ փ–յան, մետաֆիզի– կայի հետ։ Բնագիտության պատմության մեջ ևս առկա է մեթոդաբանական երկու գիծ․ Նյուտոնից սկիզբ առնող «սկզբունք– ների մեթոդը» տեսության կառուցման հիմ– քում դնում է անմիջական փորձն ընդհան– րացնող սկզբունքները և մերժում փորձնա– կան երևույթների հիմքում ընկած «վերջ– նական պատճառների» ու «թաքնված մե– խանիզմի» մասին մտահայեցողական հի– պոթեզները։ Դեկարտից սերող «մոդել– ների կամ հիպոթեզների մեթոդը» աշխա– տում է հենց դրանցով բացատրել և դրան– ցից արտածել փորձնական երևույթներն ու օրինաչափությունները։ Դիալեկտիկական մատերիալիզմը, մերժելով Մ․ փ․ և առհասարակ արւոա գի– տական մտակառուցումները, միաժամա– նակ ընդգծում է մտածողության ակտիվու– թյունը «փորձ–տեսություն» հարաբերու– թյան մեջ, փիլ․ մտածողության դերը մաս– նավոր գիտությունների աշխարհայացքա– յին ու մեթոդաբանական սկզբունքների մշակման և իմացաբանական խնդիրների լուծման գործում։ Հ․Գևորգյան

ՄՏԱՀԱՆԳՈՒՄ, ավանդական տրամաբա– նության մեջ մտածողության ձևերից և կառուցվածքային աստիճաններից։ Մ․ տրված մեկ կամ ավել որոշակիորեն կապ– ված դատողություններից (նախադրյալ– ներ) նոր դատողություն (եզրակացու– թյուն) բխեցնելն է։ Օրինակ, «Բույսը կեն– դանի օրգանիզմ է, սունկը բույս է, հետե– վաբար, սունկը կենդանի օրգանիզմ է»։ Մ․ բուն տրամաբանական մտածողության (տրամաբանման) դրսևորումն է, առկա գիտելիքներից նոր գիտելիքների ստաց– ման տրամաբանական եղանակը։ Մ–ները լինում են անմիջական (մեկ նախադրյալ ունեցող) և միջնորդավորված (մեկից ավել նախադրյալներ ունեցող), դեդուկտիվ (տես Դեդուկցիա) և ինդուկտիվ (տես Ինդուկցիա)։ Դրանք ունեն բազմաթիվ ենթատեսակներ ըստ նախադրյալների բնույթի, եզրակացության բխեցման եղա– նակի ևն (սիււոգիզմ, պայմանական, բա– ժանարար և այլ Մ–ներ)։ Ավանդական տրամաբանության մեջ ձևակերպվում են տարբեր Մ–ների կանոնները և քննվում դրանցից շեղումները (տրամաբանական սխաչներ), էնթիմեմաները ևն։ Մաթ․ տրա– մաբանության մեջ դեդուկտիվ Մ–ները ներկայացվում են տրամաբանական ար– տածման ձևով։ Վ․ Բաղդասարյան

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, մասնագիտո– րեն զուտ մտավոր աշխատանքով զբաղ– վող մարդկանց հասարակական խավ։ Մ․ առանձին դասակարգ չէ, այն ծագում և հա– մալրվում է տարբեր դասակարգերից։ Նրա գործունեությունը որոշվում է այն դասա– կարգերի շահերով, որոնց նա ծառայում է։ Մ–յան առաջացման նախադրյալը աշխա– տանքի բաժանումս է ֆիզիկականի և մտավորի, որի հետևանքով հասարակու– թյունը տրոհվել է գերազանցապես ֆիզ․ աշխատանք կատարող ստրուկների և ան– միջական արտադրական գործունեությու– նից ազատ, հասարակական, տնտ․, պե– տաիրավական ղեկավարությամբ, գիտու– թյամբ, արվեստով ևն զբաղվող ստրկա– տերերի։ Հակամարտ հասարակարգերում մտավոր աշխատանքի մենաշնորհը շա– հագործող դասակարգերի ձեռքում է, թեպետ Մ․ համալրվել է նաև այլ դասա– կարգերի ու խավերի հաշվին։ Որպես առանձին հասարակական խավ, որի հիմ– նական գոյամիջոցը մտավոր աշխատանքն է, Մ․ զարգացել է կապիտալիզմի օրոք, երբ ծայրահեղորեն սրվել է հակադրու– թյունը մտավոր ն․ ֆիզիկական աշխատան– քի միջև։ Արտադրողական ուժերի վերել– քը ծեում է մեծաքանակ Մ․, որի կազմում խոշոր մեքենական արտադրության պա– հանջներին համապատասխան, աճում է ինժեներա–տեխնիկական աշխատողների տեսակարար կշիռը։ Տեխ․ Մ․ ոչ միայն ղեկավարում է արտադրությունը, այլև վե– րահսկում բանվորներին։ Պետական–վար– չական մարմիններում ներգրավված Մ․ անուղղակիորեն մասնակցում է աշխատա– վորների ճնշմանն ու կեղեքմանը։ Տեղի է ունենում Մ–յան շերտավորում։ Մ–յան որոշ մասը անցնում է վարձու աշխատանքի, մի մասը (բժիշկներ, իրավաբաններ)՝ մասնավոր ձեռնարկատիրական գործու– նեության (օրինակ, ԱՄՆ–ում 37,9%, 1870-ին), մնացածները առաջ են քաշվում բուրժուազիայի շարքերը, ձեռք բերում արտոնյալ դիրք։ Ընդհանուր առմամբ, կապված մտավոր աշխատանքի նկատ– մամբ եղած մեծ պահանջարկի հետ, կա– պիտալիզմի նախնական փուլում Մ․ բուր– ժուականանում է։ Բանվորների հետ թույլ կապը, ձեռնարկատերերին մերձ լինելը, բարձր եկամուտը, բուրժ․ ապրելակերպը Մ–յան մեծ մասին հանգեցրել է բուրժ․ և մանրբուրժ․ սոցիալական և աշխարհա– յացքային դիրքորոշման։ Միաժամանակ, Մ–յան միջավայրից են ելել հեղափոխա– կան դեմոկրատները, որոնք հրաժարվել են բուրժ․ գաղափարախոսությունից և հանդես եկել աշխատավորների շահերի պաշտպանությամբ։ Այդ մտավորական– ներից առավել առաջադիմականները մշա– կել են սոցիալիստական գաղափարախո– սություն և այն տարածել բանվորների շրջանում։ Նման ուղի են անցել Կ․ Մարք– սը, Ֆ․ էնգելսը, Վ․ Ի․ Լենինը և բանվորա– կան ու սոցիալիստական շարժման շատ գործիչներ։ Իմպերիալիզմի վւուլում, գի– տատեխ․ հեղափոխության հետևանքով, Մ–յան թվաքանակը կտրուկ աճել է։ Նկատ– վում է Մ–յան բյուրոկրատացում, առաջա– ցել են նոր մասնագիտություններ՝ մենե– ջերներ, «մարդկային հարաբերություն– ների» մասնագետներ (տես «Մարդկային հարաբերությունների տեսություն), սո– ցիալական ինժեներներ ևն։ Վերացել է հասարակության մեջ մտավորականների արտոնյալ վիճակը, մեծացել ստանդարտ, մասսայականացած աշխատանքի Մ–յան թիվը, նվազել Մ–յան որոշ խմբերի կազմը (դերասաններ, երաժիշտներ, նկարիչներ, կրոնավորներ ևն)։ Տեղի է ունեցել Մ–յան պրոլետարականացում։ Նրա գերակշռող մասը (80–90%) անցել է վարձու աշխա– տանքի, անհատական աշխատանքից փո– խադրվել կոլեկտիվ աշխատանքի։ Շատ ինժեներներ ու տեխնիկներ ներգրավվել են արտադրության ոլորտ՝ կատարելով բարձրորակ բանվորի պարտականություն– ներ։ Մ–յան ստորին շերտերը մոտեցել են բանվոր դասակարգին նաև եկամուտի չափով, նույնիսկ որոշ խմբեր վարձատըր– վում են բանվորից ցածր։ Սրվել է հակա– սությունը դեմոկրատական և բուրժ․ տեխ– նոկրատական Մ–յան միջև։ Շատ առաջա– դեմ մտավորականներ հրաժարվում են համագործակցել սպառազինությունների մրցավազքին, հանդես են գալիս խաղա– ղության, դեմոկրատիայի և սոցիալիզմի պաշտպանությամբ։ Նրանց առավել գի– տակից մասը ընդունել է կոմունիստական գաղափարներ և իր ճակատագիրը կապել պրոլետարիատի ազատագրական պայ– քարի հետ (Ա․ Ֆրանս, Մ․ Անդերսեն– Նեքսյո, Թ․ Դրայզեր, Թ․ Ման, Պ․ էլյուար, Ֆ․ և խ․ Ժոլիո–Կյուրիներ, Պ․ Պիկասո, Ռ․ Դուտտուզո)։ Կապիտալիստական եր– կըրների կոմունիստական կուսակցու– թյունները պայքարում են հակամոնոպո– լիստական լայն ճակատի ստեղծման, Մ–յան և բանվոր դասակարգի դաշինքի հաստատման և ամրապնդման համար։ «Բանվոր դասակարգի դաշնակիցն են