Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/632

Այս էջը սրբագրված չէ

րեղ, դահանակ (մալաքիտ), գունավոր ապակի, արհեստական ադամանդ։ XIX դ․ П-յան առարկաների ոճաձեերը էկլեկտիկ բնույթ են ունեցել, որի դեմ հանդես են եկել <մոդեոն> ոճի վարպետները (Ֆրան– սիայում՝ Ռ․ Լալիկը և ուրիշներ)։ XX դ․ Ռ–յանը, որը յուրացրել է նոր նյութեր (պլատին, պալադիում, ալյումին են), բը– նորոշ է ստեղծագործական ուղղություն– ների արտասովոր բազմազանությունը։ Զարդանախշից զուրկ «դիզայներական» ձեերին ձգտելը (որը հատուկ էր 1920- ական թթ․) գոյակցել է «մոդեռնի» ար– տահայտչամիջոցները կամ ժող․ ու միջ– նադարյան fl-յան ավանդույթները վերա– ծնելու միտումների հետ։ Պատմ; տար– բեր ոճերի նմանակող զարդանախշերին զուգընթաց XX դ․ կեսերին ի հայտ են եկել արդի մշակույթին հարող կերպա– րային լուծումներ (օրինակ՝ տիեզերական թեմաներով ոսկերչական կոմպոզիցիա– ներ)։ ՍՍՀՄ տարածքում Ո․ հայտնի է հնա– գույն ժամանակներից, որի մասին վկա– յում են հայտնաբերված հնագիտական նյութերը։ Սե ծովի ափերի, Հայաստա– նի, Վրաստանի, Միջին Ասիայի, Կուբա– նի և այլ վայրերի դամբարանների պե– ղումներից հայտնաբերված ոսկյա զար– դերն ու կենցաղային զանազան առարկա– ները համաշխարհային Ո–յան բարձրար– ժեք նմուշներից են՝ պատրաստված դըր– վագման, մանրարուրքի, փորագրման, սեադման, արծնապատման եղանակնե– րով։ XI –XII դդ․ Կիեի Ո–յանը բնորոշ են արծնապատ ոսկյա առարկաները, XI–XII դդ․ Նովգորոդին՝ արծաթե ծի– սական անոթներն ու սրբապատկերների դրվագները, XII–XIII դդ․ Վլադիմիր– սուզդալյան դպրոցին՝ տարաբնույթ կերտ– վածքները, XIV–XV դդ․ Մոսկվային և Սուզդալին՝ սրբապատկերների ու ավե– տարանների դրվագները։ XVI դ․ (երբ հա– մառուսական Ո–յան արվեստի կենտրոնը դարձել է Մոսկվան) զարգացել է սեադ– ման ու արծնապատման տեխնիկան, XVII դ․՝ արծնապատման (Ի․ Պոպով), դրվագման (Դ․ Օվդոկիմով), մետաղի փո– րագրման (Վ․ Անդրեե, Ա․ Տրուխմենսկի)։ XVIII դ․ ռուս․ Ո․ (կենտրոնը՝ Պեաեր– բուրգ), պահպանելով ազգային առանձ– նահատկությունները, զարգացել է հա– մաեվրոպ․ գեղարվեստական ոճերի շըր– ջանակներում։ XIX դ․ Մոսկվայում և Պե– տերբուրգում հիմնվել են խոշոր ֆաբրի– կաներ, որոնցից առանձնանում են Պ․ Ֆ․ Սազիկովի, Պ․ Ա․ Օվչիննիկովի, Ի․ Ի․ Իղեբնիկովի ձեռնարկությունները։ Բարձր որակի ոսկերչական կերտվածքներ են ար– տադրել Ֆաբերժեի ֆիրման և նրա պատ– վերով աշխատող արվեստանոցները։ ՍՍՀՄ–ում ոսկերչական առարկաներ են արտադրվում Լենինգրադի, Մոսկվայի, Ռիգայի, Տալլինի, Սվերդլովսկի, Երեա– նի, Տաշքենդի և այլ քաղաքների ոսկեր– չական ֆաբրիկաներում ու արտադրա– կան միավորումներում, գեղարվեստական արհեստագործական ձեռնարկություննե– րում (Կուբաչիի գեղարվեստական կոմ– բինատը Դաղստանի ԻՍՍՀ–ում, «Ռոս– տովի արծնապակի» ֆաբրիկան են)։ 1960–70-ական թթ․ Ո–յան արվեստի վար– պետներից են Յու․ Ի․ Պաաս–Ալեքսանդրո– վան, ի․ Բ․ Բեշենցեան, Մ․ Ա․ Տոնեն, Ռ․ Ալիխանովը, Դ․ Մագոմեդովը (ՌՍՖՍՀ), Մ․ Ցալկալամանիձեն (Վրաց․ ԱԱՀ), Ա․ Աթաեը (Թուրքմ․ ՍՍՀ), Ֆ․ Դաուկան– տասը (Լիտվ․ ԱԱՀ), է․ Կուրելը (էստոն․ ՍՍՀ)։ Հայկ․ բարձրավանդակում Ո․ զարգա– ցած է եղել հնագույն ժամանակներից։ Հնագիտական պեղումներից հայտնաբեր– ված նյութական մշակույթի նմուշները վկայում են, որ դեռես մ․ թ․ ա․ II հազա– րամյակում պատրաստվել են ոսկյա, ար– ծաթյա բարձրարվեստ զարդեր ու կենցա– ղային առարկաներ։ Հայկ․ բարձրավան– դակի վարպետները տիրապետել են դըր– վագման, ձուլման, հյուսման, մանրա– րուրք, փորագրման, արծնապատման, ըն– դելուզման, հատիկազարդման եղանակ– ներին։ Կիրովականի պեղումներից հայտ– նաբերված ոսկյա թասը (մ․ թ․ ա․ II հա– զարամյակ) ունի դրվագման եղանակով կատարված կենդանիների պատկերներ։ Լճաշենի պեղումնավայրից մեզ է հասել գորտի ոսկյա փոքրիկ արձանիկը, որը պատրաստվել է ձուլման և հատիկազարդ– ման եղանակներով (մ․ թ․ ա․ I հազարամ– յակ)։ Այն առնչվում է ջրի պաշտամունքի հետ։ Ուրարտ․ շրջանում՝ մ․ թ․ ա․ IX– VII դդ․ Ո–յան մեջ ավելի լայն կիրառում է գտել հատիկազարդման եղանակը։ Կար– միր բլուրի պեղումներից հայտնաբերված ոսկյա կիսալուսնաձե ականջօղերը պատ– րաստված են եռանկյունաձե՝ աղեղաձե շարաններով դասավորված հատիկա– զարդման եղանակով։ Միջնադարյան Հա– յաստանում շարունակվել է ձուլման եղա– նակը և սկսվել է հյուսման, մանրարուրք եղանակների կիրառումը։ Միջնադարյան մայրաքաղաք Դվինի պեղումներից հայտ– նաբերվել են Ո–յան շատ հետաքրքիր նմուշներ՝ օձագլուխ ապարանջաններ (ձուլածո), ականջօղեր (մանրարուրք), վզնոց (հյուսածո) են, որոնք պատրաստ– վել են X դ․։ Ո․ բարձր մակարդակի է հա– սել Կիլիկյան Հայաստանում։ Հայկ․ Ո–յան արվեստի կենտրոններ էին Դվինը, Անին, Կարսը, Կաբինը, Վանը, Արդվինը, Ար– տահանը, Կ․ Պոլիսը, Երզնկան, Երեանը, Ալեքսանդրապոլը, Շուշին, Ախալցխան են։ XIX դ․ և XX դ․ սկզբին հայկ․ Ո–ում մեծ տեղ են գրավել արծաթյա ոսկեզօծ մանրարուրք և սեադման եղանակներով պատրաստված աշխատանքները։ Արլ․ Հա– յաստանը Ռուսաստանի կազմի մեջ միա– վորվելուց հետո տեղի ունեցած ներգաղ– թի հետեանքով, բնակության նոր վայրե– րում՝ Ալեքսանդրապոլում, Ախալցխայում, Ախալքալաքում ստեղծվել են ոսկերչա– կան հիասքանչ կենցաղային առարկաներ։ Հայ արծաթագործների մեծ վարպետու– թյունն են հավաստում կանացի գլխարկի զարդի, ինչպես նաև գոտու, մասնատու– փի, ապարանջանի բազմազան տեսակնե– րը, սեադման և փորագրման եղանակնե– րով ստեղծված ծխախոտատուփի տարբե– րակները։ Սովետական Հայաստանում Վասպու– րականի Ո–յան ավանդույթները շարունա– կել է Վ․ Հացագործյանը, որի աշխատանք– ները մանրարուրք եղանակի բացառիկ նմուշներ են։ Նրա ստեղծագործական փորձն ու հմտությունը շարունակում է որ– դին՝ Գ․ Հացագործյանը, որը ստեղծում է արծաթյա՝ ցանցկեն–հյուսածո աշխա– տանքներ (մրգի սկահակ «Վասպուրա– կան», կանացի զարդերի համալիր «Հաս– միկ»)։ Ոսկերիչ–արծաթագործ Ն․ Դու– յումջյանը («Դվին», «Անի», «Տավրոս» սափորներ) թանկարժեք քարերի կիրառ– մամբ և տարբեր եղանակների զուգոր– դումով հասել է մեծ ինքնատիպության, որը հայտնի է«գույումջյանական ոճ» անու– նով։ Հայկ․ Ո–յան արվեստի ավանդույթ– ների կիրառման փայլուն օրինակ է ժ․ Չու– լոյանի էջմիածնի վանքի Վեհարանում գտնվող ոսկյա մեծաչափ խաչը (1970-ական թթ․), որը զարդարված է թանկարժեք քա– րերով ու ամրացված է մարմարյա տախ– տակի վրա։ Այն մանրարուրք եղանակով ներկայացնում է հայկ․ խաչքարերի զար– դանկարային ոճը։ Ուրարտ․ եtXIX– XX դդ․ հայ արծաթագործների ոճով զար– դեր և կենցաղային այլ առարկաներ է պատրաստել անվանի վարպետ Ա․ Բեր– բերյանը։ Ազգային ավանդույթների հնա– րամիտ կիրառմամբ Հ․ Փիլիպոսյանը հասնում է մեծ արտահայտչականության։ Սովետական Հայաստանի ոսկերիչ–ար– ծաթագործները էլ ավելի են զարգացնում հին վարպետների ավանդույթները և ըս– տեղծում նոր ինքնատիպ գործեր։ Նրանց լավագույն աշխատանքները ցուցադրվել են համամիութենական և համաշխարհա– յին ցուցահանդեսներում, արժանացել բարձր պարգեների։ Երեանի ոսկերչական գործարանը արտադրում է թանկարժեք և հասարակ քարերով զարդարված ոսկե մատանու, ականջօղի, ապարանջանի, վզնոցի բազմազան տեսակներ։ Սփյուռքահայ գաղթավայրերում (Բեյ– րութ, Հալեպ, Դամասկոս, Ստամբուլ, Լոս Անջելես) հայ ոսկերիչ վարպետները / որոշակի (հաճախ՝ վճռական) ներդրում ունեն Ո–յան ասպարեզում։ Տես նաև Ար– ծաթագործություն, Արծն։ Ն․Ավագյան Գրկ․ Մնացականյան Ա․ Շ․, Հայկա– կան զարդարվեստ, Ե․, 1955։ Հովսեփ– յան Գ․, Մի էջ հայ արվեստի և մշակույթի պատմությունից, Անթիլիաս, 1930։ Ն ա․ յ ն ի, Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմու– թյան մեշ, հ․ 1, Վաղ–պատ, 1928։ Ղաֆա– դ ա ր յ ա ն Կ․ Դ․, Դվին քաղաքը և նրա պե– ղումները, Ե․, 1952։ Առաքելյան Բ․ Ն․, Քաղաքները և արհեստները Հայաստանում IX-XIII դդ․, հ․ 1, Ե․, 1958։ Աբրահամ– յան Վ․ Ա․, Արհեստները Հայաստանում IV–XVI11 դդ․, Ե․, 1956։ Пиотровский Б․ Б․, Ванское царство, М․, 1959; Марти– росян А․ А․, Армения в эпоху бронза и раннего железа, Е․, 1964; Ювелирное искус– ство народов России, [Л․, 1974]; Smith Н․ С․, Jewellery, Wakefield, 1973․ ՈՍԿԻ (Aurum), Au, տարրերի պարբերա– կան համակարգի VI պարբերության, I խմբի տարր։ Ազնիվ մետաղ է, պատկա– նում է անցումային տարրերի շարքին։ Կարգահամարը՝ 79, ատոմական զանգ– վածը՝ 196,9665։ d տարր է, ատոմի էլեկ– տրոնային թաղանթների կառուցվածքն է 5s25p65d106s1, К, L, M, N թաղանթները լրացված են։ Բնական Ո․ բաղկացած է միայն 197Au կայուն իզոտոպից։ Արհես– տականորեն ստացվել են 177–204 զանգ– վածի թվերով ռադիոակտիվ իզոտոպները