Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/633

Այս էջը սրբագրված չէ

(27 իզոտոպ)։ 195Au (T7a=185 օր), 198Au (2,7 օր) U 199Au (3,15 օր) իզոտոպները օգտագործվում են արդյունաբերության, բժշկության մեջ U գիտահետազոտական աշխատանքներում, որպես ռադիոակտիվ ինդիկատորներ։ П․ մարդկությանը ամենից վաղ հայտնի մետաղն է։ Հայաստանում և Անատոլիայում այն հայտնի էր մ․ թ․ ա․ VI հազարամյակում։ Եգիպտոսում, Միջագետքում, Հնդկաստանում և Չինաստանում ոսկյա իրերի պատրաստման արվեստը հայտնի էր մ․ թ․ ա․ Ill–II հազա– րամյակներում։ П․ հիշատակվում է Աստվածա– շնչում, «Իլիական>-ում, <Ոդիսական»-ում։ Ալ– քիմիկոսները այն անվանում էին «մետաղ– ների արքա», որի ստացումը հասարակ մե– տաղներից համարում էին իրենց հիմնական նպատակը։ Երկրակեղևում Օ–ու պարունակությունը 4,3․10~7 զանգվ․ % է, տարածվածությամբ 74-րդ տարրն է։ Հանդիպում է մեծ մա– սամբ բնածին վիճակում, հազվադեպ՝ միացությունների ձևով տելուրի, սելենի, ծարիրի, բիսմութի հետ։ Հայտնի են Ո–ու առաջնային (հիդրոթերմալ) և ցրոնային հանքավայրերը։ Արդ․ կարևոր նշանա– կություն ունեն հիդրոթերմալ ոսկեբեր քվարցային երակները։ Բնածին П․ հան– դիպում է նաև երկաթի, պղնձի, արսենի և այլ սուլֆիդներում, որոնք երբեմն պա– րունակում են նաև Ո–ու միացություններ։ Հազվադեպ հանդիպող միներալները՝ կալավերիտ (AuTe2), ս ի լ վ ա– նիտ (AgAuTe4) ևն, սովորաբար ուղեկց– վում են նրբափոշի բնածին П-ով։ Բնածին П․ արծաթ (մինչև 43%), երբեմն նաև բիս– մութ, սնդիկ, պլատին, մանգան (մինչև 0,9%), պարունակող պինդ լուծույթ է։ Այն, կախված խառնուրդների պարունա– կությունից, դեղին է, կարմիր կամ կա– նաչավուն։ Բնածին fl-ու մեծ կտորները հանդիպում են հազվադեպ, գտնված (Ավս– տրալիայում) ամենախոշորները՝ «Հոլտեր– մանի սալը» (մոտ 285 կգ) և «Ցանկալի անծանոթը» (71 կգ) չեն պահպանվել։ Բնածին fl-ու ամենախոշոր կտորը (36,2 կգ) ՍՍՀՄ–ում գտնվել է Ուրալում։ Jfl-ու հիմ– նական պաշարները գտնվում են ՍՍՀՄ–ում, Հարավ–Աֆրիկյան Հանրապե– տությունում և Կանադայում։ fl․ է արդյու– նահանվում նաև 38 այլ երկրներում։ Կենսոլորտում fl․ տեղաշարժվում է օրգ․ միացությունների և գետաջրերի հետ։ Ծո– վի և գետի ջրերում նրա պարունակությու– նը 4․10 9 գհ է, ոսկեբեր շրջանների ստորերկրյա ջրերում՝ 10՜6 գհ։ Որոշ բույսեր (ձիաձետ, եգիպտացորեն) կու– տակում են Ո․։ П․ դեղնափայլ մետաղ է, հալ․ ջերմաս– տիճանը՝ 1064,43°C, եռմանը՝ 2947°C, խտությունը՝ 19320 կգքմ3 (20°Շ–ում)։ Ջեր– մության և էլեկտրականության լավ հա– ղորդիչ է (զիջում է արծաթին)։ Մաքուր П․ փափուկ է և չափազանց պլաստիկ։ Նրանից կարելի է գլանել մինչև 8 • 10~6 մմ հաստության նրբաթիթեղ և ձգել 5 • 10~3 մմ հաստության լար։ Քիմիապես պասսիվ է, օդում՝ անգամ խոնավության առկայու– թյամբ չի օքսիդանում։ Չի լուծվում ջրում, ալկալիներում և թթուներում։ Լուծվում է ցիանաջրածնական թթվում, արքայաջրում և օքսիդացնող թթուների խառնուրդնե– րում։ Նրան բնորոշ է կոմպլեքսային միա– ցությունների առաջացումը։ Միացություն– ներում եռարժեք է կամ միարժեք, կոմպ– լեքսային միացություններում՝ հազվա– դեպ երկարժեք։ Մետաղների ՜ լարվածու– թյան շարքում Ո․ գտնվում է ջրածնից, պղնձից և արծաթից աջ։ Անմիջականորեն միանում է միայն հալոգենների և որոշ մետաղների հետ։ Թթվածնական միացու– թյունները ստանում են անուղղակի ճա– նապարհով։ АигО-ի գոյությունը կասկա– ծելի է։ Ո–ու (III) օքսիդը (Au203) ստաց– վում է հիդրօքսիդից և անկայուն է՝ 220°Շ–ից բարձր տաքացնելիս քայքայ– վում է, ջրում չի լուծվում։ Au(OH)3 ջրում վատ լուծվող, դեղնաշագանակագույն ամ– ֆոտեր հիդրօքսիդ է։ Գերակշռող թթվա– յին հատկությունների պատճառով կոչ– վում է ոսկեթթու, ալկալիների հետ առաջացնում է ա ու ր ա տ ն և ր։tfl․ ջրածնի հոսանքում տաքացնելիս (~1400°C) աննշան քանակներով առաջա– նում է հեշտ ցնդող և անկայուն հիդրիդը՝ AuH։ Անկայուն են նաև Ո–ու (I) հալոգե– նիդները՝ AuCl, AuBr ևն։ fl-ու փոշին քլորի մթնոլորտում (200°C) առաջացնում է AuCl3, որը հեշտ ցնդող, կարմիր բյու– րեղական նյութ է։ Լուծվում է ջրում առա– ջացնելով կարմրաշագանակագույն կոմպ– լեքսային թթու՝ H2[AuOCl3]։ Աղաթթու ավելացնելիս ստացվում է ոսկիքլո– րաջրածնական թթու (բաց դե– ղին), որը բյուրեղանում է H[AuC14] -2H20 բաղադրությամբ։ fl-ու (III) քլորիդը հեշ– տությամբ վերականգնվում է, ւսնագի (II) քլորիդով վերականգնելիս ստացվում է չափազանց կայուն Ո–ու ծիրանագույն կոլոիդային լուծույթը։ Այդ ռեակցիան օգտագործում են fl-ու վերլուծական հայտնաբերման համար։ Քանակական որոշման նպատակով Л․ նստեցնում են ջրային լուծույթներից այլ վերականգնիչ– ներով (FeS04, H2S03f Н2С204 ևն) կամ կիրառում են մեւռաղափորձական վեր– Լուծության եղանակը։ fl-ու (III) թթված– նավոր թթուների աղերը կայուն են միայն համապատասխան թթվի խիտ լուծույթնե– րում (նոսր լուծույթներում հիդրոլիզվում են)։ Թթվածնի առկայությամբ Ո․ լուծվում է նատրիումի (կալիումի) ցիանիդի լու– ծույթում և առաջացնում ց ի ա ն ա ու– ր ա տ (I)՝ 2Au+4NaCN+1/202+H20= = 2Na[Au(CN)2]+2NaOH։ Արծաթի, պա– լադիումի և պղնձի հետ fl․ առաջացնում է պինդ լուծույթներ, այլ մետաղների հետ՝ ներմետաղական միացություններ (Na2Au, KAu2, Be5Au, Mg3Au, Ba3Au2 ևն)։ Շատ հին ժամանակներից սկսած fl․ դատարկ ապարից բաժանում էին նստված– քազտման եղանակով՝ օգտվելով նրանց խտությունների մեծ տարբերությունից։ XIX դ․ վերջերից սկսվեցին լայնորեն կի– րառվել ամալգամացման (հայտնի է մ․ թ․ ա․ I դարից) և ցիանացման եղանակ– ները։ Մանրացված և հարստացված հան– քանյութից fl․ կորզում են կաւիումի կամ նատրիումի ցիանիդների լուծույթներով, ապա նստեցնում ցինկով։ fl-ու կորզումը սնդիկով (ամալգամացում) աստիճանա– բար ավելի հազվադեպ է իրականացվում։ Ո–ու նշանակալի քանակներ են ստացվում պղնձի և բազմամետաղական հանքա– նյութերի վերամշակման թափոններից։ Ցրոնային Ո–ու զգալի մասը կորզում են լողացող հունավւոր մեքենաների (դրագ– ների) միջոցով․ Փխրեցված ապարը լվա– նում են երկաթե ծակոտկեն թիթեղներով, նախշազարդ փայտով կամ կանեւիաթելի գորգով պատված թեք ջրհորդաններում։ Դատարկ ապարը լվացվում է ջրի շիթով, իսկ Ո–ու հատիկները մնում են ջրհորդանի հատակին։ Խառնուրդներ պարունակող Ո․ մաքրում են (աֆինաժ) էլեկտրոլիզով։ Անոդը ձուլում են մաքրվող Ո–ուց, կաթոդը մաքուր Ո–ու թերթ է։ Որպես էլեկտրոլիտ օգտագործում են AuCl3–li աղաթթվային լուծույթը։ Կաթոդի վրա նստում է 99,99% մաքրության Ո․։ Խառնուրդները անջատ– վում են որպես անոդային տիղմ։ Մաքուր Ո․ օգտագործվում է էլեկտրատեխնիկա– յում և արվեստում։ Գեղեցիկ տեսքի, քիմ․ կայունության, փափկության և գլանվելու ունակւսթյան շնորհիվ այն ենթարկվում է նուրբ գեղագիտական մշակման։ Օգտա– գործվում է կիրառական և դեկորատիվ արվեստում։ Ո–ու նրբաթերթերն օգտա– գործվել են հին հայկ․ մանրանկարչու– թյան մեջ։ Ո․ օգտագործվում է նաև ժա– մացույցները, զարդարանքի և սպասքի առարկաները ոսկեզօծելու համար։ Տեխ– նիկայում, դրամի հատման, մեդալներ և ատամնապրոթեզային սկավառակներ պատրաստելու համար օգտագործում են ոսկու համաձուչվածքները։ Ոսկու միա– ցություններն օգտագործվում են լուսա– նկարչության մեջ։ Նրանց կախույթները՝ բժշկության մեջ․ ռևմատիկ հոդաբոր– բերը և գայլախտը բուժելու համար։ Ո․ պարունակող դեղամիջոցների կիրառումը հակացուցված է թոքախտի, շաքարախտի, սիրտ–անոթային, լյարդի, երիկամների և արյան հիվանդությունների դեպքում։ Ռա– դիոակտիվ Ո․ (սովորաբար 198Au) օգտա– գործվում է ուռուցքների բուժման, լյար– դի, փայծաղի և այլ օրգանների հիվան– դությունների ախտորոշման համար։ Տնտեսական նշանակությունը։ Ապ– րանքային արտադրության պայմաններում Ո․ կատարում է համընդհանուր համար– ժեքի ֆունկցիա, որով ձեռք է բերում հա– տուկ սպառողական արժեք ու վերածվում փողի․ «Ոսկին ու արծաթը,– գրել է Կ․ Մարքսը,– իրենց բնույթով փող չեն, բայց փողն իր բնույթով ոսկի ու արծաթ է» (Маркс К․, в кн․։ Маркс К․ иtЭн– гельс Ф․, 2 изд․, т․ 13, с․ 137)․ Որպես փող Ո–ու առանձնացման պատճառը դրա ֆիզ․ և քիմ․ հատկություններն են։ Ո–ու զգալի մասն օգտագործվում է ստակներ պատ– րաստելու համար կամ ձուլակտորներով պահվում որպես կենտրոնական բանկե– րի (պետության) ոսկու պաշար։ Այն լայ– նորեն օգտագործվում էր արդ․ սպառման համար (ռադիոէլեկտրոնիկայում, սարքա– շինության մեջ ևն) և ոսկերչության մեջ։ Սկզբում Ո․ օգտագործվում է բացառա– պես զարդեր պատրաստելու համար, հե– տագայում այն ծառայել է որպես խնայո– ղության ու հարստության կուտակման, նաև Փոխանակության (սկզբում ձուլա– կտորների ձևով) միջոց։ Որպես Փող Ո․ Չինաստանում, Հնդկաստանում, Եգիպ– տոսում և Միջագետքի պետություններում օգտագործվել է դեռևս մ․ թ․ ա․ 1500 տարի առաջ, իսկ Հին Հունաստանում՝ մ․ թ․ ա․