Հ․ Ոսկյան կիայի վանքերը», 1957, «Գուգարքի վան– քերը», 1960, «Սեբաստիայի, Խարբերդի, Դիարբեքիրի U Տրապիզոնի նահանգնե– րու վանքերը», 1962)։ Ուսումնասիրել է հայ նախարարական աների պատմությու– նը, հայ միջնադարյան մատենագիրներ Հովհաննես Սարկավագի, Ներսես Լամբ– րոնացու, Հովհաննես Վանականի, Վար– դան Արեելցու, Մխիթար Գոշի, Կիրակոս Գանձակեցու կյանքն ու ստեղծագործու– թյունը։ «Չորս հայ տաղասացներ և անոնց տաղերը» (1966) աշխատությունում ներ– կայացրել է հայ միջնադարյան բանաս– տեղծներ Հովհաննես Կարնեցուն, Գրի– գոր Օշականցուն, Մովսես Կարնեցուն, Մարտիրոս Ղրիմեցուն և նրանց ստեղծա– գործությունները։ Աշխատասիրել և հրա– տարակել է «Երգ երգոցի աոաջին և երկ– րորդ թարգմանությունը» (1924), «Սար– դիկեի ժողովքի հայերեն կանոնները» (1945), Ստեփանոս Ռոշքայի «ժամանա– կտգրութիւն կամ Տարեկանք եկեղեցա– կանք» (1964), Հովհաննես Ղրիմեցու «Պատմութիւն հռչակավոր վանից Հաղբա– տայ» (1965) գործերը, թարգմանել Զ․ Օբերտինսկու «Լեհահայերը և անոնց Անդրեաս արքեպիսկոպոսը Ցագլովեցի մեջ» (1963) աշխատությունը։ Հետագոտել, կազմել U հրատարակել է «Ցուցակ հա– յերեն ձեռագրաց մատենադարանին ի Վիեննա» (հ․ 2, 1963) ձեռագրացուցակը, որը Հ․ Տաշյանի համանուն գործի շարու– նակությունն է։ Սփյուռքի հայերի համար կազմել է հայերեն դպրոցական ձեռնարկ– ներ («Դասագիրք Հայոց պատմության», հ․ 1–5, 1959–60 ևն)։ Թողել է անտիպ գործեր («Արարատյան նահանգի վանքե– րը», «Սյունյաց աշխարհի վանքերը», «Հայ վանքեր ի սփյուռս» ևն)։ Ո․ հետևել է Սովետական Հայաստանի գիտ․ կյանքին, «Հանդես ամսօրյա»-ում հրատարակած բազմաթիվ գրախոսական– ներով անդրադարձել սովետահայ պատ– մաբանների և բանասերների հայագիտա– կան երկերին։ Երկ․ Հովհաննես Վանականը և յուր դըսլ– րոցը, Վնն․, 1922։ Մատենագրական քննու– թյուններ, Վնն․, 1926։ Գնունյաց ևtՌշտուն– յաց նախարարությունները, Վնն․# 1952։ Հայ– րենի հուշերս, Բեյրութ, 1952։ Ուսումնասիրու– թյուններ հայ նախարարություններու մասին, Վնն․, 1955։ Ստեփանոս Ռոշքա և Մատթեոս Վ․ Ջուղայեցի, Վնն․, 1968։ Գրկ․ Ա գ յ ա ն Մ․, Տ և ր–Պ ո ղ ո ս յ ա ն Պ․, Հ․ Համազասպ վ․ Ոսկյան, «ՀԱ», 1968, Me 1 – 3։ Ս․ Ջուանշյան
ՈՍԿՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ, ոսկու ռեզերվային ֆոնդը երկրի կենտրոնական բանկում, որը նախատեսված է բանկ– նոտների էմիսիան ապահովելու, իսկ մի շարք երկրներում՝ նաև ընթացիկ հաշիվ– ներն ու ըստ ներկայացման վճարման ենթակա այլ պարտավորդւթյունները մա– րելու համար։ ԱՄՆ–ում, օրինակ, ֆեդե– րալ ռեզերվային բանկերը օրենքով պետք է ոսկու պաշար ունենան շրջանառող բանկնոտների գումարի ոչ պակաս 25%-ի (1968-ից այդ կարգը վերացվել է), նաև ըն– թացիկ հաշիվների գումարի 25%–ի, Բել– գիայի ազգային բանկը՝ 33, Շվեյցարիա– յինը՝ 40% –ի չսսիով։ Ոսկու աոանդարւոի ժամանակ Ո․ ա․, որպես վալյուտայի կա– յունության երաշխիք, ակտիվ դեր է կա– տարել, սակայն հետագայում կորցրել է իր նշանակությունը։ Որոշ երկրներում (օրինակ, Մեծ Բրիտանիայում) դրամա– կան էմիսիան ոսկով չի ապահովվում, իսկ դրա ընդհանուր գումարը որոշում է պառլամենտը։ Ֆրանսիայում, ԳՖՀ–ում, Իտալիայում դրամական էմիսիայի կամ ըստ ներկայացման վճարման ենթակա բանկի պարտավորությունների Ո․ ա․ գործող օրենսդրությամբ չի նախատես– ված։
ՈՍԿՈՐ (os), ողնաշարավոր կենդանիների և մարդու կմախքի հիմնական մասը։ Ո․ կազմված է հիմնականում ոսկրային, ապա նյարդեր, արյան ու ավշային անոթներ գոյացնող այլ հյուսվածքներից։ Ըստ ձևի և կազմության տարբերում են՝ երկար կամ խողովակավոր, տափակ կամ լայն և կարճ Ո–ներ։ Ո–ի կառուցվածքային միավորները օստեոններն են, որոնք գոյացնում են անզեն աչքով տեսանելի ոսկրային թիթե– ղիկներ։ Ըստ այդ թիթեղիկների դասավո– րության խտության տարբերում են ներ– քին կամ կոմպակտ և արտաքին կամ սպունգանման ոսկրանյութ։ Երկար Ո–նե– րում գերակշռում է կոմպակտ նյութը, կարճերում՝ սպունգանմանը։ Թիթեղիկ– ներով սահմանված խորշիկները պարու– նակում են ոսկրածուծ։ Ո․, բացառությամբ հոդաճառով ծածկված հոդամակերեսների, պատված է արյան անոթներով և նյարդե– րով հարուստ, բաց վարդագույն շարակ– ցահյուսվածքային թաղանթով (վերնոս– կըր), որը մասնակցում է Ո–ի սնուցման և աճման (ըստ լայնության) պրոցեսներին։ Քիմ․ բաղադրությամբ, թարմ Ո․ կազմված է օրգ․ (օսեին՝ ամբողջի 1/3-ը) և անօրգ․ (հատկապես կալցիումի ֆոսֆատ՝ 2/3-ը) նյութերից։ Նման կառուցվածքը Ո–ին տա– լիս է արտակարգ ամրություն ու ճկունու– թյուն։ Հոդերի, կապանների և ջլերով Ո–ին միացած մկանների հետ կատարում է հենաշարժական ֆունկցիա։ Շնորհիվ ոսկ– րածուծի այն նաև արյունաստեղծ օրգան է և հանքային աղերի պահեստ։ Ոսկրա– նյութի, ինչպես նաև ոսկրածուծի սնու– ցումը կատարվում է վերնոսկրի զարկե– րակային ցանցից ծագող անոթներով։
ՈՍԿՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, օստեոլոգիա (< օսաեո․․․ և ․․․ չոգիա), անատոմիայի բաժին, ուսումնասիրում է ոսկրային կմախ~ քը։ Դեռևս Հիպոկրատի աշխատանքնե– րում եղել են բազմաթիվ ոսկրերի նկարա– գրություններ։ Ո–յան հետագա զարգացու– մը պայմանավորված է գործնականում դիահերձումների, դիակների մշակման, հյուսվածաբանական տեխնիկայի և ոսկ– րերի մանրադիտակային ու ռենտգենյան հետազոտության մեթոդների ներդրմամբ։ Տարբերում ենընդհանուր և մաս– նավոր, համեմատական և տարիքային Ո․։ Ոսկրերի բազմա– թիվ հիվանդություններ բուժվում են օր– թոպեդիական մեթոդներով։ ՍՍՀՄ–ում ընդունված է ոսկրերի հիվանդություննե– րի հետևյալ դասակարգումը, վնասված– քային (կոտրվածքներ, արթրոզներ, ձևա– խախտող սպոնդիլոզ), բորբոքային (ոչ առանձնահատուկ, օրինակ՝ օստեոմիե– լիտ, ոսկրաբորբ, առանձնահատուկ՝ տու– բերկուլոզային, սիֆիլիսային ևն), սնու– ցախանգարման (թունային, սննդային, ներզատական, ներքին օրգանների հի– վանդությունների հետ կապված ևն), դիս– պլաստիկ (ոսկրերի անբավարար կամ ավելցուկային զարգացումը, այդ թվում՝ գիգանտիգմը, աճառային հյուսվածքի զարգպցման արատները, օստեոսկլերո– զը)։ Դիսպլաստիկ խմբին են պատկա– նում նաև ոսկրերի բարորակ (օստեոմա, խոնդրոմա ևն) և չարորակ (առաջնային4 օստեոսարկոմա, խոնդրոսարկոմա, Ցուինգի ուռուցք և երկրորդային՝ մետաս– տազային) ուռուցքները։ Մարդաբա– նության մեջ Ո․ ուսումնասիրում է ժամանակակից մարդու կմախքի չափերի և ձևի փոփոխականության, ինչպես նաև ձևածագման (մորֆոգենեզի) օրինաչա– փությունները։
ՈՍԿՐԱԾՈՒԾ, մարդու և ողնաշարավոր կենդանիների ոսկրային խոռոչները լըց– նող հյուսվածք։ Տարբերում են կ ա ր մ ի ր և դեղին Ո․։ Կարմիր Ո․ ամբողջ կյան– քի ընթացքում պահպանվում է տափակ ոսկրերում, ողներում և խողովակավոր ոսկրերի էպիֆիզներում։ Այն հասուն կաթ– նասունների և մարդու հիմնական արյու– նաստեղծ օրգանն է (տես Արյունաստեղ– ծում), որտեղ զարգանում են արյան ձևա– վոր տարրերը՝ էրիթրոցիտները, հատի– կավոր լեյկոցիտները, թրոմբոցիտները, ինչպես նաև ոսկրածուծային լիմֆոցիտ– ները։ Մարդու Ո․ ձևավորվում է սաղմնա– յին կյանքի 7–8-րդ շաբաթում, սկսում գործել ներարգանդային կյանքի 4-րդ ամսում։ 3–4 տարեկանից սկսած կարմիր Ո․ աստիճանաբար վեր է ածվում դեղին Ո–ի, որտեղ գերակշռում են ճարպային բջիջները։ Կարմիր Ո–ի հիմքը կազմում է ցանցանման հյուսվածքը, որի առաջաց– րած բջջային ցանցի վրա տեղավորվում են արյունաստեղծ բջիջները։ Ո–ի կազմու– թյան մեջ կան արյունաստեղծ ցողունա– յին բջիջներ (ամբողջ բջիջների 0,1%), որոնց բազմակի բաժանման ու զարգաց– ման շնորհիվ այն պահպանում է իր արյու– նաստեղծ ֆունկցիան և ապահովում օր– գանիզմում էրիթրոցիտների ու լեյկոցիտ– ների անընդհատ նվազման (ֆիզիոլո– գիական հեմոլիզ) փոխհատուցումը։ Հա– սունացած բջիջները Ո–ից անցնում են ար– յան հունի մեջ։ Բացի հասուն բջիջներից Ո–ից դուրս են գալիս նաև որոշ քանակու– թյամբ ցողունային բջիչներ, որոնք ըն– դունակ են տեղափոխվելու արյունաստեղծ այլ օրգաններ։ Չափահաս մարդու օր– գանիզմում Ո․ կազմում է մարմնի քաշի 4,5–4,7 % –ը։ Արյունահոսությունների ժամանակ Ո–ում արյունաստեղծման պրո– ցեսը կարող է խիստ արագանալ և վերա– կանգնել կորցրած բջիջների քանակը Ո․ և մասնավորապես նրա ցողունային