Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/639

Այս էջը սրբագրված չէ

են ոսպնյակի բոլոր շերտերը․ գույնը դաոնում է մոխրագույն–սպիտակ կամ սա– դափագույն, տեսողության սրությունն իջ– նում է մինչև լուսազգայության, այսինքն՝ գործնականում աչքը կուրանում է (հա– սունացած П․ մ․)։ Ձեռքբերովի են նաև բարդացած П․ մ–ները, որոնք առաջանում են մի շարք ընդհանուր հիվանդություն– ների (շաքարախտ, խոլերա, սնուցման խանգարումներ ևն) և աչքի հիվանդու– թյունների (անոթային տրակտի բորբո– քում, առաջընթաց կարճատեսություն ևն) հետևանքով։ Ձեռքբերովի Ո․ մ–ման շար– քին են դասվում նաև վնասվածքներից․, ճառագայթման ազդեցությունից առաջա– ցած մթագնումները։ Բ ու ժ ու մ ը․ հիմ– նականում վիրաբուժական, առանձին դեպքերում՝ արհեստական ոսպնյակի պատվաստում։

ՈՍՊՆՅԱԿՆԵՐ բ ու յ ս և ր ի, պերիղեր– ilnitl բջիջների ոսպնյակաձև, Փուխր կու– տակումներ, որոնք ճնշելով էպիդերմիսի վրա, ճեղքում են այն և նկատելի թմբիկ– ներ առաջացնում ծառերի բների, ճյուղե– րի և արմատների վրա։ Գոյանում են ֆե– չոգենի գործունեության հետևանքով և կուտակվում սովորաբար հերձանցքների տակ։ Կատարում են գազափոխանակու– թյան դեր։

ՈՍՊՆՈՒԿՆԵՐ (Carpodacus), ճնճղուկազ– գիների կարգի, սերինոսազգիների ըն– տանիքի թռչունների սեռ։ Մարմնի երկա– րությունը մինչև 22 սմ է։ Արուների գու– նավորումը վարդագույն–կարմիր է, էզե– րինը՝ գորշ մոխրագույն։ Հայտնի է П-ի մոտ 22 (ՍՍՀՄ–ում՝ 5) տեսակ՝ տարած– ված գյխավորապես Կենտրոնական Ասիա– յում։ Ապրում են թփուտներում և անտառի բացատներում։ Դնում են 3–6 ձու, թըխ– սում (միայն էգը) 13–14 օր։ Սնվում են սերմերով, հատապտուղներով, երբեմն՝ միջատներով։ ՀՍՍՀ–ում հանդիպում է սովորական չվող Ո․ (C․ erythn- nus) հատկապես հս․ շրջանների անտառ– ների բացատներում, թփուտներով հա– րուստ լեռնային տափաստաններում և հացահատիկի ցանքատարածություննե– րում։

ՈՍՏԱՅՆՍ ԲՈՐԲ, արախնոիդիտ (< հուն, apaxvrj – սարդ, սարդոստայն և ехбое – ձև, տեսք), շճային մենինգիտի հատուկ տարատեսակ, որի դեպքում բոր– բոքային պրոցեսն առավելապես ախտա– հարում է գլխուղեղի կամ ողնուղեղի ոս– տայնաթաղանթը, մասամբ նաև անոթա– թաղանթը։ Տերմինն առաջին անգամ օգ– տագործել է Ա․ Տարասենկովը (1845), գլխուղեղի Ո․ մանրամասն նկարագրել է գերմ․ բժիշկ Բենինգհաուզը (1897), ող– նուղեղայինը՝ գերմ․ բժիշկ Շլյոզինգերը (1898)։ Առաջացման պատճառներն են՝ գրիպը, գլխուղեղի վնասվածքները, ռև– մատիզմը, քրոնիկական նշիկաբորբը, քթի հարակից ծոցերի (ռինոսինուսիտ), մի– ջին ականջի բորբոքումները, առանձնա– հատուկ վարակիչ հիվանդությունները (տուբերկուլոզ, սիֆիլիս) և թունավարա– կական այլ գործոններ։ Ըստ ընթացքի Ռ․ կարող է լինել սուր, ենթասուր և քրո– նիկական։ Առավել հաճախ հանդիպում են քրոնիկական ձևերը։ Ըստ հյուսվածա– բանական բնութագրի և ետբորբոքային շրջանում ենթաոստայնային տարածու– թյունում առաջացող Փոփոխությունների տարբերում են՝ կպումային, բշտիկային, կպումաբշտիկային, սահմանափակ և տա– րածուն, միա– կամ բազմաօջախային Ո–եր։ Ըստ տեղադրության լինում են4 գլխուղեղի կորնթարդ մակերեսի, հիմնային մասի և ետին գանգավւոսի Ո–եր։ Սուր և ենթասուր Ո–երն ընթանում են ջերմության բարձրացմամբ (37,5–38°С), գլխացավերով, մենինգյալ ախտանշան– ներով, պարանոցի մկանների կարկամու– մով ևն։ Գլխ ու դեղի կորնթարդ մա– կերեսի П-երի դեպքում կարող են առաջա– նալ ջեկսոնյան էպիլեպտիկ նոպաներ։ Հիմնային մասի П-երի դեպքում ախտա– հարվում են հոտառական, տեսողական, եռորյակ, ետին գանգափոսի П-ի ժամա– նակ՝ աչքը զատող, դիմային, անդաստա– կախխոլնջային և ենթալեզվային նյարդե– րը, առաջանում է բրգային անբավարարու– թյուն (ջլային ռեֆլեքսների բարձրացում ևն), մենինգյալ ախտանշաններ, գլխի հար– կադիր դիրք։ Ակնահատակը դիտելիս նը– կատվում է տեսողական նյարդի նևրիտ, ապաճում կամ կանգային պտկիկ։ Ուղեղ– ողնուղեղային հեղուկի ճնշումը բարձրա– նում է։ Ողն ու դեղային Ո․ սկսվում է սուր կամ ենթասուր, պրոցեսը հաճախ տե– ղակայվում է ստորին կրծքային և գոտկա– յին շրջաններում։ Բնորոշվում է զգացողու– թյան, շարժողության և կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումներով։ Բ ու ժ ու մ ը կոմպլեքսային է․ հակա– բորբոքային, ջրազրկող, խթանող և ներ– ծծող դեղամիջոցներ՝ զուգակցված ֆիզիո– թերապևտիկ պրոցեդուրների հետ, ող– նուղեղային պունկցիա՝ ենթաոստայնա– յին տարածության մեջ 15–20 սմ3 օդի ներարկում։ Վարակի օջախի (ականջա– բորբ, սինուսիտ) վերացում։ Կորնթարդ մակերեսի Ո–երի դեպքում՝ ռենտգենա– բուժություն և նյարդավիրաբուժական մի– ջամտություն։ Ա․ Չախոյան

ՈՍՏԱՅՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ, տես Մանածա– գործություն։

ՈՍՏԱՆ (ենթադրվում է՝ պահլ․ 5stan– գավառ, տիրույթ, կամ պարսկ․ ustan, asitan – շեմք, արքունի դուռ, ապարանք բառերից), թագավորի ժառանգական և անօտարելի տիրույթների (կալվածների) ընդհանրական անվանումը Հին Հայաս– տանում։ Մինչև հայ Արշակունի արքայա– տան անկումը (428) П․ են կոչվել Այրա– րատը, ինչպես նաև այլ նահանգների որոշ, արքունապատկան կալվածներ։ Նեղ առումով П․ են կոչվել Այրարատում գտնը– վող երկրի վարչաքաղաքական կենտրոն– ները՝ արքայանիստ քաղաքները (Արտա– շսսո, Դվին, Վաղարշապատ)։ Ոստանա– կան կալվածները թագավորը տնօրինել է իր կառավարիչների միջոցով։ Ո–ի եկա– մուտները մուծվել են արքունի մթերանոց– ներն ու գանձարանը։ Ո–ում բնակվող կրտսեր ազնվականները կոչվել են ոստա– նիկներ, որոնց թագավորը հողեր է հատ– կացրել կամ պարգևել ժամանակավորա– պես՝ այս կամ այն ծառայության (զին– վորական, կառավարչական ևն) դիմաց։ Արշակունյաց թագավորության անկու– մից և ավատատիրական մասնատվածու– թյան խորացումից հետո Ո․ են անվանել նախարարական խոշոր աների իշխանա– նիստ կենտրոնները՝ Դարույնքը (Ո․ Բագ– րատունյաց), Հադամակերտը (Ո․ Արծ– րունյաց), Նախճավանը (Ո․ Վասպուրա– կանի), Ոստանը (Ո․ Ռշտունյաց) ևն։ Գրկ․ Մանանդյան Հ․, Ֆեոդալիզմը Տին Հայաստանում, Երկ․, հ․ 4, Ե․, 1981։

ՈՍՏԱՆ, Ոստան Ռշտունյաց, բեր– դաքաղաք Մեծ Հայքի Վասպուրական նա– հանգի Ռշտունիք գավառում, Վանա յճի հվ․ ափին (Աղթամար կղզու դիմաց)։ Հի– նավուրց բերդը կառուցված էր բարձր բլրի ապառաժոտ գագաթին, շրջափակ– ված էր վիմակերտ պարիսպներով ու հզոր աշտարակներով։ Քաղաքը տարած– վում էր ստորոտին։ Մ․ թ․ ա․ IX–VIII դդ․ ուրարտ․ (խուռիերեն) արձանագրություն– ներում հիշատակվում է Ուիշինի, ասորես– տանյան (աքքադերեն) սկզբնաղբյուրնե– րում՝ Ուասու (Վասու), Ուաիս (Վաիս) և այլ անվանաձևերով։ Մ․ թ․ ա․ 714-ի ամ– ռանը Ուրարտու ներխուժած ասորեստան– յան զորաբանակը՝ Սարգոն II թագավորի առաջնորդությամբ, պաշարել է բերդը, սակայն չկարողանալով այն գրավել, կո– ղոպտել ու ավերել է մերձակա բնակավայ– րերը։ Սարգոնն այն անվանում է Ուրար– տուի Ռուսա Ա արքայի գլխավոր հենա– կետ, պարսպավոր, հզոր, գեղեցիկ ու մե– ծակառույց բերդաքաղաք։ Հին հայկ․ աղ– բյուրներում Ո․ հիշվում է որպես Մեծ Հայ– քի Հարավային զորաթևը գլխավորող Ռշտունյաց նահապետի կենտրոն։ Մինչև արաբ, նվաճումները (VII դ․ կես) Ո․ մնում էր Ռշտունիների ձեռքում։ VIII դ․ վերջին Ո․ արաբ, նվաճողներից ազատագրել և իրենց սեփականությունն են դարձրել Արծրունիները։ X դ․ սկզբին Վասպուրա– կանի թագավոր Գագիկ Ա Արծրունին Ո․ դարձրել է իր գահանիստը։ Անանուն պատմիչը վկայում է, որ Գագիկ Ա վերա– կառուցել է բերդի պարիսպներն ու աշտա– րակները, հիմնել պալատներ ու տաճար– ներ, կառուցապատել քաղաքի փողոցները, դրանք բարեզարդել ծառուղիներով, ծաղ– կանոցներով, ավազաններով։ Ո–ի եկեղե– ցիներից հիշատակվում են Մ․ Աստվածա– ծինը և Մ․ Ստեփանոսը։ Արծրունյաց թա– գավորության անկումից (1021) և սելջուկ– յան թուրքերի նվաճումներից (XI դ․ կես) հետո Ո․ քանիցս ենթարկվել է օտարների ավերածություններին։ 1424-ին այն կործա– նել է կարակոյունլուների առաջնորդ Իս– քանդար ամիրան։ Հետագա դարերում Ո–ի ավերակների վրա հաստատվել են քըր– դերը։ Պահպանվում են բերդի ավերված պա– րիսպները, աշտարակների, պալատ– ների ու այլ շինությունների մնացորդներ, հվ–արլ․ մասում՝ աշտարակաձև, սրբա– տաշ սպիտակ քարերով շարված, քանդա– կազարդ, կաթողիկե գմբեթով շինության ավերակներ (ոճից ենթադրվում է, որ այն եղել է Մանվել ճարտարապետի գործը)։ Բերդը կարելի է բարձրանալ ցամաքից (Վերին ճամփա) և լճի կողմից (ապառաժ– ների մեջ Փորված նեղ կածան)։ Ստոր– գետնյա գաղտնուղին բերդից հասնում էր մինչև Ս․ Ստեփանոս եկեղեցին։ Գրկ* Թովմա Ար ծ ր ունի և Անա– նուն, Պատմություն Արծրունյաց տան, Ե․, 1978։ Ինճիճյան Ղ․, Աշխարհագրութիւն