Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/640

Այս էջը սրբագրված չէ

չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ․ 1, Վետ․, 1806։ Ն ու յ ն ի, Ստորագրութիւն Հին Հա յաս տանն այց, Վնտ․ք 1822։ Հ ո վ հ ա ն– ն և ս յ ա ն Մ․, Հայաստանի բերդերը, Վնտ․, 1970։ Մ․ Կաավաչյան

ՈՍՏԱՆ, գյուղ ՀՍՍՀ Արտաշատի շրջա– նում, շրջկենտրոնից 0,5 կմ հս–արլ․։ Ո–ով է անցնում Երևան–Բաքու երկաթուղին։ Ի^աղողապտղաբ ուծական սովետական տնտեսությունն գբաղվում է նաև բանջա– ոաբուծությամբ և անասնապահությամբ։ Ոստան Ո–ում է գտնվում Արտաշատի փորձնակ ան– գործիքաշինական գործարանը և տեքստիլ գալանտերեայի կոմբինատը։ Ունի միջ– նակարգ դպրոց, մշակույթի տուն, գրա– դարան, կապի բաժանմունք, կենցաղ– սպասարկման տաղավար, կինո, մսուր– մանկապարտեզ, բուժկայան։ Ներկայիս բնակիչների նախնիները եկել են Խոյից և Սալսաստից, 1828–29-ին։

ՈՍՏԱՆ», գրականության, արվեստի և գիտության եռամսյա, վերջում՝ կիսամսյա հանդես։ Լույս է տեսել 1911 – 12, 1919– 1922-ին, Կ․ Պոլսում։ Հիմնադիր–խմբա– գիրներ՝ Մ․ Շամտանճյան, Տ․ Չոկյուրյան։ Տպագրել է Երուխանի, Զ․ Եսայանի, Ե․ Օտյանի, Հ․ Մնձուրու, Հ․ Օշականի և ուրիշների գործերը, թարգմանաբար ներ– կայացրել օտար հեղինակներին։ Լեզվա– բանական, հոգեբանական, պատմագի– տական հոդվածների հեղինակներ են Հ․ Աճաոյանը, Հ․ Սիրունին, Ե․ Տեմիրճի– պաշյանը և այլոք։ «Տեղեկությանց բա– ժին»^ ծանոթացրել է հայ և համաշխար– հային գրականության ընթացքին։ Գրա– խոսականներ է տպագրել հայ գրողների և բանասերների ստեղծագործությունների վերաբերյալ։ Ներկայացրել է հայ ժող, երգն ու հայ գաղթավայրերի մշակութային կյանքը, արվեստի հայ երախտավորնե– րին։ Գ, Գոէյումշյան

ՈՍՏԱՆ ՀԱՅՈՑ, Ոստան Դըվնո, Ոստանն Դուին, Գ ա ւ ա ռ․ Դու– նա, Բուն Ոստան, Քաղաքա– վայր ք ն, գավաո Մեծ Հայքի Այրա– րատ նահանգում, Ազատ գետի ստորին հոսանքում։ Համապատասխանում էր Մեծ Հայքի թագավորության գահանիստ մայ– րաքաղաքներ Արտաշատին ու Դվինին և դրանց շրջակայքին։

ՈՍՏԱՆԻԿՆԵՐ, ազնվական կրտսեր դաս վաղ միջնադարյան Հայաստանում։ Մեծ մասամբ սերել են արքայական տոհմից, կալվածներ ստացել արքունական տի– րույթից՝ ոստանից։ Եղել են թագավորի առավել վստահելի վասալները, համւսլը– րել ոստանիկ կամ արքունի հեծելագուն– դը։ Վարել են պալատական զանազան պաշտոններ։ Արշակունյաց թագավորու– թյան անկումից (428) հետ Ո․ պահպանել են իրենց գոյությունը, ենթարկվելով պար– սից արքայից արքային, որին անցել էր հայ Արշակունիների ոստանը։ Ո․ հետա– գայում նույնացել են ազատներին և մյուս ազնվական դասերին։ Փոխաբերական առումով «ոստանիկ» նշանակել է քաղաքակիրթ, բարեկիրթ, մշակված։ «Ոստանիկ լեզու» է կոչվել արքունի տիրույթներում, ապարանքնե– րում խոսվող մշակված և ճոխ լեզուն։ Գրկ․ Մանանդյան Հ․, Ֆեոդալիզմը Հին Հայաստանում, Երկ․, հ․ 4, Ե․, 1981։ Адонц Н․, Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908; Периханян А․ Г․, Древ– неармянские востаники, «Вестник Древней истории*, 1956, Na 2․

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ, շահագործողական հասարակություններում պետության հըս– կողության և հարկադրանքի հատուկ մար– մինների համակարգ, ինչպես նաև ներ– քին նշանակության պատժիչ զորք, որն ուղղակի և բացահայտ ճնշման ճանապար– հով պաշտպանում է գոյություն ունեցող հասարակական կարգը։ Կ, Մարքսը նշել է, որ Ո․ պետության առավել վաղ արտա– հայտված հատկանիշներից է։ Դեռևս Աթե– նական պետությունում «․․․հանրային իշխանությունն սկզբնապես գոյություն ուներ միայն իբրև ոստիկանություն, որը նույնքան հին է, որքան պետությունը․․․» (Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընտիր երկ․, հ․ 3, էջ 372)։ Ո․ առավել կատարելագործվեւ է միջնադարում, հատկապես բացարձակ միապետության շրջանում։ Բուրժ․ հեղա– փոխություններից հետո Ո–ները պահպան– վել ու կատարելագործվել են, բանակի հետ համատեղ դարձել բուրժ․ պետության հենարանը։ Արդի բուրժ․ երկրներում Ո․ հիմնականում կոչված է պայքարելու հե– ղաՓոխական և բանվորական շարժում– ների, դեմոկրատական և առաջադեմ ուժե– րի դեմ։ Ո–ները լինում են կենտրոնացված (Ավստրիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա ևն) և ապակենտրոնացված (Մեծ Բրիտանիա, ԳՖՀ ևն), ըսա գործունեության ուղղու– թյունների՝ կառավարման, անվտանգու– թյան, քրեական վարչական (գրասենյա– կային), քաղ․ (գաղտնի), զինվորական։ ԱՄՆ–ում ֆեդերալ Ո–յան մեջ մտնում են Հետաքննությունների ֆեդերալ բյուրոն և մի շարք այլ ոստիկանական գերատես– չություններ՝ տարբեր մինիստրություն– ների կազմում։ Մեծ Բրիտանիայում Ո․ մտնում է ներքին գործերի մինիստրության կազմի մեջ։ Ֆրանսիայում ոստիկանական հիմնարկները ենթարկվում են ազգային Ո–յան գլխ․ դիրեկցիային, որն իր հերթին մտնում է ներքին գործերի մինիստրու– թյան կազմի մեջ։ Գործում են նաև մաս– նավոր Ո–ներ, որոնք պաշտպանում են արդ․, տրանսպորտային, բանկային ևն խոշոր օբյեկտներ և զբաղվում մասնավոր հետախուզությամբ։ ԱՄՆ–ի, Մեծ Բրիտա– նիայի, ԳՖՀ–ի ևն երկրների ցամաքային զորքերում գործող Ո–ները հսկում են երթևեկությունը խճուղային ճանապարհ– ներում, հետապնդում զինվ․ դասալիքնե– րին, կանխում և քննում հանցագործու– թյունները, էվակուացնում ռազմագերի– ներին ևն։ «Ո․» տերմինն օգտագործվում է նաև սոցիալիստական որոշ երկրներում (օրինակ, Լեհաստանում, ԳԴՀ–ում), սա– կայն այդ երկրներում Ո․ արտահայտում է ժողովրդի շահերը, կատարում նույն խըն– դիրները, ինչ միւիցիան՝ ՍՍՀՄ–ում։

ՈՍՏՐԵՆԵՐ (Ostreidae), երկփեղկանի Փափկամորթների ընտանիք։ Մարմնի չա– ւիերը տարբեր են (մինչև 45 սմ)։ 1^եցի– ները կոպիտ են, անհարթ, կլորավուն եռանկյունաձևից՝ ձգված սեպաձև։ Փեղ– կերից ձախը (ստորինը) ափսեաձև է, խորը, աջը (վերինը)՝ ավելի տափակ։ Ձախ փեղկով ամրանում են սուբստրա– տին՝ քարերին, ժայռերին, միմյանց։ Փեղ– կերը միացած են ներքին կապանով։ Ոտ– քը և բիսուսային գեղձը ապաճած են։ Ըստ սնման ձևի ֆիլտրողներ են։ Սովորական կամ ուտելի Ո․ (Ostrea edulis) 1 ժամում 1–3 ւ ջուր են ֆիլտրում։ Համարյա բո– լոր Ո․ հերմաֆրոդիտ են, կան բաժանա– սեռ տեսակներ։ Թրթուրը 10–15 օր ազատ լողալուց հետո ամրանում է սուբստրա– տին։ Տարածված են գլխավորապես արևա– դարձային և մերձարևադարձային ծովե– րում։ Որոշ Ո․ արդյունահանվում են։ Օգ– տագործվում են սննդում՝ թարմ կամ պա– հածոյացված վիճակում։ Բազմաթիվ եվ– րոպ․ երկրներում, ԱՄՆ–ում, ճապոնիա– յում բուծվում են։ Ֆրանսիայում տարեկան արդյունահանվում է 1 մլրդ Ո․։ ՍՍՀՄ–ում տարածված են Սև և ճապոնական ծովե– րում։ Ջ» Գրիգորյան

ՈՎԱՆՆԵՍ, Ո վ աննես քարգործ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ ճարտարա– պետ։ XIII դ․ կառուցել է Ներքին Թալինի Քաղենիի ամրոցի միջին պարիսպները։ Շինարարական արձանագրությունը պահ– պանվել է ամրոցի հս–արլ․ մասում գտնը– վող փոքր եկեղեցու մոտի բուրգի պատին։ ՈՏ (pes), ոտնաթաթ, ստորին վերջույ– թի սրունքին հաջորդող ծայրային հատ– ված։ Մարդու Ո․ ունի կամարաձև կառուց– վածք և կատարում է մարմնի հենարանի ու զսպանակի դեր, որի շնորհիվ քայլեյու, վազքի, ցատկոլԱների ժամանակ մեղմա– նում են ցնցումները, ճկունանում շարժում– ները և մարմնի խոոոչներում գանվող ներքին օրգանները (հատկապես՝ ուղե– ղին) զերծ պահում կտրուկ հարվածներից ու ցնցումներից։ Ո․ բաժանվում է երեք մասի՝ գարշապար, նախագարշապար և մատներ։ Գարշապարի հենքակմախքը կազմված է համեմատաբար խոշոր, կարճ 7 ոսկրերից, նախագարշապարինը՝ կարճ խողովակավոր 5 ոսկրերից, իսկ մատների– նը՝ մատոսկրերից կամ ֆալանգներից։ Ցուրաքանչյուր մատ ունի երեք ֆալանգ, բացի բութ մատից (երկու ֆալանգ)։ Ո–ի ոսկրերը միմյանց հետ միացած են իսկա– կան հոդերի և կցումների միջոցով, որոն– ցում կատարվում են սահմանափակ շար– ժումներ։ Ո–ի շարժումներն իրականաց– նում են սրունքի, իսկ մատներինը՝ սրուն– քի և Ո–ի մկանները։ Ո–ի հյուսվածքներն անոթավորվում են ոլոքային ետին և առա– ջային զարկերակներով, նյարդավորվում ոլոքային և նրբոլոքային ընդհանուր նյար– դի ճյուղերով։ Ո–ի ձևափոխություններից առավել հաճախ հանդիպում են տափակա– թաթությունը, ծռաթաթությունը։

ՈՏԱՆԱՎՈՐ, տես Բանաստեղծություն՝․ ՈՏ& բանաստեղծական, տաղա– չաՓական հասկացություն․ շեշտված (ուժեղ) և անշեշտ (թույլ) վանկերի (տեղե– րի) օրինաչաՓ հերթագայությունը բանա–