Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/653

Այս էջը սրբագրված չէ

սանին։ VII–IX դդ․ մտել է արաբ․ Ջա– զիրա կուսակալության մեշ։ IX դ․ Արծրու– նիներն այն ազատագրել են նվաճողնե– րից և միացրել իրենց տիրույթներին։ XI դ․ կեսից դարձյալ անցել է օտար նվա– ճողների ձեռքը։ Օսմանյան տիրապետու– թյան հաստատումից (XVI դ․) հետո կազ– մել է Վանի Փաշայության Հեքյարի սան– շակի Գավառ Նահիեն։ Գրկ․ և ր և մ յ ա ն Ս․, Հայաստանը ըաո <Աշխարհացոյց>-ի, Ե․* 1963։

ՈՐՍԿԱՆ ՇՆԵՐ (լատ․ Canes Venatici), համաստեղություն երկնքի հյուսիսային կիսագնդում՝ Մեծ արշ, Եզնարած, Վերո– նիկայի վարսեր համաստեղությունների միշե։ Այստեղ է գտնվում Որսկան շներ պարուրաձև միգամածությունը։ Հս․ մի– շին լայնություններում երևում է ամբողշ տարին։

ՈՐՍՈՐԴԱԱՐԴՏՈհՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԹՌ–

ՉՈՒՆՆԵՐ, թռչունների վայրի տեսակներ, որոնք սպորտային–սիրողական և արդյու– նագործական որսորդության օբյեկտներ են։ Որսվում են միս, Փետուր, աղվափե– տուր ևն ստանալու և դրանք արտաքին ու ներքին շուկայում իրացնելու, իսկ որոշ քանակը՝ կենդանաբանական այգիներ, այլ որսահանդակներ տեղափոխելու և կլիմայավարժեցնելու, որսորդաթռչնա– բուծության, արտահանման և այլ նպա– տակների համար։ Ո․ թ․ տարածված են ՍՍՀՄ բոլոր գոտիներում (արկտիկական տունդրայից մինչև Անդրկովկասի ու Սի– /․ ԿարմրակտնաՌ սուզահավ, 2․ բադ ասեղ– նապոչ, 3․ Փասիան սովորական (արուն և էգը), 4․ սագ մոխրագույն, 5․ ֆլամինգո սո– վորական, 6․ աքար (արուն և էգը) շին Ասիայի մերձարևադարձային շրշան– ները) և ընդգրկված են ՍՍՀՄ որսորդա– կան պետ․ ֆոնդի մեշ։ ՄՄՀՄ տարածքում ապրող թռչունների 700 տեսակից Ո․ թ․ են միայն 170-ը։ Դրանք պատկանում են 13 կարգի՝ սագանմաններ (կարապ– ներ, սագեր, բադեր ևն), կտցարներ (անտառային կտցար, մորակտցար, լռա– հավ, կռվան կացար ևն), հավազգի– ն և ր (խլահավեր, ցախաքլոր, չիլ կա– քավ, քարակաքավ, փասիան, լոր ևն), սուզաբադեր (թանձրահավ, ծովա– յին աղավնի ևն), աղավնիներ (տատրակ ևն), կռունկներ (մոխրա– գույն, սպիտակ, սև կռունկներ ևն), շ ր ա– հովվիկներ (սև ՓարՓար, եղեգնա– հավ, մարգահավ, ճահճահավ ևն), թ ի ո– տ ա ն ի ն և ր (շրագռավներ, հավալուսն– ներ են), բարձրասրուններ (շըր– ցուլ, ձկնկուլներ ևն), աքարներ (սևա– փոր, սպիտակափոր աքարներ ևն), արոսներ (մեծ արոս ևն), ճ ն ճ ղ ու– կազգիներ (կեռնեխ ևն), ֆլամին– գոներ (սովորական ֆլամինգո)։ Ո․ թ–ի ընդհանուր պաշարով ՄՄՀՄ աշխարհում գրավում է առաշին տեղը, շուրշ 2 մլրդ հա որսահանդակում կան մի քանի հարյուր մլն որսաթռչուն (120–130 մլն շրլողներ, 100–110 մլն անտառայիններ, 80–100 մլն ճահճայիններ, 4–5 մլն տափաստանա– յիններ, մոտ 2 մլն լեռնայիններ)։ ՍՍՀՄ–ում տարեկան մթերվում է մոտ 400–800 հզ․ որսաթռչուն (մեծ մասը ար– տահանվում է Արևմտյան Եվրոպայի եր– կըրներ)։ Անտառների, տաՓաստանների, ճահիճների իրացման, գյուղատնտեսու– թյան քիմիացման հետ կապված Ո․ թ–ի որոշ տեսակների քանակը կրճատվել է։ Այն վերականգնելու համար որոշ ժամա– նակ գրեթե ամենուր արգելված է խլա– հավերի, անտառահավերի, սագերի, բա– դերի արուների գարնանային, հազվադեպ հանդիպող որոշ տեսակների ընդհանուր որսը, ստեղծվել են արգելանոցներ, պետ․ բուծարաններ, ֆերմաներ, արդյունա– գործական թռչնաբանության և թռչուննե– րի պահպանության բաժանմունք (Համա– միութենական թռչնաբանության կոմի– տեին առընթեր) ևն։ Արտասահմանյան երկրներից Ո․ թ․ կան ԱՄՆ–ում, Կանադայոլմ և Արևմտյան Եվրոպայի երկրներում (քիչ քանակով)։ ԱՄՆ–ում տարեկան որսվում է 4–5 մլն փասիան։ Ջրլող թռչունների քանակը (մոտ 150 մլն) պահպանելու նպատակով ԱՄՆ–ում 12 մլն հա վրա ստեղծված է եր– կարաժամկետ 320 արգելավայր։ Այս եր– կըրների որսորդական տնտեսություննե– րում զարգացած է արհեստական որսա– թռչնաբ ուծությունը, ինչպես նաև որ– սորդական արտասահմանյան տուրիզմը։ Տես նաև Որսորդություն, Որսորդական տնտեսություն ՍՍՀՄ, Որսորդական օրենսդրություն ՍՍՀՄ հոդվածները։ Գրկ․ Атлас охотничьих и промысловых птиц и зверей СССР, т․ 1, М․–-Л․, 1950․

ՈՐՍՈՐԴԱԳԻՏՈ№ՅՈՒՆ, որսագի– տության, գիտություն որսորդական տնտեսության կազմակերպչական–տըն– տեսական, կենսաբանական մեթոդների ու հիմունքների, որսի ֆաունայի պահ– պանության, արդյունավետ օգտագործ– ման և հարստացման մասին։ Ձևավորվել է XX դ․ սկզբներին։ ժամանակակից Ո․ մշակում է․ որսորդական տնտե– ս ու թյան կենսաբանական հիմունքները (որսահանդակների դասակարգում, տիպաբանություն և բո– նիտում, որսարդյունագործական կենդա– նիների և թռչունների հաշվառում, կեն– սատեխ․ միջոցառումներով որսահանդակ– ների տարողության և գազանների ու թռչունների տարբեր տեսակների պոպուլ– յացիաների մթերատվության բարձրա– ցում, վայրի կենդանիների արժեքավոր տեսակների կլիմայավարժում և ապա՝ վերակլիմայավարժում, բնության մեշ դրանց սելեկցիան, որսաթռչունների բու– ծում՝ Փետրատու որսաթռչնաբուծություն), որսորդական տնտես ու թյան տեխնիկան (որսորդական գործիք– ների և միջոցների կատարելագործում), որսորդական ապրանք ա գի– տություն ը (որսամսի, մորթոլ ևնի որակական գնահատում), որսորդա– կան տնտես ու թյան էկոնո– միկան և կազմակերպ ու մը (կազմակերպման ձևերը, ըստ երկրի առանձին շրշանների բնատնտեսական պայմանների ու ազգային ավանդույթնե– րի՝ կառավարման և վարման մեթոդները)։ Նշված պրոբլեմներով լուծվում են ֆաու– նայի պահպանման, որսի կենդանիների ու թռչունների պոպուլյացիաների մթե– րատվության ավելացման, որսորդական մթերքների որակի բարելավման հարցե– րը։ Որսագիտական հետազոտություննե– րի կարևորագույն մեթոդներն են՝ դի– տումները բնության մեշ, փորձը, գազան– ների ու թռչունների նշագրումը ևն։ Ո․ սերտորեն առնչվում է կենսաբանության, էկոլոգիայի, բուսաբանության, կենսա– երկրաբանության, տնտեսագիտության և այլ գիտությունների հետ, օգտագործում դրանց նվաճումները և առաջավոր փորձը։ Ո–յան զարգացման գործում մեծ է ռուս (Ս․ Ա․ Սիլանտև, Ա․ Ֆ․ Միդենդորֆ, Լ․ Պ․ Մաբանեև) և սովետական (Ս․ Ի, Օգնև, Վ․ 6ա․ Գեներոզով, Բ․ Մ․ ժիտկով, Ս․ Ա․ Բատուրլին, Մ․ Պ․ Նաումով, Բ․ U․ Կուզնե– ցով և ուրիշներ) գիտնականների ներ– դրումները։ Ո–յան գիտահետազոտական աշխատանքներով զբաղվում են Որսոր– դական տնտեսության և գազանաբուծու– թյան համամիութենական ԳՀԻ–ում, ՍՍՀՄ ԳԱ կենսաբանության և կենդանա– բանության ինստ–ներում, ՌՍՖՍՀ որ– սորդական տնտեսության և արգելանոց– ների կենտրոնական լաբորատորիայում։ Որսագետներ պատրաստվում են Իր– կուտսկի և Կիրովի գյուղատնտ․ ինստ– ներում։ Որպես կիրառական գիտություն Ո․ զար– գացած է նաև Եվրոպայի և Հս․ Ամերիկայի երկրներում։ Որսորդագետների միշազգա– յին խոշորագույն ներկայացուցչական ժո– ղովը կենսաբան–որսորդագետների մի– շազգային կոնգրեսն է։ Կազմակերպվել է 1953-ին, հրավիրվում է 2 տարին մեկ անգամ։

ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԵՎ ՄԻՋՈՑ– ՆԵՐ, արդյունագործական գազանների և թռչունների որսի համար գործածվող մի– շոցներ։ Բաժանվում են ակտիվ (որսոր– դական հրացան, նետ ու աղեղ, ցանցեր, որսական կենդանիներ) հ որոգայթա– յին (թակարդ, ծուղակ, որսափոս, որսար– կըղ ևն) ձևերի։ Ակտիվ միշոցներից առա– վել գործածական են ողորկափող, ակոսա– ւիող և կոմբինացված մեկ–, երկու– և բազ– մավւողավոր հրացանները։ Որսացանց ե–